Երևան, 18.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Թրամփի վարչակազմը մեղմացրել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները․ Էրդողան Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ Ռուսական մասնաբաժինը հայկական զենքի շուկայում վաղ թե ուշ կվերականգնվի՞. «Փաստ» Փաշինյանի՝ իշխանությունը պահպանելու հիմնական քաղաքական ռեսուրսը առճակատումն է. «Փաստ» «Շարունակում եմ սպասել Վահեիս, դա է ինձ ապրեցնում». Վահե Թորոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 24-ին, «տուն վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ» Շինարարության և անշարժ գույքի ոլորտների բազմաշերտ խնդիրների համայնապատկերը. «Փաստ» Տեսարաններ և... ուրիշ ոչինչ. «Փաստ» «Հատուցման, պատասխանատվության, իշխանությունը կորցնելու վախը նրանց նյարդային է դարձնում, կորցնում են ներքին և արտաքին հենարանները». «Փաստ» Տարածաշրջանում իր տեսակի մեջ միակ թանգարանը հրավիրում է ժամանակի միջով ճամփորդելու. «Փաստ»


«Նոյս իմ ոսկե հեքիաթն է». Նոյ Թևոնյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Վարանգաթաղի բարձունքում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նոյը շատ սիրուն, լուսավոր տղա էր, բարի, խելացի: Սպասված ու սիրված երեխա էր՝ երեք քրոջ փոքր եղբայրը: Շատ աշխույժ էր մանկության տարիներին: Ասում էինք՝ քիչ վազվզի, կհոգնես, արձագանքում էր՝ էներգիաս այնքան շատ է, պետք է ծախսեմ: Շատ խղճով էր, փողոցում տեսներ՝ մեկը գիրք կամ այլ իր է վաճառում, կգներ, եթե անգամ իրեն պետք չլիներ. «Մա՛մ, գնեմ, որ պապիկների հոգսը թեթևանա, վաճառեն ու շուտ գնան տուն»»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գայանեն՝ Նոյի մայրիկը:

Դպրոցական տարիների մասին խոսելիս նշում է՝ որդին շատ էր սիրում ֆիզիկան: «Նոյս ծնվել է Արարատի մարզի Արալեզ գյուղում: Սովորել է տեղի հանրակրթական դպրոցում: Երեք տարի հաճախել է Վեդիի մարզադպրոց, զբաղվել դոքենդո կարատեով։ 12 տարեկանից սովորել է Թումո կենտրոնում։ Նորագույն տեխնոլոգիաները շատ էր սիրում, ռոբոտաշինությամբ էր զբաղվում, արժանացել է պատվոգրերի: Մի քանի անգամ ներկա ենք եղել Թումոյում կազմակերպված ցուցահանդեսներին»: Նոյը երկքաղաքացիություն ուներ, Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացի էր: Ընտանիքը մի շրջան տեղափոխվեց Ռուսաստան:

«Որքան համոզեցինք մնալ և ուսումը շարունակել այնտեղ, չհամաձայնեց. «Պետք է Հայաստան վերադառնամ, սովորեմ, նաև բանակում ծառայեմ»: Վերադարձանք: 2019 թ.-ին ընդունվեց Ագրարային համալսարանի գյուղտեխնիկայի ավտոմատացման բաժին: Մեկ կիսամյակ սովորեց, և զորակոչեցին բանակ: Իրեն ծանուցագիր չի եկել, ինքը զանգահարեց զինկոմիսարիատ, թե՝ իմ ընկերները մեկնել են ծառայության, իսկ ե՞ս»: 2020 թ.-ի հունվարի 19-ին Նոյը զորակոչվել է Հայկական բանակ։ Ծառայել է Մատաղիսի հետախուզական վաշտում։

«Զինակից ընկերները պատմում էին. «Երբ նկատում էինք, որ Նոյը որևէ բան է անում, ամբողջ վաշտով հավաքվում էինք նայելու, թե ինչ է անում, ինչ նոր բան է մտածել»: Շատ էին իրեն սիրում, հարգում, մի օր զանգահարեց՝ մա՛մ, տղաներն ինձ «Ռազվետկի պոնչ» են ասում: Տարիքի հետ ավելի էր լրջացել, անգամ քույրիկը, որ իրենից 11 տարի մեծ է, ասում էր՝ մա՛մ, ոնց որ իմ մեծ եղբայրը լինի, չեմ կարողանում իր հետ փոքրի պես շփվել: Հասուն էր, խելացի, կարծես ժամանակից շուտ մեծացավ: Անսահման բարի էր, երևի այս ամենի պատճառն էլ իր բարությունն ու խիղճը դարձան: Մի շոկոլադ ունենար, հավասար մասերի կբաժաներ, որ ընտանիքի բոլոր անդամներին՝ թեկուզ փոքր, բայց մեկ կտոր բաժին հասներ: Մի օր էլ, երբ դեռ բանակ չէր գնացել, զրուցում էինք, ասաց. «Մա՛մ, գիտե՞ս, թե ինձ իմ մեջ ինչը դուրս չի գալիս»:

Հարցրեցի՝ ի՞նչը Նոյ ջան: «Խիղճս, խիղճս շատ է խանգարում ինձ ապրել»: Մեկ-մեկ ինքս ինձ հետ կռիվ եմ տալիս՝ երանի մի քիչ վախկոտ լիներ, այդքան խղճով չլիներ: Բայց հետո հասկանում եմ՝ չէր կարող այդպիսին լինել: Իր տեսակը չփոխվեց ո՛չ ծառայության օրերին, ո՛չ էլ պատերազմի ժամանակ»: Սեպտեմբերի 27-ին պատերազմը սկսվեց: «Մոսկվայում էի: Արթնացա ու միանգամից ասացի՝ տոմս գնեք, գնում եմ Հայաստան: Դեռ պատերազմի մասին չէի էլ լսել: Տոմսը գնեցին, եկա, արդեն պատերազմի լուրը տարածվել էր: Պատերազմի օրերին առաջին հարձակումը եղել է Թալիշ-Մատաղիս ուղղությամբ: Իրենք դիրքերում էին: Ամեն օր զանգահարում էր, բայց ոչինչ չէր պատմում, միայն ասում էր՝ մա՛մ, ամեն ինչ նորմալ է, լավ եմ: Այդ մի քանի րոպեի ընթացքում հասցնում էր և՛ մեզ հետ զրուցել, և՛ մեր միջոցով ինֆորմացիա փոխանցել զինակից ընկերների ծնողներին, որպեսզի նրանք էլ հանգիստ լինեին իրենց տղաների համար:

Ծառայության ժամանակ Նոյը դրոններ էր երկինք բարձրացնում, պատերազմի ժամանակ նորոգում վնասված դրոնները: Հոկտեմբերի 2-ին զանգեց՝ մա՛մ, պապային ասա, թող շուտ ինձ զանգի: Հայրիկի հետ խոսելիս ասել էր՝ բոլորը թողել, գնացել են, շրջափակման մեջ ենք, ի՞նչ անենք: Ասում է, որ մի տասը հոգով են իրենց սպայի հետ: Հայրիկը խորհուրդ էր տվել նահանջել, ասել, որ այդքանով ոչինչ անել չեն կարող: Երեխեքը 70 կմ՝ Մատաղիսից մինչև Դրմբոն ոտքով գալիս են, իհարկե, ոչ ճանապարհներով: Հասնում են Մարտակերտ, տեսնում են այն գրավված է, մի կերպ անցնում են այդ հատվածից, հասնում են Դրմբոն: Այնտեղ զարմանում են, որ երեխեքը ողջ են մնացել, դե, բոլորը իրենց թողել ու փախել էին: Մի քանի օր մնում են այդտեղ, հոկտեմբերի 7-ին իրենց հրաման են տալիս, որ պետք է Վարանգաթաղի բարձունքը գրավեն: Այդ օրն եմ վերջին անգամ իր հետ խոսել: Մի անգամ առավոտյան է զանգել, մի անգամ՝ կեսօրին:

Իրեն ասում էի՝ Նո՛յ ջան, ցավդ տանեմ, ինչո՞ւ ես այդքան զանգում: Վախ կար, որ հանկարծ հեռախոսի միջոցով իրեն չթիրախավորեին: «Մա՛մ, ուզում եմ բոլորիդ հետ խոսել»: Իսկ ես չէի հասկանում, որ հրաժեշտ է տալիս՝ իմանալով՝ ուր որ գնում են, հետդարձ չկա»: Տիկին Գայանեն հիշեցնում է՝ Վարանգաթաղը շատ կարևոր նշանակություն ունեցող բարձունք է եղել: «Կարելի է ասել, որ դրանից կախված է եղել Եղնիկների զորամասի գոյությունը: Դրա համար տղաներն ասել են՝ ավելի լավ է մենք, քան հազար զինվոր»: Նոյը զոհվել է հոկտեմբերի 9-ին, մայրիկն ասում է՝ պաշտոնական տվյալներով, հոկտեմբերի 11-ին Վարանգաթաղ (Լուլասազ) բարձունքը պաշտպանելիս: «Բարձունքը գրավում են, թշնամու դրոշն իջեցնում: Կրակ է սկսվում: Տղաները զոհվում են: Տղաներից մեկը, որը մեր տուն եկավ, պատմեց մանրամասները. «Դեղատուփը վերցրեցի, որ վերև վազեմ, բայց հրամանատարն ասաց՝ ուշ է, մի գնա, տղաները զոհվել են»: Երեք հետախույզ և իրենց հրամանատարը՝ Նոյս, Ադամը, Արտակը ու Միհրանն, այդտեղ զոհվում են: Ընկերները որոշում են բարձունքից իջեցնել տղաների մարմինները, որպեսզի թշնամին հանկարծ մոտ չգա նրանց»: Ապրելու ուժի մասին:

«Աղջիկներս ուժ տվեցին ապրելու: Ապրեմ, որ ապրեցնեմ Նոյիս: Եթե իմ տղան իր կյանքը գիտակցաբար զոհել է հանուն ուրիշների, ուրեմն, ես պարտավոր եմ ապրել: Տղաները հստակ գիտակցել են, թե որքան վտանգավոր առաջադրանք պետք է կատարեն, գիտակցված անձնազոհության են գնացել: Հիմա մեր կործանվելը, ոչինչ չանելը հեշտ է, ապրելն է դժվար: Ամեն օր արթնանալ ու գիտակցել, որ քո երեխան չկա, դա է դժվարությունը: Բայց տարբերակ չունես, պիտի ապրես ու իրեն ապրեցնես: Տղաները նպատակի համար գնացին, որ փրկեն երկիրը, պիտի արժանի լինենք իրենց: Մեզ՝ ծնողներիս, պետք չէ խղճալ, մենք այսպիսի կամքի ուժ ունեցող, ուժեղ տղաներ ունենք, ուղղակի պետք է բոլորս միասին ամեն ինչ անենք, որ նրանց անունները հավերժանան պատմության մեջ: Նրանք շատ կարճ ապրեցին, բայց նրանք հավերժ են լինելու: Նոյս իմ կարճ ու ոսկե հեքիաթն է»:

Տիկին Գայանեն որդու մանկությունից մի պատմություն է վերհիշում: Չգիտես էլ՝ ճակատագի՞ր, թե՞ ուղղակի դիպված է այն: «2006 թ.-ին Նոյը դեռ հինգ տարեկան էր: Ամուսինս Արցախյան պատերազմի մասնակից է, այդ ընթացքում աշխատում էր ոստիկանական ուժերում: Հերթական աստղը ստանալուց հետո Նոյն ասաց՝ մա՛մ, ինձ համար էլ նման մի գրքույկ սարքիր: Տանը ունեինք մաքուր, չգրված գրքույկ, վերցրեցի, իր հինգ տարեկան նկարն ամրացրեցի, սկսեցի նշումներ անել՝ Նոյ Թևոնյան, հետախուզություն, ինքն էլ ասաց՝ գրի 2020 թվական: Գրեցի վավեր է մինչև 2020 թվականը: Երբ հարցրեցի՝ ինչո՞ւ 2020, ասաց՝ սիրուն թիվ է»:

Հ. Գ. - Նոյ Թևոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության», «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին», «6-րդ ՊՇ Անձնուրաց պաշպան» մեդալներով։ Պարգևատրվել է նաև ՀԿ-ի կողմից: Հուղարկավորված է հայրենի գյուղի՝ Արալեզի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գագիկ Ծառուկյանն ընտանիքի հետ մասնակցել է Մինսկի կենտրոնում Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ Բելառուսում առաջին հայկական եկեղեցու օծմանը (տեսանյութ) «Լեմանա ՊՐՈ»-ն ձեռք է բերել արևային էլեկտրակայան ՌԴ-ն գիշերն Ուկրաինան գրոհել է 273 անօդաչուով Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Իսրայելը նոր թափով է սկսել ռմբակոծել Գազան. զոհվել է ավելի քան 100 պաղեստինցի Երևանում 32 և 24-ամյա ամուսինների մոտ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոց«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացվել են 150,000 դրամ արժողությամբ արծաթափայլ եղևնիներԳեղարքունիքում բախվել են «BMW X5»-ը ու «Toyota Land Cruiser»-ը, վերջինը հայտնվել է դաշտումԻրանն ու Չինաստանն կընդլայնեն համագործակցությունը տեխնոլոգիական համագործակցության ոլորտումԵվրոպացի առաջնորդները գիտակցում են Վրաստանի հետ շփվելու անհրաժեշտությունը. Իրակլի ԿոբախիձեԵս դադարեցրի պատերազմը Պակիստանի և Հնդկաստանի միջև, դա կլիներ միջnւկային պատերազմ․ ԹրամփԱՄՆ Միսսուրի և Կենտուկի նահանգներում մոլեգնում են ուժգին փոթորիկներ Իրաքը 40 մլն դոլար կհատկացնի Գազայի և Լիբանանի վերականգնման համար Բացառիկ տեսանյութ՝ սպանության վայրից. իրավապահները մտել են Կաթնաջուր գյուղի դաշտԱնչելոտին գնահատել է «Բարսելոնայի» չեմպիոնությունը Լա Լիգայում Թրամփի վարչակազմը մեղմացրել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները․ Էրդողան «Պաշտոնապես պատրաստ եմ ամռանը». Վաչե Թովմասյանի ֆոտոշարքը Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում բոլոր կառուցողական առաջարկներն արել է Ռուսաստանը․ ԶախարովաԿարևոր է Անգլիայի գավաթը նվաճելը․ մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթենք եզրափակչում․ ՀոլանդՀրդեհ Վանաձոր քաղաքումՎեհափառը մեկնել է Բելառուս․ նա կհանդիսապետի Բելառուսում կառուցված առաջին հայկական եկեղեցու օծման արարողությունըՄինսկում ներկայացվել են Գ. Ծառուկյանի նախաձեռնած ծրագրերը՝ Մեծ Հաղթանակի 80-ամյակին ընդառաջ Լոռու մարզում 29-ամյա երիտասարդի են կյանքից զրկելՀայկ Եսայանը շնորհավորում է Հեռահաղորդակցության օրվա առթիվ և հայտարարում 5G ցանցի գործարկման մասինԶելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ Ոչ լռություն, ոչ մոռացում․ գերիների վերադարձը՝ համահայկական պահանջ Երևանում «BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել էՏիգրան Ավետիսյանի «Հասկենի» ալբոմի շնորհանդեսը` «ՀայաՔվեի» աջակցությամբՊահանջում ենք պատասխանատվության կանչել հայկական ազգային ինքնությունը վիրավորողներին. «ՀայաՔվե»Ռուսաստանում մեկնարկել է երկրում առաջին ճկուն արևային մոդուլների արտադրությունը «ԱԺ-ում եղած խուլիգանությունը վկայում է չարիքի իշխանության վախերի մասին»․ Բագրատ Սրբազան Ինչո՞ւ է ահաբեկվել գործող իշխանությունը Մարուքյանի առաջադրումից Այսրոպեական հաճույքի համար Փաշինյանը վարկանիշի լուրջ կորուստ է գրանցելու Ադրբեջանը նոր պահանջ է առաջ քաշում Հայաստանին Ձախողված այց Տիրանա. Եվրոառաջնորդների արհամարհական վերաբերմունքը Փաշինյանին Մայիսի 15-ին Երևանում տեղի ունեցավ «Կայուն զարգացում. կամուրջ՝ Բրազիլիայում անցկացվող COP 30-ի և Հայաստանում անցկացվող COP 17-ի միջև» համաժողովը, որին մասնակցում էր նաև ԶՊՄԿ-ն Հանձնվել չկա՛, հիասթափվել չկա՛, կոտրվել չկա՛․ Մհեր Ավետիսյան Նախաձեռնող հայ տնտեսվարողն արտագաղթում է. Հրայր ԿամենդատյանՏեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման խորհրդի հերթական նիստըՈւժի նկատմամբ խորամանկության հաղթանա՞կ, թե՞ խաբեություն ու նենգություն. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՄԱՅԻՍԻ)․ Բազմահազարանոց ցույցեր՝ Ստեփանակերտում և Երևանում. «Փաստ»Կորցրած տարածքներ ու փողաբեր ասֆալտ` սա´ է Նիկոլը. քաղաքացիՌուսական մասնաբաժինը հայկական զենքի շուկայում վաղ թե ուշ կվերականգնվի՞. «Փաստ»Կարող է զարթնենք, տեսնենք՝ Փաշինյանը փախել է, անկանխատեսելի զարգացումներ են ընթանում մեր շուրջԻնչ հետևանքների կարող է բերել փողով զինվորական ծառայությունից ազատվելու ՔՊ-ական գաղափարը. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի՝ իշխանությունը պահպանելու հիմնական քաղաքական ռեսուրսը առճակատումն է. «Փաստ»ՈւՂԻՂ. Մաքրենք մեր կյանքի մոլախոտը. Բագրատ Սրբազանի վերջին ուղիղ եթերը «Շարունակում եմ սպասել Վահեիս, դա է ինձ ապրեցնում». Վահե Թորոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 24-ին, «տուն վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»Շինարարության և անշարժ գույքի ոլորտների բազմաշերտ խնդիրների համայնապատկերը. «Փաստ»Տեսարաններ և... ուրիշ ոչինչ. «Փաստ»