Երևան, 13.Հուլիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իսրայելը տիեզերք է արձակել իր առաջին կապի արբանյակը Մայրն այրել է տունն ու վնասել իր անչափահաս 2 երեխաներին Կյանքի որակը բարելավելու ճանապարհը սկսվում է մշակույթից. երաժշտական տոն Կապանում Սիրիայի նախագահը պաշտոնական այց կկատարի Ադրբեջան Իշխանությունների կողմից ՀԱԵ վրա գործադրվող ճնշումը ողբերգություն է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի համար. ի՞նչ դեր ունի այստեղ ԱՄՆ-ն. «Փաստ» Ինչի՞ մեջ են ներքաշում Հայաստանին. «Փաստ» «Ալիկն ինձ համար ամեն ինչ էր՝ հայր ու եղբայր, որդի և ընկեր». Ալեքսանդր Ֆարմանյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Կաղնուտ գյուղի տարածքում. «Փաստ» Պատրանքներ չարժե ունենալ. «Փաստ» «Փաշինյանը հայտնվել է աքցանի մեջ, մի կողմից՝ հայ ժողովուրդն է իր ակնկալիքներով, մյուս կողմից՝ Ալիևը և նրան աջակցող Էրդողանն իրենց ակնկալիքներով. նա մանևրի տեղ չունի». «Փաստ» Օտարվող գույքի սեփականատիրոջ համար կսահմանվի խրախուսական գործիքակազմ. նախագիծ. «Փաստ»


«Կապանը հիրավի մշակութային ադամանդ է»․ Կապանում մեկնարկել է ամենամյա Միջազգային երաժշտական փառատոնը

Մշակույթ

Հուլիսի 4-ին Կապանում մեկնարկել է ամենամյա Միջազգային երաժշտական փառատոնը: Արդեն երկրորդ տարի է, ինչ այն համախմբում է հայ և օտարերկրյա նշանավոր երաժիշտների՝ հնարավորություն տալով վայելելու դասական և ջազ երաժշտությունը Սյունիքի մարզկենտրոն Կապանում:

Փառատոնի շրջանակներում՝ հուլիսի 4-ից 18-ը կազմակերպվել է հագեցած ծրագիր՝ ամենօրյա համերգներից մինչև պատանի երաժիշտների հետ աշխատարաններ և վարպետության դասեր։ Համերգներն անցկացվում են Կապանի արվեստի պետական քոլեջի Վ․ Ստամբոլցյանի անվ․ երգեհոնի դահլիճում։ Վարպետության դասերին մասնակցում են շուրջ 40 շնորհալի պատանի երաժիշտներ Հայաստանից, ինչպես նաև երաժշտությամբ զբաղվող կապանցի երեխաներ։ Լավագույն ուսանողները փառատոնի ավարտին ստանալու են դրամական պարգևներ և կրթաթոշակներ Miaseen.org և MG Concerts կազմակերպությունների կողմից։

Այս տարի մասնակցող պրոֆեսիոնալ երաժիշտների նոր անունների շարքում են դաշնակահար Ժուլիեն Լիբերը Բելգիայից, ջութակահար Էլլի Սուն Միացյալ Թագավորությունից, թավջութակահար Դենիս Սևերինը Շվեյցարիայից, կոնտրաբասիստ Նազարեթ Քյուրքչյանն Իսպանիայից, թավջութակահար Միքայել Հախնազարյանը Գերմանիայից, երաժիշտ Մարիուս Պրեդան Հունգարիայից, երգեհոնահար Իրինա Ռոզանովան Ռուսաստանից, ջազ երաժիշտ Արթուր Սաթյանը և այլն։ Փառատոնին իրենց կատարումներով և վարպետության դասերով նաև հանդես են գալիս փառատոնի՝ անցյալ տարվա մեկնարկից ի վեր ակտիվ ներգրավվածություն ցուցաբերած անվանի երաժիշտներ, այդ թվում Հայկ Ղազազյանը, Մարիաննա Շիրինյանը, Հայկ Մելիքյանը, Աննա Սարկիսովան, Լիանա Ալեքսանյանը, Անդրեյ Գրիդչուկը, Հրաչյա Ավանեսյանը, Նարեկ Ավագյանը, Տիգրան Սուչյանը և այլոք։

Հուլիսի 4-ից 8-ը փառատոնը հյուրընկալել է 18-րդ դարի «Ստրադիվարի» և «Գվարների դել Ջեզու» հինգ ջութակների բացառիկ ցուցահանդեսը, որը Կապան էր բերել ջութակի աշխարհահռչակ վարպետ Ֆլորիան Լեոնարդը։ Հատկանշական է, որ Հայաստանում նման ցուցահանդես կազմակերպվել էր առաջին անգամ։  Կապանի միջազգային երաժշտական փառատոնը կամփոփվի հուլիսի 18-ին աշխարհահռչակ հունգարական «Ռոբի Լակատոշ ու ընկերներ» խմբի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ փակման համերգով:

Ըստ Կապանի միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր, բելգիահայ թավջութակահար Սևակ Ավանեսյանի․ «Կապանը հիրավի մշակութային ադամանդ է, որի բացահայտումն այլևս իրողություն է։ Մեր փառատոնը յուրահատուկ է մի քանի հանգամանքներով, և, առաջին հերթին, որ այն նախաձեռնվել և իրականցվում է հենց երաժիշտների կողմից։ Կցանկանայինք տեսնել նմանատիպ նախաձեռնություններ նաև Հայաստանի այլ մարզերում՝ հասանելի դարձնելով բարձր արվեստը մեր հանրության համար և տալով ճանաչողական ու զարգացման հնարավորություն երիտասարդ տաղանդներին»։

Կապանի միջազգային երաժշտական փառատոնի աջակիցներն են Կապանի համայնքապետարանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հայկական ընդհանուր բարեգործական միությունը, «Կարաս գինիներ» ընկերությունը, Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ թանգարանը, VIWA շվեյցարական կազմակերպությունը, Սյունիքի մարզպետարանը, Հայաստանում Բելգիայի Թագավորության դեսպանությունը, Amaras Art Alliance-ը, «Համազգային» կազմակերպության Վաշինգտոնի մասնաճյուղը, ու մի շարք բարերար անձինք, որոնք աջակցել են փառատոնի կազմակերպմանը։

Վրաստանում Թուրքիայից և Իրանից ապօրինի ներգաղթյալներ են ձերբակալել Ռուսաստանում անօդաչու թռչող սարքի հարվածից հետո հրդեհ է բռնկվել «Լուկոյլի» խոշոր նավթային գործարանումՀրդեհ Անկարայի 26-հարկանի բնակելի շենքում. զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ նորածին Իսրայելը տիեզերք է արձակել իր առաջին կապի արբանյակը Լավրովը շնորհակալություն է հայտնել Կիմ Չեն Ընին Կուրսկի մարզի ազատագրման գործում ցուցաբերած օգնության համարԳիտնականները գտել են արևային մարտկոցները շրջակա միջավայրի համար անվտանգ դարձնելու միջոց Մայրն այրել է տունն ու վնասել իր անչափահաս 2 երեխաներինՈւկրաինան հետախուզում է հայտարարել Կիրիենկոյի նկատմամբ Ավտովթար Արագածոտնի մարզում. բժիշկներին չի հաջողվել 3 վիրավորներից 20-ամյա և 21-ամյա տղաների կյանքը փրկելՀորոսկոպ. հուլիս ամսվա հիմնական աստղագիտական իրադարձությունները Մեսսին դուբլ է ձևակերպել MLS-ի հինգերորդ անընդմեջ խաղում Ադրբեջանի վարչապետն ու Ուկրաինայի էներգետիկայի նախարարը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերՀայտնի է, թե երբ «Սանտիագո Բեռնաբեուում» կանցկացվի Աշխարհի առաջնության եզրափակիչը«Տարածաշրջանը վերածվելու է պատերազմի դաշտի». Արշակ Կարապետյան Կյանքի որակը բարելավելու ճանապարհը սկսվում է մշակույթից. երաժշտական տոն Կապանում Պուտինը ԱՄՆ-ին և Իրանին հայտնել է «զրոյական» ուրանի հարստացմամբ միջուկային գործարքին իր աջակցության մասին. AxiosԹրամփը հայտարարել է ԵՄ-ից և Մեքսիկայից ներմուծման 39% մաքսատուրքերի մասին Ռուսաստանի Վոլոգդայի մարզում կրոնական երթի ժամանակ փլուզվել է գետի վրայով անցնող կամուրջը, կան զոհերԱրմավիրում բախվել են «Jeep Compass»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ վերջինի վարորդը տեղափոխվել է հիվանդանոցԹեհրանի համագործակցությունն ԱԷՄԳ-հետ չի դադարեցվել, բայց կշարունակվի նոր ձևաչափով․ ԱրաղչիՈւկրաինայում կոչ են արել չեղարկել «անուղեղ» Վերկա Սերդուչկայի ելույթները՝ ռուսերենով երգերի պատճառովՎրшերթ՝ Ճամբարակում․ 81-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց Սիրիան փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետՍիրիայի նախագահը պաշտոնական այց կկատարի Ադրբեջան ԱՄՆ Պետդեպարտամենտն աշխատանքից ազատել է ավելի քան 1,300 մարդու «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողըՇչեսնին անդրադարձել է Յամալի և Նեյմարի համեմատություններին Չմկրտված ու երբևէ չհաղորդված անձինք հավաքվել ու Աստվածաշնչից են խոսում. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի դեմքը. տմարդի արդարադատություն ՔՊ-ն ժողով է անում. Արայիկ Հարությունյանը ցուցակ է պատրաստել շեֆի համար Փաշինյանը վերաբացում է ընդդիմադիրների դեմ հին գործերը Եկեղեցու համախմբվածությունը խուճապի է մատնել Փաշինյանին «Իրական Հայաստանը» թուրք-բոլշևիկյան ծրագիր է. Ավետիք ՔերոբյանԱյնպիսի վիճակում ենք, որ անգամ միլիարդատերերն են պայքարի մեջ. Հովհաննես ԻշխանյանԱռաջընթաց արեգակնային էներգիայի ոլորտում. Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ռուս գիտնականները կատարելագործել են պերովսկիտային մարտկոցները Ինչո՞ւ ամենամեծ հաջողության պահին շուկայից դուրս եկավ բջջային կապի իրական հեղափոխություն կերտած ընկերությունը. «Փաստ»ԶՊՄԿ-ն ներկայացնում է հանքավայրում շահագործվող հորատման մեքենաներից մեկը՝ Atlas Copco SMARTROCՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՀՈՒԼԻՍԻ). Խոշոր ջրհեղեղ Եվրոպայում, Նեպտուն մոլորակի «առաջին» պտույտը Արեգակի շուրջ. «Փաստ»Այն մասին, թե որտեղից են կառավարվում Փաշինյանը և Փաշազադեն, և ինչ նպատակի են նրանք ծառայում. Ա. Չալաբյան«Որոշումը պատրաստ է, կարող են ստանալ». դատարանը արձագանքում է Փոստանջյանին Իշխանությունների կողմից ՀԱԵ վրա գործադրվող ճնշումը ողբերգություն է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի համար. ի՞նչ դեր ունի այստեղ ԱՄՆ-ն. «Փաստ»Ինչի՞ մեջ են ներքաշում Հայաստանին. «Փաստ»«Ալիկն ինձ համար ամեն ինչ էր՝ հայր ու եղբայր, որդի և ընկեր». Ալեքսանդր Ֆարմանյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Կաղնուտ գյուղի տարածքում. «Փաստ»Պատրանքներ չարժե ունենալ. «Փաստ»«Փաշինյանը հայտնվել է աքցանի մեջ, մի կողմից՝ հայ ժողովուրդն է իր ակնկալիքներով, մյուս կողմից՝ Ալիևը և նրան աջակցող Էրդողանն իրենց ակնկալիքներով. նա մանևրի տեղ չունի». «Փաստ»Օտարվող գույքի սեփականատիրոջ համար կսահմանվի խրախուսական գործիքակազմ. նախագիծ. «Փաստ»Ինչպես էլ «փաթեթավորեն», էությունը չի փոխվում. «Փաստ»Փաշինյանը հանձնում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ հարվածելով ՌԴ-ին ու Իրանին. «Փաստ»Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ»Մոտ 90 տոկոսը դեռևս հայտարարագիր չի լրացրել. ի՞նչ սպասել մնացած 3,5 ամսում. «Փաստ»