Երևան, 25.Հոկտեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իրանում 2 երկրաշարժ է գրանցվել Իրանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից է Փաշինյանը՝ Փեզեշքիանին Սահմանազատման կանոնակարգի վավերացումն առաջին հերթին ծանր հարված է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին. ՀայաՔվե Թուրքիայի համար Ադրբեջանն ու Ալիևը դարձել են անշնորհակալ ու լկտի «փոքր գործընկեր, մեծ խոչընդոտ». «Փաստ» Ի՞նչ երաշխիքներ են ուզում թշնամական երկրում. «Փաստ» «Կրթական համակարգում փորձում են իրականացնել արժեքների տրանսֆորմացիա, դրանք գլխիվայր շուռ են տալիս». «Փաստ» Տնտեսական քողարկված խնդիրներն ու իշխանությունների ճոխ ծախսերը. «Փաստ» Բոլորով՝ ծանրագույն մեղքի տակ. ինչպիսի՞ն է լինելու շարունակությունը. «Փաստ» «Այս իշխանությունների հետ բոլորն են այդպես վարվելու». «Փաստ» Կհստակեցվեն արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ուղեկցող ստորաբաժանումների գործառույթները. «Փաստ»


Փաշինյանի ևս մեկ «ինքնախոստովանական ցուցմունք». «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե իր մեղքն այն է եղել, որ դեռևս 2018-ին չի եկել ու թեկուզ ԱԺ դռնփակ նիստով հայտարարել, թե պետք է համաձայնել, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում: Նա նույնիսկ ասաց, թե ինքը դա համարում է իր ամենամեծ ձախողումը, այս, այն: Շատերն շտապեցին նշել, որ Փաշինյանն առաջին անգամ խոստովանեց կամ «ինքնախոստովանական ցուցմունք» տվեց՝ այսպես ասած: Իրականում սա առաջին անգամ չէ, որ Փաշինյանն «ինքնախոստովանական ցուցմունք» է տալիս ու՝ ոչ միայն նշված առանցքային հարցի վերաբերյալ: Էլի են նման դեպքեր եղել: Երկրորդ՝ առաջին անգամ չէ, որ Փաշինյանն ասում է գրեթե այս նույն բանը:

Բայց հարցը նույնիսկ դա չէ: Փաշինյանի այս «ինքնախոստովանական ցուցմունքը» կարևոր է, ինչ խոսք: Սակայն ԱԺ ամբիոնից նրա այս ծեքծեքումները նույնքան, իսկ միգուցե շատ ավելի կեղծավոր են ու «մանիպուլ յացիոն», ինչպես պատերազմի զոհերի շիրմաքարերին նրա խոնարհումները՝ զուտ տեսախցիկների համար արվող: Սա շատ նման է այն «խորամանկությանը», երբ ծանր հանցագործություն կատարած մեկը խոստովանում է այլ՝ մանր հանցագործությունը, որը գուցե նույնիսկ չի էլ կատարել, որպեսզի կոծկվի այն մեծը:

Տեսեք, նույն 2018-ին նույն Փաշինյանը, երբ հայտնի իրադարձությունների հետևանքով հայտնվեց պետության ղեկին, եղան բանիմաց մարդիկ, որոնք համարձակություն ունեցան հայտարարելու՝ Փաշինյանն իշխանության է եկել (բերվել) Արցախը թշնամուն հանձնելու համար: Ինքը՝ Փաշինյանը, կհիշեք, 2018-ի օգոստոսի 17-ի ելույթում կուրծք էր ծեծում և կոկորդ պատռում, թե՝ «ժողովո՜ւրդ, ինձ վարկաբեկո՜ւմ են, ես իսկի բանակցություն դեռ չեմ վարել..., ժողովո՜ւրդ, առանց ձեր ասելու բան չի որոշվելո՜ւ...»:

Հետո, երբ նա վերելակներում սկսեց Ալիևի հետ ինչ-որ բաներ պայմանավորվել՝ կազմաքանդելով ձևավորված բանակցային ձևաչափերը, էլի ոչինչ չէր ասում այն մասին, ինչը, փաստորեն, գիտեր 2018-ի մայիսի 15-ից առնվազն:

Հետո՝ 2019-ի ամռանը, Ստեփանակերտի կենտրոնում հազարավոր արցախցիների ներկայությամբ հայտարարեց, թե՝ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ»: Դա բղավում էր մեկը, որը հիմա հայտարարում է, թե իր սխալն այն է, որ 2018-ին բացեիբաց չի ասել, որ Արցախը պետք է ճանաչի Ադրբեջանի կազմում:

Հետո նա, կհիշեք, իրեն հարցեր տվողների վրա փաշինյանաբար բղավում էր, թե՝ «ինչ պետք է, այն էլ բանակցում ենք»: Ու էլի՝ ոչինչ չէր ասում Ադրբեջանի կազմում Արցախը ճանաչելու, Արցախն ուրանալու մասին: Հետո պատերազմ «դասավորվեց»: Հետո 44 օր «հաղթում ենք»-ով ազգին ֆռռացրած Փաշինյանը կապիտուլ յացիոն հայտարարություն ստորագրեց:

Բայց նույնիսկ դրանից հետո՝ 2021-ի ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ, ապա նաև՝ իր ինքնավերարտադրված իշխանության կառավարության գործունեության ծրագրում ասում էր՝ «անջատում՝ հանուն փրկության», «Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացում»: Ոչ մի խոսք՝ Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին:

Պարզվեց, Փաշինյանն այդ արտահայտությունը՝ Արցախն ադրբեջանական ճանաչելու մասին, պահում-փայփայում էր՝ 2022-ի հոկտեմբերի 6-ին Էրդողանին ու Ալիևին ասելու, Մակրոնի ու Շառլի լսելու համար:

Իրականում նախօրեին էլի կեղծում էր. Փաշինյանն ինքը առնվազն 90-ականների վերջերից սկսած Արցախը միշտ էլ համարել է ադրբեջանական, ու այդտեղ ոչ մի գաղտնիք չկա: Իսկ այս վերջին «ինքնախոստովանական ցուցմունքն» իսկապես էլ կարևոր է: Այն առումներով, որ ոչինչ էլ նրա «ջեբը չեն գցել», որ «խեղճ միամիտը» ամեն ինչ հրաշալի գիտակցել ու իմացել է, որ նա հիմնավորապես ու ի սկզբանե մոլորեցրել է իր կողմնակիցներին, որ կանխամտածված ու հետևողականորեն իրականացրել է Արցախը թշնամուն հանձնելու, Հայաստանը կրախի առաջ կանգնեցնելու ծրագիր...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանում բախվել են «Mazda 6»-ն ու «Mitsubishi»-ն. վերջինը կոտրել է երթևեկությունը կարգավորող ցուցանակը, 2 ծառ և հայտնվել հանդիպակաց գոտում Մերձավոր Արևելքը լայնամասշտաբ պատերազմի շեմին է. պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն. Պուտին Իրանում 2 երկրաշարժ է գրանցվել Մասիսի գառի մսի առևտրով զբաղվող քաղաքացիներին 600 հազար դոլարի չափով վնաս է պատճառվել, նրանք մեղադրում են Իրանի դեսպանին և հյուպատոսին Մեծ պատիվ էր ընդունել և պարգևատրել Փարիզի ամառային օլիմպիական խաղերի հայ մեդալակիրներին․ Տիգրան Ավինյան Քիմ Քարդաշյանը 44-ամյակից լուսանկարներ է հրապարակել «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը կազմակերպում է «Ապագայի ճարտարապետներ» անվամբ երիտասարդական հետազոտական ծրագրերի մրցույթԿուբայի քաղաքացին կալանավորվել է՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով Կապ չունի՝ իրենց արածը դավաճանություն է, թե՞ տգիտություն․ Նաիրի ՍարգսյանԻսրայելի հարվածների պատճառով տները լքած լիբանանցիների թիվը հասել է 809,000-ի. ՄԱԿ Մենք մեզ լավագույնն ենք համարում և դա ապացուցում ենք գործնականում․ Յամալը՝ առաջիկա Կլասիկոյի մասին Իրանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից է Փաշինյանը՝ Փեզեշքիանին Կանոնակարգի հաստատմամբ ՔՊ–ն հրաժարվեց Արցախից ու անկախության հռչակագրից. Ավետիք Չալաբյան Ֆլորիդայում փոթորիկներից հետո մահաբեր մանրէ է տարածվել Նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս պարտադիր պայման է 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ QR կոդով վճարում իրականացնելը50 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի Հայաստանում բիզնեսի զարգացմանը«Հայաստանը ես եմ»-ի առաջին պահանջը մասամբ բավարարվել է 5 հատ iPhone 16 և 0% միջնորդավճար. Կոնվերս Բանկը Visa քարտապանների համար նոր արշավ է մեկնարկել Եվրախորհրդարանն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին և ապահովել ԼՂ հայության անվտանգ վերադարձը. ՀայաՔվե ԶՊՄԿ-ը սոցիալական պատասխանատվության շրջանակում շարունակում է տարբեր ծրագրեր իրականացնելԹուրքիայի և Ադրբեջանի երկարաժամկետ նպատակը հայկական տարրի վերացումն է․ Ավետիք Չալաբյան Թրամփը հայերի ձայներն է ուզում Փաշինյանի գեղական շուստրիությունը «Սորոսի» գրասենյակը կոմպրոմատներ է հավաքում Փաշինյանի դեմ Ադրբեջանը Հայաստանում արտահերթ է պահանջում Եվրոպական ինը երկրներ համաձայնել են Միջերկրական ծովը վերածել կանաչ էներգիայի կենտրոնի Ավերակների հեքիաթային քաղաքն «ամպերի մեջ». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Սահմանազատման կանոնակարգի վավերացումն առաջին հերթին ծանր հարված է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին. ՀայաՔվեՀՀ-ն և նրա անունից բանակցողն իրավասու չէ միակողմանիորեն ճանաչելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. ՀայաՔվեԹուրքիայի համար Ադրբեջանն ու Ալիևը դարձել են անշնորհակալ ու լկտի «փոքր գործընկեր, մեծ խոչընդոտ». «Փաստ»Ucom ընկերության և «Արևորդի» ՀԿ-ի հերթական արևային կայանը տեղադրվել է Վարդենիսում ՌԴ–ի և ՀՀ–ի միջև բարեկամության 200-ամյակին «Ճանաչիր Ռուսաստանն ավելի լավ» ցուցահանդեսը լինելու է Հայաստանում. Ավետիսյան Ի՞նչ երաշխիքներ են ուզում թշնամական երկրում. «Փաստ»Ամիօ բանկը մասնակցել է Real Business կոնֆերանսին «Կրթական համակարգում փորձում են իրականացնել արժեքների տրանսֆորմացիա, դրանք գլխիվայր շուռ են տալիս». «Փաստ»Նովոյին պատկանող գազալցակայանում ծեծել են գազի տեսուչներին․ հարցը հասել է մինչև Մոսկվա Տնտեսական քողարկված խնդիրներն ու իշխանությունների ճոխ ծախսերը. «Փաստ»Բոլորով՝ ծանրագույն մեղքի տակ. ինչպիսի՞ն է լինելու շարունակությունը. «Փաստ»«Այս իշխանությունների հետ բոլորն են այդպես վարվելու». «Փաստ»Կհստակեցվեն արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ուղեկցող ստորաբաժանումների գործառույթները. «Փաստ»Ո՞վ է կանգնած հայկական կրթական «Օսկարի» թիկունքին. «Փաստ»Փաշինյանի հակառուսական քարոզչությունը տալիս է իր արդյունքները. «Փաստ»Հայ կինոռեժիսորի ֆիլմի հաջողությունը՝ Մոսկովյան կինոփառատոնում. «Փաստ»Հայաստանը՝ երկու կրակի արանքում. «Փաստ»Հյուրանոցային համալիրից մինչև ձու, օղի, հիմա էլ` բնական աղբյուրի ջուր. «նորօրյա օլիգարխի» բիզնեսները շարունակում են ծաղկել . «Փաստ»Ոսկու հանքանյութի ապօրինի արդյունահանում կատարած անձից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 327.5 միլիոն դրամՀորդորում եմ քաղաքացիներին ցանկացած տեսակի նման տեղեկատվություն ունենալու դեպքում Գառնիկ Դանիելյանին և այլոց դիմելուց բացի, զուգահեռ դիմել իրավապահ մարմիններին կամ ինձ․ Արմեն ՓամբուխչյանTitan Computers-ը ներկայացրել է համակարգիչ, որի արժեքը հասնում է 120,000 դոլարի Նեթանյահուի տան վրա մենք ենք հարձակվել, մենք երբեք սպիտակ դրոշ չենք բարձրացնի. «Հեզբոլլահ»