Երևան, 15.Հոկտեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Ռուսաստանը պարզապես օգտագործվում է, մինչդեռ Թուրքիան Հարավային Կովկասն արդեն տեսնում է որպես իր նահանգ». «Փաստ» Հեծանվորդի օրագիրը. ո՞ւմ են ուղղված Փաշինյանի լուսանկարները Մոսկվայից. «Փաստ» «Եթե չվերադարձա, մամայիս ու պապայիս կասեք, որ իրենց շատ եմ սիրում». Հակոբ Սողոյանը զոհվել է հոկտեմբերի 7-ին Ջրականում. «Փաստ» Հնարավո՞ր է, արդյոք, ակնկալել լուրջ բեկում. «Փաստ» Հայաստանի դեմ տեղեկատվական գրոհների բաց ճանապարհը. «Փաստ» «Այդ մարդու հետագա պաշտոնավարումը վտանգելու է մեր ազգային, պետական շահերի սպասարկումը». «Փաստ» Կգործարկվի ձերբակալված անձանց խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական արձանագրման պիլոտավորման ծրագիրը. նախագիծ. «Փաստ» Ոչ միայն իրավունք է, այլև պարտավորություն. «Փաստ» Բրնձողները.... «Փաստ» Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»


ԵՄ անդամակցության «թատրոնը»՝ տարածաշրջանային իրադարձությունների ֆոնին. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին ընդգծված արևմտամետ քարոզչություն իրականացնող հայաստանյան մի քանի միավորներ դիմեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ԵՄ անդամակցության հարցով ստորագրահավաքի հնարավորություն ստանալու համար, որը պետք է հանգուցալուծվի հանրաքվեի անցկացմամբ։ «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված իրավակարգավորման համաձայն, ԿԸՀ-ն տասն աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է նախաձեռնող խմբին և նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչին կամ մերժում է գրանցումը, եթե օրենքով սահմանված պահանջները պահպանված չեն: Եթե հանձնաժողովը տասնօրյա ժամկետում գրանցի նախաձեռնող խմբին, ապա նրանք, Սահմանադրության համաձայն, կունենան 60 օր՝ անհրաժեշտ 50 հազար ստորագրությունը հավաքելու և իրենց հեղինակած՝ «Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի» մասին օրինագիծը խորհրդարան ներկայացնելու համար:

Փորձագիտական շրջանակներում կարծում են, որ հարցը հանրաքվեի չի հասնի, քանի որ, բացի նրանից, որ գործընթացն իր տրամաբանական ավարտին չի հասնի, Եվրամիության անդամակցության հարցով հանրաքվեն Հայաստանում կլինի ապօրինի։ Մեր երկիրը նույնիսկ չի էլ դիմել ԵՄ-ին անդամակցության համար, թեկնածուի կարգավիճակ էլ չունի։ Եթե Հայաստանը անդամակցության հարցով դիմած լիներ ԵՄ-ին, կմեկնարկեին համապատասխան բանակցությունները, որոնք իրենց հանգուցալուծումը կստանային անդամակցելու վերաբերյալ միջազգային պայմանագրի ստորագրմամբ։ Միայն դրանից հետո հարցը, ինչպես նախատեսված է Սահմանադրությամբ, պետք է դրվեր հանրաքվեի: Մյուս կողմից էլ՝ դեռ հարց է, թե տվ յալ պահին արդյո՞ք ԵՄ-ն պատրաստ է Հայաստանին ընդունել իր կազմում։

Համենայն դեպս, Հայաստանին իր կազմում ընդգրկելու ուղղությամբ եվրոպական համայնքի կողմից հստակ քայլեր չկան։ Այս պայմաններում ԿԸՀ դիմելու նշյալ ուժերի քայլից, ըստ շատ փորձագետների, ընդամենը «պակազուխայի» հոտ է գալիս, երբ արևմտյան գոծընկերներին ցանկանում են ինչ-որ գործընթաց ցույց տալ, իսկ իրականում արդյունքներն արդեն կանխորոշված են։ Վերջապես, որքան էլ որևէ վատ բան չկա դեպի Եվրամիություն ձգտելու ցանկության մեջ, նույնիսկ ընդհակառակը՝ ցանկացած երկիր պետք է գտնի համագործակցության և ինտեգրման «խողովակներ», այս ամենն առնվազն տարօրինակ է այն պարագայում, երբ մեր տարածաշրջանը գրեթե ամբողջությամբ թեքվում է դեպի զարգացող երկրների տնտեսական ակումբ՝ ԲՐԻԿՍ։ Հայաստանի առևտրային հիմնական գործընկեր Ռուսաստանն այս կազմակերպության հիմնադիր անդամ է։ Իսկ Հայաստանը Ռուսաստանի հետ փոխկապակցված է նաև ԵԱՏՄ-ի շուկայական մեխանիզմներով։

Անցյալ տարի էլ մեր հարևան Իրանը, որի հետ ևս Հայաստանը սերտ տնտեսական կապեր ունի, դարձավ ԲՐԻԿՍ-ի անդամ։ Այս կազմակերպության անդամ է նաև Հնդկաստանը, որի հետ հարաբերությունները զարգանում են, ու Հայաստանը մեծ քանակությամբ սպառազինություններ է գնում։ Միաժամանակ Իրանի ու Հնդկաստանի հետ համագործակցությունը շատ կարևոր է նաև Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի (Հնդկաստանից պետք է հասնի Չաբահար նավահանգիստ, ապա Հայաստանով ու Վրաստանով դեպի Սև ծով ու ավարտվի Եվրոպայում) կյանքի կոչման տեսանկյունից։ Ուշագրավ է, որ օրերս պաշտոնապես ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել Թուրքիան, որը Արևմուտքի հետ համագործակցության մեծ փորձ է կուտակել։ Հայտն, ամենայն հավանականությամբ, քննարկվելու է հոկտեմբերին Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին:

35 տարուց ավելի Թուրքիան բանակցում է ԵՄ-ի հետ, բայց այդպես էլ չի կարողանում անդամակցել այդ կառույցին։ Եվրամիությունը ժամանակի ընթացքում որոշակի պահանջներ է դնում Անկարայի առաջ, որոնք Թուրքիան չի կատարում: Բայց, այսքանով հանդերձ, Էրդողանը ժամանակ առ ժամանակ հայտարարում է, թե ԵՄ-ին լիիրավ անդամակցությունը շարունակում է մնալ Թուրքիայի ռազմավարական նպատակը՝ թերևս հաշվի առնելով, որ ԵՄ-ն խոշորագույն շուկա է Թուրքիայի համար։ Չնայած, նա ոչ մեկ անգամ առիթ ունեցել է հայտարարել, թե այդ նպատակը այնքան «կենսական» չէ, որքան, ասենք, 20 կամ նույնիսկ 10 տարի առաջ: Բայց քանի որ վերջին տարիներին ԵՄ-ի տնտեսությունը լճացման փուլում է՝ հիմնականում Արևմուտք-Ռուսաստան առճակատմամբ պայմանավորված, ապա Թուրքիան իր տնտեսական վեկտորը ուղղում է դեպի ԲՐԻԿՍ, որի երկրներն ահռելի տնտեսական ներուժ ունեն, ու թուրքական տնտեսությունը կարող է օգտվել նրանց հետ համագործակցության պտուղներից։

Բացի դրանից, ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հարցը այնպիսի բարդ ընթացակարգեր չի նախատեսում, ինչպես ԵՄ-ին անդամակցելու դեպքում է։ Եվ եթե ԵՄ-ն որոշակի առումով ինքնիշխան լիազորությունների վերպետական պատվիրակում է նախատեսում բրյուսել յան կառույցներին, ապա ԲՐԻԿՍ-ն առավել ճկուն է՝ գործելով փոխհամաձայնության դաշտում։ Մյուս կողմից էլ՝ ուշագրավ է, որ եվրոպական երկրներին էներգակիրներ մատակարարելով հանդերձ՝ Ադրբեջանն է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու ձգտումներ ցուցաբերում։ Եվ որպեսզի Հայաստանը տարածաշրջանում միայնակ չմնա, ապա պետք է լրջորեն մտածի նշյալ հանգամանքների մասին՝ դուրս գալով «թատերական» բեմականացումներից և վերադառնալով «ռեալպոլիտիկի» դաշտ։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Հայաստան-Արցախ» ՀԵՄ-ի «խաղային լիգան» կազմակերպում է ֆուտզալի առաջնություն 4-րդ ftNFT ֆիջիթալ սփեյսը Ground Zero-ի հետ համագործակցությամբ` Աբովյան 3 հասցեում 4-րդ ftNFT ֆիջիթալ սփեյսը Ground Zero-ի հետ համագործակցությամբ` Աբովյան 3 հասցեում Արցախի հանձնման մեղավորների անուն-ազգանունները հստակ են․ Մենուա Սողոմոնյան ԵԱՏՄ օգուտները և ՀՀ իշխանությունների վարքը «Քաղպայմանագիրը» ուժայինների դեմ նոր «օպերացիաներ» է մշակում Հաճախորդը միշտ ուշադրության կենտրոնում է․ IDBank ՄԻԵԴ-ը մեր հայցը անմիջապես ընդունել է վարույթ, տեղեկացրել ենք «ուժային» գործողությունների մասին. տեսանյութ Կալանքը որպես խափանման միջոց ուղիղ չարաշահվում է և այն որևէ առնչություն չունի դրա օրենսդրական հիմքերի և նպատակների հետԲառացիորեն ձեռքով պատրաստվող խմիչք՝ շատ հարուստների համար. «Փաստ»Պահպանե՛նք Աստծուց պարգև ստացած մեր ինքնությունը. Մհեր ԱվետիսյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Շահագործման է հանձնվել աշխարհի ամենաերկար նավթամուղային համակարգը. «Փաստ»Սվերդլովսկի մարզում գործարկվել են առաջին խոշոր արևային էլեկտրակայանը՝ 126 ֆուտբոլային դաշտերի մակերեսով «Ռուսաստանը պարզապես օգտագործվում է, մինչդեռ Թուրքիան Հարավային Կովկասն արդեն տեսնում է որպես իր նահանգ». «Փաստ»Հայ–հնդկական մշակութային օրերը իրականացվել է «ԶՊՄԿ» ՓԲԸ Քաջարանի Մշակույթի պալատի և «Քաջարան կինոթատրոն»-ի նախաձեռնությամբ «Դոմուս» խանութ սրահում տեղի ունեցած հրդեհի օրը ՀԷՑ պատասխանատվության տիրույթում որևէ անջատում կամ լարման շեղում չի գրանցվելՊետք է համառ և տքնաջան աշխատել, որպեսզի մեր երկիրը երբեք չվերածվի մեկ կուսակցության դիկտատուրայի. Ավետիք Չալաբյան Մենք պետք է մտածենք նոր ճանապարհների և մյուս ենթակառուցվածքների մասին, սակայն ոչ ի հաշիվ մեր ազգային շահերի. Գագիկ Ծառուկյան Հեծանվորդի օրագիրը. ո՞ւմ են ուղղված Փաշինյանի լուսանկարները Մոսկվայից. «Փաստ»Արցախի լուծարման մասին հրամանագիրն առոչինչ է, չունի իրավաբանական ուժ, ստորագրվել է ժողովրդի բնաջնջման սպառնալիքի ներքո. ՀայաՔվե«Եթե չվերադարձա, մամայիս ու պապայիս կասեք, որ իրենց շատ եմ սիրում». Հակոբ Սողոյանը զոհվել է հոկտեմբերի 7-ին Ջրականում. «Փաստ»Հնարավո՞ր է, արդյոք, ակնկալել լուրջ բեկում. «Փաստ»Հայաստանի դեմ տեղեկատվական գրոհների բաց ճանապարհը. «Փաստ»«Այդ մարդու հետագա պաշտոնավարումը վտանգելու է մեր ազգային, պետական շահերի սպասարկումը». «Փաստ»Կգործարկվի ձերբակալված անձանց խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական արձանագրման պիլոտավորման ծրագիրը. նախագիծ. «Փաստ»Ոչ միայն իրավունք է, այլև պարտավորություն. «Փաստ»Բրնձողները.... «Փաստ»Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»Ի՞նչ հետևանք կունենա ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի հարցով ստորագրահավաքը. «Փաստ»48 համարի ավտոբուսը բախվել է շինության պատի, կան տուժածներ ԱՄՆ-ն հակահրթիռային պաշտպանության THAAD համակարգ և զորքեր կուղարկի Իսրայել Նոյեմբերի 1-ից տրանսպորտից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոցի առկայությունը կամQR կոդով վճարումը․ Հայկ ԿոստանյանԸստ Wildberries-ի ղեկավարի՝ ամուսինն է 37 մլն ռուբլի գողացողը (տեսանյութ)Ջասթին Բիբերը Շոն «Դիդդի» Քոմբսի սկանդալի պատճառով մեկուսացել է ընկերներից Էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի շրջանակում ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 317 հատՓեզեշքիանն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը Գազայում և Լիբանանում Ծանրամարտի գեղեցկությունը նրանում է, որ փառքի հասնելուց հետո բոլորին գեղեցիկ ձևով ցույց ես տալիս այն դժվարությունները, որոնց միջով անցել ես. ԽուրշուդյանՆերկայացվել է Ազնավուրի «Կյանքը Շառլի աչքերով» գրքի հայերեն տարբերակըՎրաստանում այսօր 2 երկրաշարժ է տեղի ունեցել «Համահայկական ճակատ» կուսակցության անդամները իրազեկման երթ են իրականացրելԵրևանում և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հայտնաբերվել է զինծառայող Աղասի Դալլաքյանի մարմինը՝ հրազենային վնասվածքով AI Conf 2024-ին Ակբան ներկայացրել է արհեստական բանականության ոլորտում իր ձեռքբերումներըվՍրանք են իրական փաստերը որ պետք է իմանալ. ՇարմազանովՆախագահ Սերժ Սարգսյանից իշխանությունը չզավթվելու պարագայում, այսօր Հայաստանը կլիներ տարածաշրջանային զարգացումների թիվ մեկ շահառուն և գլխավոր գործոնը, և ոչ թե մուրացիկի և ուրացողի խայտառակ վիճակում՝ ինչպիսին որ հիմա է․ Արտակ ԶաքարյանFastex-ը ՝ Future Economy Summit-ի հովանավոր․ լավագույն աշխատանքները կպարգևատրվեն FTN-ներով Հեծանվասպորտի Հայաստանի չեմպիոնները Վերականգնվող էներգիայի աղբյուրների բաժինը հասել է ռեկորդային 33 տոկոսի Ֆրանսիական գրականության շունչը Հայաստանում. Ֆրանկոֆեստ