Երևան, 21.Մարտ.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ուրախ զեկույցներ անորոշության մշուշում. ցանկացած լավատեսություն վաղաժամ է թվում. «Փաստ» Այս աղետաբեր ընթացքը հնարավոր է կանխել միայն գործող վարչախմբի հեռացման ճանապարհով. ՀայաՔվե Ի՞նչ է թաքնված Հայաստանի իշխանությունների համառ լռության տակ. «Փաստ» «Մա՛մ ջան, ինչի՞ ես լաց լինում, մեզ մոտ կրակոցներ չկան». Միքայել Եգանյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին. «Փաստ» Թվային տիրույթում այլընտրանքներ ունենալու անհրաժեշտությունը. «Փաստ» Խաղաղության համաձայնագրի «դամոկլյան սուրը». «Փաստ» «Հայաստանի իշխանությունն աշխարհաքաղաքական «բոմժ» է. Փաշինյանն այս պահի դրությամբ սպառել է իր «պիտանելիության» ժամկետը». «Փաստ» Որպեսզի անճաշակ երաժշտությունը չկլանի որակյալին. «Փաստ» Կապահովվի Հայաստանի թանգարանային հավաքածուի առարկայացուցակում ընդգրկված թանգարանային առարկաների կամ հավաքածուների շարժի նկատմամբ պետական վերահսկողություն. «Փաստ»


«Ամեն մեկի մեջ փնտրում, բայց չեմ գտնում Յուրայիս». կամավոր Յուրիկ Սարգսյանն անմահացել է նոյեմբերի 6-ին Շուշիում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Յուրիկի մանկության տարիներն անցել են շատ անհոգ: Առույգ երեխա էր, աշխույժ, բայց ինչ-որ տեղ նաև համեստություն, ամոթխածություն ուներ: Իրեն ասում էի՝ Յուրա՛ ջան, ոնց որ դու աղջիկը լինես, Անին ու Արուսիկը՝ տղաները»,-«Փաստի» հետ զրույցում որդու մանկության տարիներն է վերհիշում տիկին Կարինեն՝ Յուրիկի մայրիկը:

Տեղափոխվելով նրա դպրոցական տարիներ՝ ասում է՝ շատ ոգևորված է գնացել առաջին դասարան: «Սկսեց տառերը սովորել, շատ հետաքրքիր պատմություններ հուշ մնացին այդ օրերից: Շատ լավ եմ հիշում. դասագրքում տառ առ տառ կարդում էր կացին բառը, վերջում իրեն ասում էի՝ դե, Յուրի՛կ ջան, հիմա բառն ամբողջական ասա, արձագանքում էր՝ մա՛մ, տապոռ: Դպրոցում արտասանում էր Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունը: Երբ բառերը մոռանում էր, ասում էր՝ Հայաստան ասելիս ոտքերս թուլանում են: Իրեն ոնց հարմար էր, այնպես էր ասում: Հետո, իհարկե, տարիքի հետ սկսեց սովորել: Դպրոցում առաջադիմությամբ չէր փայլում, ոչ թե չէր կարողանում սովորել կամ չէր սիրում, այլ ծույլ էր, պարզապես չէր ուզում աշխատել: Ուսուցիչներին շատ էր սիրում, կգար տուն՝ պապա՛, պետք է դասասենյակը վերանորոգենք: Դպրոցում էլ, երբ նման խոսակցություն էր լինում, ասում էր՝ պապայիս կասեմ, տանը ունենք, կբերեմ, կվերանորոգենք: Աչքի էր ընկնում, վայելում էր իր ուսուցիչների սերն ու հարգանքը, մինչև հիմա էլ շատ մեծ ափսոսանքով ու սիրով են խոսում իր մասին: Իր առաջադիմությամբ չէր փայլում, բայց նաև չէր անտեսում դպրոցը, շրջապատը և ուսուցչական կոլեկտիվը»: Դպրոցն ավարտելուց մեկ տարի հետո Յուրիկը զորակոչվել է Հայկական բանակ: Ծառայել է Քարվաճառում:

«Ծառայության տարիները շատ լավ են անցել, ունի շնորհակալագրեր, օրինակելի զինվոր է եղել: Մեզ որևէ հարցում նեղություն տալ չի ցանկացել, եթե մենք ենք ցանկացել ինչ-որ բան իրեն ուղարկել, ընդդիմացել է՝ ես ամեն ինչ ունեմ: Շատ գոհ էր բանակային կյանքից, վստահաբար, նաև դժվարություններ է ունեցել, բայց երբեք չի դժգոհել»: Զորացրվելուց հետո նա սկսել է աշխատել նախ՝ շինարարությունում, իսկ հետո՝ արհեստ սովորել, բնակարաններ էր վերանորոգում: «Աշխատանք ուներ, հոգում էր իր ընտանիքի մասին: Հետո արդեն նաև իր ընտանիքը կազմեց, երկու դուստր ունի: Շատ լավ հայր, ամուսին ու որդի էր: Յուրիկին ճանաչող յուրաքանչյուր մարդ իր մասին խոսելիս այս հատկանիշները կմատնանշի: Բայց երևի այս ամենից առավել իր մեջ գերակշռում էր սերը հայրենիքի հանդեպ: Եթե կանաչ խոտի վրայով երեխան անցներ, ասում էր՝ Սիլվի՛, Արմինե՛, խոտ է, ինչո՞ւ եք տրորում: Հայրենասեր էր, անգամ չափից շատ, երևի դա իմ «սխալ» դաստիարակությունից է, ես եմ իրեն այդպես դաստիարակել դեռ մանկությունից:

Երբեմն անգամ ինձ մեղադրում եմ դրա համար, բայց բան փոխել չեմ կարող»: Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: «Մեզ թվում էր, թե մի քանի օր կտևի, Ապրիլ յան պատերազմի նման, ոչ ոք չէր պատկերացնում, թե պատերազմն այսքան երկար է տևելու: Պատերազմի օրերն էին, ինձ աշխատանքի էր տանում, կանգնեց զինկոմիսարիատի բակում` մա՛մ, սպասի, հիմա գալիս եմ: Համարյա մի ժամ սպասեցի, զանգահարեցի իրեն՝ Յուրի՛կ, ուշանում եմ, արի ինձ աշխատանքի հասցրու: Ուրախ-ուրախ եկավ. «Կամավորագրվեցի, սպասում եմ, որ իմ հերթը գա, գնամ: Մենք ծառայած ենք, ամեն ինչ գիտենք, գնանք, որ երեխեքին մի բանով օգտակար լինենք»»: Հոկտեմբերի 22-ին Յուրիկը մեկնում է Արցախ: «Իրեն այդ ժամանակ տարան: Անընդհատ զանգահարում էր զինկոմիսարիատ, թե երբ է գնալու: Շատ ոգևորված գնաց: Իր վեց տարեկան աղջիկն ասաց՝ պա՛պ, մի գնա: «Սիլվի՛ ջան, որ ես չգնամ, ձեզ ո՞վ կպաշտպանի: Պապան պետք է գնա, կռվի, հաղթանակ բերի, որ դուք անհոգ մեծանաք»:

Էլ ի՞նչ իմանար, որ երեխաները ողջ կյանքում պետք է հոգսով մեծանան»: Յուրիկը զոհվել է նոյեմբերի 6-ին Շուշիում դիպուկահարի կրակոցից: «Ամենասկզբում իրենց տարել են Մարտունու Գիշի գյուղ, հետո տեղափոխել են Մոնթեաբերդ: Երբ զանգում էր, բնականաբար, տեղը հստակ չէր ասում, սկսում էր բացատրել, պատմել՝ մա՛մ, Մոնթե Մելքոնյանն առաջին համագումար նիստն այստեղ է անցկացրել, իր անունով գյուղ կա: Հետո անտառներում են եղել, երբ ֆոսֆորը սկսել են երկնքից թափել տղաների վրա, իրենք անտառներից դուրս են եկել: Իրենց խմբից միայն Յուրիկն է միացել երկրապահներին ու գնացել Շուշի: Տեսանյութերն ունենք»: Յուրիկը շուտ է տուն «վերադարձել»՝ հայրիկի ծննդյան օրը: «Զանգահարել էր քույրիկին՝ պապայի տորթը չկտրեք, անակնկալ գալու եմ: Նստեցինք ամբողջ գիշեր, ժամը 12-ն էլ անցավ, եռագույնի պատկերով տորթ էր, որին այդպես էլ մոտ չգնացի: Առավոտյան լուսադեմին պառկածս տեղից ճիչեր լսեցի: Արթնացա, աղջկաս ասացի՝ ոնց որ դիմացի շենքից երեխա կա զոհված, մաման գոռում էր: Ի՞նչ իմանայի, որ ամբողջ գիշեր հարևանները, բարեկամները մեր բակում հավաքված են եղել, գիտեին, որ դեպքը եղել է, իսկ մենք առավոտյան իմացանք»: Մայրիկն ասում է՝ երբ վերջին շրջանում տաքսի էր վարում, ծնողներին անվճար էին տանում Արցախ ու հետ բերում:

«Եթե Արցախը պետք է լիներ ուղղությունը, Յուրիկս պիտի լիներ վարորդը: Անգամ կատակում էր՝ ես իրենց գիդն եմ: Արցախի համար ուշքը գնում էր: Որ ասում են՝ հանուն Արցախի կյանքը կտար, նա հենց այդպես էլ վարվեց, հանուն Արցախի ամենաթանկը՝ կյանքը տվեց»: Տիկին Կարինեն հավելում է՝ հիմա կարևոր է տղաներին ապրեցնելը: «Երևանի 52 հիմնական դպրոցում տղաների փառքի անկյուն բացվեց: 44-օրյա պատերազմի ժամանակ Շենգավիթ համայնքը 16 զոհ է ունեցել: Զոհեր ենք ունեցել նաև նախորդ պատերազմների ժամանակ: Բակում հուշաքար ունենք տղաների նկարներով, դպրոցում դասասենյակներ անվանակոչվեցին նրանց անունով: Իրենց հիշատակը վառ պահելով, իրենց գործը շարունակելով՝ ապրում ենք: Ամեն մեկի մեջ փնտրում, բայց չեմ գտնում Յուրայիս: Մեր շենքի ճակատային մասում նրա խոսքերն են, որոնք միշտ կրկնում էր՝ ապրի՛ր հայրենիք, և ես կապրեմ քո մեջ: Միշտ ասում էր՝ որ հողը կանգուն լինի ոտքերիդ տակ, ուրեմն իմացիր, որ ապրում ես: Նույն ոգով իր երեխաներին էր դաստիարակում: Երբ իրեն ճանապարհելու օրն ասացի՝ Յո՛ւր, կլինի՞ չգնաս: «Մա՛մ, մյուս անգամ իմ մոտ հայրենասիրությունից չխոսես»: Միշտ ժպտում էր: Երբ տղաները եկել էին մարտի դաշտից, ասում էին՝ իր անունը դրել էինք Ժպիտ»:Իսկ հիմա ապրելու ուժ տալիս են Յուրայի երեխաները:

«Փոքրը հատկապես բնավորությամբ շատ նման է հայրիկին: Իր երեխաների մեջ եմ փնտրում իր դիմագծերը, անգամ մանկության հոտը զգում եմ երեխաներից: Նրանք են ինձ ուժ տալիս, որ կարողանամ ոտքի վրա կանգնել: Առաջնեկս էր, մարտ ամսվա ծնունդ էր, գարունն ուրախությունը լցրեց տունս, իսկ աշունը տերևաթափ արեց, կանաչ-կանաչ տարավ: Ո՞վ է տեսել տերևները կանաչ-կանաչ թափվեն ծառից: Երբ մենակ եմ, իր հետ զրուցում եմ, կարծես զգամ իր ներկայությունը, հարցեր եմ տալիս և ստանում եմ դրանց պատասխանները: Համարում եմ, որ նա տանն է, ինձ հետ»:

Հ. Գ. - Յուրիկ Սարգսյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Մեդալներով, պատվոգրերով ու շնորհակալագրերով պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Եռաբլուրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վերաբացվում է արտասահմանյան արվեստի մշտական ցուցադրությունը Ռուս-ամերիկյան բանակցությունները կկայանան մարտի 24-ին Սաուդյան Արաբիայում. ԿրեմլՎանա լճի ջրի մակարդակի նվազումը բացասաբար է ազդում կենդանական աշխարհի վրա Իսրայելի գիշերային հարվածներից Գազայի հատվածում զոհվել է 58 մարդ, ընդհանուր զոհերի թիվը գերազանցել է 470-ը Բռնցքամարտն ընդգրկվել է Լոս Անջելեսի 2028 թ. Օլիմպիական խաղերի ծրագրում. պաշտոնական Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է. ցերեկվա տևողությունը երկարել էԹրամփը բացահայտել է, թե ինչի համար է նախատեսված իր գրասեղանին գտնվող կարմիր կոճակըՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ղազախստանում պետական պաշտոնյաներին էքսկուրսիաների են տանում բանտեր՝ նրանց կոռուպցիայից հետ պահելու համար Հայաստանը 10 օրով բացում է Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը՝ Սիրիա բեռներ ուղարկելու համար Երկրորդ օրն անընդմեջ Նիկոլն առանց դադարի հայտարարությունների շարք է սկսել․ Արմեն ՀովասափյանԼուկաշենկոյի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մարտի 25-ին Անթույլատրելի է, որ քրեական գործ հարուցվի, դրվի դարակում, 12 տարի հետո պարզվի՝ նախաքննությունը շարունակվում է. Փաշինյան (տեսանյութ) Գերիների վերադարձի հերթական չօգտագործված հնարավորության, ստեղծված իրավիճակի ու շատ այլ հարցերի շուրջ խոսել ենք պարզ ու հասկանալի ձևակերպումներով. Հայկ ՄամիջանյանՉմարդու տեսակը և´ դավաճանում է, և´ ուրանում, այնպես որ, դրանցից ամեն ինչ սպասելի է. Աբրահամյան Ցերերբրում Ինտելեկտուս․ նոր դասընթացների մեկնարկին ընդառաջԷլինա Ավանեսյանը հաղթել է Մայամիի մրցաշարի առաջին փուլում Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Վրաստանի դեմ խաղում Քննարկվել են YoHealth-ի միասնական Medical ID համակարգի իրագործման հնարավորությունները Հայաստանում պետությունը դեռ մարդուն «մշակելով է» փորձում իր խնդիրը լուծել․ Բեթղեհեմ Արաբյան Նոր արշավ IDBank-ից` հաճախորդների օրվա կապակցությամբ Այս զիջումներից հետո Բաքվի պահանջները միայն աճելու են․ Արմեն Մանվելյան Հայաստանի ցուցանիշները համեմատելի են Բանգլադեշի ու Կոտ դ'Իվուարի հետ․ Հրայր Կամենդատյան Աշխարհի ամենահին երաժշտական գործիքներից մեկը. արդյո՞ք դրա «նախնին» սուլիչն է. «Փաստ»Փաշինյանը շարունակում է խաղաղություն մուրալ, իսկ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի ՔՊ-ն ու իր արբանյակը Գյումրիում հերթական ներկայացումն են բեմադրում Արցախցի երիտասարդին ծեծող ոստիկաններին կպատժե՞ն Ալավերդին՝ դաս բոլոր ընդդիմադիր ուժերի համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՄԱՐՏԻ). Ընդունվել է մահապատիժների ժամանակ գիլյոտին օգտագործելու որոշում, տեղի է ունեցել արևի լրիվ խավարում. «Փաստ»Կապան համայնքի ակումբ-գրադարանի գույքի և տեխնիկայի ձեռքբերման հարցում համայնքին աջակցել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության հիմնադրամը Հիմնական դժվարությունը նրա սահմանադրությունն է. Շոյգու Արևային ֆերմաները ճնշման տակ. ինչպես է ավելորդ էներգիան ստեղծում նոր խնդիրներ Ուրախ զեկույցներ անորոշության մշուշում. ցանկացած լավատեսություն վաղաժամ է թվում. «Փաստ»Այս աղետաբեր ընթացքը հնարավոր է կանխել միայն գործող վարչախմբի հեռացման ճանապարհով. ՀայաՔվեՏեղի ունեցավ «Էներգետիկ աշխարհաքաղաքականությունը միջազգային համակարգում» խորագրով աշխատաժողովը Գաղտնի ու ֆեյք «խաղաղության», անհեռանկար ապագայի, ներքին քաղաքական «թեժ բախումներ»-ի մասին խոսել ենք Գևորգի և Մենուայի հետ․ Աննա Կոստանյան Ի՞նչ է թաքնված Հայաստանի իշխանությունների համառ լռության տակ. «Փաստ»Ֆասթ Բանկն առաջարկում է ամենաբարձր տոկոսադրույքով ավանդի ներդրման հնարավորություն«Մա՛մ ջան, ինչի՞ ես լաց լինում, մեզ մոտ կրակոցներ չկան». Միքայել Եգանյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին. «Փաստ»Թվային տիրույթում այլընտրանքներ ունենալու անհրաժեշտությունը. «Փաստ»Խաղաղության համաձայնագրի «դամոկլյան սուրը». «Փաստ»Մարտուն Գրիգորյանը հանդիպել է արցախցիների հետ Ձևավորվել է «Արթուն ենք» հանրային շարժումը՝ իշխանափոխության պահանջով«Հայաստանի իշխանությունն աշխարհաքաղաքական «բոմժ» է. Փաշինյանն այս պահի դրությամբ սպառել է իր «պիտանելիության» ժամկետը». «Փաստ»Որպեսզի անճաշակ երաժշտությունը չկլանի որակյալին. «Փաստ»Կապահովվի Հայաստանի թանգարանային հավաքածուի առարկայացուցակում ընդգրկված թանգարանային առարկաների կամ հավաքածուների շարժի նկատմամբ պետական վերահսկողություն. «Փաստ»Ոչ մի նոր բան. 2018 թվականից հետևողականորեն արել են այդ ամենը. «Փաստ»Ո՞ւմ հույսին է ՔՊ-ն մնացել Գյումրիում. «Փաստ»«Իրենց տեղը պետք է զիջեն այն մարդկանց, որոնք կկարողանան բանակցել, ինչպես բանակցվել է մինչև իրենց». «Փաստ»Փաստացի գործ ունենք վերջնագրի հետ. «Փաստ»