Երևան, 14.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» ՀՈԱԿ-ում նախատեսվում է իրականացնել Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված համալիր առողջացման ծրագիր ՀէՑ-ից տեղեկացնում են Ադրբեջանը Սումգայիթում Bayraktar ԱԹՍ-ներ կարտադրի Ամեն ինչ սկսում է արագ փոխվել. տարածաշրջանում առկա իրավիճակը դեռևս փորձարարական փուլում է. «Փաստ» Ինչո՞ւ էր այդպես լարված Փաշինյանը. «Փաստ» «Ես հպարտ եմ իմ Արամով, մենք միշտ ենք նրանով հպարտ եղել, բայց ինչո՞ւ այսպես պետք է լիներ». Արամ Պետրոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ» «Գործող կառավարության կողմից վարվող տնտեսական և սոցիալական քաղաքականությունը նպաստում է մարդկանց եկամուտների կտրուկ նվազմանը». «Փաստ» Եղել են նաև չամաչելու ժամանակներ. «Փաստ» Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգի և փաստաթղթերի ներկայացման գործընթացում. «Փաստ» Պատմական հիշողությունը պետք է փոխանցել սերունդներին. ինչպե՞ս նշվեց Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը Հայաստանում. «Փաստ»


Ար­քե­պիս­կո­պո­սի ապս­տամ­բու­թյու­նը. ի՞նչ փո­խեց Բագ­րատ Գալս­տա­նյա­նը Հա­յաս­տա­նում. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

dw.com-ը «Արքեպիսկոպոսի ապստամբությունը. ի՞նչ փոխեց Բագրատ Գալստանյանը Հայաստանում» վերնագրով հոդվածում գրում է, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է ղեկավարում Տավուշի մարզի գյուղերում տեղի ունեցած բողոքի ցույցերից առաջացած շարժումը։ Շարժումը ստացել է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» անվանումը և անմիջապես իր առաջնորդի հետ միասին հայտնվել իշխանամետ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Նրանք սկսել են Գալստանյանին վերագրել բիզնես գործունեություն և մեղադրել Ռուսաստանի, ինչպես նաև Հայաստանի նախկին իշխանական վերնախավերի հետ կուլիսային կապերի մեջ։ Որպես ապացույց մատնանշվում է շարժման գործողություններին Հայաստանի նախկին իշխանությունների ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը։

Բացի այդ, մեջբերվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքերը երկրի ղեկավարի պաշտոնում «հասարակությունը կոնսոլիդացնելու ունակ» հոգևոր առաջնորդի առաջադրման անհրաժեշտության մասին։ Ինքը՝ Գալստանյանն ու իր համախոհները հերքում են այդ լուրերը։ Նշենք, որ բավական կարճ ժամանակում է Բագրատ Գալստանյանը Նիկոլ Փաշինյանի կողմնակցից վերածվել նրա մոլի մրցակցի։ «Ժամանակին Գալստանյանը անգամ աջակցել է Փաշինյանին, երբ նա երթով մտավ Երևան (2018 թվականին), ինչպես նաև անդամագրվել է «Սիթի օֆ Սմայլի» հոգաբարձուների խորհրդին, որը ղեկավարում էր Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը»,dw.com-ի հետ զրույցում նշել է հայ քաղաքագետ Հրանտ Միքայել յանը։ Սակայն արքեպիսկոպոսին շրջապատողները փորձում են դա չհիշել։ «Բագրատ Գալստանյանը Հայաստանում հայտնի դեմք է, և նա միշտ էլ աչքի է ընկել իր ընդդիմադիր հայացքներով՝ ինչպես 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց առաջ, այնպես էլ դրանից հետո, դա միանգամայն տրամաբանական է»,- ասել է Գալստանյանի զինակից, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիել յանը dw. com-ի հետ զրույցում:

Արքեպիսկոպոսի հարաբերություններն իշխանությունների հետ վատացել էին դեռ 2020 թվականին Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Հայաստանի պարտությունից հետո, նա սկսել էր ակտիվորեն քննադատել Փաշինյանի քաղաքականությունը Ղարաբաղյան կարգավորման հարցում, ելույթ ունենալ ընդդիմության հակակառավարական հանրահավաքներում՝ աստիճանաբար շարժվելով դեպի քաղաքական առաջնորդություն։ 2024 թվականի գարնանը բողոքի շարժման ընդլայնմամբ խստացան նաև Գալստանյանի պահանջներն իշխանություններից։ Մայիսի 9-ին Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած առաջին և դեռ ամենախոշոր հանրահավաքում Գալստանյանն առաջին անգամ պահանջեց գործող վարչապետի հրաժարականը: Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Փաշինյանը մտադիր չէ կատարել այս պահանջը, Գալստանյանը խոստացավ նրան տապալել հաշված օրերի ընթացքում, սակայն այդ խնդիրը ևս դեռևս մնում է անկատար։

Քաղաքագետ Հրանտ Միքայել յանը քաղաքական ասպարեզում եկեղեցու ներկայացուցչի հայտնվելը՝ որպես բողոքի առաջնորդ, համարում է երկրում քաղաքական ընդդիմության ապալեգիտիմացման հետևանք։ «Քաղաքական ընդդիմությունը բավարար լեգիտիմություն չունի մարդկանց մոբիլիզացնելու համար, նույնիսկ եթե կա բողոքի պահանջ: Երկրորդ պատճառն այն է, որ վերջին տարիներին հասարակությունը կորցրել է վստահությունը բոլորի նկատմամբ, և շատ քիչ մարդիկ են մնացել, ովքեր ունեն այնքան բավարար հեղինակություն, որ մարդիկ հետևեն նրանց, իսկ Բագրատ Գալստանյանը նման մարդկանցից մեկն է»,- ասել է նա։

Մեկ այլ հայ քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը համակարծիք է դրա հետ. երկրում քաղաքական համակարգն այնքան է ապալեգիտիմացված, որ եթե բողոքի շարժումը ղեկավարի որևէ մեկը «քաղաքական կոհորտայից», ապա փողոցում մարդկանց թիվը կնվազի, այլ ոչ թե կավելանա։ «Հետևաբար, մարդիկ առաջնորդներ են փնտրում քաղաքական միջավայրից դուրս, իսկ նման կերպարներ են եկեղեցականները»,- ասել է նա dw.com-ի հետ զրույցում։ Հայաստանում ընթացող բողոքի շարժման ուժեղացումը հանգեցրել է ներկայիս քաղաքական էլիտայի և եկեղեցու միջև կոնֆլիկտի սրմանը, այն աստիճանի, որ Նիկոլ Փաշինյանը եկեղեցին անվանել է «ազդեցության գործակալ»։ Իշխանությունները չեն էլ հերքում կոնֆլիկտը և խոստանում են օգտագործել պայքարի առկա բոլոր գործիքները։

Գալստանյանի՝ Փաշինյանին «հաշված օրերի» ընթացքում տապալելու խոստումից անցել է ավելի քան երկու ամիս, ընդդիմադիր շարժման համախոհների թիվը նկատելիորեն նվազել է, սակայն արքեպիսկոպոսը մտադիր չէ հանձնվել: Հունիսի 17-ի հանրահավաքում նա հայտարարել է երկրի քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների հերթական փուլի մասին՝ խոստանալով նոր թափ հաղորդել շարժմանը նրա վերակազմակերպմամբ։ Բողոքի ակտիվության անկումը հաստատվում է հենց ընդդիմության գործողություններով, հանրահավաքներ այլևս ամեն օր չեն անցկացվում, իսկ քաղաքացիական անհնազանդության գործողությունները, այդ թվում՝ Երևանում փողոցներ փակելը, լուրջ վտանգ չեն ներկայացնում իշխանությունների համար։ Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Գառնիկ Դանիել յանը բողոքի ակցիայի մասշտաբների կրճատումը բացատրում է մարդկանց ուռճացված սպասումներով։ «Երբ շարժումը տեղափոխվեց Երևան, սպասելիքները շատ մեծ էին, շատերն ակնկալում էին, որ մեկ օրում կամ շատ կարճ ժամանակում հնարավոր կլինի հասնել իշխանափոխության: Որոշ մարդիկ հոգնել են երկարատև պայքարից: Բացի այդ, կա պետական ճնշումը, մարդկանց վախեցնելու մեխանիզմներ են կիրառվում, որպեսզի նրանք չմասնակցեն ընդդիմության հանրահավաքներին»,- պարզաբանել է Դանիելյանը։

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն էլ թվարկել է այն սխալները, որոնք կարող էին բողոքի ակցիայի մարման պատճառ դառնալ: «Սա 2018 թվականի քաղաքական տեխնոլոգիաների կրկնօրինակն էր՝ երթեր, փողոցներ փակել, չարի անձնավորում՝ ի դեմս Փաշինյանի, և բարու անձնավորում՝ ի դեմս Գալստանյանի: Բացի այդ, կա մի բազային խնդիր: Հանրահավաքների գաղափարախոսությունը զուտ բացասական է, չկա դրական ծրագիր, այսինքն՝ հարցի պատասխան, իսկ թե ի՞նչ է լինելու իշխանափոխությունից հետո»,- նշել է նա։ Փորձագետը, սակայն, կոչ է արել ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ եթե անգամ այս շարժումը մարում է, այն, այնուամենայնիվ, ցույց տվեց, որ Հայաստանում բողոքի մասշտաբները գնալով ընդլայնվում են, իսկ ընդդիմության նկատմամբ պահանջարկը մեծանում է։ «Դա շատ ավելի լայն է, քան այն մարդիկ, ովքեր մասնակցում են ընդդիմության ակցիաներին»,- եզրափակել է նա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մհեր Գրիգորյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունները ԱՊԼ-ի ուղեգրի փլեյ-օֆֆ․ հայտնի է եզրափակչի երկրորդ մասնակիցը Ռուսաստանցի գեղասահորդները հանդես կգան Հայաստանի հավաքականում Լոռիում վերացվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը. ՍԱՏՄ Ե´վ Նիկոլը, և´ ռուսները մեղավոր են Արցախի անկման համար. Արմեն ՄանվելյանԹիվ 147 մանկապարտեզի վերաբերյալ 2023 թվականին հարուցվել է քրեական վարույթ. Երևանի քաղաքապետի խոսնակը՝ Մանուկյանին և Չախոյանին Երբ մեզ բռնության էին ենթարկում, 20 րոպե անց մյուս ընդդիմադիրները չպետք է Նիկոլի հետ հարց քննարկեին Ռուսաստանը Հայաստանին ատոմակայանի էներգաբլոկների զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին Պաշտպանը դատապարտում է ուսուցչի նկատմամբ դրսևորված ատելության խոսքը և երեխաների թիրախավորումը Թրամփը Սաուդյան Արաբիայից ժամանել է Կատար «Նամակ զավակիս». Լյոկան նոր երգ և տեսահոլովակ է ներկայացրել «Ես կտեսնեմ, կլսեմ և կօգնեմ ձեզ». հիվանդներին բժշկող Սուրբ Մատրոնա Մոսկվացու մասունքը Հայաստանում է «ՀայաՔվեն» համայնքներում զարգացնում է մարդկանց առաջնորդական կարողությունները. Մենուա Սողոմոնյան ԱԺ «վակխանալիա» կամ «դուխովների» անդաստիարակությունն ամենաբարձր մակարդակից սկսած. Աննա Կոստանյան Հայհիդրոմետից զգուշացնում են Սուրբ Մատրոնա Մոսկվացու մասունքը բերվել է Հայաստան Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հաստատակամորեն նվիրված լինել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարօրության առաջմղմանը. ՀՀ ԱԳՆ Ավելի լավ է՝ գnղացած լինեն, քան թե ջրում լինի, գոնե հույս է. մարմարիկցի Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են Փաշինյանի ջղաձգումները մտահոգել են մերձիշխանական օլիգարխներին ՔՊ-ում խիստ զայրացած են Սասուն Միքայելյանի հայտարարությունից Արծրունի շուրթերով այս վարչախումբն արդարացնում է նացիզմը. Ավետիք Չալաբյան Առողջ սերունդ, ամուր պետություն. Հովհաննես Ծառուկյանը պարգևատրել է ֆուտզալի մրցաշարի հաղթողներին Խփում են մեր ինքնությանը, սպառնում՝ «սաղին լցնել ԱԱԾ պադվալները». նոր տարածքներ տալու նախերգա՞նք է Ադրբեջանն ակտիվացնում է կեղծ բնապահպանական ուղղությունը. թիրախում կրկին ԶՊՄԿ-ն է Մեծ Բրիտանիայում պարտադրելու են արևային վահանակներ տեղադրել Հայտարարություն՝ կապված հայկական ալկոհոլային խմիչքների արտահանման խոչընդոտների հետ․ «Նոր պրոյեկտ.Տնտեսական ալիք» նախաձեռնություն Ես Արծրուն Հովհաննիսյանի հետ վաղուց որևէ առնչություն չունեմ, իսկ իր վերջին հայտարարություններն էլ արդեն խստորեն դատապարտել եմ․ Ավետիք Չալաբյան Ակբա բանկը կներկայացնի իր փորձը նորարարական տեխնոլոգիաների ոլորտում ՀՖՖ-ին պահնորդական ծառայություն մատուցող ընկերության ղեկավարներից մեկը հարվածում է անչափահասի դեմքին Պլանային անջատումներ՝ մի շարք հասցեներում Ֆասթ Բանկ և Fastex Exchange հաշիվների միջև այժմ հնարավոր է փոխանցումներ կատարելՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Փաշինյանն ու կինը միայն վատացրել են ժողովրդի վիճակը. քաղաքացի Վերցրեք ամեն ինչ և թույլ տվեք ապրել. Քիմ Քարդաշյանը վկայություն է տվել Փարիզի դատարանում աղմկահարույց կողոպուտի գործովԷրդողանն Անկարայում փակ բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետԱշտարակում 59-ամյա տղամարդու տանը և օժանդակ շինություններում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք (տեսանյութ)Հովհաննես Ծառուկյանը ներկա է գտնվել Կոտայքի մարզի ավագ տարիքայինների բռնցքամարտի եզրափակիչ առաջնությանըԵՄ-ը դիտարկում է Հայաստանը որպես վստահելի և արժանահավատ գործընկեր. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը՝ ՓաշինյանինՇարժումը «Հաղթանակ 9/45»-ը համախմբել է ավելի քան 500 հազար մարդու՝ մայիսի 9-ի միջոցառումներին տարբեր երկրներումԵս չեմ մտածում «Ոսկե գնդակի» մասին. Ռաֆինյա Եգիպտոսում նավթի և գազի 3 հանքավայր է հայտնաբերվել Սիրուշոն պատմել է, թե ինչպես է համագործակցել աշխարհահռչակ Ջեյկոբ Մեյերիի հետ ու ստեղծել կարմիր զգեստը (տեսանյութ)«Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» ՀՈԱԿ-ում նախատեսվում է իրականացնել Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված համալիր առողջացման ծրագիրՄինչ օրս ուշադրություն չեք ցուցաբերել Վրաստանի նկատմամբ. դա զարմացնում է. Կոբախիձեն նամակ է գրել ԹրամփինՀէՑ-ից տեղեկացնում ենԶեղծարարության տարածված սխեմաներից մեկը՝ հեռախոսազանգեր․ ինչպե՞ս պաշտպանվելԱդրբեջանը Սումգայիթում Bayraktar ԱԹՍ-ներ կարտադրի Ռուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվա Շրջանառությունից հանվել է 1,373 գրամ մարիխուանա և 885 գրամ ափիոն. (տեսանյութ) Կյանքից հեռացել է դերասանուհի Նինա Գրեբեշկովան