Երևան, 23.Հուլիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բրազիլիայում շնաձկների օրգանիզմում կոկաին է հայտնաբերվել Ուրախ եմ Հայաստանի վերաբերյալ այս որոշման առնչությամբ, որի մասին ամիսներ շարունակ խնդրել եմ. Նատալի Լուազո Հնագետներն Իսրայելում հայտնաբերել են ավելի քան 3,000-ամյա կառույց, որի մասին խոսվել է աստվածաշնչյան գրություններում (լուսանկարներ) Գեղարքունիքում «Mercedes»-ը բախվել է «ԶԻԼ»-ին, ապա վրաերթի ենթարկել հետիոտնին և հարվածել 2 «Opel»-ի․ հետիոտնը տեղում մահացել է ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է Մոսկվայի և Թեհրանի միջև սպասվող «պատմական իրադարձության» մասին ԱՄՆ-ից մեզ ստիպում են գնալ ծանր զիջումների, թույլ տալ ադրբեջանցիներին գալ ՀՀ ու չվերահսկել միջանցքը Եվրամիություն սլացող հարթակը փլուզվո՞ւմ է Վիզաների ազատականացումն ու եվրոպացիների սանձարձակությունը Հայաստանը վերածվել է 30-ականների Սիցիլիայի ԱՄՆ-ն փոխե՞լ է դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ


«Կապանը հիրավի մշակութային ադամանդ է»․ Կապանում մեկնարկել է ամենամյա Միջազգային երաժշտական փառատոնը

Մշակույթ

Հուլիսի 4-ին Կապանում մեկնարկել է ամենամյա Միջազգային երաժշտական փառատոնը: Արդեն երկրորդ տարի է, ինչ այն համախմբում է հայ և օտարերկրյա նշանավոր երաժիշտների՝ հնարավորություն տալով վայելելու դասական և ջազ երաժշտությունը Սյունիքի մարզկենտրոն Կապանում:

Փառատոնի շրջանակներում՝ հուլիսի 4-ից 18-ը կազմակերպվել է հագեցած ծրագիր՝ ամենօրյա համերգներից մինչև պատանի երաժիշտների հետ աշխատարաններ և վարպետության դասեր։ Համերգներն անցկացվում են Կապանի արվեստի պետական քոլեջի Վ․ Ստամբոլցյանի անվ․ երգեհոնի դահլիճում։ Վարպետության դասերին մասնակցում են շուրջ 40 շնորհալի պատանի երաժիշտներ Հայաստանից, ինչպես նաև երաժշտությամբ զբաղվող կապանցի երեխաներ։ Լավագույն ուսանողները փառատոնի ավարտին ստանալու են դրամական պարգևներ և կրթաթոշակներ Miaseen.org և MG Concerts կազմակերպությունների կողմից։

Այս տարի մասնակցող պրոֆեսիոնալ երաժիշտների նոր անունների շարքում են դաշնակահար Ժուլիեն Լիբերը Բելգիայից, ջութակահար Էլլի Սուն Միացյալ Թագավորությունից, թավջութակահար Դենիս Սևերինը Շվեյցարիայից, կոնտրաբասիստ Նազարեթ Քյուրքչյանն Իսպանիայից, թավջութակահար Միքայել Հախնազարյանը Գերմանիայից, երաժիշտ Մարիուս Պրեդան Հունգարիայից, երգեհոնահար Իրինա Ռոզանովան Ռուսաստանից, ջազ երաժիշտ Արթուր Սաթյանը և այլն։ Փառատոնին իրենց կատարումներով և վարպետության դասերով նաև հանդես են գալիս փառատոնի՝ անցյալ տարվա մեկնարկից ի վեր ակտիվ ներգրավվածություն ցուցաբերած անվանի երաժիշտներ, այդ թվում Հայկ Ղազազյանը, Մարիաննա Շիրինյանը, Հայկ Մելիքյանը, Աննա Սարկիսովան, Լիանա Ալեքսանյանը, Անդրեյ Գրիդչուկը, Հրաչյա Ավանեսյանը, Նարեկ Ավագյանը, Տիգրան Սուչյանը և այլոք։

Հուլիսի 4-ից 8-ը փառատոնը հյուրընկալել է 18-րդ դարի «Ստրադիվարի» և «Գվարների դել Ջեզու» հինգ ջութակների բացառիկ ցուցահանդեսը, որը Կապան էր բերել ջութակի աշխարհահռչակ վարպետ Ֆլորիան Լեոնարդը։ Հատկանշական է, որ Հայաստանում նման ցուցահանդես կազմակերպվել էր առաջին անգամ։  Կապանի միջազգային երաժշտական փառատոնը կամփոփվի հուլիսի 18-ին աշխարհահռչակ հունգարական «Ռոբի Լակատոշ ու ընկերներ» խմբի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ փակման համերգով:

Ըստ Կապանի միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր, բելգիահայ թավջութակահար Սևակ Ավանեսյանի․ «Կապանը հիրավի մշակութային ադամանդ է, որի բացահայտումն այլևս իրողություն է։ Մեր փառատոնը յուրահատուկ է մի քանի հանգամանքներով, և, առաջին հերթին, որ այն նախաձեռնվել և իրականցվում է հենց երաժիշտների կողմից։ Կցանկանայինք տեսնել նմանատիպ նախաձեռնություններ նաև Հայաստանի այլ մարզերում՝ հասանելի դարձնելով բարձր արվեստը մեր հանրության համար և տալով ճանաչողական ու զարգացման հնարավորություն երիտասարդ տաղանդներին»։

Կապանի միջազգային երաժշտական փառատոնի աջակիցներն են Կապանի համայնքապետարանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հայկական ընդհանուր բարեգործական միությունը, «Կարաս գինիներ» ընկերությունը, Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ թանգարանը, VIWA շվեյցարական կազմակերպությունը, Սյունիքի մարզպետարանը, Հայաստանում Բելգիայի Թագավորության դեսպանությունը, Amaras Art Alliance-ը, «Համազգային» կազմակերպության Վաշինգտոնի մասնաճյուղը, ու մի շարք բարերար անձինք, որոնք աջակցել են փառատոնի կազմակերպմանը։

Տոմսերը՝ տեղերով․ նոր հնարավորություն Idram&IDBank հավելվածումԱկբա բանկը Հայաստանում լավագույնն է ESG չափանիշներով. EuromoneyԲրազիլիայում շնաձկների օրգանիզմում կոկաին է հայտնաբերվել Ուրախ եմ Հայաստանի վերաբերյալ այս որոշման առնչությամբ, որի մասին ամիսներ շարունակ խնդրել եմ. Նատալի Լուազո Հնագետներն Իսրայելում հայտնաբերել են ավելի քան 3,000-ամյա կառույց, որի մասին խոսվել է աստվածաշնչյան գրություններում (լուսանկարներ) Գեղարքունիքում «Mercedes»-ը բախվել է «ԶԻԼ»-ին, ապա վրաերթի ենթարկել հետիոտնին և հարվածել 2 «Opel»-ի․ հետիոտնը տեղում մահացել է ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է Մոսկվայի և Թեհրանի միջև սպասվող «պատմական իրադարձության» մասին ԱՄՆ-ից մեզ ստիպում են գնալ ծանր զիջումների, թույլ տալ ադրբեջանցիներին գալ ՀՀ ու չվերահսկել միջանցքը Եվրամիություն սլացող հարթակը փլուզվո՞ւմ է Վիզաների ազատականացումն ու եվրոպացիների սանձարձակությունը Հայաստանը վերածվել է 30-ականների Սիցիլիայի ԱՄՆ-ն փոխե՞լ է դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ Այս 2 որոշումը Հայաստանի կողմից երկար սպասված էին և կամրապնդեն մեր գործընկերությունը . Բորել Պարտվում եք այն պահին, երբ դադարում եք պայքարել. Օկամպո Ո՞ւմ անտարբեր կթողնի ջրային մակերևույթով սահելու հնարավորությունը. «Փաստ»Oxford PV-ն արևային վահանակների արդյունավետության համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԻԼԻՍԻ). Հիմնադրվել է ամենահին միջազգային ֆեդերացիան, հայտնաբերվել է ամենապայծառ գիսաստղերից մեկը. «Փաստ»Փաշինյանի ծրագիրն ավելի վատն է. Հայաստանի իշխանությունները թաքցնում են կապիտուլյացիոն հերթական ակտը. «Փաստ»Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և 6 մարզերում Հայաստանի սխալ շրջադարձը դեպի Արևմուտք. «Փաստ»Բայդենն ինքնամեկուսացումից հետո այսօր կվերադառնա Սպիտակ տուն «Նոյս իմ ոսկե հեքիաթն է». Նոյ Թևոնյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Վարանգաթաղի բարձունքում. «Փաստ»Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը հայտարարում են «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մեկնարկի մասին Հուլիսի 19-ին ԶՊՄԿ-ում ավանդաբար նշվեց հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնըՊատրաստ լինել դիմադրելու ազգադավ քարոզչությանը. «Փաստ»Լեթարգիական քուն՝ անդունդի եզրին. «Փաստ»Տնտեսության արգելակների՝ ի հայտ եկող ծանր հետևանքները. «Փաստ»Ինչի՞ մասին են խոսում թափուր մնացած տեղերն ու նախարարի «փորձագիտական» գնահատականները. «Փաստ»«Այս խլուրդային վիճակը մեր տունը քանդում է, պետք է համարձակ ու խիզախ լինենք». «Փաստ»Միայն այս տարվա ընթացքում արձանագրվել է համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության 147 դեպք. ի՞նչ խստացում է նախատեսվում նոր նախագծով. «Փաստ»Ինչո՞ւ չի գործում ազատ պետհամարանիշների առկայության ստուգման հարթակը. «Փաստ»Լեռնադահուկային համալիրի և էկո գյուղի նախագիծը՝ օդում կախված. բնակիչները հնարավոր է դիմեն ծայրահեղ քայլերի. «Փաստ»Ուշագրավ «ինտեգրացիոն» միջոցառում Երևանում. ովքե՞ր կժամանեն Հայաստան. «Փաստ»Ինչո՞ւ է իր բիզնեսը վաճառել Ալեն Սիմոնյանի որդու կնքահայրը. «Փաստ»Յուրաքանչյուր բարեկարգ բակ մի նոր քայլ է դեպի մեր ընդհանուր նպատակը․ Տիգրան ԱվինյանԲՏԱ նախարարը վերահաստատել է աջակցությունը տելեկոմ ոլորտին․ Մխիթար Հայրապետյանն այցելել է Team Telecom ArmeniaՎԶԵԲ-ն ու Ամերիաբանկն աջակցում են հայկական ձեռնարկություններին առևտրի ֆինանսավորման կայուն լուծումներովԻրանը հավանաբար մեկ կամ երկու շաբաթում կարող է միջուկային զենք ստանալ. Բլինքեն Անտառային հրդեհներ են Թուրքիայում IDBank-ը շարունակում է «Քո կողքին» ծրագիրը Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Կենդանակերպի նշաններ, որոնց կյանքում օգոստոսին սպիտակ գիծ կսկսվի Բոլոր այն մարդկանց, ովքեր հետաքրքրված են քաղաքականությամբ մենք սիրով հրավիրում ենք Երևանում գործող «Ռուսական գրքի տուն». Մհեր ԱվետիսյանՆոր տեխնոլոգիաներ Չինաստանում՝ արևից էներգիա ստանալու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բարեկարգվում են բակերը«Արշակունի» ռազմամարզական ճամբարում ավարտվեց Արարատյան քաղաքական կրթության լաբորատորիայի և «ՀայաՔվեի» ակտիվի անդամների մեկշաբաթյա համատեղ ուսումնագործնական հավաքըՅունիբանկը ժամկետից շուտ տեղաբաշխեց պարտատոմսերի դրամով և դոլարով թողարկումը Նիկոլ Փաշինյանը սեփական արևմտամետ ընդդիմությունն է սարքում Ադրբեջանի նախագահը հերթական անգամ խոսում է ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի մասին, որին ի պատասխան Հայաստանի վարչապետը լուռ հեծանիվ է քշում. ԹանդիլյանԲայդենը հեռացավ. ո՞վ կլինի դեմոկրատների թեկնածուն