Երևան, 09.Սեպտեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մայրուղիների արևային մարտկոցները կփակեն համաշխարհային էներգիայի սպառման ավելի քան 60%-ը ՆԳՆ-ն կարևոր հայտարարություն է տարածել վարորդների համար Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին Տնտեսական մարտահրավերների երախը. «Փաստ» Անհանգստացնող շահերի բախում. համաժողով «կլիմայի նկատմամբ անբարյացակամ» երկրում՝ համաճարակային շրջանին բնորոշ խիստ սահմանափակումներով. «Փաստ» Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն՝ 3 տարի ա՞նց. «Փաստ» «Իմ ուժն իմ ընտանիքն է. վստահաբար, Կարենս կցանկանար, որ ուժեղ լինեմ և իր եղբորն ու քրոջը հասցնեմ իրենց նպատակներին». Կարեն Ավետիսյանն անմահացել է Իշխանասարում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ» Խաղային ոլորտի կարգավորման գործառույթը կվերապահվի էկոնոմիկայի, իսկ պետություն-մասնավոր գործընկերության զարգացման ոլորտը՝ ֆինանսների նախարարությանը. «Փաստ» Խաղաղության պայմանագրի մեծացող փուչիկը. «Փաստ» ԵՄ անդամակցության «թատրոնը»՝ տարածաշրջանային իրադարձությունների ֆոնին. «Փաստ»


Հայկական դիվանագիտության տապալումը հանգեցրեց նրան, որ Հայաստանը մենակ է մնացել արտաքին սպառնալիքների առջև․ Արշակ Կարապետյան

Քաղաքական

Տակավին օրեր առաջ Ադրբեջանը հայտարարեց, թե Երևանն ու Բաքուն փոխադարձ համաձայնությամբ խաղաղության համաձայնագրի նախագծից հանել են տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը։ Այդ մասին ասել էր Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով հանձնակատար Էլչին Ամիրբեկովը, Հայաստանի ԱԳՆ-ից էլ հաստատել էին տեղեկությունը։

Չէին հասցրել վերլուծաբանները գնահատել այս որոշումը, երբ նույն այդ Ամիրբեկովը հայտարարել է, որ, եթե ՀՀ-ն չփոխի իր Սահմանադրությունը, խաղաղության պայմանագիրը չի կնքվի։ Նա նաև ասել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության փոփոխության հարցը քննարկել է Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ։ Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը ժամանակ է խնդրել, որպեսզի կարողանա ընդունել նոր Սահմանադրությունը:

Հայաստանի ԱԳՆ-ից ի պատասխան լրատվամիջոցներից մեկի հարցմանը միայն նշել են, թե սահմանադրական փոփոխությունների գործընթացը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ներքին գործը։ ԱԳՆ-ն որևէ բառով չի մեկնաբանում Նիկոլ Փաշինյանի պայմանավորվածությունների մասին տեղեկությունը։ Ադրբեջանը, նշենք, խնդրահարույց է համարում ՀՀ Սահմանադրության ներածական մասը, որում վկայակոչվում է 1990 թ. ընդունված Անկախության հռչակագիրը։ Իսկ այդ հռչակագրով ճանաչվում էր Արցախի ինքնիշխանության իրավունքը։

Այս տարվա մայիսին վարչապետ Փաշինյանը հանձնարարել է նոր Սահմանադրության նախագիծ մշակել ու մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը հաստատել:

Սահմանադրական փոփոխություններ պահանջելով՝ Ադրբեջանը հերթական անգամ վկայում է, որ մտադիր չէ որևէ խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ։ Նույնիսկ տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածի հանումը համաձայնագրի նախագծից Ադրբեջանն օգտագործելու է որպես միջազգային հանրության մոտ կառուցողական կեցվածք բեմադրելու համար, իսկ Հայաստանին մեղադրելու է տարածքային նկրտումներ ունենալու մեջ՝ այդկերպ պատրվակներ որոնելով նոր ռազմական էսկալացիա սկսելու համար։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի կարծիքով, որևէ մեկը շահագրգռված չէ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու։ Լավագույն դեպքում շրջանակային ինչ-որ փաստաթուղթ կստորագրեն, որը խախտելը մեկից մեկ է լինելու։ «Հայաստանի իշխանությունները ստացել են կապիտուլացիոն քայլերի «փաթեթ», և, ըստ ամենայնի, դա աբստրակտ դատողություն չէ»,- մի առիթով ասել էր գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։ Նրա կարծիքով, հայկական դիվանագիտության տապալումը հանգեցրեց նրան, որ մեր երկիրը կորցրեց հեղինակությունը միջազգային ասպարեզում։ Ռազմական ոլորտում Ռուսաստանից և ՀԱՊԿ-ի անդամ երկրներից հեռանալու պատճառով մեր երկիրը մենակ է մնացել արտաքին սպառնալիքների առջև։ Եվ այժմ Ադրբեջանը, օգտագործելով ՀՀ գործող իշխանությունների ապիկար և դավաճանական էությունը, հետևողականորեն զիջումներ է պարտադրում։

Արշակ Կարապետյանի կարծիքով, մշտական զիջումներն Ադրբեջանին նսեմացնում են ՀՀ բնակչության մեծ մասի արժանապատվությունը։ Նախկին նախարարը որպես օրինակ հիշեցրել է Գերմանիայի օրինակը, որն Առաջին աշխարհամարտում պարտվեց, նվաստացուցիչ խաղաղություն կնքեց, իսկ դա ավելի մեծ պատերազմի հանգեցրեց 1941 թ.։ «Կարծում եմ՝ մեր տարածաշրջանում նույնական իրավիճակ է»,- նշել էր «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։

Նախաձեռնությունը մեր արձագանքն է ՀՀ-ում ստեղծված իրականությանը. մեկնարկեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը Մայրուղիների արևային մարտկոցները կփակեն համաշխարհային էներգիայի սպառման ավելի քան 60%-ը Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը շարունակում է նվազել Այս տարվա «Միսս Տիեզերք Հայաատան»-ը ազգությամբ ռուս էՆիգերում հեղեղումների հետևանքով ավելի քան 270 մարդ է զոհվելՀայաստանը հետ է կանչել Պուտինի «ձերբակալման» մասին ստորագրությունը Նոր-Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում կկառուցվի շների համար առանձնացված տարածք ՆԳՆ-ն կարևոր հայտարարություն է տարածել վարորդների համար Մի՛ թողեք՝ սերը գնա. Նազենի Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել Հայաստանը «Միսս տիեզերք» մրցույթի եզրափակչում կներկայացնի գեղեցկուհի Իրինա Զախարովան (լուսանկարներ, տեսանյութ) Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին Շուրջ 40 մլն դրամի գրքեր՝ Երևանի գրադարանների համարՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հանդես կգա նոր մարզաշապիկով Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով. Աբրահամյան Ո՞ւմ է կոշտ զգուշացնում Իրանը Փաշինյանը չի մասնակցել ՔՊ խմբակցության նիստին Ալիևի 80 տոկոսը և ամերիկյան այցը Բաքու Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում կկառուցվի շների համար առանձնացված տարածք Ինչպիսի՞ պատմություն ունի սալօջախ–վառարանը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստանում մեղմացվել են հակակորոնավիրուսային սահմանափակումները. «Փաստ»Տնտեսական մարտահրավերների երախը. «Փաստ»ԶՊՄԿ-ի խոշոր նախագծերից մեկը «փոշու կառավարման» ծրագիրն է․ բացահանքում արդեն տեղադրված են չորս թնդանոթներ Եվրոպայում արտասովոր արևային մարտկոցներ են տեղադրվում սալիկների, երեսպատման, վիտրաժների տեսքով Անհանգստացնող շահերի բախում. համաժողով «կլիմայի նկատմամբ անբարյացակամ» երկրում՝ համաճարակային շրջանին բնորոշ խիստ սահմանափակումներով. «Փաստ»Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն՝ 3 տարի ա՞նց. «Փաստ»Սեպտեմբերի 6-8-ը Երևանը կարդալու է․ փառատոնը միավորել է գրքասերներին, ընթերցողներին, հրատարակիչներին Երեւանում շենքերից հեռացվում են ինքնակամ տեղադրված ալեհավաքներն ու տարատեսակ ծածկերը, վերացվում են կամայական կառույցները «Իմ ուժն իմ ընտանիքն է. վստահաբար, Կարենս կցանկանար, որ ուժեղ լինեմ և իր եղբորն ու քրոջը հասցնեմ իրենց նպատակներին». Կարեն Ավետիսյանն անմահացել է Իշխանասարում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»Իրականացվող շինարարությունը Երևանի քաղաքապետարանի միջնորդությամբ ժամանակավորապես դադարեցվել է Խաղային ոլորտի կարգավորման գործառույթը կվերապահվի էկոնոմիկայի, իսկ պետություն-մասնավոր գործընկերության զարգացման ոլորտը՝ ֆինանսների նախարարությանը. «Փաստ»Խաղաղության պայմանագրի մեծացող փուչիկը. «Փաստ»ԵՄ անդամակցության «թատրոնը»՝ տարածաշրջանային իրադարձությունների ֆոնին. «Փաստ»Հարցեր իսկապես շատ կան, բայց դրանց հասցեատերն առաջին հերթին օրվա իշխանությունն է. «Փաստ»«Հաջողությունների չենք հասնի, քանի դեռ Հայաստանում գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած վարչակազմը». «Փաստ»Կործանիչ «մակարդակ». պատատակի բամբասանքը՝ քաղաքական կատեգորիա. «Փաստ»Որքանո՞վ կարող են իրականում անկախ լինել... օրենսդրությամբ անկախ ինստիտուտները. «Փաստ»Ինչո՞ւ են թանկացել ֆուտբոլի ազգային հավաքականի հանդիպումների տոմսերը. «Փաստ»Վերաքննիչ դատարանը կասկածի տակ դրեց Ավետիք Չալաբյանի գործով հիմնական «ապացույցի» օգտագործման իրավաչափությունը. «Փաստ»Ռոնալդուն գրառում է կատարել՝ ի պատիվ կարիերայի իր 900-րդ գոլի Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Խարկովի մարզին, կան տուժածներ Պետական գաղտնիքի մասին օրենսդրությունը խախտելու համար պատիժը խստացվում է. խախտումները կքննի ԱԱԾ-ն Խաղա Junius, մասնակցիր Koreez-ի մրցույթին և շահիր iPhone 1510 ժամ գազ չի լինիԻ՞նչ տուգանքներ կսահմանվեն ինքնագլորը խախտմամբ վարելու համար Երեւանում Վիվալդիի գլուխգործոց «Տարվա եղանակները» կներկայացվի նորարարական լուծումներով եւ ռեմիքսովԲրիտանիան Ուկրաինային 650 թեթև բազմաֆունկցիոնալ հրթիռ կմատակարարի 2024 թ. ամառն ամենաշոգն է դարձել դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում Առնվազն 11 պաղեստինցի է զոհվել Գազայում Իսրայելի հարվածների հետևանքով. WAFA Ազգերի լիգա․ օրվա հանդիպումները