Բայդենը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Զելենսկիին ներկայացրել է որպես «նախագահ Պուտին» (տեսանյութ)
Международные новостиՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին խոսքը փոխանցելիս նրան ներկայացրել է որպես «նախագահ Պուտին»:
«Այժմ ուզում եմ խոսքը տալ Ուկրաինայի նախագահին, որը որքան համարձակ է, այնքան էլ վճռական։ Տիկնայք և պարոնայք, նախագահ Պուտին»,- ասել է Բայդենը։
Նա արագ ուղղել է իրեն. «Նախագահ Պուտի՞ն: Զելենսկին պետք է հաղթի նախագահ Պուտինին: Ես այնքան կենտրոնացած եմ նախագահ Պուտինին հաղթելու վրա»:
«Ես ավելի լավն եմ»,- կատակել է Բայդենի կողքին կանգնած Զելենսկին:
«Շատ ավելի լավն եք», - պատասխանել է ԱՄՆ նախագահը։
Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: