Երևան, 12.Սեպտեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 86 դեպք, գրանցվել 13 ՃՏՊ Երկու ամիս տևողությամբ կփակվի Սևանից դեպի Ծովագյուղ ճանապարհահատվածի երթևեկությունը Ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը 2023 թ-ի համեմատությամբ դանդաղում է. ԿԲ ՌԴ ՀՕՊ-ը 144 ուկրաինական ԱԹՍ է խոցել Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ Որքա՞ն են Հայաստանի իշխանությունները նստելու երկու աթոռի վրա. «Փաստ» Առաջիկա ընտրությունները լինելու են չափազանց կոշտ և նույնիսկ դաժան. «Փաստ» «Մեր վերջին հանդիպման ժամանակ մի փամփուշտ դրեց ձեռքիս մեջ՝ մա՛մ, պահի՛ր, մինչև գամ». Ռուսլան Թովմասյանն անմահացել է Իշխանասարում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ» «Անկեղծությունն է բանալին». Հուսիկ Արայի՝ «Երբ սիրում եմ քեզ» գիրքն ընթերցողի սեղանին է. «Փաստ» Գործունեության մի շարք ոլորտներ կդադարեն օգտվել շրջանառության հարկի արտոնություններից. «Փաստ»


Թեհրանը չի հերքում, իսկ Բաքվում մտահոգված են

Վերլուծական

Ադրբեջանում խիստ են մտահոգվել բրիտանական The Telegraph պարբերականի հրապարակումից՝ պարզաբանում ակնկալելով Թեհրանից։ Իրանից, սակայն, ամենևին չեն շտապում արձագանքել։

Բրիտանական պարբերականն օրերս գրել էր, թե մինչ իրանցի գեներալները պնդում են ուղիղ հարված հասցնել Թել Ավիվին, Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջարկում է հարվածել Իրանի հարևան երկրներում տեղակայված իսրայելական գաղտնի բազաներին։

Ընդ որում, նման զարգացումը համարվում է մեղմ դիրքորոշում։ Առավել կոշտ դիրքորոշման կողմնակից են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որն առաջարկել է հարվածել ուղիղ Թել-Ավիվին։

«Փեզեշքիանը մտավախություն ունի, որ Իսրայելի վրա ցանկացած ուղղակի հարձակում լուրջ հետևանքներ կունենա։ Նա առաջարկել է Ադրբեջանում կամ Իրաքյան Քրդստանում թիրախավորել Իսրայելին առնչվող ինչ-որ բան, այնուհետև այդ երկրներին հայտնել դրա մասին և վերջ տալ այս ամբողջ դրամային»,- The Telegraph-ին ասել էր Իրանի նախագահին մոտ կանգնած աղբյուրը։

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին, գրել են, թե Բաքուն պաշտոնապես դիմել է Իրանին։

«Ադրբեջանական կողմը կարծում է, որ հրապարակված լուրը կեղծ է։ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը սկսել է մտահոգել որոշ շրջանակների, որոնք փորձում են խաթարել այդ գործընթացը», - նշել է APA գործակալության աղբյուրը՝ հավելելով․- «Իրանի նորընտիր նախագահի՝ ազգությամբ ադրբեջանցի լինելու և նրա՝ Ադրբեջանի նկատմամբ ջերմ վերաբերմունքի ֆոնին ի հայտ են եկել ուժեր, որոնք ցանկանում են խաթարել երկկողմ հարաբերությունները։ Այդ իսկ պատճառով լավ կլիներ, որ իրանական կողմը հերքեր այս պնդումները և ցրեր բոլոր կասկածները»։

Իրանական կողմը բոլորովին մտադիր չէ ցրել որևէ կասկած։ Ավելին, վստահաբար, կարելի է ասել, որ հենց Իրանից է եղել արտահոսքի աղբյուրը։ Հարձակման վտանգը ամենալուրջն ընդունել են հենց Իսրայելում։ Իսրայելական KAN պետական հեռուստատեսության փոխանցմամբ, Իսրայելի բանակն իր զինծառայողներին արգելել է մնալ Ադրբեջանում և Վրաստանում՝ Իրանի կողմից հարվածի սպառնալիքների պատճառով։

Բանակի ղեկավարությունը կարգադրել է, որ զինվորական ծառայության մեջ գտնվող իսրայելցիները, որոնք ինչ-ինչ պատճառներով այժմ գտնվում են Հարավային Կովկասի այդ երկու հանրապետություններում, պարտավոր են անհապաղ վերադառնալ Իսրայել։ Սա պետք է մտահոգի հենց Ադրբեջանին, երբ նրա մերձավոր դաշնակից Իսրայելը, սեփական զինվորականներին չվտանգելու համար, նման որոշում է կայացնում։ Կհարվածի՞ Իրանը Ադրբեջանի տարածքին, թե՞ ոչ, պարզ չէ։ Պարզ է միայն, որ Թեհրանը չափազանց կոշտ զգուշացում է արել Բաքվին։

Նելլի Սարոյան

Սպասվում է անձրև և ամպրոպ ՌԴ-ն ակնկալում է հնարավորինս շուտ պայմանագիր կնքել Իրանի հետ. Շոյգու Քրիստինա Օրբակայտեն խոսել է Ռուսաստանում հրաժեշտի համերգի մասին ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱմերիկյան Ատլանտայում բախվել է երկու օդանավՀամաշխարհային պրեմիերա՝ գրված Նարեկացու ‹‹Մատյան ողբերգության›› հիման վրա Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 86 դեպք, գրանցվել 13 ՃՏՊ Երևանի կենտրոնում ձերբակալել են լիցքավորված ատրճանակով և թմրամիջոցով տղամարդու (տեսանյութ) Ծանր հանդիպում էր, hաղթել ենք որակյալ հավաքականի․ Միովսկին՝ Հայաստանի ընտրանու դեմ խաղի մասին Երկու ամիս տևողությամբ կփակվի Սևանից դեպի Ծովագյուղ ճանապարհահատվածի երթևեկությունը Էրդողանը կմեկնի Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ գագաթնաժողովին Գ.Ծառուկյանի գավաթ՝ Սամբոյի միջազգային մրցաշար մարզական իրադարձությունն տեղի կունենա սեպտեմբերի 28-ին «Միկա» մարզահամալիրում Հայաստանի իշխանությունը պարտավոր էր այնպես անել, որ Արցախի ղեկավարությունը չնստեր Բաքվի դատարանում. Թովմասյան«Եվրասիա»-ի ակտիվիստները՝ Արարատի գագաթինԱյսօր ՀՀ Վերաքննիչ դատարանը բեկանեց իմ տխրահռչակ գործով Առաջին ատյանի դատարանի ակնհայտ ապօրինի դատավճիռը․ Ավետիք Չալաբյան Հայաստան եւ Վրաստան. երկու հարեւանների պատմության մասին Ադրբեջանը մերժում է Փաշինյանի առաջարկները ԱՄՆ կառավարությունը ավելացնում է իր «փափուկ ուժը» Հայաստանում Պետական համակարգի կուսակցականացումը նոր թափ է ստանալու Մանե Թանդիլյանի հայտարարությունը՝ Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների մասին Ադրբեջանի իշխանությունների հայտարարության վերաբերյալFastex-ը՝ առագաստանավային սպորտի Հայաստանի բաց առաջնության գլխավոր գործընկեր Արցախին պետք է վերադարձվի իր պատմական կարգավիճակը, և Ադրբեջանի իշխանությունները չէ, որ կարող են չեղարկել դա․ Արշակ Կարապետյան Այս իշխանությունն անմիջապես քաղաքականացրել է բուհերը․ Ատոմ Մխիթարյան Հայաստանը միացել է Միջազգային արևային դաշինքին Ինձ վիճակված է ապրել Քաջարանում և վստահված է աշխատել ԶՊՄԿ-ում. Հայկ Պողոսյան Երևանում այս տարի կփոխարինվի 500 վերելակ․ Երևանի քաղաքապետարանԲելառուսում էլեկտրական սկուտերները կհավասարեցվեն տրանսպորտային միջոցներին Ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը 2023 թ-ի համեմատությամբ դանդաղում է. ԿԲ «Մի քանի սիրելի պահեր մեր հիանալի ճամփորդությունից». Լուսինե Թովմասյանի ընտանեկան լուսանկարները ՌԴ ՀՕՊ-ը 144 ուկրաինական ԱԹՍ է խոցել Դեպայը կարիերան կշարունակի Բրազիլիայում. պաշտոնական Գյումրին նոր տոնածառ կունենա73-ամյա պապը դանակով և զենքով սպառնացել է 70-ամյա տատիկին Կկայանա «Ավետարան ըստ Փարաջանովի» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմի առաջին ցուցադրությունը Յամալը լավագույնն է 2024 թվականին գոլային փոխանցումներով, Դե Բրույնեն երկրորդն է Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ Մանրէաբանական անհամապատասխանություններ մարինացված պահածոներում. ՍԱՏՄ-ից զգուշացնում են Արդարադատության շղթան փոխարինել են նիկոլահպատակության շղթայով. Աննա Մկրտչյան Ութ տարի առաջ Հովիկ Աբրահամյանը հեռացավ վարչապետի պաշտոնից. ինչպե՞ս են հիշում նրա պաշտոնավարումը. Past.am Մեր դպրոցներում հազարավոր ուսուցիչների թափուր հաստիքներ կան․ Ատոմ Մխիթարյան Պապիկյանը Կորեայում նաև ատոմակայանի հարցեր է քննարկելու Բաքուն ծաղրում է Փաշինյանի առաջարկները «Այստեղ հաց, այստեղ կաց». ստամոքսով մտածող իշխանության կոչը Առողջության համար ոչ պակաս վտանգավոր «կոկոս». «Փաստ»Նրա մասին, թե ինչ վտանգներ է պարունակում Փաշինյանի կողմից իրականացվող սահմանազատումը, և ինչու է թշնամին ոգևորված նրանով․ Ավետիք Չալաբյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Բոլոր պետական հաստատությունների ունեցվածքը հայտարարվել է Հայաստանի սեփականություն. «Փաստ»Որքա՞ն են Հայաստանի իշխանությունները նստելու երկու աթոռի վրա. «Փաստ»Կորեացիները պարզել են, թե որ արևային մարտկոցներն են լավագույնս հարմար քաղաքի պայմաններում Առաջիկա ընտրությունները լինելու են չափազանց կոշտ և նույնիսկ դաժան. «Փաստ»Ucom-ը կհամագործակցի խորհրդատվական ոլորտի ամենահեղինակավոր՝ Միջազգային CMC համաժողովի հետ