Երևան, 15.Հոկտեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ճանապարհատրանսպորտային պատահար մահվան ելքով (տեսանյութ) «Ռուսաստանը պարզապես օգտագործվում է, մինչդեռ Թուրքիան Հարավային Կովկասն արդեն տեսնում է որպես իր նահանգ». «Փաստ» Հեծանվորդի օրագիրը. ո՞ւմ են ուղղված Փաշինյանի լուսանկարները Մոսկվայից. «Փաստ» «Եթե չվերադարձա, մամայիս ու պապայիս կասեք, որ իրենց շատ եմ սիրում». Հակոբ Սողոյանը զոհվել է հոկտեմբերի 7-ին Ջրականում. «Փաստ» Հնարավո՞ր է, արդյոք, ակնկալել լուրջ բեկում. «Փաստ» Հայաստանի դեմ տեղեկատվական գրոհների բաց ճանապարհը. «Փաստ» «Այդ մարդու հետագա պաշտոնավարումը վտանգելու է մեր ազգային, պետական շահերի սպասարկումը». «Փաստ» Կգործարկվի ձերբակալված անձանց խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական արձանագրման պիլոտավորման ծրագիրը. նախագիծ. «Փաստ» Ոչ միայն իրավունք է, այլև պարտավորություն. «Փաստ» Բրնձողները.... «Փաստ»


Տարածաշրջանային պայթյունավտանգ իրավիճակը և Հայաստանի «անդարդ» իշխանությունը. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ի թիվս այլ, մեղմ ասած, ոչ դրական կողմերի, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պատմության մեջ կմնա նաև որպես ամենաանհաղորդը։ Թե՛ համաշխարհային, թե՛ տարածաշրջանային գործընթացները սահում են Երևանի կողքով, բայց այնպիսի տպավորություն է, որ դրանք չեն հետաքրքրում օրվա իշխանություններին: Դե, ինչ-որ առումով նաև քաղաքական այլ միավորներին ու հենց հանրությանը։ Իրանն ու Իսրայելն իրար ոչնչացնելու շեմին են, Ուկրաինան ներխուժել է Ռուսաստան, Արևմուտքը սպառնում է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի նկատմամբ, Մերձավոր Արևելքում եզդիների նոր ցեղասպանություն է ծրագրվում, Իսրայելն Ադրբեջանից հետ է կանչում իր զինվորականներին կամ, ընդհակառակը, հրթիռներ տեղակայում Նախիջևանում...

Մի խոսքով, տարածաշրջանը փոթորկվում է, իսկ Հայաստանի իշխանությունները, կարծես, քնած են: Ավելի ճիշտ՝ տևական արձակուրդ էին մեկնել՝ բառիս իսկական ու փոխաբերական իմաստով: Պաշտոնական Երևանն իրեն դուրս է դրել տարածաշրջանային բոլոր զարգացումներից, երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը զբաղված է հեծանվավազքով, փառատոններով, լոբամաքրման ու այլ «խոհարարական», կենցաղային տեսահոլովակներ տարածելով։ Այսինքն, շոուով: Ասես Փաշինյանի բնակավայրը ոչ թե Հայաստանն է, այլ հեռավոր ինչ-որ երջանիկ մի աշխարհ, որը չի ալեկոծվում։ Մյուս կողմից՝ երևի թե Հայաստանի օրվա իշխանությունը լռում է, քանի որ նրա կարծիքը որևէ մեկին չի հուզում, բոլորը գիտեն, որ Հայաստանում որոշումները Փաշինյանը չէ, որ կայացնում է։ Նրա փոխարեն որոշակի կենտրոններում կայացնում են բոլոր որոշումները:

Օրինակ՝ Եվրահանձնաժողովի խոսնակ Պետեր Ստանոն մանրամասն բացատրել է, թե ինչ է նշանակում Հայաստանի հետ Եվրամիության համագործակցությունը։ Ի մասնավորի, նշենք երկու պարզ, հասարակ թեզեր, որոնք համառորեն չեն մտնում ո՛չ իշխանության, ո՛չ հանրության մի որոշակի հատվածի ուղեղը։ Առաջին՝ բանակցությունները ԵՄ-Հայաստան գործընկերության օրակարգի շուրջ արտացոլում են երկու կողմի փոխադարձ ցանկությունն ու կամքը՝ ավելին անելու միասին, սակայն հիմնված ներկայիս հարաբերությունների վրա: Բանակցում են գործընկերության օրակարգի շուրջ, որպեսզի տեսնեն, թե որքան հեռու են հայ գործընկերները ցանկանում գնալ, որքան հեռու են պատրաստ գնալ և համապատասխանեցնել փոխադարձ նպատակները։ Եվ երկրորդ՝ ՀՀ-ԵՄ բանակցությունները որևէ կապ չունեն անդամության թեկնածության հնարավորությունների հետ, դրանք երկու տարբեր բաներ են։ Այլ խոսքով, ԵՄ-Հայաստան բուռն սիրավեպը «ընթացիկ հարաբերությունների» մասին է, «ԶԱԳՍ գնալու» մտադրություն չկա։ Իսկ որո՞նք են ընթացիկ հարաբերությունները:

Թվարկենք մի քանի սկզբունքային գործոններ. Արևմուտքի համար առանցքային հակառուսական դիսկուրսը, ԵՄ դիտորդական առաքելությունը, փոխադարձ առևտուրը։ Առաջին երկու կետով, կարծես, լիակատար փոխըմբռնում կա, երրորդի դեպքում՝ 24 տոկոս անկում։ Փաստացի, ԵՄ-ին այդքանն էլ բավարար է, ինչո՞ւ բացել իր շուկան հայերի համար, եթե առաջին երկու կետերը ձրի էլ անում են։ Իսկ վիզաները չեղարկելու հարցի շուրջ նոր-նոր բանակցում են, տարիներ են պետք թեկուզ կես քայլ անելու համար։ Իսկ ի՞նչ է պահանջվում հայ հանրությունից. ուղղակի ապրել իր «երջանիկ» կյանքով, զվարճանալ, լավ սնվել, բոլոր մեղքերի մեջ մեղադրել ուրիշներին՝ ում կհրամայեն, իսկ սեփական իշխանությանն աջակցել ընտրություններին։ Կենտրոնամետ պոպուլիզմով տառապելն էլ խրախուսվում է, միայն թե հպարտությունն ազգային երանգներ չունենա։ Տիպիկ հոբբիթի կյանք։ Պարզապես այդ հոբբիթները ոչ ոքի պետք չեն, ով հասնի՝ կարող է խլել նրանց հողը, իրենց էլ վռնդել։ Ընդ որում, Գենդալֆն էլ չի օգնելու, նրան նախորդ սերիայում արդեն գլխավոր մեղավոր են հռչակել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վրաստանի նախագահը ներում է շնորհել 12 դատապարտյալի Ճանապարհատրանսպորտային պատահար մահվան ելքով (տեսանյութ)Ինչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում հոկտեմբերի 15-ին «Հայաստան-Արցախ» ՀԵՄ-ի «խաղային լիգան» կազմակերպում է ֆուտզալի առաջնություն Fastex-ը մասնակցել է DACOM NYC 2024-ին․ քննարկվել են ոլորտը ձևավորող կարևոր մանրամասներ 4-րդ ftNFT ֆիջիթալ սփեյսը Ground Zero-ի հետ համագործակցությամբ` Աբովյան 3 հասցեում Արցախի հանձնման մեղավորների անուն-ազգանունները հստակ են․ Մենուա Սողոմոնյան ԵԱՏՄ օգուտները և ՀՀ իշխանությունների վարքը «Քաղպայմանագիրը» ուժայինների դեմ նոր «օպերացիաներ» է մշակում Հաճախորդը միշտ ուշադրության կենտրոնում է․ IDBank ՄԻԵԴ-ը մեր հայցը անմիջապես ընդունել է վարույթ, տեղեկացրել ենք «ուժային» գործողությունների մասին. տեսանյութ Կալանքը որպես խափանման միջոց ուղիղ չարաշահվում է և այն որևէ առնչություն չունի դրա օրենսդրական հիմքերի և նպատակների հետԲառացիորեն ձեռքով պատրաստվող խմիչք՝ շատ հարուստների համար. «Փաստ»Պահպանե՛նք Աստծուց պարգև ստացած մեր ինքնությունը. Մհեր ԱվետիսյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Շահագործման է հանձնվել աշխարհի ամենաերկար նավթամուղային համակարգը. «Փաստ»Սվերդլովսկի մարզում գործարկվել են առաջին խոշոր արևային էլեկտրակայանը՝ 126 ֆուտբոլային դաշտերի մակերեսով «Ռուսաստանը պարզապես օգտագործվում է, մինչդեռ Թուրքիան Հարավային Կովկասն արդեն տեսնում է որպես իր նահանգ». «Փաստ»Հայ–հնդկական մշակութային օրերը իրականացվել է «ԶՊՄԿ» ՓԲԸ Քաջարանի Մշակույթի պալատի և «Քաջարան կինոթատրոն»-ի նախաձեռնությամբ «Դոմուս» խանութ սրահում տեղի ունեցած հրդեհի օրը ՀԷՑ պատասխանատվության տիրույթում որևէ անջատում կամ լարման շեղում չի գրանցվելՊետք է համառ և տքնաջան աշխատել, որպեսզի մեր երկիրը երբեք չվերածվի մեկ կուսակցության դիկտատուրայի. Ավետիք Չալաբյան Մենք պետք է մտածենք նոր ճանապարհների և մյուս ենթակառուցվածքների մասին, սակայն ոչ ի հաշիվ մեր ազգային շահերի. Գագիկ Ծառուկյան Հեծանվորդի օրագիրը. ո՞ւմ են ուղղված Փաշինյանի լուսանկարները Մոսկվայից. «Փաստ»Արցախի լուծարման մասին հրամանագիրն առոչինչ է, չունի իրավաբանական ուժ, ստորագրվել է ժողովրդի բնաջնջման սպառնալիքի ներքո. ՀայաՔվե«Եթե չվերադարձա, մամայիս ու պապայիս կասեք, որ իրենց շատ եմ սիրում». Հակոբ Սողոյանը զոհվել է հոկտեմբերի 7-ին Ջրականում. «Փաստ»Հնարավո՞ր է, արդյոք, ակնկալել լուրջ բեկում. «Փաստ»Հայաստանի դեմ տեղեկատվական գրոհների բաց ճանապարհը. «Փաստ»«Այդ մարդու հետագա պաշտոնավարումը վտանգելու է մեր ազգային, պետական շահերի սպասարկումը». «Փաստ»Կգործարկվի ձերբակալված անձանց խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական արձանագրման պիլոտավորման ծրագիրը. նախագիծ. «Փաստ»Ոչ միայն իրավունք է, այլև պարտավորություն. «Փաստ»Բրնձողները.... «Փաստ»Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»Ի՞նչ հետևանք կունենա ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի հարցով ստորագրահավաքը. «Փաստ»48 համարի ավտոբուսը բախվել է շինության պատի, կան տուժածներ ԱՄՆ-ն հակահրթիռային պաշտպանության THAAD համակարգ և զորքեր կուղարկի Իսրայել Նոյեմբերի 1-ից տրանսպորտից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոցի առկայությունը կամQR կոդով վճարումը․ Հայկ ԿոստանյանԸստ Wildberries-ի ղեկավարի՝ ամուսինն է 37 մլն ռուբլի գողացողը (տեսանյութ)Ջասթին Բիբերը Շոն «Դիդդի» Քոմբսի սկանդալի պատճառով մեկուսացել է ընկերներից Էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի շրջանակում ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 317 հատՓեզեշքիանն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը Գազայում և Լիբանանում Ծանրամարտի գեղեցկությունը նրանում է, որ փառքի հասնելուց հետո բոլորին գեղեցիկ ձևով ցույց ես տալիս այն դժվարությունները, որոնց միջով անցել ես. ԽուրշուդյանՆերկայացվել է Ազնավուրի «Կյանքը Շառլի աչքերով» գրքի հայերեն տարբերակըՎրաստանում այսօր 2 երկրաշարժ է տեղի ունեցել «Համահայկական ճակատ» կուսակցության անդամները իրազեկման երթ են իրականացրելԵրևանում և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հայտնաբերվել է զինծառայող Աղասի Դալլաքյանի մարմինը՝ հրազենային վնասվածքով AI Conf 2024-ին Ակբան ներկայացրել է արհեստական բանականության ոլորտում իր ձեռքբերումներըվՍրանք են իրական փաստերը որ պետք է իմանալ. ՇարմազանովՆախագահ Սերժ Սարգսյանից իշխանությունը չզավթվելու պարագայում, այսօր Հայաստանը կլիներ տարածաշրջանային զարգացումների թիվ մեկ շահառուն և գլխավոր գործոնը, և ոչ թե մուրացիկի և ուրացողի խայտառակ վիճակում՝ ինչպիսին որ հիմա է․ Արտակ ԶաքարյանFastex-ը ՝ Future Economy Summit-ի հովանավոր․ լավագույն աշխատանքները կպարգևատրվեն FTN-ներով