Երևան, 15.Հունիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իսրայելին պետք է կանգնեցնել տարածաշրջանի անվտանգության համար․ Էրդողան ՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել ևս 1,200 զինծառայողի մարմին Նավթն ու գազը՝ որպես արտաքին քաղաքական գործիք. «Փաստ» Ինչպե՞ս է Հայաստանը հակազդելու. «Փաստ» Ժողովրդականություն չունեցող վարչապետի հարձակումը Եկեղեցու վրա մեծ հակազդեցության է հանդիպել. «Փաստ» «Չէի հավատում, որ իր հետ կարող է ինչ-որ բան պատահել, բայց գիտեի նաև, որ իր ընկերներին չէր կարող միայնակ թողնել». ենթասպա Վարդան Թադևոսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին. «Փաստ» «Փորձում են ոչնչացնել Եկեղեցին, բայց կբախվեն նրան ու կփշրվեն. սա Նիկոլի վերջն է, իր պարտությունը, օրհասը». «Փաստ» Ի՞նչ է կատարվում մեր շուրջը, և ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանությունները. «Փաստ» Ի՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները. «Փաստ» «Գալու է պահը, և մենք այսօրվա ղեկավարության հետ շատ կոշտ ենք լինելու». «Փաստ»


«Մկոյի գնալով՝ ինձ լրիվ կորցրեցի, բայց ուժ գտա իմ մեջ և ապրում եմ մեր երեխաների համար». ավագ լեյտենանտ Մկրտիչ Վարդանյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Հադրութում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Մեր ծանոթությունը դպրոցական տարիներից է սկսվել: Երկուսս էլ գյումրեցի ենք: Ամուսնուս մորաքրոջ աղջիկը իմ դասարանից էր: Այդ տարիներին ընկերություն կամ, ինչպես ասում են, իրար հավանել չի եղել: Շփման մեջ նա իմ ընկերուհու եղբայրն էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արփինեն՝ Մկրտիչի կինը:

2004 թ.-ին Մկրտիչը գերազանցությամբ ավարտել է Գյումրու թիվ 41 միջնակարգ դպրոցը, նույն թվականին ընդունվել ԵՊՀ-ի Երկրաբանության բաժինը։ «Նա Երևանում էր, ես Գյումրիում էի սովորում: Այդ ընթացքում այդքան էլ շփում չկար: Ուսումն ավարտելուց հետո զորակոչվեց բանակ, ծառայում էր Հատուկ նշանակության զորքերում»: Ծառայության ընթացքում Մկրտիչ Վարդանյանը նշանակվել է ջոկի հրամանատար, աչքի ընկել իր գիտելիքներով, կարգապահությամբ, պատասխանատվության բարձր զգացումով, պարգևատրվել է «Քաջարի մարտիկ » և «ՀԲ գերազանցիկ» կրծքանշաններով, զորացրվել է սերժանտի կոչումով և սակրավորի մասնագիտությամբ։ «Զորացրվելուց հետո հանդիպեցինք, զրուցեցինք, հանդիպումները շարունակվեցին, շփումը հաճելի էր: Ու 2012 թ.-ի փետրվարին ընտանիք կազմեցինք»:

Արփինեն ասում է՝ պարտադիր ծառայությունից հետո Մկրտիչը փորձել է մասնագիտությամբ աշխատանք գտնել, չի հաջողել, տարբեր ոլորտներում փորձել է ուժերը, արդյունքում 2011 թ.-ին, որպես պայմանագրային զինծառայող, ծառայության է անցել ՀՀ ՊՆ Խաղաղապահ բրիգադի ինժեներասակրավորային վաշտում՝ որպես ավագ սակրավոր։ 2012 թ.-ին նշանակվել է ինժեներասակրավորային ջոկի հրամանատար։ 2013 թ.-ին խաղաղապահ առաքելության շրջանակներում եղել է Աֆղանստանում: 2015 թ.ին նշանակվել է ինժեներասակրավորային դասակի հրամանատար։ 2018 թ.-ին նշանակվել է նույն զորամասի ինժեներասակրավորային գումարտակի պայթուցիկ սարքերի վնասազերծման վաշտի հրամանատարի տեղակալ։ Մասնակցել է միջազգային զորավարժությունների Գերմանիայում և Լիտվայում, արժանացել բարձր գնահատանքի։ 2019 և 2020 թթ. խաղաղապահ առաքելության շրջանակներում մեկնել է Սիրիա և մասնակցել հումանիտար ականազերծման աշխատանքներին։

Ծառայության տարիներին 2013 թ.-ին պարգևատրվել է «Աֆղանստանի ծառայության համար», 2019 թ.-ին՝ «Անբասիր ծառայության համար», 2019 թ.ին ՌԴ-ի կողմից՝ «Սիրիայի ծառայության համար» մեդալներով: «Ամեն անգամ խաղաղապահ առաքելության մեկնելիս անհանգստանում էի: Երբ դեռ չէինք ամուսնացել, ասում էր՝ լավ մտածիր, ես սակրավոր եմ, սակրավորները մի անգամ են սխալվում, սխալվեցին, վերջ: Ես էլ ընդդիմանում էի՝ մի ասա նման բան, դու չես սխալվելու: Անընդհատ աշխատում էր ինքն իր վրա, կարդում էր, սովորում, իր աշխատանքում ամեն ինչին տիրապետում էր: Ինքն ուղղակի աշխատանքի չէր գնում, այն իր կյանքի իմաստն էր, դրանով ու դրա մեջ էր ապրում: Ինչ անում էր, պետք է լավ աներ, կատարելության էր ձգտում իր աշխատանքում, դա իր բնավորության գծերից էր:

Եվ, իրոք, իր աշխատանքում չկար մի բան, որ նա չիմանար»: 2020 թ. սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի սկսվելուն պես, Մկրտիչը զորամասում էր: Տագնապ էր հայտարարված: «Իրենք Արարատում՝ Քաղցրաշենում տեղակայման վայր ունեին, խաղաղապահներին այնտեղ էին կենտրոնացրել: Հետո խմբերով մեկնել են Ղարաբաղ: Իրենց խումբը մեկնել է հոկտեմբերի 10-ին: Երբ արդեն այնտեղ էր, զանգահարում էր ընդամենը մի քանի վայրկյանով՝ ես լավ եմ, դուք լավ եղեք, ձեր մասին մտածեք»: Մկրտիչը զոհվել է հոկտեմբերի 19-ին Հադրութում հակառակորդի գերազանցող ուժերի հարձակումը հետ մղելու ժամանակ՝ կասեցնելով հակառակորդի ներթափանցումը մարտական դիրքի թիկունք, մարտնչելով մինչև վերջ, մերձամարտի մեջ մտնելով թշնամու հետ։ «Երբ հոկտեմբերի 19-ին չզանգահարեց, սկզբում մտածեցի՝ գուցե անվտանգությունից ելնելով՝ հեռախոսն անջատել է:

Ինքս ինձ հուսադրում էի, որ իր հետ չի կարող վատ բան պատահել, նա պետք է վերադառնա: Հոկտեմբերի 21-ին լուրը մեզ հասավ: Միայն մեկ փամփուշտ էր դիպել նրան, թոքը ծակել: Տղաները պատմեցին՝ զրահաբաճկոնը, որ տվել են, իր հագին մի քիչ փոքր է եղել, թևատակի մասով մի քիչ բաց է մնացել, ու այդտեղից էլ փամփուշտը թոքն է վնասել: Եթե այնտեղ լիներ ֆելդշեր, առաջին օգնություն ցույց կտար, և նա կփրկվեր»: Հիմա ընտանիքներից շատերի համար սփոփանք է դարձել այն, որ տղաները զոհվելուց հետո շուտ են տուն «վերադարձել»: Մկրտիչի դեպքում էլ է այդպես: Ընտանիքը կարողացել է նրան հրաժեշտ տալ, Արփինեն ասում է՝ կարծես ողջ լիներ: Նա սիրով, զրույցը երբեմն ընդհատող հուզմունքով է պատմում ամուսնու մասին:

«Որպես մարդ՝ իր մեջ ամենաառաջինը գնահատում եմ իր պարտաճանաչությունը, ցանկացած գործ ավարտին հասցնելը, ոչ մի բան կիսատ չէր թողնում: Գնահատում էր կարգապահությունը, զինվորական գործի մեջ հատկապես: Ծնողասեր էր, իր համար ծնողների խոսքն այնքան կարևոր էր, անասելի հարգանքով էր նրանց նկատմամբ, մայրիկի հետ յուրատեսակ կապվածություն ուներ: Նույն հարգանքով նաև իմ ծնողներին է վերաբերվել: Իմ ծնողներն էլ Մկրտիչին իրենց տղայի պես են ընդունել: Որպես ամուսին՝ հոգատար էր, ուշադիր, չի եղել դեպք, երբ, ասենք, ինչ-որ կենցաղային հարցի պատճառով նեղանայինք իրարից: Հասկացող, դիմացինի դրության մեջ մտնող տեսակ էր Մկրտիչը»: Իսկ հիմա կարոտի անվերջանալ ի շրջապտույտում Արփինեի համար ուժի աղբյուր են դարձել իրենց տղան ու աղջիկը. «Իմ ապրելու իմաստն իրենք են:

Մկոյի գնալով՝ ինձ լրիվ կորցրեցի, կարծես ես չլինեմ, բայց ուժ գտա իմ մեջ և ապրում եմ մեր երեխաների համար, որ նրանք հասնեն իրենց երազանքներին այնպես, ինչպես Մկոն կցանկանար: Ուշադիր էր, որ ամեն ինչ ճիշտ ուղով գնա երեխաների կրթության հարցում, այդ հարցում էլ իրեն բնորոշ կարգապահությունը կար: Երբ ազատ մի պահ էր ունենում, այդ րոպեները մեր երեխաներինն էր: Տղայիս հետ փազլ էին հավաքում, զրուցում: Տղաս հայրիկից հետո սկզբում լուռ էր, բարդ շրջան էր, բայց հիմա ազատորեն խոսում է հայրիկի մասին, ուզում է՝ պատմեմ, թե ինչ են արել միասին, թե հայրիկն ինչ է արել իր համար, կարծես նրա մասին հիշողությունները մեկտեղի: Աղջիկս այլ կերպ է կարոտում: Կարող է պահ լինի, հուզվի, լաց լինի, ուղղակի գրկի հայրիկի նկարը:

Սկզբում իրենց Եռաբլուր չէի տանում, կարծում էի, որ դա էլ կարող է այլ տրավմա դառնալ իրենց համար: Իսկ իրենք մտածում էին, որ գնում եմ, հայրիկին տեսնում և տուն գալիս, իսկ իրենց չեմ տանում: Որոշեցի, որ միասին կգնանք Եռաբլուր: Գիտեն, որ հայրիկը միշտ մեզ հետ է, և իրականում ամենադժվար ու ծանր պահերին իր օգնությունը զգում եմ: Նա միշտ ինձ հետ է: Տղաները գիտակցված մեկնել են մարտի դաշտ: Չեմ ընդունում այն միտքը, երբ ասում են, թե իրենց զոհաբերությունը, արյունն իզուր էր: Դա իզուր չի եղել: Իրենք կյանք են տվել, որ մենք ապրենք: Իսկ հիմա մեր հերթն է իրենց ապրեցնելու, որպեսզի իրենց բոլորը ճանաչեն»:

Հ. Գ. - Ավագ լեյտենանտ Մկրտիչ Վարդանյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության», Արցախի նախագահի հրամանագրով՝ «Արիության համար» մեդալներով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնարկել է ակումբային ԱԱ-ն․ «Ինտեր Մայամի»-ն ու «Ալ Ահլի»-ն չպարզեցին հաղթողին Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Ինժեներները զարմացրել են բոլորին. ահա, թե ինչից են նրանք պատրաստվում լուսնային բազայի համար արևային վահանակներ պատրաստելՀորոսկոպ. 2025 թվականի հունիս ամսվա տրամադրությունը՝ բոլոր նշանների համար Կրակոցներ՝ «Ուրարտու» ռեստորանի բակում, կա վիրավոր Փաշինյանն անհավատ է, դրա համար էլ գրոհում է մեր եկեղեցին. քաղաքացի Լափամանից չհեռանալու համար սրանք պատրաստ են ամեն տեսակի պիղծ քայլերի. Արմեն Մանվելյան Տարածաշրջանում իրավիճակն անասելի անհանգստացնող է եւ կարելի է աղետալի անվանել. «Հայաստան-Արցախ» ՀԵՄՎանաձորի շենքերից մեկի բակում մոր ու որդու մարմիններ են հայտնաբերել Իսրայելին պետք է կանգնեցնել տարածաշրջանի անվտանգության համար․ Էրդողան Դատապարտում ենք Իսրայելի ռազմական գործողությունները․ Լավրովը՝ Արաղչիին Թրամփը դեռևս նպատակադրված է Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծել բանակցությունների սեղանի շուրջ․ Պենտագոնի ղեկավարՆա պատմություն է կերտում և մեծ ազդեցություն ունի թիմի վրա. Սուարեսը՝ Յամալի մասինՁևավորվել է Արցախի իրավունքների պաշտպանության խորհրդի Մասիսի թիմըԱդրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրումը կարող է բացասաբար անդրադառնալ Ուկրաինայի վրա․ ԶելենսկիՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել ևս 1,200 զինծառայողի մարմին Իրանը հայտարարում է, որ խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ևս մեկ F-35 Ամերիկայի Սան Անտոնիո քաղաքում խոշոր ջրհեղեղ է տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը դեռևս չի չեղարկվել. Իրանի ԱԳՆ «Ժաննան շատ լավ է պատրաստում, հումորով է, չես հոգնում իրենից». Գարիկ Մարտիրոսյանը՝ կնոջ մասինՌուսական «Ռոսատոմ»-ը կղեկավարի կոնսորցիումը, որը կառուցելու է Ղազախստանի առաջին ատոմակայանըՀնդկաստանի Ահմադաբադում Air India-ի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-իՄխիթարյանն ու NFL-ի աստղը փոխանակվել են մարզաշապիկներով Հայաստանի հանքերի դեմ հայ բնապահպան ակտիվիստների հետ հավասար պայքարում է նաև Ադրբեջանը Իրաքի ԱԳ նախարարը դատապարտել է Իսրայելի hարձակումը Իրանի վրա Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից․ Տիգրան Աբրահամյան Հետամուտ ենք լինելու, որ Փաշինյանը պատժվի իր արարքների համար. Ավետիք ՉալաբյանԽաղաղություն ամեն գնով` նշանակում է զիջել ամեն ինչ. Մենուա ՍողոմոնյանԱշխարհի ամենափոքր սերիական մեքենան. ինչո՞ւ նորից առաջ եկավ մեծ հետաքրքրություն. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՀՈՒՆԻՍԻ). Ստորագրվել է Շենգենյան համաձայնագիրը, կայացել է քրիստոնեության պատմության մեջ առաջին Տիեզերաժողովը. «Փաստ»Մի sms էլ «Շիշ բռնողը» կստանա Ինչո՞ւ են Փաշինյանին հապշտապ Անկարա կանչել Փաշինյանը եվրաինտեգրումը պահում է որպես խաղաթուղթ՝ շանտաժ անելու համար Մերձավոր Արևելքին նոր արհավիրքներ են սպասվում. ի՞նչ է անում Հայաստանը Նավթն ու գազը՝ որպես արտաքին քաղաքական գործիք. «Փաստ»Ինչպե՞ս է Հայաստանը հակազդելու. «Փաստ»Ժողովրդականություն չունեցող վարչապետի հարձակումը Եկեղեցու վրա մեծ հակազդեցության է հանդիպել. «Փաստ»Եթե Երևանից ընդամենը 300 կմ հեռավորությամբ Թավրիզում ռումբեր են պայթում, մենք այս ամենից ևս անմասն չենք կարող մնալ․ Ավետիք Չալաբյան «Չէի հավատում, որ իր հետ կարող է ինչ-որ բան պատահել, բայց գիտեի նաև, որ իր ընկերներին չէր կարող միայնակ թողնել». ենթասպա Վարդան Թադևոսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին. «Փաստ»Հարձակումը եկեղեցու վրա նաև փորձ է կանխարգելելու հրապարակներում կատարվելիք գործողությունները. Բագրատ Սրբազան Չոր շրջաններում գյուղատնտեսական արևային վահանակները որոշակի առավելություններ ունեն«Փորձում են ոչնչացնել Եկեղեցին, բայց կբախվեն նրան ու կփշրվեն. սա Նիկոլի վերջն է, իր պարտությունը, օրհասը». «Փաստ»Ի՞նչ է կատարվում մեր շուրջը, և ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանությունները. «Փաստ»Ի՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները. «Փաստ»«Գալու է պահը, և մենք այսօրվա ղեկավարության հետ շատ կոշտ ենք լինելու». «Փաստ»Անցած «7 տարվա» մասին հիշատակումն արդեն իսկ վախենալու է. «Փաստ»Փոփոխություններ քաղաքացիական ավիացիայի բնագավառում մատուցվող ծառայությունների պետտուրքերի համակարգում. «Փաստ»Հայաստանի համար այսօր կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին. «Փաստ»Ինչո՞ւ յոթ տարի անց «հիշեցին» Հովիկ Աբրահամյանին. «Փաստ»