Երևան, 12.Սեպտեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հարվածներ կրթական համակարգի թիկունքին. «Փաստ» Ուկրաինացի գինեգործները պատժամիջոցներ են պահանջում Վրաստանի և Հայաստանի համար. «Փաստ» «Իրանը չափազանց բացասաբար է ընկալում Հայաստանն իրենից կտրելու ցանկացած փորձ». «Փաստ» «Հայկի զոհվելու օրվանից մինչ օրս հայրիկս տան դուռը կողպեքով չի փակում, կարծես սպասի, որ նա գալու է». Հայկ Թունյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ» Ակնկալվում է ներդնել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման ամբողջական համակարգ. նախագիծ. «Փաստ» Տարածաշրջանայի՞ն, թե՞ արտատարածաշրջանային. «Փաստ» Սո՞ւտ, «կռուտի՞տ», թե՞... բոլորը միասին՝ որպես սովորություն. «Փաստ» Նույն փոցխի վրա ցատկոտելը՝ սիրելի «մարզաձև». «Փաստ» «Իրավական առումով Արցախի հարցը փակված չէ, կարողանում ենք տաք ու բաց պահել այս հարցը նա միջազգային հարթակներում». «Փաստ» ԵՄ վիզային ազատականացման միֆը՝ նոր վտանգ Հայաստանի համար. «Փաստ»


Եղել է, որ հաղթել եմ, եղել է՝ պարտվել. ամեն ինչ քո ձեռքերում է. Արսեն Հարությունյան

Սպորտ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ֆրանսիայի մայրաքաղաքում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք խաղերին ընդառաջ ԿԳՄՍՆ ներկայացնում է Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին:

Աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն, ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը կարիերայում երկրորդ անգամ կմասնակցի Օլիմպիական խաղերին:

-Արսեն, ի՞նչ տրամադրվածությամբ և ի՞նչ մարզավիճակում եք մոտենում Փարիզի խաղերին:

-Տրամադրվածությունը հիանալի է, մարզումները ևս շատ լավ են անցնում, կարևորը՝ առանց վնասվածքների: Մնացածը՝ Փարիզի գորգը ցույց կտա:

-Այս ընթացքում ի՞նչ նախապատրաստություն եք անցել, ինչի՞ վրա եք ավելի շատ աշխատել:

-Ուսումնամարզական շատ հավաքներ ենք անցկացրել, ֆիզիկական մեծ աշխատանք ենք կատարել, տեխնիկապես ենք փորձել բարելավվել: Եվրոպայի առաջնությունից հետո, եթե եղել են սխալներ, մարզիչների օգնությամբ փորձել ենք դրանք շտկել: Հուլիսի սկզբին ևս մեկ ուսումնամարզական հավաք կանցկացնենք Վրաստանում, ապա նորից մարզումները կշարունակենք Օլիմպավանում:

-Փարիզ-2024-ը Ձեր երկրորդ Օլիմպիական խաղերն են լինելու: Եթե հետհայացք գցենք, ինչը՞ չստացվեց Տոկիոյում: Ու այդ խաղերից հետո որքանո՞վ եք փոխվել՝ թե՛ որպես մարզիկ, թե ՛ որպես անհատ:

-Տոկիոյի Օլիմպիական խաղերին մասնակցեցի շատ երիտասարդ տարիքում: Թույլ տվեցի սխալներ, որոնց միակ պատասխանատուն ես եմ: Այնքան էլ լավ չէի նախապատրաստվել, մարզումներս թուլացրել էի: Անկասկած, այդ խաղերից հետո շատ եմ փոխվել: Առհասարակ, երեք տարվա ընթացքում շատ բաներ են փոխվել թե՛ իմ կյանքում, թե՛ սպորտում, թե՛ բնավորությանս մեջ: Մարդն ամեն օր մի բան է սովորում ու հասունանում է: Հիմա ավելի վստահ ու հասուն գոտեմարտեր եմ անցկացնում: Հասկացել եմ, թե որտեղ եմ թերացել ու փորձել եմ դրանք ուղղել:

-Ինքնաքննադա՞տ եք:

-Կարծում եմ՝ յուրաքանչյուր ձախողման մեջ դու ինքդ ես մեղավոր: Ամեն ինչ քո ձեռքերում է, ու պետք չէ մյուսներին մեղադրել: Եթե ինչ-որ բան սխալ ես արել, պետք է ուղղես:

-Փարիզի Օլիմպիական խաղերը Ձեզ համար ինչո՞վ են առանձնանում:

-Այս պահին նախապատրաստվում եմ այնպես, ինչպես աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններին: Ամեն ինչ պետք է անեմ լավագույնս հանդես գալու և բարձր արդյունքներ գրանցելու համար:

-Ձեր քաշային կարգում գրեթե բոլոր մրցակիցներին ճանաչում եք: Ինչպիսի՞ պայքար եք ակնկալում:

-Այո, բոլորին ճանաչում եմ, գրեթե բոլորի հետ գոտեմարտել եմ: Եղել է, որ հաղթել եմ, եղել է՝ պարտվել: Մրցման օրն ով ավելի լավ վիճակում եղավ, նա էլ կհաղթի: Հաղթելու է նա, ով այս տարիների ընթացքում ճիշտ աշխատանք է կատարել, չի թուլացել ու լավ է մարզվել: Ամեն ինչ ցույց կտա մրցագորգը:

Բլից հարցեր

-Լեգենդար մարզիկներից ո՞ւմ հետ կուզեիք մեկ ամբողջ օր անցկացնել:

-Բեսիկ Կուդուխովի, որը, ցավոք, այլևս կենդանի չէ:

-Ամենալավ, արժեքավոր խորհուրդը, որը երբևէ Ձեզ տվել են:

-Նման խորհուրդներ շատ են եղել:

-Ձեզ համար ի՞նչն է կյանքում ամենագլխավորը:

-Լավ մարդ մնալ:

-Ձեր կյանքի կանոնները:

-Լինել ճշտապահ:

-Ինչի՞ց եք վախենում:

-Վախեր չունեմ:

-Ինչի՞ն կամ ո՞ւմ եք հավատում:

-Աստծուն:

-Ի՞նչ վերնագիր կունենար Ձեր մասին գիրքը:

-Երևի՝ «Չհանձնվողը»:

Արևմտամետները պատրաստվում են ստորագրահավաքի Հայաստանում ծանր հանցագործությունների թիվն աճել է Փաշինյանը սկսել է դժգոհել Արևմուտքից Եռակողմ հայտարարությունը սպառնում է նոր փորձաքար դառնալ հայ-ռուսական հարաբերություններում Պետական գաղտնիք համարված բաղադրատոմս, որը հիմա հայտնի է բոլորին. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Տիեզերք է արձակվել Լուսնի մակերևույթ հասած առաջին կայանը. «Փաստ»Երևանցիներին տրված մեր խոստումներն անշեղորեն իրականացնում ենք. Տիգրան ԱվինյանԳագիկ Ծառուկյանը Հայաստանում որևէ ուժի հետ շփման հարցում չունի միջնորդների կարիք. Իվետա Տոնոյան ԶՊՄԿ-ն երբևէ պատժամիջոցների տակ չի եղել Հարվածներ կրթական համակարգի թիկունքին. «Փաստ»Ուկրաինացի գինեգործները պատժամիջոցներ են պահանջում Վրաստանի և Հայաստանի համար. «Փաստ»Վարչախումբը մտադիր է սահուն կերպով փակել ատոմակայանը․ Արմեն Մանվելյան«Իրանը չափազանց բացասաբար է ընկալում Հայաստանն իրենից կտրելու ցանկացած փորձ». «Փաստ»Բրիտանացին տարեկան 1270 դոլար է վաստակում արևային մարտկոցների շնորհիվ. ինչպե՞ս է նա հասել դրան «Հայկի զոհվելու օրվանից մինչ օրս հայրիկս տան դուռը կողպեքով չի փակում, կարծես սպասի, որ նա գալու է». Հայկ Թունյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Ակնկալվում է ներդնել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման ամբողջական համակարգ. նախագիծ. «Փաստ»«ՀայաՔվե» նախաձեռնության հովհանավորությամբ մեկնարկել է Արարատյան քաղաքական կրթության լաբորատորիայի երկրորդ հոսքի ընդունելությունը. Չալաբյան Կարևոր է կենտրոնանալ ազգային շահերի վրա, այսինքն՝ վերջ տալ արտաքին գերակայությունների փոփոխմանը. Արշակ Կարապետյան Տարածաշրջանայի՞ն, թե՞ արտատարածաշրջանային. «Փաստ»Սո՞ւտ, «կռուտի՞տ», թե՞... բոլորը միասին՝ որպես սովորություն. «Փաստ»Նույն փոցխի վրա ցատկոտելը՝ սիրելի «մարզաձև». «Փաստ»«Իրավական առումով Արցախի հարցը փակված չէ, կարողանում ենք տաք ու բաց պահել այս հարցը նա միջազգային հարթակներում». «Փաստ»ԵՄ վիզային ազատականացման միֆը՝ նոր վտանգ Հայաստանի համար. «Փաստ»Պետրակովյան խայտառակություն. «Փաստ»Շիլաշփոթ դպրոցներում՝ նաև արվեստի առարկաների դասագրքերի հետ կապված. «Փաստ»Վերքաննիչը նորից բեկանեց Մնացական Մարտիրոսյանի կայացրած դատավճիռը. «Փաստ»Ինչո՞ւ է քանդվել ՊԵԿ-ի նախկին շենքը. «Փաստ»Ինչո՞ւ են դժգոհ բեռնափոխադրողները. «Փաստ»Սպասվում է անձրև և ամպրոպ ՌԴ-ն ակնկալում է հնարավորինս շուտ պայմանագիր կնքել Իրանի հետ. Շոյգու Քրիստինա Օրբակայտեն խոսել է Ռուսաստանում հրաժեշտի համերգի մասին ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱմերիկյան Ատլանտայում բախվել է երկու օդանավՀամաշխարհային պրեմիերա՝ գրված Նարեկացու ‹‹Մատյան ողբերգության›› հիման վրա Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 86 դեպք, գրանցվել 13 ՃՏՊ Երևանի կենտրոնում ձերբակալել են լիցքավորված ատրճանակով և թմրամիջոցով տղամարդու (տեսանյութ) Ծանր հանդիպում էր, hաղթել ենք որակյալ հավաքականի․ Միովսկին՝ Հայաստանի ընտրանու դեմ խաղի մասին Երկու ամիս տևողությամբ կփակվի Սևանից դեպի Ծովագյուղ ճանապարհահատվածի երթևեկությունը Էրդողանը կմեկնի Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ գագաթնաժողովին Գ.Ծառուկյանի գավաթ՝ Սամբոյի միջազգային մրցաշար մարզական իրադարձությունն տեղի կունենա սեպտեմբերի 28-ին «Միկա» մարզահամալիրում Հայաստանի իշխանությունը պարտավոր էր այնպես անել, որ Արցախի ղեկավարությունը չնստեր Բաքվի դատարանում. Թովմասյան«Եվրասիա»-ի ակտիվիստները՝ Արարատի գագաթինԱյսօր ՀՀ Վերաքննիչ դատարանը բեկանեց իմ տխրահռչակ գործով Առաջին ատյանի դատարանի ակնհայտ ապօրինի դատավճիռը․ Ավետիք Չալաբյան Հայաստան եւ Վրաստան. երկու հարեւանների պատմության մասին Ադրբեջանը մերժում է Փաշինյանի առաջարկները ԱՄՆ կառավարությունը ավելացնում է իր «փափուկ ուժը» Հայաստանում Պետական համակարգի կուսակցականացումը նոր թափ է ստանալու Մանե Թանդիլյանի հայտարարությունը՝ Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների մասին Ադրբեջանի իշխանությունների հայտարարության վերաբերյալFastex-ը՝ առագաստանավային սպորտի Հայաստանի բաց առաջնության գլխավոր գործընկեր Արցախին պետք է վերադարձվի իր պատմական կարգավիճակը, և Ադրբեջանի իշխանությունները չէ, որ կարող են չեղարկել դա․ Արշակ Կարապետյան