Երևան, 10.Հուլիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Համայն աշխարհին ցույց տվեց, որ Հայաստանում ներդրում կատարելու դեպքում, ցանկացած պահի, կառավարության ղեկավարի ցուցումով, կարող են ունեզրկվել. Նաիրի Սարգսյան Արդյունաբերական ոլորտի խնդիրների խորքային արմատները. «Փաստ» Նպատակն է Հայաստանն ամբողջությամբ ենթարկել արևմտյան ինստիտուտներին և զրկել պետությունը անկախության մնացորդներից. «Փաստ» Մեզ ստիպում են սաբոտաժ անել Հայաստանի դեմ. Աննա Կոստանյան Ի՞նչ դեր է ուզում ստանձնել ԱՄՆ-ն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում». «Փաստ» «Մա՛մ, կարծես երկիրն ու երկինքն այստեղ իրար միանան, չես պատկերացնում, թե ինչ տեսակի երկիր է Արցախը». գնդացրորդ Խաչատուր Միքայելյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին. «Փաստ» «Մարդ, որը հայկական Արցախը տվեց թշնամուն ու դա «մարսեց», ընդունակ է ամեն ինչի». «Փաստ» Կառավարման փողոցային մակարդակն ու պետական ինստիտուտների լեգիտիմության կորուստը. «Փաստ» «Կապկպված են նույն շղթայով». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերից վար «փչացնում» իր թիմին. «Փաստ» Առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածը հաշվարկել որպես հանրային ծառայության ստաժ. «Փաստ»


Ադրբեջանը դատում է հայ գերիներին, իսկ Փաշինյանը մոռացել է նրանց մասին. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանում գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն առաջիկայում կանգնելու է դատարանի առջև։ Գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է գործի նախաքննության ավարտի մասին, նշել, որ նյութերին ծանոթանալուց հետո միանգամից 15 մեղադրյալի մասով գործն ուղարկվելու է դատարան։ 2023 թվականի սեպտեմբերի վերջին ադրբեջանցիներն առևանգեցին և կալանավորեցին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին և նրա տեղակալ Դավիթ Մանուկյանին, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին, խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանին, նաև Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին ու Արայիկ Հարությունյանին։

Ամիսներ շարունակ նրանք մնացել են կալանքի տակ, և Հայաստանի իշխանությունները մատը մատին չեն խփել արցախցի զինվորականներին և նախկին պաշտոնյաներին հետ վերադարձնելու համար, ընդհակառակը՝ Հայաստանի գործող վարչախումբը ցուցադրաբար ուշադրություն չէր դարձնում Բաքվում գտնվող ռազմագերիների վրա, որևէ ջանք չէր գործադրում նրանց պաշտպանելու ուղղությամբ։ Ի սկզբանե տեղեկություններ էին շրջանառվում, որ նրանց հանձնելու մեջ խառն է նաև Նիկոլ Փաշինյանի մատը։ Այս տեղեկությունները թեև չեն հաստատվել, բայց այն, որ փաշինյանական իշխանությունը և նրա սպասարկուներն օգնել են հրապարակային վարկաբեկել գերիներին, փաստ է։

Ադրբեջանը մի քանի անգամ արտահոսքեր կազմակերպեց իբր գերիների տված ցուցմունքների վերաբերյալ, նաև պարբերաբար ձգձգում էր քննությունը։ Մեկ անգամ նույնիսկ հայտարարվեց, որ հրապարակվելու է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հարցազրույցը, բայց Ադրբեջանն այդպես էլ հարցազրույցը չի հրապարակել։ Ըստ շրջանառվող լուրերի, Նիկոլ Փաշինյանի անձնական խնդրանքով։ Գերիներից որոշները նույնիսկ հացադուլ են հայտարարել, իսկ Ռուբեն Վարդանյանը և նրա պաշտպանական թիմն ակտիվորեն պայքարում են ոչ միայն նախկին պետնախարարի, այլև մյուս ռազմագերիների իրավունքների համար։ Ի վերջո, առաջիկայում գործը կմտնի դատարան, ընդ որում՝ Ադրբեջանն իսկական շոու կազմակերպելու համար մտադիր է ոչ թե առանձին–առանձին գործեր ներկայացնել, այլ մեկ ընդհանուր փաթեթով, ինչը, նշենք, իրավաբանական նոնսենս է։

Ձերբակալված անձինք տարբեր տարիների, տարբեր ոլորտների համար են պատասխանատվություն ստանձնել, և մեկ փաթեթով նրանց դատելը դեմ է իրավունքի բոլոր նորմերին։ Այդ հանգամանքը, սակայն, Բաքվին բոլորովին չի մտահոգում։ Նրանք ցանկանում են մեծ շոու կազմակերպել այդ ամենից։ Չի բացառվում, որ ձերբակալվածներից որոշներն ամիսների ընթացքում կոտրված լինեն կտտանքների տակ, կամ էլ գործարքի գնացած լինեն Ալիևի վարչակազմի հետ, և դատարանում գուցե նվաստացուցիչ ցուցմունքներ ու կեղտոտ սենսացիաներ հնչեն, որոնք թույլ են տալու Ալիևին առաջ մղելու իրեն անհրաժեշտ նարատիվները՝ ցեխ շպրտելով Հայաստանի և Արցախի վրա, իսկ արևմտյան իրավապաշտպան մեքենան, ինչպես և արևմտյան քաղաքական գործիչներն ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում հայ ռազմագերիների վրա։ Վերջին հաշվով, Բաքվի դատարանում առաջիկայում սպասվող ամոթալի գործողությունն առաջին հերթին հենց Նիկոլ Փաշինյանի մեղքով է, հենց նա է պատասխանատու Արցախի նախկին իշխանավորների գերեվարման համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երեկվա որոշումը փաստացի ոչ թե պարզապես աշխատանքից մի քանի հոգու ազատման, այլ` ուսանողական կյանքի ապաազգայնացման մասին էր. Էդուարդ ԳալստյանԻնչո՞ւ է Նիկոլը նեղվում այս կարգախոսից. միգուցե Էրդողանն է վերջին հանդիպման ժամանակ հանձնարարել, որպեսզի այս թեման միանգամից փակվի. Արմեն Հովասափյան Իտալական խոհանոցի անբաժան բաղադրիչներից մեկը՝ պարչետտա. «Փաստ»Համայն աշխարհին ցույց տվեց, որ Հայաստանում ներդրում կատարելու դեպքում, ցանկացած պահի, կառավարության ղեկավարի ցուցումով, կարող են ունեզրկվել. Նաիրի Սարգսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ՀՈՒԼԻՍԻ). Առաջին անգամ սուլիչ է օգտագործվել ֆուտբոլային խաղի ժամանակ. «Փաստ»Արդյունաբերական ոլորտի խնդիրների խորքային արմատները. «Փաստ»Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարում է բաց աճուրդ «դասական» փուլերով Նպատակն է Հայաստանն ամբողջությամբ ենթարկել արևմտյան ինստիտուտներին և զրկել պետությունը անկախության մնացորդներից. «Փաստ»Մեզ ստիպում են սաբոտաժ անել Հայաստանի դեմ. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ է սպասում Նիկոլ Փաշինյանին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա անձնապես գրոհելու դեպքում․ Ավետիք Չալաբյան Ի՞նչ դեր է ուզում ստանձնել ԱՄՆ-ն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում». «Փաստ»Մեզ պետք են կիրթ, բանիմաց, երիտասարդ քաղաքական գործիչներ. քաղաքացի Պաշտպանված էկոհամակարգ՝ բարձր տեխնոլոգիաների շնորհիվ. FPWC-ն և Ucom-ը միավորում են ուժերը Թրքահաճո վարչախումբը բոլոր ուղղություններով հուսահատ քայլեր է ձեռնարկում, փորձելով հնարավորն ու անհնարինն անել՝ փրկելու սեփական խորտակվող նավը. Ա. Չալաբյան«Մա՛մ, կարծես երկիրն ու երկինքն այստեղ իրար միանան, չես պատկերացնում, թե ինչ տեսակի երկիր է Արցախը». գնդացրորդ Խաչատուր Միքայելյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին. «Փաստ»«Գիշերվա կեսին զանգերից, նամակներից փոթորկվեցի՝ արշավ են նախաձեռնելու Մայր Աթոռի դեմ».Հայր Ասողիկ «Մարդ, որը հայկական Արցախը տվեց թշնամուն ու դա «մարսեց», ընդունակ է ամեն ինչի». «Փաստ»Կառավարման փողոցային մակարդակն ու պետական ինստիտուտների լեգիտիմության կորուստը. «Փաստ»«Կապկպված են նույն շղթայով». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերից վար «փչացնում» իր թիմին. «Փաստ»Առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածը հաշվարկել որպես հանրային ծառայության ստաժ. «Փաստ»Ինչո՞ւ է այսօր Հայաստանում «ավելի մեծ պատիվ» ճաղերից այն կողմ լինելը. «Փաստ»Պետությունը կրկին հարվածում է բիզնեսին. թիրախում այս անգամ կառուցապատողներն են. «Փաստ»300 000 ադրբեջանցու «վերադարձի» օրակարգը և Օվերտոնի պատուհանը. Հայաստանը հերթական զիջման ճանապարհին է. «Փաստ»Փաշինյանը հանձնարարել է ուժեղացնել ճնշումները. «Փաստ»Ինչպե՞ս են քաղաքական ուժերը դիրքավորվում հակաեկեղեցական այս արշավի շրջանակներում. «Փաստ»«Լիոնը» կպահպանի իր տեղը Լիգա 1-ում. պաշտոնական Զախարովան՝ Ադրբեջանում ձերբակալված ռուս լրագրողների մասին Կվարացխելիա․ Մբապեն լավագույնն է աշխարհում, «Ռեալը» նրա հետ առավել վտանգավոր էՆոր ընդիմություն է հարկավոր․ Մհեր Ավետիսյան«Ֆեստիվառի» շրջանակում այս տարի ելույթ կունենան Ձախ Հարութն ու Սարո Թովմասյանը Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը մոտ են համաձայնության հասնելուն. Նեթանյահու Հունգարիան դեմ է արտահայտվել ԵՄ-ի 2028-2034թթ. բյուջեից Ուկրաինային 100 մլրդ եվրո հատկացմանըԶելենսկին հանդիպել է Հռոմի պապի հետ Թուրքիան Հարավային Ասիայում խաղաղության և կայունության կողմնակից է. Ֆիդան Անօդաչու սարքի միջոցով «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածք ներնետվել է բջջային հեռախոսՀուլիսի 10-ին Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում կունենա Ալիևի հետ Տեխնոլոգիական համայնքը՝ Վանաձորում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Tech Week 2025-ըԱպօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ (տեսանյութ) Մարինկա Խաչատրյանի ֆոտոշարքը հանգստից «Ֆեստիվառի» շրջանակում տեղի կունենա Ձախ Հարութի մենահամերգն ու Սարո Թովմասյանի համերգը՝ Karen Sevak Band-ի ուղեկցությամբ Իտալիայի ԱԳ նախարարն իրեն «ամենաանհաջող» նախարարն է անվանել Հաշվի առնելով Կարապետյանի հարաբերությունները Սերժ Սարգսյանի հետ` հնարավորություն կա. Աբրահամյան Ոսկե Ծիրան 2025-ի շրջանակներում կցուցադրվի «Անորա»-ն. Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ կկազմակերպվի ֆիլմի քննարկում Ջրհեղեղից մեկ տարի անց Ալավերդիում նույն վիճակն է. Ռոման Դավթյան Փորձառու օպերատոր Մհեր Հովսեփյանը հաջողությամբ շահագործում է հզոր հանքային CAT 60/40 ապարաբարձիչը Վերականգնվող աղբյուրները 2024 թվականին արտադրել են ԵՄ-ի էլեկտրաէներգիայի կեսը Ամեն ինչ անելու ենք, որ Փաշինյանը դատվի իր արարքների համար. Արամ Պետրոսյան Չփորձե´ք գրոհել եկեղեցու վրա, դուք դրա իրավունքը չունեք. Ավետիք Չալաբյան Քննչական կոմիտեն՝ ՊՆ զորավարժադաշտի պայթյունի մասին․ մանրամասներ «ՀայաՔվե» միավորումը տարածքային գրասենյակ բացեց Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում