Զելենսկին օրինագծեր կներկայացնի Ուկրաինայում ռազմական դրությունը երկարացնելու և մոբիլիզացիայի մասին
Международные новостиՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրերս Գերագույն Ռադա կներկայացնի օրինագծեր՝ ռազմական դրության երկարաձգման և համընդհանուր մոբիլիզացիայի մասին։
Այս մասին հայտարարել է Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։
«Առաջիկա օրերին նախագահը խորհրդարան կներկայացնի երկու փաստաթուղթ՝ ռազմական դրության երկարաձգման և համընդհանուր մոբիլիզացիայի շարունակման մասին»,- գրել է նա «Տելեգրամ»-ի իր ալիքում՝ հիշեցնելով, որ ռազմական դրությունն առայժմ գործում է մինչև օգոստոսի 11-ը։
«Հաջորդ շաբաթ՝ հուլիսի 22-25-ի միջակայքում հանձնաժողովում, հետո՝ Ռադայում, քվեարկություն կլինի, և շատ հավանական է, որ այն նորից կերկարաձգվի 90 օրով, այսինքն՝ մինչև 2024 թվականի նոյեմբերի 9-ը։ Սա կլինի Ռադայի տասներկուերորդ քվեարկությունը ռազմական դրության համար»,- մանրամասնել է պատգամավորը։
Ռազմական դրությունը և ընդհանուր մոբիլիզացիան Ուկրաինայում մտցվել են 2022 թվականի փետրվարի 24-ին և դրանից հետո մի քանի անգամ երկարացվել։ Երկրի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի տղամարդիկ չխուսափեն զինվորական ծառայությունից։ Բռնի մոբիլիզացիա իրականացնելը հասարակության մեջ սրել է հակասությունները, զինվորական տարիքի տղամարդիկ ամեն կերպ փորձում են լքել երկիրը՝ հաճախ վտանգելով իրենց կյանքը:
Չնայած դրան, ապրիլի 16-ին Զելենսկին ստորագրել է մոբիլիզացիայի խստացման մասին վիճահարույց օրենքը, որը թույլ է տվել հարյուր հազարավոր ուկրաինացիների զորակոչել բանակ։
Ռազմական դրության մշտական երկարաձգումը անհնարին է դարձրել երկրում խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացումը։ Այդ կապակցությամբ Ուկրաինայում ակտիվորեն քննարկվում է Զելենսկու լեգիտիմության հարցը, ում պաշտոնավարման հնգամյա ժամկետը լրացել է մայիսի 21-ի գիշերը։