Երևան, 18.Հուլիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դոլարն ու եվրոն թանկացել են Պետդեպի խոսնակը ոչ միանշանակ պատասխան է տվել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ դիրքորոշման վերաբերյալ Վթար է․ որոշ ժամանակ գազ չի լինի Փաշինյանը ոչ մի լիազորություն չուներ և հիմա էլ չունի Արցախը ճանաչելու Ադրբեջանի մաս. Ավետիք Չալաբյան Հայաստանի՝ Արևմուտքի հետ արտաքին կամ տնտեսական կապերի խորացում, իրականում, գոյություն չունի, իշխանության գործողությունները զուտ ՀՀ-ին ինտեգրում են Թուրքիային. Նաիրի Սարգսյան «Վեհափառ հայրապետի դեմ սկսված պայքարն իրականում Վեհի դեմ չէ. այն շատ արագ վերածվելու է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ քայքայիչ պայքարի». Արտակ Զաքարյան Ձևական խաղաղություն. Ադրբեջանը դառնում է Իրանի ու Ռուսաստանի վրա ճնշման գործիք. «Փաստ» Կհաջողվի՞ ապացուցել իր եզակիությունը. «Փաստ» Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ «Մեր երկար սպասված տղան էր Մհերս, շատ հարգանքով էր, պարտաճանաչ ու կարգապահ». կրտսեր սերժանտ Մհեր Քոչինյանն անմահացել է նոյեմբերի 9-ին Շուշիում. «Փաստ»


Իրականում որտե՞ղ էր արտադրվում ԽՍՀՄ-ում մեծ պահանջարկ ունեցող լեգենդար «ամերիկյան» ձեռքի ժամացույցը. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԽՍՀՄ-ը ապրանքային դեֆիցիտի երկիր էր։ Սա նորություն չէ: Միայն սակավաթիվ ընտրյալներն ունեին բազմաթիվ ապրանքների և ծառայությունների հասանելիություն, և սովորական քաղաքացիները, նույնիսկ նրանք, ովքեր բավականաչափ գումար ունեին «հատուկ» իրեր գնելու համար, ստիպված էին լուծումներ փնտրել: Սրան գումարած՝ խորհրդային ժողովրդի աչքում արտասահմանյան ցանկացած ապրանք ավելի մեծ վստահություն էր առաջացնում, քան տեղականը։ Առավել ևս, որ արտասահմանյան ապրանք ճարելը, մեղմ ասած, այդքան էլ հեշտ չէր:

Այդ ապրանքներից մեկն էլ լեգենդար «Մոնտանա» ձեռքի ժամացույցն էր, որը ԽՍՀՄ-ում մեծ հռչակ ուներ։ Նույնիսկ հիմա է այդ ժամացույցի լեգենդար դիզայնը օգտագործվում ժամացույցների շատ արտադրողների կողմից: «Մոնտանան» փոքրիկ ուղղանկյուն էկրանով թվային ժամացույց է մետաղական պատյանով և ապարանջանով։ Դա բավականին ծանր քաշ ունեցող փոքրիկ իր է, որի կողքերին 4 կոճակ կա: Ժամացույցի հետևի մասում բացված թևերով արծվի տեսքով փորագրությունը խոսում է այդ իրի՝ «արտասահմանյան արտադրության» մասին։

«Ամերիկյան» ապրանքների մեծ պահանջարկի պատճառով «Մոնտանայի» արժեքը այն ժամանակ կազմում էր մոտ 70 ռուբլի կամ սովորական խորհրդային մարդու ամսական աշխատավարձի մոտ կեսը (որոշ դեպքերում՝ նույնիսկ մի ամբողջ աշխատավարձ)։ Բնականաբար, ոչ բոլորը կարող էին իրենց թույլ տալ նման հաճույք։ Այդուամենայնիվ, «արտոնյալ» կրողներ կային, և նրանց թիվն այնքան էլ փոքր չէր: Շատերը գուցե զարմանան, թե ինչպե՞ս էր ԽՍՀՄ-ում այդքան մեծ քանակությամբ ամերիկյան ժամացույց հայտնվում, այն էլ՝ ոչ «չեկի խանութներում»: Իրականում ամբողջ հարցն այն է, թե որտեղ է արտադրվել այդ ժամացույցը: «Մոնտանա» ժամացույցի մեջ ամերիկյան է եղել միայն հետևի կափարիչի վրա դաջված արծվի պատկերի վերևի U.S.A. մակագրությունը, ոչ ավելին: Իսկ փաստացի այդ ժամացույցն արտադրվել է Չինաստանի ինչոր անհայտ գործարանում, հավանաբար՝ Հոնկոնգում:

Եվ, իհարկե, որևէ տեղ չկա արտադրողի լոգոն, ուստի անգամ հիմա անհնար է պարզել, թե կոնկրետ ո՞վ է ստեղծել այդ ապրանքը։ Ներկա ժամանակների համար ծանոթ պատկեր է, այնպես չէ՞: Այնուամենայնիվ, այդ փաստը, անշուշտ, չէր խանգարում խորհրդային մարդկանց գնել այդ իրը: Ի վերջո, այն հայտնի էր ոչ միայն իր ամերիկյան ծագման մասին լեգենդով, այլ նաև իր ֆունկցիոնալությամբ։ Ժամացույցում տեղադրվել էին մի քանի մեղեդիներ (8-ից 16-ը՝ կախված աքսեսուարի մոդելից և սերնդից), զարթուցիչ, վայրկյանաչափ, օրացույց և էկրանի հետին լույս։ Կրկնենք՝ ամեն մարդ չէ, որ կարող էր պարծենալ նման սարքով։ Այնուամենայնիվ, նրանք, որոնց հաջողվել է ժամանակին ձեռք բերել այն, դեռ սիրով են հիշում այն ժամանակները, երբ հիանում էին այդ գաջեթի նոր տեխնոլոգիաներով և հնարավորություններով:

Հասկանալի է, որ հիմա «Մոնտանա» ժամացույցներ չեն արտադրվում։ Հետևաբար, իննսունականների դարաշրջանի այդ լեգենդար ժամացույցները ներկայում ձեռք բերելու միակ միջոցը դրանք անհատներից գնելն է: Ընդ որում, այդ անտիկվարիատի գինը տատանվում է և կախված է ժամացույցի վիճակից։ Ամենից հաճախ դրանք վաճառում են ուղղակի որպես օգտագործված ապրանքներ։ Բայց կան նաև գնի վրա ազդող այլ գործոններ, օրինակ՝ ապարանջանը: Այն կարող է լինել օրիգինալ, կարող է լինել Casio-ից, երբեմն էլ մասնավոր անձինք վաճառում են ժամացույցն ընդհանրապես առանց ապարանջանի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

CNN-ը կանխատեսում է նավթի գների կտրուկ աճ՝ Թրամփի պատժամիջոցների պատճառով Էջմիածնում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել էԲանակցությունների նոր փուլ հնարավոր է միայն այն դեպքում, երբ մյուս կողմը պատրաստ լինի արդար միջուկային համաձայնագրի. ԱրաղչիՋոնի Դեփը Լոնդոնում բացել է արվեստի նոր ցուցահանդես՝ նվիրված ընտանիքին և անցյալին Յամալը գրառում է կատարել «Բարսելոնայի» 10 համարի մարզաշապիկը ստանալուց հետո Չինաստանը բացահայտել և կասեցրել է երկրից հազվագյուտ մետաղների անօրինական արտահանումըՎարչախմբի նպատակը մարդկանց վախի ու սարսափի մեջ պահելն է. Արմեն ՄանվելյանԼեբեդևը բացառել է Հայաստանի դուրս գալը ԱՊՀ-ից Դոլարն ու եվրոն թանկացել են Հայկական ազգային փառատոնին կցուցադրվի ԱրարատԲանկի «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմաշարըՍպասվում է +38․․․+40 աստիճան տաքություն Սեր առաջին հայացքից. Միլենա Վարդանյանի և Էնդրյուի սիրո պատմությունը Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայի պաշտպանական կարիքներն ու նոր համագործակցությունը Ուսուցչի միջին աշխատավարձը ոստիկանի աշխատավարձի կեսն է. Ատոմ ՄխիթարյանԿուբայի կառավարությունը խաղադրույք է կատարում արևային պարկերի վրա Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Սյունիքի մարզում կրակոցները չեն դադարում․ մանրամասներ Հանքագործի և մետալուրգի տոնական միջոցառումների մեկնարկը տրվեց «Արամ Խաչատրյան» տրիոյի համերգով Հայաստանի զրոյական կետը. հիշողության զnhաբերումը խաղաղության պատրանքի համար. Արա Այվազյան Վրաստանի իշխանությունները չեն ցանկանում իրենց պետականությունն ու ժողովրդի անվտանգությունը փոխել վիզայի հետ․ Մհեր Ավետիսյան Պետդեպի խոսնակը ոչ միանշանակ պատասխան է տվել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ դիրքորոշման վերաբերյալ «ՀայաՔվեն» տարածքային գրասենյակ բացեց Արաբկիրում Apple Pay-ով օնլայն վճարումների ընդունումը հասանելի է Ամերիաբանկի vPOS հաճախորդների համար Իշխանությունը սաստկացնելու է բռնաճնշումներն արցախցիների դեմ ԵՄ-ն հինգ տարի անց դեռ փող է խոստանում, բայց չի տալիս Փաշինյանը զգուշացրել է ՔՊ կլաններին Իշխանությունը մտադիր է չգրանցել Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը AKNEYE-ը՝ Harmony VII-ին Վթար է․ որոշ ժամանակ գազ չի լինի Շոյգուն ասել է, որ եթե Եվրոպան շարժվի դեպի ՌԴ, այնտեղ կգնի իր գերեզմանըՖասթ Բանկի հովանավորությամբ իրականացվել է տվյալագիտության և կիբերանվտանգության ամառային դպրոցՓաշինյանը ոչ մի լիազորություն չուներ և հիմա էլ չունի Արցախը ճանաչելու Ադրբեջանի մաս. Ավետիք Չալաբյան Փաշինյանի արածները հակառակ են մեր պետությանը. քաղաքացի Բելգիայի Ներկայացուցիչների պալատը լիագումար նիստում Ադրբեջանին դատապարտող բանաձև է ընդունել Եվրոպան մեզ առաջարկում է ոչ միայն տնտեսական հնարավորություններ, այլև արմատապես փոխել մեր հասարակության բարոյական կողմնորոշումը․ Մհեր Ավետիսյան Փաշինյանը մեկնում է արձակուրդ ՌԴ-ն Ուկրաինայում «կամավորների կոալիցիայի» բազմազգ ուժերի ստեղծման գաղափարն ընկալում է որպես ներխուժման ծրագիր․ ԶախարովաՄեծ Բրիտանիայում ծնվել են երեխաներ, որոնք կրում են 3 ծնողի ԴՆԹ Բրյուսելը չպետք է նմանվի խորհրդային Մոսկվային. Կոբախիձեն՝ ԵՄ-ից ուղարկված նամակի մասինՌԴ-ի և Չինաստանի միջև ճոպանուղի կկառուցվի Չկա դրական աճ դեպի Իրան արտահանման ծավալների մեջՅամալը երկարաձգեց պայմանագիրը «Բարսելոնայի» հետ 66-ամյա գյումրեցու տնակի կտուրում մարիխուանա է հայտնաբերվել Կոտայքում «Ford Fusion»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ապա ծառին ու գլխիվայր շրջվել. կա տուժած«Լավ սովորիր, որ լավ ապրես». Փաշինյանը կառավարության նիստին այս կարգախոսով պաստառ էր բերել. այն կփակցվի դպրոցներումԾնունդով Վանաձորից հայ մոդելը Հռոմում մասնակցել է Dolce & Gabbana-ի շքեղ ցուցադրությանը (լուսանկարներ, տեսանյութ)Հունիսին գրանցվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտման 625 դեպք 1997 թվականից հետախուզվող կինը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Աշխարհահռչակ երաժիշտներն ու հայ երաժշտասերները՝ մեկ հարկի տակ. Ամերիաբանկը՝ Կապան Ֆեստի կողքին 4 ամուսնությունից հետո Ջենիֆեր Լոպեսը ակնարկել է, որ այլևս չի հավատում ամուսնությանը