Երևան, 15.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին նոր թափ է հաղորդվո՞ւմ. «Փաստ» «Գարիկս միշտ ասում էր՝ իսկական տղեն պետք է Ղարաբաղում ծառայի». Գարիկ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Հադրութում, տուն «վերադարձել» պատերազմի ավարտից շաբաթներ անց. «Փաստ» Առողջապահական համակարգի բացվող ճաքերը. «Փաստ» «Օրենքն ավելի շատ տանելու է զինված ուժերի քանակական և որակական թուլացման, այս ամենը նման է համակարգված ապամոնտաժման գործընթացի». «Փաստ» Պատմությունը կարող է նաև վրեժ լուծել, երբ իրեն ծռմռում ես. «Փաստ» Իրանում գրանցված 0-ից 44 տոննա զանգված ունեցող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցները Հայաստանի ճանապարհներից օգտվելիս չեն վճարի ճանապարհային հարկ. նախագիծ. «Փաստ» Մինչ Փաշինյանը Մոսկվայում մասնակցում էր Հաղթանակի շքերթին, Երևանում նվաստացնում էին վետերաններին. «Փաստ» Իրերն իրենց անուններով պետք է կոչել. քպականների «քաջության» պատճառները. «Փաստ» ՆԳ նախարարի «այցեքարտը»՝ քաղաքական ամբիցիաների իրականացման համար. «Փաստ» Ի՞նչ կապ ունի Ռոմանոս Պետրոսյանը Տավուշի հետ. «Փաստ»


Կրթության գլխավերևում կուտակված սև ամպերը. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես ընդդիմադիր եղած ժամանակ, այնպես էլ դրանից հետո Փաշինյանն անընդհատ հայտարարում է կրթական համակարգի բարելավման անհրաժեշտության մասին։ Բայց իր պաշտոնավարման ընթացքում տեղի է ունենում հակառակ գործընթացը։ Փաշինյանը իշխանության գալուց որոշ ժամանակ անց հայտարարում էր, թե կրթությունը դարձնելու են ազգային ապրելակերպ։ Բայց արդեն 6 տարի է, ինչ հարվածի տակ է մեր կրթության արժեհամակարգային տարրը, որը քաղաքացի է ձևավորում ու նրանց կապում է իր ազգային արմատների հետ։ Փորձը ցույց է տալիս, որ բարձրագույն իշխանության մակարդակով խրախուսվում է ոչ թե կրթությունն ու գիտելիքը, այլ դիլետանտությունն ու տգիտությունը։ Օրվա իշխանությանը ոչ թե պետք են ազգային արժեհամակարգի ոգով դաստիարակված անձինք, որոնք որոշակի տեսլական են տեսնում հայ ժողովրդի ապագայի նկատմամբ, այլ մարդիկ, ովքեր կուրորեն կհետևեն, թե ուր են իրենց տանում իշխանությունները՝ անգամ անդունդ։

Այս քաղաքականության առաջին ակորդը «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի՝ հանրակրթական համակարգից հանելու որոշումն էր։ Նախօրեին էլ Ամենայն հայոց կաթողիկոսը ցավով արձանագրեց, որ հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ առաջիկա ուսումնական տարում առարկան դասավանդվելու է միայն 9-րդ և 11-րդ դասարաններում, իսկ 2026 թվականից այն ամբողջությամբ դուրս է գալու կրթական ծրագրից։ Որդեգրած «քաղաքականության» համատեքստում իշխանությունները տեղում կանգ չեն առնում։

Տևական ժամանակ է, ինչ նրանց կողմից հարձակումների են ենթարկվում հայագիտական առարկաները, մասնավորապես «Հայոց պատմությունը»։ Ու հիմա արդեն կատարում են հերթական «վճռական» քայլը՝ կառավարությունը փոխում է «Հայոց պատմության» առարկայի անվանումը, դարձնում «Հայաստանի պատմություն»։ Ու Փաշինյանն էլ այն հիմնավորում է այնպիսի սոուսով, որ «Հայոց պատմությունը» պետության չգոյության պատմություն է, սակայն առանցքային է պետության հարատևության ռազմավարությունը։ Ստացվում է, որ հայոց պատմության այն ժամանակահատվածները, որոնք, չնայած պետականության բացակայության պայմաններում մեր ժողովրդի կյանքում անկյունաքարային նշանակություն են ունեցել, կարող են ուղղակի դուրս մնալ դասագրքի բովանդակությունից։

Իսկ այդպիսի ժամանակահատվածներն ընդգրկում են այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են ազատագրական շարժումները, ինքնապաշտպանական մարտերը և հայ ժողովրդի մեծագույն ողբերգությունը՝ Հայոց ցեղասպանությունը։ Չէ՞ որ եթե մատաղ սերունդը ծանոթ լինի այս իրադարձություններին, ապա նրա մոտ պայքարի ոգին կարթնանա, իսկ իշխանությանը պետք է այնպիսի սերունդ, որը կհամակերպվի պարտության ու նվաստացման հետ՝ թշնամու ողորմածությանը հանձնվելը համարելով փրկություն։ Դեռ չենք խոսում այն մասին, որ անտեսվեցին բազմաթիվ մասնագետների կարծիքները, թե որքա ընդգրկուն է «Հայոց պատմությունը», և որքան նեղ «Հայաստանի պատմությունը»: Չնայած, դա զարմանալի չէ, քանզի քիչ չեն քպականները կամ նրանց սատելիտները, որոնք «Հայոց»-ը համարում են ածական՝ այդպես էլ չհասկանալով ո՛չ բառի կառուցվածքը, ո՛չ իմաստը, ո՛չ բովանդակությունը:

Մյուս կողմից էլ՝ անուշադրության է մատնված հայագիտական առարկաների դասավանդման մակարդակը, ինչը դրսևորվում է նաև քննությունների ժամանակ։ 2024 թ. «Հայոց պատմություն» առարկայի միասնական քննության երկրորդ փուլի արդյունքների համաձայն, 20 միավոր է հավաքել ընդամենը... 5 դիմորդ։ Ու, ընդհանրապես, պայմաններ ստեղծված չեն, որպեսզի աշակերտների և ուսանողների մեջ զարգանա քննադատական մտածողությունը, վերլուծելու, իրադարձությունները համեմատելու, օրինաչափություններ գտնելու կարողությունները։ Փոխարենը նրանք մակերեսային պատկերացում կարող են ունենալ պատմական իրադարձությունների մասին, ինչպես Փաշինյանը, որը քիչ թե շատ գիտի Պապ թագավորի ժամանակ տեղի ունեցած իրադարձություններից, այն էլ՝ խեղաթյուրված կերպով։

Մյուս կողմից էլ՝ կրթական որակի բարձրացումը դժվար է պատկերացնել այն պարագայում, երբ ոլորտի կառավարման օղակները թերի են։ Ամեն ինչ, կարծես, իդեալական էր, հիմա էլ նախագիծ են առաջ քաշել, որ դպրոցում երկու տնօրեն պետք է լինի, ու լրիվ շիլաշփոթ իրավիճակ ստեղծվի։ Մի խոսքով, փոխանակ աշխատեն եղածը պահելու և զարգացնելու ուղղությամբ, ամեն ինչ քանդում են։ Իսկ դա առաջին հերթին մեր հակառակորդների երազանքն է, այն է՝ Հայաստանում մարդիկ կտրվեն պատմությունից ու ազգային արմատներից...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բոլոր ուղղություններով մենք կորցրել ենք մեր գործընկերներին. Արմեն Մանվելյան ՌԴ պատվիրակությունն առավոտից Ստամբուլում սպասում է ուկրաինացի գործընկերներին. նրանք առայժմ չկան. Պեսկով Շնորհավորում եմ Ընտանիքի միջազգային օրը՝ արժևորելով այն միջավայրը, որտեղ ձևավորվում են մեր արմատները, արժեքները և մարդ լինելու էությունը. Նաիրի Սարգսյան «ՀայաՔվեն» միտված է առողջացնելու Հայաստանի քաղաքական համակարգը. Ավետիք Չալաբյան Բելլա Պապիկյանը հանդես կգա երևանյան բեմում Կոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են երկու վարկային համաձայնագիր՝ 8 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ ուղղված ՓՄՁ-ների և «կանաչ» նախագծերի աջակցությանը Կամ կապիտուլյանտները ՀՀ-ն դարձնելու են թուրքական վիլայեթ, կամ ընդդիմադիրները փոխում են իշխանությունը. Արտալ Զաքարյան Հիսուսի արձանի հզոր գաղափարը կներկայացնեմ Հռոմի պապին. Մարչելո Ձեպպի Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ Ձերբակալվածների շրջանում Շենգավիթի թաղապետարանի ներկայիս աշխատակից չկա. նշված աշխատակիցը ապրիլին ազատվել է. ԿոստանյանUkrenergo-ն հորդորել է օրվա ցերեկային ժամերին օգտագործել հզոր էլեկտրական սարքերը Համացանցում տարածվում ԶՊՄԿ-ում ազատ աշխատատեղերի մասին հայտարարություն, որը չի համապատասխանում իրականությանը Խորհրդարանը վերածել փողոցային բիսեդկայի՝ ձեռնարկ Փաշինյանից ԱՄՆ-ն խորքային պրոցեսներ է սկսել Հարավային Կովկասում Եվս մի քանի խոսք նրա մասին, թե ինչ էր իրենից ներկայացնում Արծրուն Հովհաննիսյանի վերջին հայտարարությունը․ Ավետիք Չալաբյան Բրիտանական հետախուզությունը ներթափանցում է Հայաստանի ՊՆ Թուրքիան Հայաստանին կվճարի 75,6 մլրդ եվրո, կան փաստաթղթեր․ Հրայր Կամենդատյան Պատահականություն, որ ամենահայտնի գյուտերից մեկի «պատճառ» դարձավ. «Փաստ»Փաշինյանի իշխանությունը վախենում է «Սրբազան պայքարից» ու սոսնձից Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ. Հայկ ԿոստանյանԻշխանափոխությունից ու ազգային իշխանության հաստատումից էլ ծանր ու երկարաժամկետ խնդիր կա լուծելու. Դավիթ Սարգսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՄԱՅԻՍԻ). Հերթական բազմամարդ հանրահավաքը, թուրքերի հարձակումը, ստվերային կառավարության ձևավորումը. «Փաստ»Ամերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համար Նման զարգացման դեպքում կտրվի պաշտոնական մեկնաբանություն․ Հայկ Կոստանյանը՝ Նոր Նորքի ղեկավարի հնարավոր հրաժարականի մասինՈ՞վ կդառնա Նոր Նորքի նոր թաղապետը Ազգայինը վերացնելով` մեզ դարձնում են թուրքական վիլայեթ. քաղաքացի Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին նոր թափ է հաղորդվո՞ւմ. «Փաստ»«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2024 թ․ կատարել է ավելի քան 2 մլրդ 101 մլն ՀՀ դրամի բարեգործություն և հովանավորչություն«Սրբազան պայքար» շարժման երիտասարդներն ազատ են արձակվել (տեսանյութ) «Գարիկս միշտ ասում էր՝ իսկական տղեն պետք է Ղարաբաղում ծառայի». Գարիկ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Հադրութում, տուն «վերադարձել» պատերազմի ավարտից շաբաթներ անց. «Փաստ»Առողջապահական համակարգի բացվող ճաքերը. «Փաստ»«Օրենքն ավելի շատ տանելու է զինված ուժերի քանակական և որակական թուլացման, այս ամենը նման է համակարգված ապամոնտաժման գործընթացի». «Փաստ»Պատմությունը կարող է նաև վրեժ լուծել, երբ իրեն ծռմռում ես. «Փաստ»Իրանում գրանցված 0-ից 44 տոննա զանգված ունեցող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցները Հայաստանի ճանապարհներից օգտվելիս չեն վճարի ճանապարհային հարկ. նախագիծ. «Փաստ»Մինչ Փաշինյանը Մոսկվայում մասնակցում էր Հաղթանակի շքերթին, Երևանում նվաստացնում էին վետերաններին. «Փաստ»Իրերն իրենց անուններով պետք է կոչել. քպականների «քաջության» պատճառները. «Փաստ»ՆԳ նախարարի «այցեքարտը»՝ քաղաքական ամբիցիաների իրականացման համար. «Փաստ»Ի՞նչ կապ ունի Ռոմանոս Պետրոսյանը Տավուշի հետ. «Փաստ»Ադրբեջանն ակտիվացնում է կեղծ բնապահպանական ուղղությունը. թիրախում կրկին ԶՊՄԿ-ն է. «Փաստ»Սրբազան պայքարի՝ բերման ենթարկված երիտասարդները 44-օրյայի նահատակված հերոսների զավակներ են Թրամփը կչեղարկի Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները. սիրիացիները ցնծությամբ են ընդունել լուրըՅոթ տարվա ընթացքում հանցագործությունները կրկնակի աճել են ՝ 22 հազարից 42 հազար են դարձել. Նաիրի Սարգսյան Ղրիմի ղեկավար Ակսյոնովի դեմ մահափորձի գործով ամբաստանյալը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՓարիզի Օրսե թանգարանը Գուստավ Կուրբեի հայտնի կտավը վերականգնում է այցելուների աչքի առաջ«Ռեալի» դարպասապահը վնասվածք է ստացել Տավուշում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Nissan»-ը. բժիշկը, բուժքույրն ու վարորդները տեղափոխվել են հիվանդանոցՔիմ Քարդաշյանը ընտրել է գլամուրային հանդերձանք Փարիզում ընթրիքի համար՝ դատարանում ցուցմունքներ տալուց հետո Պակիստա՛ն, թուրքի ընկեր, թե՛ լավ, և թե՛ վատ օրերին մենք շարունակելու ենք լինել ձեր կողքին. Էրդողանը՝ Պակիստանի վարչապետին«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգվածներԳազայի 2,1 մլն բնակիչներին սով է սպառնում. ՄԱԿ-ի համակարգողը դիմել է Իսրայելին