Երևան, 17.Հուլիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ձևական խաղաղություն. Ադրբեջանը դառնում է Իրանի ու Ռուսաստանի վրա ճնշման գործիք. «Փաստ» Կհաջողվի՞ ապացուցել իր եզակիությունը. «Փաստ» Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ «Մեր երկար սպասված տղան էր Մհերս, շատ հարգանքով էր, պարտաճանաչ ու կարգապահ». կրտսեր սերժանտ Մհեր Քոչինյանն անմահացել է նոյեմբերի 9-ին Շուշիում. «Փաստ» Արևմտյան «փիառի» փուչիկը. «Փաստ» Սյունիքով անցնելիք ճանապարհի թնջուկն ու սարդոստայնը. «Փաստ» 90-ականների սկզբին այդ ամենը հասկանալի էր, իսկ հիմա՞.... «Փաստ» «Օրվա իշխանություններն, իրենց նեղ խմբային քաղաքական շահից դրդված, մտել են աշխարհաքաղաքական խաղերի մեջ». «Փաստ» Ուզում է ջնջել այն ամենն, ինչ որևէ կերպ կապված է Արցախի հետ. «Փաստ» Ամառային զորակոչի անցկացման ժամկետը այս տարի էլ կերկարաձգվի 15 օրով. ո՞րն է պատճառը. «Փաստ»


Պետությունը մարում է, ուրեմն՝ շարժումը պետք է ուժեղացնել. Վահե Հովհաննիսյան

Բլոգ

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքական վերլուծաբան Վահե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել.

«Մի օր Էրդողանի հետ հեռախոսազրույցից հետո կանգնելու է ԱԺ ամբիոնին ու ասի. «Եթե մենք մի փոքր էլ իջեցնենք մեր նշաձողը, մեզ խոսք են տալիս անվտանգության միջազգային երաշխիքներ և կուշտ փոր»։

Թատերականացված պոռթկման ժամանակ ասելու է, թե 1991-ից անկախությունը որպես թոկ են մեր դեմ կիրառել՝ Ռուսաստանից կախված լինելու համար, իսկ հիմա մենք ունենք ինքնիշխանություն ձեռք բերելու հնարավորություն, և որ իր քաղաքական թիմն ունի մանդատ՝ ժողովրդին տանելու իրական ինքնիշխանության(Թուրքիայի տիրապետության տակ)։

Դահլիճի 60-քանիսը ծափ են տալու, Հ1-ի հայտնի տաղավարը սկսելու է քննարկումները՝ «կեղծ պետականությո՞ւն, թե՞ իրական ինքնիշխանություն» խորագրով, նախարարները, փոխնախարարները շարունակելու են դիմել «ՄԵԾԱՐԳՈ»-ով։ Հասարակության զգալի մասը լռելու է՝ այդպես էլ չհասկանալով, թե ինչ է կատարվեց։ Իսկ հետո լինելու է Արցախի սցենարը՝ մասշտաբի փոփոխությամբ. 2 օրվա փոխարեն երկիրը կարող է դատարկվել 2 տարում։ Նախկին, ներկա փողատերերը սահուն գաղթելու են իրենց Դուբայներ, Հունաստաններ, Լոսեր և այլն։ Գրին քարտ ունեցողները՝ նույնը։ Մենթալ խոպանչու մեր գենը բուռն ռեալիզացվելու է։ Իսկ գիտե՞ք, թե Վրաստանի տարածքում ժամանակին պապ-տատ ունեցող քանիսն են այս ընթացքում հիշել իրենց «ծագումը» ու արագացված կարգով Վրաստանի քաղաքացիություն են ուզում ստանալ։ Դոշակի տակից քանի՞ տասնյակ հազար ընտանիք է հանելու ռուսական անձնագիրը։

Երկրում մնալու են անճարները և մինչև վերջին վայրկյանը երկիրը փրկելու պատրաստ մարդիկ։ Սա է ռեալ սցենարը, ոչ թե մի քանի գյուղի կամ նախկին-ներկա որոճվող թեման։

Այս իրատեսական սցենարը թույլ չտալու համար, պետք է շարժումը ուժեղացնել։ Բագրատ Սրբազանի ձևակերպումն իր պարզությամբ ու ազնվությամբ սպառիչ է. «Շարժումը բաղկացած է քեզնից. եթե դու մարել ես, ուրեմն շարժումն էլ մարելու է»։

Բանաձևը փոխվում է. նրանք մարում են պետությունը, մենք պետք է ուժեղացնենք շարժումը։ Բայց շարժումը ուժեղացնելու համար այն պետք դառնա ավելի գրագետ՝ քաղաքական։ Միայն քաղաքական բովանդակությունն ուժեղացնելու դեպքում է հնարավոր մեծացնել մեր ընտրազանգվածը, և հասկանալի դառնալ արտաքին խոշոր խաղացողների համար։ Ադրբեջանը քաղաքական ծրագրով գնում է Հայաստանի ոչնչացմանը, մենք պետք է քաղաքական մեր ծրագրով խափանենք դա։ Մնացածը չորրորդական է։ Սրա չգիտակցումը կբերի պատմական խոշորագույն ողբերգության, ու այնքան արագ, որ չենք էլ հասկանա, թե ինչպես կատարվեց։

Արցախը ամենավառ օրինակն էր. Հայաստանի քաղաքական միտքը և հասարակությունը 9-10 ամիս չհասկացան, թե ինչ է տեղի ունենում և ինչով է ավարտվելու։

Հիմա նույնը Հայաստանի մասին է։ Այն տարբերությամբ, որ եթե Արցախի ժամանակ մենք չէինք պատկերացնում, թե ինչով է դա ավարտվում, հիմա պատկերացնում ենք։

Հերիք է պատմական դեբիլությամբ զբաղվել՝ Ամերիկան չի թողնի, Իրանը չի թողնի, Ալիևը ռիսկ չի անի։ Ամեն ինչ էլ կանեն, եթե մենք շարունակենք ապաքաղաքական զանգված մնալ։

Այս իմաստով շարժումը չի կարող մարել. այն պետք է վերափոխվի։ Կարող է փոխվել շարժման հարթակը, հրապարակի ծավալը, ձևակերպումների առաջնահերթությունները, միջոցառումների ինտենսիվությունը և այլ շատ բաներ կարող են փոխվել։ Ու դա նորմալ է։ Բայց շարժման իդեան չի կարող ո´չ փոխվել, ո´չ մարել, եթե այն հստակ նպատակ ունի՝ պահել Հայաստանը։ Սրան պետք է հաջորդի նպատակի քաղաքական ճանապարհային քարտեզը։

Վրաստանի կառավարությունը պատմական դասագրքային օրինակ է՝ ինչպես պահել պետական շահը և չընկրկել պսևդոեվրոպական հակապետականության առաջ։

Իսկ մերն ընդհանրապես ավելի բարդ պատմություն է. մեզ Եվրոպայում ոչ սպասում են ոչ՝ հրավիրում։ Մեզ սպասում է միայն Ադրբեջանը, սպասում է մեր վերջին 1-2 սխալին, որ մեր պետականության թեման փակի։ Այս հենց սա´ չի հասկանում լայն հասարակությունը, նրա վերնախավերը, քաղաքական գործիչների զգալի մասը։ Շարժումը պետք է հենց սա հասկացնի՝ ընդ որում՝ շատ արագ»:

Փաշինյանի անտրամաբանական քայլերն ու ՌԴ արձագանքը Ձևական խաղաղություն. Ադրբեջանը դառնում է Իրանի ու Ռուսաստանի վրա ճնշման գործիք. «Փաստ»Փաշինյանի հերթական նվերը Ալիևին Երևանում կայացել է Ortak x B.F.T.H. Arena մրցանակաբաշխությունը Կհաջողվի՞ ապացուցել իր եզակիությունը. «Փաստ»ՌԴ-ՀՀ տնտեսական հարաբերությունների անհավասարակշռությունը և պաշտոնական անսկզբունքայնությունը․ Հրայր ԿամենդատյանԱրարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Փաշինյանի ամենամեծ հաղթանակներից մեկն այն է, որ ինչ դուրս տա, բոլորս սկսում ենք ամեն ցնդաբանություն ցիտել, մեկնաբանել, քննարկել․ Աննա Կոստանյան «Մեր երկար սպասված տղան էր Մհերս, շատ հարգանքով էր, պարտաճանաչ ու կարգապահ». կրտսեր սերժանտ Մհեր Քոչինյանն անմահացել է նոյեմբերի 9-ին Շուշիում. «Փաստ»Զանգվածային հարձակում ՌԴ-ի վրա․ ինչ է կատարվել գիշերը Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվեց «ՀայաՔվե»-ի թվով 10-րդ գրասենյակը․ Ավետիք Չալաբյան Եկեղեցու նկատմամբ իշխանության նման վերաբերմունքն անընդունելի և աններելի է. քաղաքացի Արևմտյան «փիառի» փուչիկը. «Փաստ»Սյունիքով անցնելիք ճանապարհի թնջուկն ու սարդոստայնը. «Փաստ»90-ականների սկզբին այդ ամենը հասկանալի էր, իսկ հիմա՞.... «Փաստ»«Օրվա իշխանություններն, իրենց նեղ խմբային քաղաքական շահից դրդված, մտել են աշխարհաքաղաքական խաղերի մեջ». «Փաստ»Ուզում է ջնջել այն ամենն, ինչ որևէ կերպ կապված է Արցախի հետ. «Փաստ»Ամառային զորակոչի անցկացման ժամկետը այս տարի էլ կերկարաձգվի 15 օրով. ո՞րն է պատճառը. «Փաստ»Կքննարկվի՞, արդյոք, 8 ամսական երեխայի մոր խափանման միջոցի փոփոխության հարցն այսօրվա դատական նիստում. «Փաստ»Երբ արդարադատությունն ու իրավապահ համակարգը վերածվում են քաղաքական գործիքի. «Փաստ»Ռազմավարական նոր նախագիծ Գեղարքունիքում. ի՞նչ հզորությունների մասին է խոսքը. «Փաստ»Ինչո՞ւ է հակառակորդը շարունակում պահել սահմանային լարվածությունը. «Փաստ»«Երրորդ ուժը» Հայաստանում. կա՞, արդյոք, այլընտրանք. «Փաստ»«Գոռ» սգո սրահի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կարող է նախաստորագրվել, «մենյու»-ի մեջ նման գաղափար կա. վարչապետՄադրիդի «Ռեալ»-ն անսպասելի առաջարկով դիմել է ՖԻՖԱ-ին Բայդենն ի վիճակի չէր ավարտել այս պատերшզմը, վստահ եմ՝ Թրամփը կկարողանա դա անել. ԶելենսկիFerrari-ն խորհրդավոր հաճախորդի համար ստեղծել է եզակի հիպերմեքենա՝ այն կոչելով պատվիրատուի պատվինԿրեմլը կոչ է անում բոլոր կողմերին ճնշում գործադրել Ուկրաինայի վրա, որպեսզի ՌԴ-ի հետ նոր բանակցությունների փուլ տեղի ունենա. ՊեսկովԹրամփը Մերցին առաջարկել է Ուկրաինայի համար 2-ի փոխարեն 5 Patriot զենիթահրթիռային համակարգ գնել. The Wall Street JournalԵկեք ես գնահատական չտամ Ռուսաստանի գործողություններին, մտածելակերպին, դանդաղկոտությանը, անհեռատեսությանը և այլն. Նաիրի Սարգսյան«Ձեզ համար երգելն ամեն անգամ մեծ հուզմունք է». Լիլիթ Հովհաննիսյան Ջուդ Բելինգհեմը վիրահատության է ենթարկվել․ հայտնի են ապաքինման ժամկետները Վախենում եմ ասել, թե այսպես շարունակվելու դեպքում, 10 տարի հետո Հայաստանն ի՞նչ կարգավիճակում է լինելու. Զաքարյան Արագածոտնում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 38-ամյա դատապարտյալ է ինքնասպան եղել Դասական երաժշտության կամուրջ` Կապանից դեպի աշխարհ. Կապան Ֆեստ 2025-ը կայացավ Ավստրիական Ալպերում 10 շաբաթական երեխան ողջ է մնացել մոտ 50 մետր բարձրությունից ընկնելուց հետոԴոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են Իրանի ժողովուրդը երբեք աշխարհի առջև որպես թույլ կողմ չի ներկայանա. Խամենեի Էդքան միամի՞տ եք. Նիկոլը Հայաստանի կառավարումն արդեն արտապատվիրակել է Թուրքիային. Էդուարդ Շարմազանով Փաշինյանը Հայաստանը դարձրել է բռնապետություն. Մենուա Սողոմոնյան Հայ սահմանապահները կտեղակայվեն Ադրբեջանը և Նախիջևանը կապող ճանապարհին․ Փաշինյան «Ռեալը» հրաժեշտ է տալիս Լուկաս Վասկեսին Ամենայն հայոց կաթողիկոսն օծյալ է, ոչ ոք չի կարող նրան հեռացնել. Արմեն Մանվելյան «ՀայաՔվեի» Ստեփանավանի գրասենյակը 8-12 տարեկան երեխաների համար կազմակերպել է անվճար ամառային դպրոց Այս վարչախումբը բերել է թե տեխնիկական, թե կառավարչական բազմապիսի խնդիրներ. Հրայր Կամենդատյան Ոսկու գինը կրկին աճել է ՌԴ դաշնակիցը մասնակցելու է ՆԱՏՕ-ի վարժանքներին Նիկոլ Փաշինյանն ազատվում է կուսակիցների մի մասից