Երևան, 15.Հունիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իսրայելին պետք է կանգնեցնել տարածաշրջանի անվտանգության համար․ Էրդողան ՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել ևս 1,200 զինծառայողի մարմին Նավթն ու գազը՝ որպես արտաքին քաղաքական գործիք. «Փաստ» Ինչպե՞ս է Հայաստանը հակազդելու. «Փաստ» Ժողովրդականություն չունեցող վարչապետի հարձակումը Եկեղեցու վրա մեծ հակազդեցության է հանդիպել. «Փաստ» «Չէի հավատում, որ իր հետ կարող է ինչ-որ բան պատահել, բայց գիտեի նաև, որ իր ընկերներին չէր կարող միայնակ թողնել». ենթասպա Վարդան Թադևոսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին. «Փաստ» «Փորձում են ոչնչացնել Եկեղեցին, բայց կբախվեն նրան ու կփշրվեն. սա Նիկոլի վերջն է, իր պարտությունը, օրհասը». «Փաստ» Ի՞նչ է կատարվում մեր շուրջը, և ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանությունները. «Փաստ» Ի՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները. «Փաստ» «Գալու է պահը, և մենք այսօրվա ղեկավարության հետ շատ կոշտ ենք լինելու». «Փաստ»


Սահմանադրության փոփոխությունն, իհարկե, «ներքին գործ է», բայց.... «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ Հայաստանի զանազան-զարմանազան բարձրաստիճան պաշտոնյաները արձակուրդն էին վայելում, բավականին մտահոգիչ զարգացումներ արձանագրվեցին: Թեպետ «մտահոգիչ» բնորոշումը պետք է արդեն հնացած համարել, քանզի Հայաստանում ու մեր երկրի շուրջ, մեր պետության հետագայի հետ շաղկապված իրադարձությունները ոչ թե այդպիսին են, այլ վաղուց վերածվել են տագնապահարույց, եթե ոչ՝ սպառնալի գործընթացների: Ուշադրություն գրաված առաջին տեղեկությունն այն էր, որ Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը օրերս հայտարարեց, թե Հայաստանի հետ փոխադարձ համաձայնությամբ որոշել են, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրից» հանել էլ ավելի «այսպես կոչված»՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ պարբերությունը և դրան վերադառնալ ավելի ուշ:

Դեռ, ինչպես ասվում է, գլուխը՝ քարին, որ Հայաստանի հանրությունը նման տեղեկությունն առաջինն իմանում է ադրբեջանական աղբյուրներից ու Ադրբեջանի պաշտոնյայի հայտարարությունից: Չնայած, դա ոչ պակաս խայտառակություն է, մանավանդ, եթե հաշվի առնենք 2018-ի «թավշյա» Նիկոլ Փաշինյանի՝ հրապարակում ժողովրդին իր բանակցային պայմանավորվածությունները ներկայացնելու մասին հայտարարության պարագաները: Փաշինյանը, ինչպես քաջ հայտնի է, վաղուց անցել է «ինչ պետք է՝ այն էլ բանակցում ենք» փակ ռեժիմին: Ինչ վերաբերում է ադրբեջանական պաշտոնյայի հայտարարությանը, ապա նա մասնավորապես նաև նշել է, թե՝ չեն ցանկանում բարդացնել «խաղաղության համաձայնագրի» ավարտի գործընթացը, այդ պատճառով էլ որոշել են «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ դրույթը հանել տեքստից: Թե ինչի՞ դիմաց են ադրբեջանական բանակցողները նման «լայն ժեստ» արել, կարելի է միայն կռահել: Բայց մինչ այդ շարունակենք:

Ամիրբեկովը հայտարարել է, որ եթե անգամ «տրանսպորտային միջանցքի հարց» չկա, ապա «Հայաստանի Սահմանադրության հարցը կարող է անորոշ ժամանակով հետաձգել համաձայնագրի ստորագրումը»: Ալիևը, ինչպես հայտնի է, Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջ է առաջադրել: Խոսքը կոնկրետ Սահմանադրության նախաբանի մասին է, որը հղում է անում Հայաստանի Անկախության հռչակագրին, որն էլ, իր հերթին, ընդունվել է, բնականաբար, հիմնվելով «Խորհրդային Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» 1989-ի դեկտեմբերի 1-ի ԳԽ որոշման վրա: Ալիևը դրա տակ «տարածքային պահանջներ» է տեսնում: Բայց բուն հարցն այն է, որ Սահմանադրության նախաբանի փոփոխությունը գործնականում աներևակայելի հակապետական քայլ կլինի, ի լրումն, դա որոշակիորեն կնշանակի Անկախության հռչակագրի չեղարկում, ոը նույնն է, թե՝ Հայաստանի Հանրապետությունը հայտարարվի լուծարված: Որպես պետություն՝ լուծարված: Ինչն է հատկանշական. Ադրբեջանական պաշտոնյայի հիշյալ հայտարարությանը հաջորդած մի քանի օրերին «պարտիզանաբար» լռելուց հետո ՀՀ ԱԳՆ-ն, այն էլ՝ ի պատասխան լրատվամիջոցներից մեկի գրավոր հարցմանը, բարեհաճեց ձայն հանել՝ մասնավորապես հայտարարելով. «Սահմանադրական փոփոխությունների գործընթացը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ներքին գործը»:

Նման հայտարարություն Հայաստանից առաջին անգամ չի արվում: Եվ դա անվերապահ ճիշտ է: Բայց... Շատ ավելի էական է այլ բան, կամ ավելի շուտ՝ էական են այլ հանգամանքներ: Հարկավ, Հայաստանի Սահմանադրության փոփոխության կամ սահմանադրական փոփոխությունների հարցը Հայաստանի Հանրապետության ներքին գործն է: Նորից բայց (ու այստեղ, ըստ ժանրի կանոնների, պետք է ընդգծված բազմակետ դնել)... Իսկ ո՞վ կամ ինչի՞ց ելնելով կարող է որևէ մեկը վստահ լինել, որ «ներքին գործ, ներքին գործ» ասելով՝ փաշինյանական իշխանությունը չի կատարելու կամ չի պատրաստվում կատարել ադրբեջանաթուրքական պահանջները, հենց այն պահանջը, որն առաջադրել է Ալիևը և, որի մասին արդեն խոսեցինք: Այսինքն, փոփոխություններն անել «ներքին գործ» փաթեթավորմամբ, ինչից էությունը չի փոխվում: Չկա նման երաշխիք: Առավել ևս այն համատեքստում, երբ ադրբեջանական կողմը խոսում է «միջանցքի» հարցը, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրի» նախապատրաստվող կամ բանակցվող տեքստից հանելու համաձայնության մասին:

Բանակցություններում, առավել ևս՝ թուրքերի կամ ադրբեջանական թուրքերի հետ բանակցություններում, մանավանդ՝ անմիջնորդ բանակցություններում ուղղակի անհավանական է, որ այդ «զիջման» դիմաց (եթե դա առհասարակ կարելի է «զիջում» համարել) Ալիևը որևէ այլ պարտավորություն Փաշինյանից կորզած չլինի: Դա կարող է լինել ինչի վերաբերյալ ասես՝ սահմանազատման անվան տակ նորանոր տարածքներ թշնամուն հանձնելուց սկսած (ասենք՝ Կիրանցի օրինակով), «ներքին գործի» անվան տակ կամ «փափուկ բարձի» քողարկմամբ՝ Հայաստանի Սահմանադրությունը ադրբեջանաթուրքական փոփոխությունների ենթարկելու մասին պայմանավորվածությամբ վերջացրած: Քանի՞ տոկոս վստահություն կարելի է ունենալ Փաշինյանի գլխավորած կառավարության ու նրա ԱԳՆ-ի կամ որևէ այլ գերատեսչության հայտարարությանը: Հարցը հռետորական է, առավել ևս, որ այդ տոկոսն արտահայտվում է «ամենակլոր» թվով, ինչպիսին սարկազմով կարելի է համարել «0»-ն: Կարծում եք, թե ադրբեջանական պահանջները Փաշինյանի իշխանությունն ու ՔՊ-ն չեն կատարի՞: Տեսեք, օրինակ՝ Պաղեստինի անկախությունը ճանաչել-չճանաչելն էլ էր Հայաստանի «ներքին գործը»: Ո՞ւմ ինչ, թե ում անկախությունն է Հայաստանը ճանաչում:

Բայց նշված, ի դեպ, բավականին արկածախնդրական քայլից անմիջապես հետո, Թուրքիայի նախագահ Էրդողանն առանց երկիմաստությունների, բացեիբաց հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը դա արել է Թուրքիայի պահանջով (խնդրանքով, պարտադրանքով, ընտրեք՝ որ բառը ձեզ հաճո է): Էականն այն է, որ Թուրքիան ասել է, Փաշինյանն արագորեն արել է դա: Նույնը և Սահմանադրության փոփոխության հարցը: Նախ՝ Ալիևն ու Փաշինյանը գրեթե միաժամանակ (երևի հատուկ վայրկյանացույց էին միացրել) հայտարարեցին ՀՀ Սահմանադրությունը փոփոխելու մասին: Եվ հետո՝ արդեն կարծես «խաղի կանոն» է դարձել, որ Ալիևն ինչ ասում է, Փաշինյանն ու ՔՊ-ն անում են, ապա սկսում կուրծք ծեծել «ինքնիշխանության» ու նման թեմաներով: Հիմա Ալիևը Սահմանադրության փոփոխությունն է ուզում, շատ կարճ ժամանակ անց ուզելու է ադրբեջանական թուրքերի «վերադարձը» Հայաստան:

Ու առհասարակ, Ալիևի «ուզում»-ները կսպառվեն, երբ վերջանա կամ վերանա Հայաստանի Հանրապետությունը: Դա է եղել ու դա է շարունակում մնալ ադրբեջանաթուրքական ծրագիրը: Սակայն Հայաստանում այս տագնապները, կարծեք, անհանգստացնում են միայն հասարակության մի մասին, այդ թվում՝ ընդդիմադիր գործիչներին, մի քանի քաղաքագետների ու վերջ: Հետաքրքիր է, թե է՛լ ի՞նչ պետք է լինի, որպեսզի Հայաստանի հանրությունը թմբիրից սկսի դուրս գալ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պատրաստ ենք համաձայնագրի, որը կկանխի միջուկային զենքի ստեղծումը, բայց եթե համաձայնագրի նպատակն է զրկել Իրանին միջուկային իրավունքներից, պատրաստ չենք. ԱրաղչիԱրթիկ համայնքում ուժեղ պտտահողմ է տեղի ունեցել. վնասները՝ ֆոտոշարքով Թրամփը կնոջ հետ հետևել է ԱՄՆ բանակի 250-ամյակին նվիրված շքերթին (լուսանկարներ) ԱՄՆ-ում Թրամփի քաղաքականության դեմ ցույցի ժամանակ կրակոցներ են հնչել Մեկնարկել է ակումբային ԱԱ-ն․ «Ինտեր Մայամի»-ն ու «Ալ Ահլի»-ն չպարզեցին հաղթողին Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Ինժեներները զարմացրել են բոլորին. ահա, թե ինչից են նրանք պատրաստվում լուսնային բազայի համար արևային վահանակներ պատրաստելՀորոսկոպ. 2025 թվականի հունիս ամսվա տրամադրությունը՝ բոլոր նշանների համար Կրակոցներ՝ «Ուրարտու» ռեստորանի բակում, կա վիրավոր Փաշինյանն անհավատ է, դրա համար էլ գրոհում է մեր եկեղեցին. քաղաքացի Լափամանից չհեռանալու համար սրանք պատրաստ են ամեն տեսակի պիղծ քայլերի. Արմեն Մանվելյան Տարածաշրջանում իրավիճակն անասելի անհանգստացնող է եւ կարելի է աղետալի անվանել. «Հայաստան-Արցախ» ՀԵՄՎանաձորի շենքերից մեկի բակում մոր ու որդու մարմիններ են հայտնաբերել Իսրայելին պետք է կանգնեցնել տարածաշրջանի անվտանգության համար․ Էրդողան Դատապարտում ենք Իսրայելի ռազմական գործողությունները․ Լավրովը՝ Արաղչիին Թրամփը դեռևս նպատակադրված է Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծել բանակցությունների սեղանի շուրջ․ Պենտագոնի ղեկավարՆա պատմություն է կերտում և մեծ ազդեցություն ունի թիմի վրա. Սուարեսը՝ Յամալի մասինՁևավորվել է Արցախի իրավունքների պաշտպանության խորհրդի Մասիսի թիմըԱդրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրումը կարող է բացասաբար անդրադառնալ Ուկրաինայի վրա․ ԶելենսկիՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել ևս 1,200 զինծառայողի մարմին Իրանը հայտարարում է, որ խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ևս մեկ F-35 Ամերիկայի Սան Անտոնիո քաղաքում խոշոր ջրհեղեղ է տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը դեռևս չի չեղարկվել. Իրանի ԱԳՆ «Ժաննան շատ լավ է պատրաստում, հումորով է, չես հոգնում իրենից». Գարիկ Մարտիրոսյանը՝ կնոջ մասինՌուսական «Ռոսատոմ»-ը կղեկավարի կոնսորցիումը, որը կառուցելու է Ղազախստանի առաջին ատոմակայանըՀնդկաստանի Ահմադաբադում Air India-ի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-իՄխիթարյանն ու NFL-ի աստղը փոխանակվել են մարզաշապիկներով Հայաստանի հանքերի դեմ հայ բնապահպան ակտիվիստների հետ հավասար պայքարում է նաև Ադրբեջանը Իրաքի ԱԳ նախարարը դատապարտել է Իսրայելի hարձակումը Իրանի վրա Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից․ Տիգրան Աբրահամյան Հետամուտ ենք լինելու, որ Փաշինյանը պատժվի իր արարքների համար. Ավետիք ՉալաբյանԽաղաղություն ամեն գնով` նշանակում է զիջել ամեն ինչ. Մենուա ՍողոմոնյանԱշխարհի ամենափոքր սերիական մեքենան. ինչո՞ւ նորից առաջ եկավ մեծ հետաքրքրություն. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՀՈՒՆԻՍԻ). Ստորագրվել է Շենգենյան համաձայնագիրը, կայացել է քրիստոնեության պատմության մեջ առաջին Տիեզերաժողովը. «Փաստ»Մի sms էլ «Շիշ բռնողը» կստանա Ինչո՞ւ են Փաշինյանին հապշտապ Անկարա կանչել Փաշինյանը եվրաինտեգրումը պահում է որպես խաղաթուղթ՝ շանտաժ անելու համար Մերձավոր Արևելքին նոր արհավիրքներ են սպասվում. ի՞նչ է անում Հայաստանը Նավթն ու գազը՝ որպես արտաքին քաղաքական գործիք. «Փաստ»Ինչպե՞ս է Հայաստանը հակազդելու. «Փաստ»Ժողովրդականություն չունեցող վարչապետի հարձակումը Եկեղեցու վրա մեծ հակազդեցության է հանդիպել. «Փաստ»Եթե Երևանից ընդամենը 300 կմ հեռավորությամբ Թավրիզում ռումբեր են պայթում, մենք այս ամենից ևս անմասն չենք կարող մնալ․ Ավետիք Չալաբյան «Չէի հավատում, որ իր հետ կարող է ինչ-որ բան պատահել, բայց գիտեի նաև, որ իր ընկերներին չէր կարող միայնակ թողնել». ենթասպա Վարդան Թադևոսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին. «Փաստ»Հարձակումը եկեղեցու վրա նաև փորձ է կանխարգելելու հրապարակներում կատարվելիք գործողությունները. Բագրատ Սրբազան Չոր շրջաններում գյուղատնտեսական արևային վահանակները որոշակի առավելություններ ունեն«Փորձում են ոչնչացնել Եկեղեցին, բայց կբախվեն նրան ու կփշրվեն. սա Նիկոլի վերջն է, իր պարտությունը, օրհասը». «Փաստ»Ի՞նչ է կատարվում մեր շուրջը, և ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանությունները. «Փաստ»Ի՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները. «Փաստ»«Գալու է պահը, և մենք այսօրվա ղեկավարության հետ շատ կոշտ ենք լինելու». «Փաստ»