Երևան, 18.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Թրամփի վարչակազմը մեղմացրել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները․ Էրդողան Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ Ռուսական մասնաբաժինը հայկական զենքի շուկայում վաղ թե ուշ կվերականգնվի՞. «Փաստ» Փաշինյանի՝ իշխանությունը պահպանելու հիմնական քաղաքական ռեսուրսը առճակատումն է. «Փաստ» «Շարունակում եմ սպասել Վահեիս, դա է ինձ ապրեցնում». Վահե Թորոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 24-ին, «տուն վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ» Շինարարության և անշարժ գույքի ոլորտների բազմաշերտ խնդիրների համայնապատկերը. «Փաստ» Տեսարաններ և... ուրիշ ոչինչ. «Փաստ» «Հատուցման, պատասխանատվության, իշխանությունը կորցնելու վախը նրանց նյարդային է դարձնում, կորցնում են ներքին և արտաքին հենարանները». «Փաստ» Տարածաշրջանում իր տեսակի մեջ միակ թանգարանը հրավիրում է ժամանակի միջով ճամփորդելու. «Փաստ»


Անհրաժեշտ է հրատապ գործնական քայլեր ձեռնարկել. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը լուրջ աջակցության կարիք ունի։ Ընդդիմադիր գործչի դիմակ հագած հանձնակատարներին ու «եվրոպամետ» մի քանի կուսակցություններին մի կողմ թողնելով՝ համաձայնենք, որ իրական ընդդիմադիր դաշտում կան լուրջ գործիչներ, որոնք, ներքուստ անկեղծորեն շարժմանը աջակցելով հանդերձ, ակտիվ քայլեր չեն ձեռնարկում և շարժման շրջանակներում որևէ նախաձեռնություններով հանդես չեն գալիս։ Նրանք գործիչներ են, ովքեր կարող են դա անել, բայց չեն անում տարբեր, այդ թվում՝ հասկանալի և ընդունելի պատճառներով։ Պատճառներից մեկն, ըստ իս, կարող է լինել այն, որ հայ հասարակությունը բաղկացած չէ միայն Հայ առաքելական եկեղեցու հետևորդներով։ Կա մի հատված, որը կարող է բարդույթավորվել, և «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդի՝ ՀԱԵ հոգևորական լինելու հանգամանքը պատճառ դառնա շարժմանը նրա չմիանալուն։

Եվ այդ մարդիկ երբեք դրա մասին չեն խոսի։ Սա շատ նուրբ խնդիր է, որին նույնպես պետք է լուրջ վերաբերվել։ Նմանատիպ պատճառներ շատ կան։ Ուստի, այս ամենը հիմք է տալիս մտածելու նաև նոր շարժում ձևավորելու մասին։ Այն կարող է նաև որպես այլընտրանքային շարժում լինել։ Բոլոր դեպքերում «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման հետ կողք կողքի կպայքարի՝ մեկը մյուսի հետ սերտ կապեր պահպանելով և մեկը մյուսին լրացնելով, հետագայում գուցե նաև միավորվելով։

Ի դեպ, նման տեսակետներ արդեն հնչել են, և դրա մասին արժե մտածել ու իրագործել։ Սա վատ գաղափար չէ։ Սրանով չի նսեմանում «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման առաքելությունը, այլ ճիշտ հակառակը՝ շարժումը ավելի կհզորանա այն առումով, որ ընդդիմադիր այն հատվածը, որը ինչ-ինչ պատճառներով նպատակահարմար չի գտնում ակտիվ մասնակցություն ունենալ շարժման գործողություններում, հնարավորություն կունենա իրեն դրսևորել նոր շարժման շրջանակներում։ Իշխանություններն արդեն փաստացի «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումն իրենց համար անվտանգ են համարում։ Կարծում եմ՝ դա է պատճառը, որ «օրինակելի ժողովրդական պետության» իշխանություններին ծառայող սոցիալական ցանցերի կեղծ օգտատերերը, քաղտեխնոլոգները, վերլուծաբաններն ու քարոզիչները ամենօրյա ռեժիմով շարժման մասին զանգվածային տարբեր լրատվամիջոցներով ելույթներ են ունենում։

Ընդ որում, բացառիկ ակտիվություն է ցուցաբերում նշված շերտերի միայն ծախու, ագրեսիվ, գռեհիկ ու լկտի հատվածը, որոնց գլխուղեղի ձախ կիսագունդը անզգայացած վիճակում է և այլևս չի արձագանքում արտաքին նշաններին։ Ինչո՞ւ եմ հատկապես սա շեշտում, որովհետև, հանուն արդարության, պետք է նշեմ նաև, որ ինչքան էլ զարմանալի հնչի, ՔՊԿ շրջանակներում էլ կան գլխուղեղի աջ և ձախ կիսագնդերը ներդաշնակ օգտագործող գործիչներ, որոնց ուսերին է ընկած կուսակցության գոյության ծանր բեռը, և նրանք շատ լավ հասկանում են, «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման հետ կողք կողքի պայքարող ևս մեկ ընդդիմադիր շարժման պարագայում իշխանության հենասյուները կփլուզվեն։ Հենց այս մտավախությամբ էլ իրենց ամենօրյա քննադատություններով արհեստականորեն նոր ինտրիգներ են ստեղծում շարժման շուրջ՝ մինչև իրենց նոր «ծոցագրպանային ընդդիմադիրները» կդիրքավորվեն։ Խոսքը վերաբերում է նաև ՔՊԿ առաջնորդի քավորությամբ ստեղծված իբր եվրոպամետ կուսակցություններին, որոնք իշխանություններին «ընդդիմանալու» համար առնվազն երկու կեղծ ուղղություն ունեն. մեկն այն է, որ վարչապետը Հայաստանի՝ Եվրամիությանը անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելը նպատակահարմար չի գտնում, իսկ իրենք շատ են ուզում, և երկրորդ՝ որ Հայաստանի պետական սահմանները հսկելու խնդրանքով Ռուսաստանին դիմած իշխանությունները շատ են ձգձգում ԵԱՏՄ և ՀԱՊԿ կառույցներից դուրս գալու գործընթացը, իսկ իրենք կարծում են, որ այդ գործընթացը պետք է արագացնել։

Ահա, այսպիսի կեղծ օրակարգերով նրանք փորձելու են մոռացության մատնել ՔՊԿ համար իրականում վտանգավոր թեմաները, այն է՝ սահմանազատում, Սահմանադրության փոփոխում, Արարատ-Արագած, զինանշան, հիմն, «զուգընկերոջ» մասին օրենքի վերանայում և այլ հրատապ խնդիրներ, որոնք հայ ազգի համար ունեն զգայուն նշանակություն, և որոնց մասին իրենց հնարավորության սահմաններում բարձրաձայնում են «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդները, սակայն, ինչպես վերը նշեցի, դա բավարար չէ, և անհրաժեշտություն կա կազմակերպելու նոր հզոր շարժում, և չեմ հոգնի՝ ասելով, որ անհրաժեշտ է հրատապ գործնական քայլեր ձեռնարկել և արտահերթ ընտրություններ անցկացնելու միջոցով հեռացնել այսօրվա Քրիստոսամարտ իշխանություններին։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Լեմանա ՊՐՈ»-ն ձեռք է բերել արևային էլեկտրակայան ՌԴ-ն գիշերն Ուկրաինան գրոհել է 273 անօդաչուով Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Իսրայելը նոր թափով է սկսել ռմբակոծել Գազան. զոհվել է ավելի քան 100 պաղեստինցի Երևանում 32 և 24-ամյա ամուսինների մոտ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոց«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացվել են 150,000 դրամ արժողությամբ արծաթափայլ եղևնիներԳեղարքունիքում բախվել են «BMW X5»-ը ու «Toyota Land Cruiser»-ը, վերջինը հայտնվել է դաշտումԻրանն ու Չինաստանն կընդլայնեն համագործակցությունը տեխնոլոգիական համագործակցության ոլորտումԵվրոպացի առաջնորդները գիտակցում են Վրաստանի հետ շփվելու անհրաժեշտությունը. Իրակլի ԿոբախիձեԵս դադարեցրի պատերազմը Պակիստանի և Հնդկաստանի միջև, դա կլիներ միջnւկային պատերազմ․ ԹրամփԱՄՆ Միսսուրի և Կենտուկի նահանգներում մոլեգնում են ուժգին փոթորիկներ Իրաքը 40 մլն դոլար կհատկացնի Գազայի և Լիբանանի վերականգնման համար Բացառիկ տեսանյութ՝ սպանության վայրից. իրավապահները մտել են Կաթնաջուր գյուղի դաշտԱնչելոտին գնահատել է «Բարսելոնայի» չեմպիոնությունը Լա Լիգայում Թրամփի վարչակազմը մեղմացրել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները․ Էրդողան «Պաշտոնապես պատրաստ եմ ամռանը». Վաչե Թովմասյանի ֆոտոշարքը Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում բոլոր կառուցողական առաջարկներն արել է Ռուսաստանը․ ԶախարովաԿարևոր է Անգլիայի գավաթը նվաճելը․ մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթենք եզրափակչում․ ՀոլանդՀրդեհ Վանաձոր քաղաքումՎեհափառը մեկնել է Բելառուս․ նա կհանդիսապետի Բելառուսում կառուցված առաջին հայկական եկեղեցու օծման արարողությունըՄինսկում ներկայացվել են Գ. Ծառուկյանի նախաձեռնած ծրագրերը՝ Մեծ Հաղթանակի 80-ամյակին ընդառաջ Լոռու մարզում 29-ամյա երիտասարդի են կյանքից զրկելՀայկ Եսայանը շնորհավորում է Հեռահաղորդակցության օրվա առթիվ և հայտարարում 5G ցանցի գործարկման մասինԶելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ Ոչ լռություն, ոչ մոռացում․ գերիների վերադարձը՝ համահայկական պահանջ Երևանում «BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել էՏիգրան Ավետիսյանի «Հասկենի» ալբոմի շնորհանդեսը` «ՀայաՔվեի» աջակցությամբՊահանջում ենք պատասխանատվության կանչել հայկական ազգային ինքնությունը վիրավորողներին. «ՀայաՔվե»Ռուսաստանում մեկնարկել է երկրում առաջին ճկուն արևային մոդուլների արտադրությունը «ԱԺ-ում եղած խուլիգանությունը վկայում է չարիքի իշխանության վախերի մասին»․ Բագրատ Սրբազան Ինչո՞ւ է ահաբեկվել գործող իշխանությունը Մարուքյանի առաջադրումից Այսրոպեական հաճույքի համար Փաշինյանը վարկանիշի լուրջ կորուստ է գրանցելու Ադրբեջանը նոր պահանջ է առաջ քաշում Հայաստանին Ձախողված այց Տիրանա. Եվրոառաջնորդների արհամարհական վերաբերմունքը Փաշինյանին Մայիսի 15-ին Երևանում տեղի ունեցավ «Կայուն զարգացում. կամուրջ՝ Բրազիլիայում անցկացվող COP 30-ի և Հայաստանում անցկացվող COP 17-ի միջև» համաժողովը, որին մասնակցում էր նաև ԶՊՄԿ-ն Հանձնվել չկա՛, հիասթափվել չկա՛, կոտրվել չկա՛․ Մհեր Ավետիսյան Նախաձեռնող հայ տնտեսվարողն արտագաղթում է. Հրայր ԿամենդատյանՏեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման խորհրդի հերթական նիստըՈւժի նկատմամբ խորամանկության հաղթանա՞կ, թե՞ խաբեություն ու նենգություն. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՄԱՅԻՍԻ)․ Բազմահազարանոց ցույցեր՝ Ստեփանակերտում և Երևանում. «Փաստ»Կորցրած տարածքներ ու փողաբեր ասֆալտ` սա´ է Նիկոլը. քաղաքացիՌուսական մասնաբաժինը հայկական զենքի շուկայում վաղ թե ուշ կվերականգնվի՞. «Փաստ»Կարող է զարթնենք, տեսնենք՝ Փաշինյանը փախել է, անկանխատեսելի զարգացումներ են ընթանում մեր շուրջԻնչ հետևանքների կարող է բերել փողով զինվորական ծառայությունից ազատվելու ՔՊ-ական գաղափարը. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի՝ իշխանությունը պահպանելու հիմնական քաղաքական ռեսուրսը առճակատումն է. «Փաստ»ՈւՂԻՂ. Մաքրենք մեր կյանքի մոլախոտը. Բագրատ Սրբազանի վերջին ուղիղ եթերը «Շարունակում եմ սպասել Վահեիս, դա է ինձ ապրեցնում». Վահե Թորոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 24-ին, «տուն վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»Շինարարության և անշարժ գույքի ոլորտների բազմաշերտ խնդիրների համայնապատկերը. «Փաստ»Տեսարաններ և... ուրիշ ոչինչ. «Փաստ»«Հատուցման, պատասխանատվության, իշխանությունը կորցնելու վախը նրանց նյարդային է դարձնում, կորցնում են ներքին և արտաքին հենարանները». «Փաստ»