Երևան, 20.Հունիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խամենեիի վերացnւմն Իսրայելի գործողության նպատակներից մեկն է. Իսրայելի պաշտպանության նախարար Ինչո՞ւ եք փաստաթուղթ ուղարկել ՀՀ միջազգային ներկայացուցչին, որ անհետ կորածների հարցով չզբաղվի. հարց Արտակ Զեյնալյանին Տեղական «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցիների դեմ. «Փաստ» Խաղաղության խաչմերուկը՝ կրակի մեջ. «Փաստ» «Մամա՛ ջան, ամեն ինչ լավ է, բարի գիշեր, հանգիստ քնեք». կրտսեր սերժանտ Ազատ Գրիգորյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ» Ի՞նչ հետևանքներ կարող է Հայաստանի համար ունենալ Իրան-Իսրայել բախումը. «Փաստ» Ավինյանի հայրը ավագանու անդամին համբալ չի համարում. «Փաստ» Արտադրական կանեփի արտադրության համար առաջարկվում է սահմանել նպաստավոր պայմաններ. նախագիծ. «Փաստ» Իշխանության «հոսանքահարման» խորքային պատճառները. ովքե՞ր և ինչո՞ւ են թիրախավորվում. «Փաստ» «Իշխանությունն անցել է իր համար սովորական դարձած գործիքակազմին՝ շինծու գործերի հիման վրա քաղաքական հետապնդումների պրոցեսին». «Փաստ»


Արկածախնդրության հետևանքներն ու «ինքնիշխանության» քպական պատկերացումները. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն ամենևին գաղտնիք չէ, որ Փաշինյանն իր նախատեսած այս կամ այն քայլաշար անոնսում է որևէ «կարկառուն» քպականի շուրթերով։ Ավելին, նույն «կարկառունները» երբեմն հանդես են գալիս իրական մտադրությունների, նպատակների «բացահայտող»: Կամա թե ակամա, այլ հարց է: Նախօրեին էլ, ահա, քպական մի նման «խոսափող» հնարավորինս պարզունակ տեքստով հրապարակեց Հայաստանի «միջանցքայնացման», իսկ եթե դա տեղի ունենա, նաև պետականության անխուսափելի կորստի «ճանապարհային քարտեզը»։ Ո՞րն է դրա բովանդակությունը, որը, ամենայն հավանականությամբ, ՔՊ մերձավորներին ներկայացրել է Փաշինյանը, իսկ հիմա, նրա հանձնարարությամբ, դա հանրայնացնում է կարկառուններից մեկը։ Լավ, որպեսզի շատ միագիծ չլինի, չբացառենք վարկածը, որ Փաշինյանը ներկայացրել է քպականներին, նրանցից մեկն էլ այդ ամենը «ջրի երես» է հանել, կամ, այլ կերպ ասած բլթացրել է:

Չնայած այստեղ էլ պիտի նշենք, որ քպականները նույնիսկ ջուր չեն խմում առանց Նիկոլ Փաշինյանի թույլտվության... Լավ, վերադառնանք «կարկառունին»՝ հավելելով, որ այս անգամ նա աշխարհաքաղաքական «բացահայտումներ» էլ է արել: Հիմնական «գիծն» այն է, որ ԱՄՆ-ն այստեղ ունի կենսական շահեր, որոնք պետք է սպասարկվեն։ Խոսքը, մասնավորապես, դեպի Կենտրոնական Ասիա «միջանցքի» մասին է, որը պիտի ստանա Թուրքիան, և որը պիտի դուրս լինի Ռուսաստանի վերահսկողությունից։ Հասկանալի է, խոսքը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին է, որում շահագրգռված են Ադրբեջանը, Թուրքիան և, ըստ քպականի, ԱՄՆ-ն: Իսկ մեծ հաշվով, ԱՄՆ-ի համար առանցքայինն այն է, որ Ռուսաստանը դուրս մղվի Հարավկովկասյան տարածաշրջանից, կոնկրետ՝ Հայաստանից։ Սա այն «փառահեղ» ծրագիրն է, որի փուլ առ փուլ իրականացմանը ձգտում են, կրկնենք, Թուրքիան, Ադրբեջանը, Փաշինյանի կառավարությունը՝ ԱՄՆ-ի հովանավորությամբ, և որի մասին ահազանգում, զգուշացնում, հայտարարում էին իշխանական վերահսկողությունից դուրս գտնվող վերլուծաբանները, իրապես ընդդիմադիր գործիչները։

Ի՞նչ խնդիր(ներ) կա այս «միջանցքի» հետ կապված։ Բնականաբար, այն շատերին է հետաքրքրում (գոնե երեք կողմի նշեցինք, մյուսները՝ ածանցյալ), սակայն չի բխում Հայաստանի շահերից, քանզի նախ՝ հանգեցնելու է երկրի «միջանցքայնացման», այն դնելու է թյուրքական ահռելի ազդեցության տակ (մեղմ ասած)՝ դրանից բխող հետևանքներով։ Ավելին, այն հանգեցնելու է Հայաստանի սուվերեն տարածքի՝ «միջանցքի» տակ դրված մասի օտարման (անեքսիայի) ապա և՝ ինքնիշխանության կորստի։ Եթե հաշվի առնենք, որ «միջանցք» ասելով՝ առաջին հերթին դիտարկվում է Սյունիքը, ապա Հայաստանը զրկվելու է Իրանի հետ ցամաքային կապից ու ճանապարհներից, կորցնելու է երկրի տնտեսության համար առանցքային մոլիբդենային հանքավայրերը (մեր «նավթը») ու, առհասարակ, վերածվելու է թյուրքական աշխարհի բեռնափոխադրումներն ու անցուդարձն սպասարկող, անհեռանկար ու ապագայազուրկ տարածքի։ Այստեղ առանձնահատուկ պետք է նշել, որ փաստացի, ըստ քպականի, ստացվում է, որ Ռուսաստանը դեմ է այդ միջանցքին առնվազն այն տեսքով, ինչ պատկերացնում են ԱՄՆ-ը, Թուրքիան ու Ադրբեջանը: Եվ հիմա հարկավոր է Ռուսաստանին մեկուսացնել տարածաշրջանից՝ այդ ծրագրերը կյանքի կոչելու համար: Իրանի հետ կապված՝ առանձին քննարկելի թեմա ...

Հատկանշական է, որ Փաշինյանը, իր կարկառունի միջոցով բարձրաձայնելով ուրվագծված հեռանկարով ծրագրի մասին, առաջ է հրում բացարձակապես մանիպուլ յատիվ «թեզեր», թե՝ ռուսական գազից հրաժարվելով՝ Հայաստանը կդառնա ինքնիշխան... Սա, իհարկե, տրամաբանության նկատմամբ դաժան ոտնձգություն է։ Անմիջապես հարց է ծագում, թե ռուսական ամեն ինչից «մոլոքոր» ընկնող Փաշինյանն ու յուր օլիգարխներն այդ ինչո՞ւ միանգամից չեն հրաժարվում բազմամիլիարդանոց ռեէքսպորտից, և մեկեն չեն ինքնիշխանանում։ Կամ ի՞նչ է նշանակում՝ ռուսական գազից կհրաժարվենք ու կդառնանք ինքնիշխան։ Գուցե միանգամից ԱԷԿ-ն էլ անջատե՞նք (նման պրոյեկտ էլ է գործարկված կամ ցրցամված) ու ինքնիշխանաբար նստենք վառարանների մոտ՝ հպարտ ու աթարաբույր։ Էհ, Եվրոպայի նման թանկուկրակ գներով գազը գնեք, ու ինքնիշխանվեք, ո՞վ է խանգարում։ Հա, Ռուսաստա՞նը:

Դե, դե... Մանիպուլ յատիվ է նաև քպական այն «կուտը», թե Իրանից գազ կգնենք։ Կգնեք, ինչպես չէ, Վաշինգտոնն էլ սուսուփուս նայելու է, թե իր դրածոներն ինչպես են Իրանից գազ գնում։ Հա, ասում են, թե ադրբեջանական գազ կգնենք։ Հասանք տեղ: Սա ասում են ներկայացուցիչներն այն իշխանության, որն էներգակիրների գնումը փոխպայմանավորում է անկախության հետ։ Այսինքն, ռուսական գազից հրաժարվելով, իբր, անկախանում են, իսկ ադրբեջանական գազով… գազ տված բացարձակ ինքնիշխան ենք դառնալու: Հիշո՞ւմ եք, մի տխրահռչակ նիկոլական «քաղաքագետ» ասում էր՝ «ավելի լավ է՝ թուրքի շուն լինել»։ Դե, կարծես այդ տրամաբանության ուղեծրում է. Ռուսաստանի գազից, 60-70 տոկոսանոց առևտրաշրջանառությունից հրաժարվենք, դառնանք ադրբեջանա-թուրքական «անկախ»:

Ահա, թե ինչի է ձգտում Նիկոլ Փաշինյանը: Այո, մեր տարածաշրջանը աշխարհաքաղաքական լուրջ շահերի բախման կետ է դարձել (ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան)։ Եվ նման պայմաններում, օրինակ՝ թշնամի Ալիևը ձգտում է հնարավորինս առավելագույնը քաղել՝ խաղալով նաև հակասությունների վրա (Չինաստան, ԱՄՆ)։ Իսկ Հայաստանը, Փաշինյանի ձեռամբ, Հայաստանը որոշել է մատաղ անել ամերիկաթուրքական «միջանցքային» շահերին։ Նա դրա անունը դրել է «խաղաղության խաչմերուկ», բայց գործնականում երկիրը մտցնելու է խաչաձև կրակի տակ՝ թողնելով արկածախնդրության փլատակներ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ում արևային էներգետիկայի ոլորտում սնանկությունների թիվն աճում է ԶՊՄԿ-ն նոր նախաձեռնություն է սկսում կրթական ոլորտում Փաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներին Փաշինյանի ամենասարսափելի վախերը «ՀայաՔվե» քաղաքացիական միավորման ներկայացուցիչները Էլեն Սամինի հետ բարձրաձայնել են Ադրբեջանի կողմից Արցախի ու արցախահայերի նկատմամբ իրականացրած էթնիկ զտման քայլերը Կայացել է ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը ԻՀՊԿ-ն կանխել է Իսրայելի կողմից Իրանի ԱԳ նախարարի դեմ մաhափnրձը. նախարարի խորհրդական Այն մասին, թե ինչի ենք մենք պատրաստ՝ պաշտպանելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը թշնամու կամակատարներից. Ավետիք Չալաբյան Փաշինյանը թող իր հարցերը լուծի, ոչ թե եկեղեցու. քաղաքացիներ Խամենեիի վերացnւմն Իսրայելի գործողության նպատակներից մեկն է. Իսրայելի պաշտպանության նախարարՄենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը. Փաշինյան (տեսանյութ)ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը չի ներառում փոխադարձ ռազմական օգնության մասին դրույթ. Կրեմլ«Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են դեղահաբեր և այլ արգելված իրեր. նա ձերբակալվել էՈւզում եմ՝ ապրեն սովորական մարդկանց պես. Telegram-ի միլիարդատեր հիմնադիրն իր 100-ից ավելի երեխաներին ժառանգությանը հասանելիություն կտա միայն 30 տարի հետոԽամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հեզբոլլահ» «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության և Արհեստակցական կազմակերպության հայտարարությունըԵվա Բաղդասարյանն ամուսնու հետ նոր ֆոտոշարք է հրապարակել Նույնիսկ չեմ ցանկանում քննարկել դա. Պուտինը՝ Խամենեիին սպանելու հավանականության մասինIDBank-ը և Henley & Partners-ը հաջողությամբ անցկացրին «Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking» միջոցառումը ԵրևանումԻսրայելի պաշտպանության բանակը hարվածել է Իրանի 2 միջուկային օբյեկտների «Նոա»-ն ընկերական խաղում 9։0 հաշվով հաղթել է Սլովենիան ներկայացնող «Չարդա» թիմինՊատրաստ եմ հանդիպել բոլորի, այդ թվում՝ Զելենսկու հետ. Պուտին Արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումները կիրականացվեն երկուշաբթի օրվանիցԻնչո՞ւ եք փաստաթուղթ ուղարկել ՀՀ միջազգային ներկայացուցչին, որ անհետ կորածների հարցով չզբաղվի. հարց Արտակ ԶեյնալյանինԱյս իշխանությունը դասական օկուպացիոն ռեժիմ է. Արմեն Մանվելյան Թույլ չենք տա, որ մեր եկեղեցին թուրքերի կամակատարների փայ դառնա. Ավետիք Չալաբյան Fastex US-ն ազդարարել է իր մուտքն ԱՄՆ շուկա Bitcoin 2025-ի շրջանակում ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է «Երաժշտությունը հանուն ապագայի» հիմնադրամի պաշտոնական գործընկեր «Տղաներիս հետ փորձում եմ խիստ լինել, նույնիսկ մանկապարտեզում խնդրում եմ խիստ լինել նրանց հետ». Գոհար Գասպարյան Իրան-Իսրայել կոնֆլիկտի սրվելու դեպքում մեր վիճակը շատ է ծանրանալու. Մենուա Սողոմոնյան Երևանի մետրոպոլիտենում շարունակվում են շարժակազմերի վերանորոգման աշխատանքները Հայաստանի և Վրաստանի միջև հուլիսի 1-ից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նոր կանոններ կգործեն «Նոան» նոր մարզական տնօրեն ունի Արդյո՞ք հնարավոր է Ռուսաստանում ստեղծել երկաթուղու վրա աշխարհի առաջին շարժական արևային էլեկտրակայանի անալոգը Դա պարզապես մեքենա չէ, նրա համար չկան անանցանելի ճանապարհներ. «Փաստ»Փաշինյանի այցը Թուրքիա և թուրքական սիմվոլիզմը Moody's-ը բարձրացրել է Յունիբանկի ավանդների երկարաժամկետ վարկանիշը մինչև B1, հեռանկարը՝ կայուն Փաշինյանը փորձում է արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Փաշինյանը շարունակում է իր զազրելի հարձակումները եկեղեցու դեմ Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը ծանր հետևանքներ կունենա «ՀայաՔվե» միավորման վարչության անդամները Հաագայում հանդիպել են Նիդեռլանդների խորհրդարանի անդամ Իսա ԿահրամանինFastex Exchange-ի նոր թարմացումները ներկայացվել են Fastex Meetup-ի ընթացքում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՀՈՒՆԻՍԻ). Խոշոր հրդեհ Նորքի անտառներում, հանրահավաք ընդդեմ հոսանքի թանկացման. «Փաստ»Եկեղեցին վերջին խրամատն է, ժողովո՛ւրդ. Բագրատ Սրբազան Ցավոք, դատարանը վառ օրինակ ծառայեց օրենքի և իրավական երկիր ունենալու հույսով ապրող մեր ազգին. Սամվել Կարապետյան Երկրի հարցն է կարևոր, Նիկոլը փորձում է շեղել եկեղեցով. քաղաքացի Տեղական «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցիների դեմ. «Փաստ»Այն մասին, թե ով է ուղղորդում Նիկոլ Փաշինյանին Հայ Առաքելական Եկեղեցու դեմ նրա արշավում․ Ավետիք ՉալաբյանԽաղաղության խաչմերուկը՝ կրակի մեջ. «Փաստ»Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվեց, մեր ազգային գերիների թիվը մեկով ավելացավ. Ռուբեն Մելիքյան