Երևան, 15.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իրերն իրենց անուններով պետք է կոչել. քպականների «քաջության» պատճառները. «Փաստ» ՆԳ նախարարի «այցեքարտը»՝ քաղաքական ամբիցիաների իրականացման համար. «Փաստ» Ի՞նչ կապ ունի Ռոմանոս Պետրոսյանը Տավուշի հետ. «Փաստ» Ադրբեջանն ակտիվացնում է կեղծ բնապահպանական ուղղությունը. թիրախում կրկին ԶՊՄԿ-ն է. «Փաստ» «Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» ՀՈԱԿ-ում նախատեսվում է իրականացնել Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված համալիր առողջացման ծրագիր ՀէՑ-ից տեղեկացնում են Ադրբեջանը Սումգայիթում Bayraktar ԱԹՍ-ներ կարտադրի Ամեն ինչ սկսում է արագ փոխվել. տարածաշրջանում առկա իրավիճակը դեռևս փորձարարական փուլում է. «Փաստ» Ինչո՞ւ էր այդպես լարված Փաշինյանը. «Փաստ» «Ես հպարտ եմ իմ Արամով, մենք միշտ ենք նրանով հպարտ եղել, բայց ինչո՞ւ այսպես պետք է լիներ». Արամ Պետրոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»


Իշխանությունների պաղեստինյան «ցատկի» խորությունը. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն պարագայում, երբ Հայաստանը բազմաթիվ անվտանգային ու արտաքին քաղաքական խնդիրներ ունի լուծելու, շոկային էր այն, որ հանկարծ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց և ճանաչեց Պաղեստին պետությունը։ Դրան շտապեց արձագանքել Թուրքիայի ԱԳՆ-ն՝ ողջունելով Հայաստանի այդ քայլը։ Այսպիսի արձագանքը շատ փորձագետների համար ենթադրությունների տեղիք տվեց, որ Հայաստանը Պաղեստինը ճանաչել է հենց Թուրքիայի պահանջով։ Մենք մի կողմ կթողնենք նման եզրակացությունների արդարացված կամ ոչ արդարացված լինելու հանգամանքը և չենք խորանա, ինչպես իշխանություններն են սիրում ասել, «դավադրապաշտական տեսությունների» հորձանուտում: Այդուամենայնիվ, գլխավոր հարցը մնում է այն, թե այս պահին ի՞նչ արտաքին քաղաքական անհրաժեշտությամբ էր պայմանավորված Հայաստանի նման քայլը։

Մի՞թե դա այդքան հրատապ էր։ Իհարկե, արաբական երկրները ողջունեցին Հայաստանի այդ քայլը, սակայն այն բացասական հետք կթողի Իսրայելի հետ հարաբերություններում՝ մանավանդ որ Իսրայելում Հայաստանի դեսպանը կանչվեց հրեական պետության ԱԳՆ և նրան բողոք հայտնվեց։ Ճիշտ է՝ պաշտոնական Թել Ավիվը Երևանի նկատմամբ, մեղմ ասած, իրեն կոռեկտ չի պահել ու գրեթե միշտ Ադրբեջանի կողմից է հանդես եկել՝ ժամանակակից սպառազինություններ մատակարարելով այդ երկրին, բայց Հայաստանը ևս կարողանում էր հարաբերություններ պահպանել Իսրայելի հետ ու նույնիսկ դեսպանություն հիմնել այդ երկրում։ Թել Ավիվում Բաքվի հետ հարաբերությունների խորացումը մի կողմից՝ հաշվի է առնվում կոմերցիոն շահի տեսանկյունից, երբ Ադրբեջանը էներգակիրներ է մատակարարում, իսկ Իսրայելը սպառազինություններ տրամադրում, իսկ մյուս կողմից էլ Ադրբեջանը դիտարկվում է որպես հնարավոր հակաիրանական գործողությունների պլացդարմ։

Մյուս կողմից՝ որևէ խոչընդոտ չկա, որ Հայաստանը ևս իսրայելական սպառազինություն գնի, հատկապես, որ վերջերս միջազգային մամուլում նշվեց, թե Հայաստանը դիտարկում է Իսրայելի «Բարակ 8» հակաօդային պաշտպանության համակարգը (MR-SAM) գնելու հնարավորությունը: Չնայած իր փոքր չափերին՝ Իսրայելը Մերձավոր Արևելքում խոշոր խաղացող է՝ մանավանդ որ տնտեսության, ՏՏ ոլորտի զարգացման, տեխնոլոգիաների մշակման և ռազմական առաջադեմ տեխնիկայի արտադրության հարցում լուրջ հաջողությունների է հասել։ Ու պետք է հաշվի առնել, որ Իսրայելի գլխավոր աջակիցը ԱՄՆ-ն է, որն այդ երկրին ամեն տարի միլիարդավոր դոլարների օգնություն է տրամադրում։ Իսկ հրեական լոբբին ազդում է այդ երկրի արտաքին քաղաքականության վրա։ Ուստի Պաղեստին պետության ճանաչումը կարող է որոշակիորեն իր ազդեցությունն ունենալ նաև ԱՄՆ-ի հետ մեր ունեցած հարաբերություններում։ Մյուս կողմից՝ չենք կարող հաշվի չառնել Իսրայելում հայկական համայնքի ու Երուսաղեմում հայկական թաղամասի նշանակությունը։

Երուսաղեմում «Կովերի պարտեզ» կալվածքի գործարքի հետ կապված Երուսաղեմի հայ համայնքի վախը՝ տեղահանության հետ կապված, շարունակում է մնալ ակտուալ, իսկ իրավիճակի վրա կարող է ազդել Իսրայելի կառավարությունը։ Արաբա-իսրայելական հակամարտությունն այնպիսի հարց է, որի դեպքում Հայաստանը ոչ թե պետք է առանց կշռադատելու որևէ կողմ նետվի, այլ բալանսավորված քաղաքականություն վարի Իսրայելի ու արաբական աշխարհի միջև։ Մյուս կողմից էլ՝ ամենատարօրինակն այն է, որ ՀՀ ներկայիս իշխանությունները ճանաչում են օտար պետությունը, բայց իրենք իրենց ձեռքով փակեցին Արցախի ճանաչման ճանապարհը, և Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ճանաչում է Արցախը որպես Ադրբեջանի մաս։ Ու մինչ այդ էլ, չնայած Հայաստանը չէր ճանաչել Արցախի անկախությունը, սակայն պայքարում էր միջազգային ճանաչմանը հասնելու ուղղությամբ։

Հայաստանի ԱԳՆ-ն Պաղեստինի ճանաչման հետ մեկտեղ խոսում է Գազայի հատվածում առաջացած հումանիտար ճգնաժամի ու աղետալի վիճակի մասին, և ճիշտ է անում, բայց, չգիտես ինչու, չի նշում, թե Արցախում Ադրբեջանը ամիսներ շարունակ ինչպիսի անտանելի հումանիտար ճգնաժամ էր ստեղծել։ Հայաստանի իշխանություններն անընդհատ խոսում են երևակայական խաղաղության ու խաղաղության համաձայնագրի մասին, բայց չեն ընդգծում, որ Ադրբեջանը նույնիսկ հումանիտար հարցերում բարի կամք չի դրսևորում։ Մինչև հիմա Ադրբեջանը գերեվարված է պահում Արցախի ղեկավարության ներկայացուցիչներին ու այլ անձանց և տարաբնույթ խոշտանգումների ենթարկում։ Չեղավ մի դեպք, երբ Հայաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանի ու միջազգային հանրության առաջ կոնկրետ պահանջ դնի գերիների վերադարձի հետ կապված։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրերն իրենց անուններով պետք է կոչել. քպականների «քաջության» պատճառները. «Փաստ»ՆԳ նախարարի «այցեքարտը»՝ քաղաքական ամբիցիաների իրականացման համար. «Փաստ»Ի՞նչ կապ ունի Ռոմանոս Պետրոսյանը Տավուշի հետ. «Փաստ»Ադրբեջանն ակտիվացնում է կեղծ բնապահպանական ուղղությունը. թիրախում կրկին ԶՊՄԿ-ն է. «Փաստ»Սրբազան պայքարի՝ բերման ենթարկված երիտասարդները 44-օրյայի նահատակված հերոսների զավակներ են Թրամփը կչեղարկի Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները. սիրիացիները ցնծությամբ են ընդունել լուրըՅոթ տարվա ընթացքում հանցագործությունները կրկնակի աճել են ՝ 22 հազարից 42 հազար են դարձել. Նաիրի Սարգսյան Ղրիմի ղեկավար Ակսյոնովի դեմ մահափորձի գործով ամբաստանյալը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՓարիզի Օրսե թանգարանը Գուստավ Կուրբեի հայտնի կտավը վերականգնում է այցելուների աչքի առաջ«Ռեալի» դարպասապահը վնասվածք է ստացել Տավուշում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Nissan»-ը. բժիշկը, բուժքույրն ու վարորդները տեղափոխվել են հիվանդանոցՔիմ Քարդաշյանը ընտրել է գլամուրային հանդերձանք Փարիզում ընթրիքի համար՝ դատարանում ցուցմունքներ տալուց հետո Պակիստա՛ն, թուրքի ընկեր, թե՛ լավ, և թե՛ վատ օրերին մենք շարունակելու ենք լինել ձեր կողքին. Էրդողանը՝ Պակիստանի վարչապետին«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգվածներԳազայի 2,1 մլն բնակիչներին սով է սպառնում. ՄԱԿ-ի համակարգողը դիմել է Իսրայելին Ռոբերտ դե Նիրոն Կաննում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակ է ստացել՝ կինոյում ավանդի համարՈւկրաինան գիտակցում է, որ չի կարող վերադարձնել 2014-ից ի վեր կորցրած բոլոր տարածքները. ՄակրոնԹրամփը Սաուդյան Արաբիայում հայտարարել է, որ խոշոր գործարքների միջոցով ԱՄՆ-ն կներգրավի ավելի քան 1 տրիլիոն դոլարի ներդրումներՀաճելի է տեսնել, որ երիտասարդներին համախմբում է ազնիվ մրցակցության ու պայքարի ոգին․ Հովհաննես ԾառուկյանԴահլիճի ներսում կեղծ խիզախություն բեմադրելու, բայց դրսերում, պատերի տակով լուռ ու մունջ, վախվորած քայլելու, ախրանաներով պաշտպանվելու պատկերները հեչ համադրելի չեն. Շիրազ Խաչատրյան Մհեր Գրիգորյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունները ԱՊԼ-ի ուղեգրի փլեյ-օֆֆ․ հայտնի է եզրափակչի երկրորդ մասնակիցը Ռուսաստանցի գեղասահորդները հանդես կգան Հայաստանի հավաքականում Լոռիում վերացվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը. ՍԱՏՄ Ե´վ Նիկոլը, և´ ռուսները մեղավոր են Արցախի անկման համար. Արմեն ՄանվելյանԹիվ 147 մանկապարտեզի վերաբերյալ 2023 թվականին հարուցվել է քրեական վարույթ. Երևանի քաղաքապետի խոսնակը՝ Մանուկյանին և Չախոյանին Երբ մեզ բռնության էին ենթարկում, 20 րոպե անց մյուս ընդդիմադիրները չպետք է Նիկոլի հետ հարց քննարկեին Ռուսաստանը Հայաստանին ատոմակայանի էներգաբլոկների զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին Պաշտպանը դատապարտում է ուսուցչի նկատմամբ դրսևորված ատելության խոսքը և երեխաների թիրախավորումը Թրամփը Սաուդյան Արաբիայից ժամանել է Կատար «Նամակ զավակիս». Լյոկան նոր երգ և տեսահոլովակ է ներկայացրել «Ես կտեսնեմ, կլսեմ և կօգնեմ ձեզ». հիվանդներին բժշկող Սուրբ Մատրոնա Մոսկվացու մասունքը Հայաստանում է «ՀայաՔվեն» համայնքներում զարգացնում է մարդկանց առաջնորդական կարողությունները. Մենուա Սողոմոնյան ԱԺ «վակխանալիա» կամ «դուխովների» անդաստիարակությունն ամենաբարձր մակարդակից սկսած. Աննա Կոստանյան Հայհիդրոմետից զգուշացնում են Սուրբ Մատրոնա Մոսկվացու մասունքը բերվել է Հայաստան Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հաստատակամորեն նվիրված լինել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարօրության առաջմղմանը. ՀՀ ԱԳՆ Ավելի լավ է՝ գnղացած լինեն, քան թե ջրում լինի, գոնե հույս է. մարմարիկցի Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են Փաշինյանի ջղաձգումները մտահոգել են մերձիշխանական օլիգարխներին ՔՊ-ում խիստ զայրացած են Սասուն Միքայելյանի հայտարարությունից Արծրունի շուրթերով այս վարչախումբն արդարացնում է նացիզմը. Ավետիք Չալաբյան Առողջ սերունդ, ամուր պետություն. Հովհաննես Ծառուկյանը պարգևատրել է ֆուտզալի մրցաշարի հաղթողներին Խփում են մեր ինքնությանը, սպառնում՝ «սաղին լցնել ԱԱԾ պադվալները». նոր տարածքներ տալու նախերգա՞նք է Ադրբեջանն ակտիվացնում է կեղծ բնապահպանական ուղղությունը. թիրախում կրկին ԶՊՄԿ-ն է Մեծ Բրիտանիայում պարտադրելու են արևային վահանակներ տեղադրել Հայտարարություն՝ կապված հայկական ալկոհոլային խմիչքների արտահանման խոչընդոտների հետ․ «Նոր պրոյեկտ.Տնտեսական ալիք» նախաձեռնություն Ես Արծրուն Հովհաննիսյանի հետ վաղուց որևէ առնչություն չունեմ, իսկ իր վերջին հայտարարություններն էլ արդեն խստորեն դատապարտել եմ․ Ավետիք Չալաբյան Ակբա բանկը կներկայացնի իր փորձը նորարարական տեխնոլոգիաների ոլորտում ՀՖՖ-ին պահնորդական ծառայություն մատուցող ընկերության ղեկավարներից մեկը հարվածում է անչափահասի դեմքին Պլանային անջատումներ՝ մի շարք հասցեներում