Երևան, 09.Հուլիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Քննչական կոմիտեն՝ ՊՆ զորավարժադաշտի պայթյունի մասին․ մանրամասներ ՀՀ մարզերի և Երևանի մի քանի հասցեներում գազ չի լինի․ հուլիսի 9-11-ը Մեր եկեղեցին՝ հունիսի 27-ից հետո. Վահե Հովհաննիսյան ՊՆ զորամասում պայթյունից 8 վիրավոր կա․վարժական հավաքի մասնակիցներ են Թրամփը խոսել է ՀԱՄԱՍ-ի նպատակների մասին Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացությունները չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը. դեսպան «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա «Ռուսաստանն այնքան թույլ չէ, որքան օրինակ գրում է CNN-ը, իսկ Ադրբեջանն էլ այնքան հզոր չէ, որքան ասում են ռեստորաններում». «Փաստ» «Բարի էր, բոլորին ձեռք մեկնող, աշխույժ, Սերժին բոլորն են սիրում». սերժանտ Սերժ Հակոբքեխվյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին Հադրութում. «Փաստ» Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ»


ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ՝ Սիսիանի Ազգային պատկերասրահի մասնաճյուղը նորովի է ներկայնում արվեստասերին

Հասարակություն

Սիսիանի պատկերասրահը, որ գործում է 1996 թվականից, հաստատուն տեղ ունի տարածաշրջանի մշակութային քարտեզի վրա։ Բայց և հատկապես վերջին տարիներին հիմնանորոգելու խնդիր էր ծագել։ Այսօր արդեն պետական միջոցներով և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսավորմամբ մասնաճյուղը նորովի է ներկայնում արվեստասերին։

Օգոստոսի 7-ին տեղի ունեցավ նորոգված և արդիականացված պատկերասրահի բացման արարողությունը։ Տոնական շունչը սկսվում էր մասնաճյուղի բակից, որտեղ պատանի գեղանկարիչները, նկարակալի առջև նստած, իրենց ընկալումներն էին հաղորդում թղթին։

Հանդիսությանը մասնակցում էին Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, Զաքար Խաչատրյանի որդին՝ Արամ Խաչատրյանը, հրավիրված անձինք մայրաքաղաքից և այլ վայրերից, պարզապես արվեստասերներ։

Պատկերասրահի վերաբացումը նվիրված էր ՀՀ ժողովրդական նկարիչ, ՌԴ վաստակավոր նկարիչ, Սանկտ Պետերբուրգի գիտության և արվեստի Պետրովյան ակադեմիայի անդամ Զաքար Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին։ Սիսիանի պատկերասրահում բացվել էր արվեստագետի մեկդարյա հոբելյանին նվիրված ժամանակավոր ցուցադրություն, որ ընդգրկում էր գեղանկարչի՝ տարբեր տարիների ստեղծագործությունները՝ «ՔԱՋՎԱՐԴԵՐ, 1961», «ԱՌԱՎՈՏ, 1974», «ՆԱՏՅՈՒՐՄՈՐՏ, 1963» և այլն։

Ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղի վերաբացման առիթով բարեմաղթանքի խոսքեր հնչեցրին Մարինա Հակոբյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի «Սիսիանի պատկերասրահ» մասնաճյուղի վարիչ Անուշ Մուրադյանը, Զաքար Խաչատրյանի և Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարանի վարիչ Արևհատ Ամիրյանը, Զաքար Խաչատրյանի որդին՝ Արամ Խաչատրյանը, ով երախտագիտություն հայտնեց մասնաճյուղի նորոգումը նախաձեռնողներին և իրականացնողներին, նաև հավելեց, որ ուրախ կլիներ, եթե մասնաճյուղի նորոգումը լիներ հոր կենդանության օրոք։ Մարինա Հակոբյանն ու Անուշ Մուրադյանն իրենց խոսքում երախտագիտություն հայտնեցին Ազգային ժողովի պատգամավոր, գեղանկարիչ Դավիթ Դանիելյանին, ում սրտացավության և աջակցության շնորհիվ ծրագիրն իրականություն դարձավ։

Արևհատ Ամիրյանն էլ ընդգծեց այն հանգամանքը, որ Զաքար Խաչատրյանի՝ Սիսիանի Սպանդարյան փողոցի առանձնատան կամարակապ պատին փակցված է եղել ցուցանակ՝ «Սիսիանի շրջանի կուլտուրայի տան արվեստի ստուդիա»։ 1961-ին Մերկուրովի և Կոջոյանի արվեստի ստուդիաներից հետո Զաքար Խաչատրյանի ստեղծած ստուդիան երրորդն էր հանրապետությունում և ծնունդ տվեց Սիսիանի գեղանկարիչների մի փաղանգի՝ սկսած Արտաշես Հովսեփյանից և Փարավոն Միրզոյանից մինչև մեր օրերի սկսնակ, շնորհալի գեղանկարիչներն ու քանդակագործները։

Բացման արարողությունից հետո «Սյունյաց երկիրը» դիմեց պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանին՝ ներկայացնելու օրվա խորհուրդը։ «Հաճելի էր նկատել, որ բոլորի աչքերում և´ ուրախություն, և´ հետաքրքրություն, և´ ոգևորություն կար։ Իրականում դա ոչ հաճախ պատահող երևույթ է, ինչը, կարծում եմ, բնութագրում է սիսիանցիներին, ովքեր կարևորում են նման երևույթն իրենց տանը։ Այս պատկերասրահը միավորում է Զաքար Խաչատրյանի և Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարանը։ Կարծում եմ՝ բոլորիս ջանքերով շատ շուտով նման խորհրդանշական օր ունենալու ենք նաև մեր մասնաճյուղում։ Իսկ օրվա ամենակարևոր խորհուրդն այն է, որ բոլորով միասին նշում ենք ականավոր գեղանկարչի 100-ամյակը»։

Այս ամենով հանդերձ մտահոգիչ է մնում պատկերասրահի տանիքի նորոգման խնդիրը։ Բացման արարողությունից հետո Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանն ու ՀՀ ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը քննարկում էին խնդիրը և փորձում համատեղ ուժերով լուծում գտնել։

Փորձառու օպերատոր Մհեր Հովսեփյանը հաջողությամբ շահագործում է հզոր հանքային CAT 60/40 ապարաբարձիչը Վերականգնվող աղբյուրները 2024 թվականին արտադրել են ԵՄ-ի էլեկտրաէներգիայի կեսը Ամեն ինչ անելու ենք, որ Փաշինյանը դատվի իր արարքների համար. Արամ Պետրոսյան Չփորձե´ք գրոհել եկեղեցու վրա, դուք դրա իրավունքը չունեք. Ավետիք Չալաբյան Քննչական կոմիտեն՝ ՊՆ զորավարժադաշտի պայթյունի մասին․ մանրամասներ «ՀայաՔվե» միավորումը տարածքային գրասենյակ բացեց Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքումՉի կարող Նիկոլ Փաշինյանը 2026-ին լինել` 3 միլիոն հայ չլինի. Նաիրի Սարգսյան Երիտասարդները Հանուն Զարգացման Հիմնադրամի փոխտնօրեններն ընդդիմադիր հայացքների պատճառով ազատվել են աշխատանքից Պատրաստվում են մեծ զիջումների, հիմա մեկուսացնում են դիմադրողներին. Աննա Գրիգորյան Կոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածը Ինչ են պայմանավորվել Սյունիքի այսպես կոչված միջանցքով, որ կալանավորում են ընդդիմադիրներին.պատգամավոր Ոսկու գինը անկում է ապրում Գործող իշխանությունները պատրաստվում են գրոհել Վեհարանը ԱՄՆ-ը վստահ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում Գեղեցկություն, ուժ և նպատակ. Վիցցե Միսս տիտղոսին արժանացած հայուհիների հաղթանակի ճանապարհը Փաշինյանը ցանկանում է փակել ընդդիմադիր կուսակցությունները Աբու Դաբիում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը ՀՀ մարզերի և Երևանի մի քանի հասցեներում գազ չի լինի․ հուլիսի 9-11-ը Մեր եկեղեցին՝ հունիսի 27-ից հետո. Վահե Հովհաննիսյան Գազայում Իսրայելի հարձակումների հետևանքով 24 ժամվա ընթացքում 95 մարդ է զոհվել Փյունիկի հայտացուցակը՝ ԿԼ-ի որակավորման առաջին փուլի համար ԵՄ-ն քննարկում է Ուկրաինային աջակցելու համար 100 միլիարդ եվրոյի հիմնադրամի ստեղծումը ՊՆ զորամասում պայթյունից 8 վիրավոր կա․վարժական հավաքի մասնակիցներ ենՊՆ զորավարժադաշտում պայթյունից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ Անիծում եմ բոլոր նրանց, որոնք այս լույս առավոտ կամ երբևէ հանդգնությունը կունենան ներխուժելու Մայր Աթոռ. Հայր Ասողիկ Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Չկա» Հարուստ, թե աղքատ` բոլորը պիտի ծառայեն. քաղաքացիներ Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Բելգորոդի մարզի Շեբեկինո բնակավայրը Մեր ժողովրդի աջակցությամբ մենք Հայաստանում սահմանադրական կարգը շուտով կվերականգնենք, և յուրաքանչյուր ոք կկանգնի արդարդատության առջև․ Ավետիք Չալաբյան Գտնվել են 11 միլիարդ ռուբլու գանձերով լցված փայտամածի մնացորդները Թրամփը խոսել է ՀԱՄԱՍ-ի նպատակների մասին Գոտկատեղի լայն շրջանագիծ ունեցող տարեց կանայք գտնվում են մահվան բարձր ռիսկի տակՇուրջ 600 կամավորների պարգևատրեցի և հայտնեցի խորին շնորհակալություն․ Մհեր Ավետիսյան«Կուկարտ-XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալիԱլեգրին՝ «Միլանի» գլխավոր նպատակի մասին Մակրոնը պետական այցով ժամանել է Մեծ Բրիտանիա Փաշինյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման մասնակիցներինԱմերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները դատապարտյալի համար բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր (տեսանյութ)Սոնա Ռուբենյանի և դստեր ֆոտոշարքը Ռուսաստանը բանակցությունների նոր փուլի ժամկետների է սպասում Ուկրաինայից. Պեսկով Գերմանիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Չինաստանի դեսպանին` գերմանական ինքնաթիռի վրա լազերային hարձակման առնչությամբԱռաջարկներ, հաշվարկներ և տեղեկատվություն 2025 թվականի հարկային եկամուտների վերաբերյալ․ Հրայր ԿամենդատյանԹբիլիսիի քաղաքապետի պաշտոնում ընդդիմությունն առաջարկել է առաջադրել Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի թեկնածությունը«Իգնայթ» ՍՊԸ-ն միանում է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրինՀԷՑ-ի զավթումը պետության զավթման ճանապարհին հերթական քայլերից է. Արմեն ՄանվելյանԱԺ-ում այսօր տեղի ունեցածի առնչությամբ հատուկ ասելիք չկա էլ` ո´չ ՔՊ-ի պահվածքում նոր բան կար, ո´չ էլ նրանց գործողություններում. ԱբրահամյանՌուսաստանը բանակցությունների նոր փուլի ժամկետների է սպասում Ուկրաինայից. Պեսկով Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը Խիստ մտահոգիչ է վստահորդների իրավունքների պաշտպանությունը ստանձնելու նպատակով ներկայացած փաստաբանների մուտքի առումով խոչընդոտներ ստեղծելու պրակտիկան. ՄԻՊ