Երևան, 14.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» ՀՈԱԿ-ում նախատեսվում է իրականացնել Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված համալիր առողջացման ծրագիր ՀէՑ-ից տեղեկացնում են Ադրբեջանը Սումգայիթում Bayraktar ԱԹՍ-ներ կարտադրի Ամեն ինչ սկսում է արագ փոխվել. տարածաշրջանում առկա իրավիճակը դեռևս փորձարարական փուլում է. «Փաստ» Ինչո՞ւ էր այդպես լարված Փաշինյանը. «Փաստ» «Ես հպարտ եմ իմ Արամով, մենք միշտ ենք նրանով հպարտ եղել, բայց ինչո՞ւ այսպես պետք է լիներ». Արամ Պետրոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ» «Գործող կառավարության կողմից վարվող տնտեսական և սոցիալական քաղաքականությունը նպաստում է մարդկանց եկամուտների կտրուկ նվազմանը». «Փաստ» Եղել են նաև չամաչելու ժամանակներ. «Փաստ» Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգի և փաստաթղթերի ներկայացման գործընթացում. «Փաստ» Պատմական հիշողությունը պետք է փոխանցել սերունդներին. ինչպե՞ս նշվեց Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը Հայաստանում. «Փաստ»


Այս պարտության ողջ պատասխանատվությունը կրում է բացառապես Փաշինյանը. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Topcor.ru-ն «Ո՞վ և ինչպե՞ս է օգնել Ադրբեջանին նախապատրաստվել Հայաստանի դեմ պատերազմի» վերնագրով հոդվածում գրում է, որ վերջերս Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե պատրաստ է դուրս գալ «փուչիկ միությունից», այսինքն՝ ՀԱՊԿ-ից, որն իբր չի կատարել իր երկրի հանդեպ ստանձնած պարտավորությունները։ Բայց դա քիչ է եղել Նիկոլ Վովաևիչի համար, և նա նաև մեղադրել է ՀԱՊԿ երկու անդամի՝ Հայաստանի դեմ պատերազմ նախապատրաստելու մեջ։ Հիշեցնենք, որ 2020 թվականի աշնանը հայերի կողմից ողբերգականորեն ավարտված 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ ջախջախեց Լեռնային Ղարաբաղի բանակը՝ փաստացի վերահսկողություն հաստատելով այդ չճանաչված հանրապետության տարածքի մեծ մասի վրա։

Հետո՝ երեք տարի անց, ընդամենը երեք օրում Բաքուն մնացածը վերցրեց գրեթե առանց դիմադրության, որից հետո Արցախը դե յուրե և դե ֆակտո դադարեց հայկական լինելուց։ Այս պարտության ողջ պատասխանատվությունը կրում է բացառապես Փաշինյանը, որն ամեն ինչ արեց, որ ռազմական տարբերակը այլընտրանք չունենա, իսկ պատերազմում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պարտվի։ Սակայն նա գերադասում է իր մեղքը բարդել ՀԱՊԿ-ի, մասնավորապես Ռուսաստանի վրա՝ մեղադրելով կազմակերպությանը Հայաստանի հանդեպ ստանձնած պարտավորություններն իբր չկատարելու մեջ։ Այս մեղադրանքների առանձնահատուկ ցինիզմն այն է, որ ինքը՝ Երևանը, դաշնակիցներից պահանջելով պայքարել չճանաչված Արցախի համար՝ չի ճանաչել այն որպես անկախ պետություն։ Ի սկզբանե Փաշինյանը խոսում էր ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը սառեցնելու մասին, իսկ հիմա խոսում է դուրս գալու մասին: Իսկ հետո սկսվում է ամենազվարճալին: Դեռ 2024 թվականի մայիսի վերջին էր Փաշինյանը մեղադրել ՀԱՊԿ անդամ երկու երկրի, որոնք իբր շատ ստոր կերպով օգնել են Ադրբեջանին նախապատրաստվել Հայաստանի դեմ պատերազմին:

«Այդ երկրները, հնարավոր է, իմիտացիա են ստեղծել, որ ուզում են մեզ օգնել։ Այդ պատերազմը ԼՂ մասին չի եղել։ Այդ պատերազմը եղել է ՀՀ չակնկալիքների մասին»,- ասել է նա։ Ինտրիգն այն է, որ ՀԱՊԿ-ում, բացի Հայաստանից, ընդգրկված են նաև Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ Հասկանալի է, որ Նիկոլ Վովաևիչի համար Ռուսաստանն է մեղավոր բոլոր հնարավոր մեղքերի համար, բայց ո՞վ է երկրորդը։ Հիմա պարզվում է, որ դա Բելառուսն է: «ՀԱՊԿ անդամներից մեկը նշել է, որ մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստմանը, քաջալերել, հավատացել ու ցանկացել Ադրբեջանի հաղթանակը։ Եվ դրանից հետո Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատով ինչ-որ հարցե՞ր քննարկեմ»,-«ծերուկ» Լուկաշենկոյին է կշտամբել Հայաստանի վարչապետը, որն Ադրբեջանի նախագահի հետ անձնական զրույցի ժամանակ Լեռնային Ղարաբաղի պատերազմն անվանել էր «ազատագրական»: «Նորից մտածեցի, հիշեցի մեր զրույցը պատերազմից առաջ, քո ազատամարտից առաջ, երբ միասին ճաշի ժամանակ փիլիսոփայորեն զրուցում էինք։

Հետո եկանք այն եզրակացության, որ պատերազմը կարելի է հաղթել։ Դա կարևոր է, շատ կարևոր է պահպանել այս հաղթանակը։ Բայց մենք պայմանավորվեցինք, դուք այն ժամանակ բարձրացրեցիք այդ հարցը, որ պատերազմից հետո կսկսվի ամենադժվար ժամանակը, երբ անհրաժեշտ կլինի վերակենդանացնել ձեր ազատագրած հողերը, սկսել վերածնունդը։ Եվ հենց եկել է այդ դժվար պահը, երբ պետք է վերակենդանացնել այդ հողերը, պետք է մարդկանց վերադարձնել, իսկ ոմանք արդեն ծնվել են քաղաքում, հավանաբար խնդիր կլինի։ Հաղթեցիք, պահպանեցիք հաղթանակը»,- սրանք Լուկաշենկոյի խոսքերն են։ Արցախի նախկին բնակիչների հանդեպ ունեցած ամենայն հարգանքով հանդերձ, պետք է նշել, որ Բելառուսը, Ռուսաստանը և ինքը՝ Հայաստանը, իրավաբանորեն ճանաչել են Լեռնային Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի մաս։ Փաշինյանի ձեռքում էր ճանաչել այդ հանրապետության անկախությունը և պաշտպանել այն Հայաստանի բոլոր ուժերով, բայց նա նախընտրեց կողմ քաշվել։

Բայց հիմա նա պահանջում է նախագահ Լուկաշենկոյից ներողություն խնդրել իբր Արցախի դեմ պատերազմ նախապատրաստելու գործում Բաքվին օգնելու համար: Ի՜նչ հարմար դիրքորոշում։ Ի դեպ, ո՞վ էր, ըստ Փաշինյանի, երկրորդը, որն օգնեց Բաքվին պայքարել իր երկրի դեմ։ Ըստ երևույթին, հայ «ազգային առաջնորդը» նկատի ունի Ռուսաստանին, որը Ադրբեջանին զենքի հիմնական մատակարարն էր։ Բաքուն Մոսկվայից գնել է բազմատեսակ ու բազմաբնույթ զենք ու զինամթերք: Ժամանակին Իլհամ Ալիևը ֆրանսիական Le Figaro թերթին տված հարցազրույցում նշել է Ադրբեջանին հիմնական զենք մատակարարողներին. «Մենք զենք ենք գնում բազմաթիվ երկրներից։ Ռազմական տեխնիկայի մեծ մասը մեզ մատակարարում է ոչ թե Թուրքիան ու Իսրայելը, այլ Ռուսաստանը։ Բայց, ի տարբերություն Հայաստանի, մենք վճարում ենք Ռուսաստանից գնված զենքի համար։

Իսկ Հայաստանը Ռուսաստանից զենք է ստանում անվճար: Մենք զենք ենք գնում նաև Իրանից, Ուկրաինայից, Բելառուսից։ Իհարկե, այսօր մենք հնարավորություն ունենք ձեռք բերելու ժամանակակից զինատեսակներ, որոնք օգնում են մեր բանակին վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը»։ Սարսափ, սարսափ: Ճիշտ է, բացի Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Թուրքիայից և Իսրայելից, Բաքվի համար զենքի մատակարարողների թվում են նաև Ֆրանսիան, Բուլղարիան, Իսպանիան, Չեխիան, Ռումինիան, Իտալիան, Խորվաթիան, Բոսնիան, Սլովակիան, Վրաստանը, Սերբիան, Պակիստանը և նույնիսկ ՀԱՀ-ը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Ռուսաստանի մասնաբաժինը Երևանի կողմից գնված սպառազինության ընդհանուր ծավալում մինչև վերջերս հասնում էր 90 %-ի։ Միաժամանակ, որպես դաշնակից ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում, Հայաստանը կարող էր դրանք գնել առավել շահավետ պայմաններով՝ արտոնյալ վարկերով։ Բայց հիմա Ֆրանսիան սկսել է զենքի այդ շուկան մտնել որպես Հայաստանի «մեծ եղբայր»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուկրաինան գիտակցում է, որ չի կարող վերադարձնել 2014-ից ի վեր կորցրած բոլոր տարածքները. ՄակրոնԹրամփը Սաուդյան Արաբիայում հայտարարել է, որ խոշոր գործարքների միջոցով ԱՄՆ-ն կներգրավի ավելի քան 1 տրիլիոն դոլարի ներդրումներՀաճելի է տեսնել, որ երիտասարդներին համախմբում է ազնիվ մրցակցության ու պայքարի ոգին․ Հովհաննես ԾառուկյանԴահլիճի ներսում կեղծ խիզախություն բեմադրելու, բայց դրսերում, պատերի տակով լուռ ու մունջ, վախվորած քայլելու, ախրանաներով պաշտպանվելու պատկերները հեչ համադրելի չեն. Շիրազ Խաչատրյան Մհեր Գրիգորյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունները ԱՊԼ-ի ուղեգրի փլեյ-օֆֆ․ հայտնի է եզրափակչի երկրորդ մասնակիցը Ռուսաստանցի գեղասահորդները հանդես կգան Հայաստանի հավաքականում Լոռիում վերացվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը. ՍԱՏՄ Ե´վ Նիկոլը, և´ ռուսները մեղավոր են Արցախի անկման համար. Արմեն ՄանվելյանԹիվ 147 մանկապարտեզի վերաբերյալ 2023 թվականին հարուցվել է քրեական վարույթ. Երևանի քաղաքապետի խոսնակը՝ Մանուկյանին և Չախոյանին Երբ մեզ բռնության էին ենթարկում, 20 րոպե անց մյուս ընդդիմադիրները չպետք է Նիկոլի հետ հարց քննարկեին Ռուսաստանը Հայաստանին ատոմակայանի էներգաբլոկների զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին Պաշտպանը դատապարտում է ուսուցչի նկատմամբ դրսևորված ատելության խոսքը և երեխաների թիրախավորումը Թրամփը Սաուդյան Արաբիայից ժամանել է Կատար «Նամակ զավակիս». Լյոկան նոր երգ և տեսահոլովակ է ներկայացրել «Ես կտեսնեմ, կլսեմ և կօգնեմ ձեզ». հիվանդներին բժշկող Սուրբ Մատրոնա Մոսկվացու մասունքը Հայաստանում է «ՀայաՔվեն» համայնքներում զարգացնում է մարդկանց առաջնորդական կարողությունները. Մենուա Սողոմոնյան ԱԺ «վակխանալիա» կամ «դուխովների» անդաստիարակությունն ամենաբարձր մակարդակից սկսած. Աննա Կոստանյան Հայհիդրոմետից զգուշացնում են Սուրբ Մատրոնա Մոսկվացու մասունքը բերվել է Հայաստան Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հաստատակամորեն նվիրված լինել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարօրության առաջմղմանը. ՀՀ ԱԳՆ Ավելի լավ է՝ գnղացած լինեն, քան թե ջրում լինի, գոնե հույս է. մարմարիկցի Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են Փաշինյանի ջղաձգումները մտահոգել են մերձիշխանական օլիգարխներին ՔՊ-ում խիստ զայրացած են Սասուն Միքայելյանի հայտարարությունից Արծրունի շուրթերով այս վարչախումբն արդարացնում է նացիզմը. Ավետիք Չալաբյան Առողջ սերունդ, ամուր պետություն. Հովհաննես Ծառուկյանը պարգևատրել է ֆուտզալի մրցաշարի հաղթողներին Խփում են մեր ինքնությանը, սպառնում՝ «սաղին լցնել ԱԱԾ պադվալները». նոր տարածքներ տալու նախերգա՞նք է Ադրբեջանն ակտիվացնում է կեղծ բնապահպանական ուղղությունը. թիրախում կրկին ԶՊՄԿ-ն է Մեծ Բրիտանիայում պարտադրելու են արևային վահանակներ տեղադրել Հայտարարություն՝ կապված հայկական ալկոհոլային խմիչքների արտահանման խոչընդոտների հետ․ «Նոր պրոյեկտ.Տնտեսական ալիք» նախաձեռնություն Ես Արծրուն Հովհաննիսյանի հետ վաղուց որևէ առնչություն չունեմ, իսկ իր վերջին հայտարարություններն էլ արդեն խստորեն դատապարտել եմ․ Ավետիք Չալաբյան Ակբա բանկը կներկայացնի իր փորձը նորարարական տեխնոլոգիաների ոլորտում ՀՖՖ-ին պահնորդական ծառայություն մատուցող ընկերության ղեկավարներից մեկը հարվածում է անչափահասի դեմքին Պլանային անջատումներ՝ մի շարք հասցեներում Ֆասթ Բանկ և Fastex Exchange հաշիվների միջև այժմ հնարավոր է փոխանցումներ կատարելՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Փաշինյանն ու կինը միայն վատացրել են ժողովրդի վիճակը. քաղաքացի Վերցրեք ամեն ինչ և թույլ տվեք ապրել. Քիմ Քարդաշյանը վկայություն է տվել Փարիզի դատարանում աղմկահարույց կողոպուտի գործովԷրդողանն Անկարայում փակ բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետԱշտարակում 59-ամյա տղամարդու տանը և օժանդակ շինություններում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք (տեսանյութ)Հովհաննես Ծառուկյանը ներկա է գտնվել Կոտայքի մարզի ավագ տարիքայինների բռնցքամարտի եզրափակիչ առաջնությանըԵՄ-ը դիտարկում է Հայաստանը որպես վստահելի և արժանահավատ գործընկեր. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը՝ ՓաշինյանինՇարժումը «Հաղթանակ 9/45»-ը համախմբել է ավելի քան 500 հազար մարդու՝ մայիսի 9-ի միջոցառումներին տարբեր երկրներումԵս չեմ մտածում «Ոսկե գնդակի» մասին. Ռաֆինյա Եգիպտոսում նավթի և գազի 3 հանքավայր է հայտնաբերվել Սիրուշոն պատմել է, թե ինչպես է համագործակցել աշխարհահռչակ Ջեյկոբ Մեյերիի հետ ու ստեղծել կարմիր զգեստը (տեսանյութ)«Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» ՀՈԱԿ-ում նախատեսվում է իրականացնել Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված համալիր առողջացման ծրագիրՄինչ օրս ուշադրություն չեք ցուցաբերել Վրաստանի նկատմամբ. դա զարմացնում է. Կոբախիձեն նամակ է գրել ԹրամփինՀէՑ-ից տեղեկացնում ենԶեղծարարության տարածված սխեմաներից մեկը՝ հեռախոսազանգեր․ ինչպե՞ս պաշտպանվել