Երևան, 15.Հոկտեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Ռուսաստանը պարզապես օգտագործվում է, մինչդեռ Թուրքիան Հարավային Կովկասն արդեն տեսնում է որպես իր նահանգ». «Փաստ» Հեծանվորդի օրագիրը. ո՞ւմ են ուղղված Փաշինյանի լուսանկարները Մոսկվայից. «Փաստ» «Եթե չվերադարձա, մամայիս ու պապայիս կասեք, որ իրենց շատ եմ սիրում». Հակոբ Սողոյանը զոհվել է հոկտեմբերի 7-ին Ջրականում. «Փաստ» Հնարավո՞ր է, արդյոք, ակնկալել լուրջ բեկում. «Փաստ» Հայաստանի դեմ տեղեկատվական գրոհների բաց ճանապարհը. «Փաստ» «Այդ մարդու հետագա պաշտոնավարումը վտանգելու է մեր ազգային, պետական շահերի սպասարկումը». «Փաստ» Կգործարկվի ձերբակալված անձանց խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական արձանագրման պիլոտավորման ծրագիրը. նախագիծ. «Փաստ» Ոչ միայն իրավունք է, այլև պարտավորություն. «Փաստ» Բրնձողները.... «Փաստ» Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»


Խաղաղության պայմանագրի մեծացող փուչիկը. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախյան երկրորդ պատերազմից հետո՝ արդեն 4 տարի շարունակ ՀՀ իշխանությունները մեր հասարակությանը նախապատրաստում են «խաղաղության դարաշրջանին»։ Բայց Փաշինյանը բազմիցս հայտարարել է, թե նույնիսկ այդ պարագայում չի երաշխավորում, որ իրական խաղաղություն է լինելու, ուղղակի իրենց հանձնառությունն է չշեղվել խաղաղության օրակարգից։ Ու եթե նախկինում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ու խաղաղության հաստատման օրակարգի հիմնական հարցը վերաբերում էր Արցախյան հակամարտությանը, ապա ներկայում Արցախյան հիմնախնդիրն ընդհանրապես խաղաղության օրակագից դուրս է եկել։ ՀՀ իշխանությունները ամեն ինչ անում են, որ գոնե ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, որ հետո հանրությանը ցույց տան, թե՝ տեսեք, խաղաղության ճանապարհին հաջողություններ են արձանագրում, կեցցեն իրենք։

Դրա համար էլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում հայտարարում էր, թե իրենք Ադրբեջանին առաջարկել են վերցնել բոլոր համաձայնեցված հոդվածները և դա ստորագրել որպես խաղաղության պայմանագիր։ Բայց պետք է նկատի ունենալ, որ եթե նույնիսկ կնքվի էլ նման պայմանագիր, ապա Ադրբեջանի համար այն կարող է լինել ընդամենը թղթի կտոր։ Նույնիսկ Տավուշում իրականացված սահմանազատումը և սահմանաքարերի տեղադրումը երաշխիք չէ, որ Ադրբեջանը Տավուշի հատվածից ևս ագրեսիայի չի դիմի։ Փաշինյանը վերջերս Կիրանցի դպրոց կատարած այցելության ժամանակ փորձում էր համոզել, թե վտանգ չկա, երկու կողմից էլ սահմանապահներ են կանգնած։ Բայց սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդկանց շրջանում անվտանգության հետ կապված վստահություն, բնականաբար, չկա։ Ու այդ բնակիչներից շատերն ուղղակի հեռանում են։ Առանց չափազանցնելու կարելի է նշել, որ սահմանամերձ բնակավայրերը կանգնած են դատարկվելու վտանգի առաջ։

Վտանգի զգացողությունը հատկապես սուր է, երբ Ադրբեջանը բացահայտ ցույց է տալիս, որ իրեն ոչ թե խաղաղության պայմանագիր է պետք, այլ նոր կապիտուլ յացիա։ Դրա համար էլ Բաքվից հայտարարություններ են հնչում, թե հայկական կողմը փորձում է որոշ կետեր պայմանագրից դուրս թողնել։ Դրան հետևում է ադրբեջանական պահանջների շարքը։ Ադրբեջանի ղեկավարությունը տևական ժամանակ է, ինչ ընդգծում է, թե խաղաղության պայմանագրի կնքման համար Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը։ Դրան զուգահեռ առաջ է տարվում ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու հարցը։ Իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ավելի հեռուն է գնում՝ հայտարարելով, թե սահմանափակումներ պետք է կիրառվեն Հայաստանի զինված ուժերի նկատմամբ։ Ու եթե նույնիսկ այս պահանջներն էլ Հայաստանը բավարարի, դրանց նոր պահանջներ են հետևելու։

Քանի որ բանակցություններն ընթանում են երկկողմ ձևաչափով՝ առանց միջնորդների, Ադրբեջանն իրեն ավելի ազատ է զգում և, տեսնելով ՀՀ իշխանությունների զիջողականությունը, փորձում է ճնշել այնքան, ինչքան հնարավոր է։ Մինչ այդ այլ ուղերձներ են հնչում արտաքին դերակատարների կողմից։ Ընդհանուր առմամբ, թե՛ Ռուսաստանից և թե՛ ԱՄՆ-ից խոսում են արցախցիների վերադարձն ապահովելու անհրաժեշտության մասին։ Ու ռուսական կողմն անգամ ակնարկում է նոյեմբերի 9-ի հայտարարության վերականգնման մասին, երբ նորից կգործարկվի Լաչինի միջանցքը, կապահովվի արցախցիների վերադարձը, և նրանց անվտանգության ապահովման համար պայմաններ կստեղծվեն։ Պատահական չէ նաև, որ ռուսական կողմը Ստեփանակերտում հյուպատոսություն բացելու նպատակներ ունի։

Իսկ ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրին՝ Ֆրանսիային, ապա պարզ է, որ Փարիզն արցախահայության վերադարձի ու նրանց իրավունքների պաշտպանության կողմից է հանդես գալիս։ Նման շեշտադրումներ են արվում նաև ԵՄ պաշտոնյաների կողմից։ Ստացվում է, որ այս հարցում Արևմուտքի ու Ռուսաստանի մոտեցումները հանընկնում են։ Մնում է միայն թեմային ընթացք տրվի ու համապատասխան միջազգային մեխանիզմներ ստեղծվեն արցախահայերի իրավունքների վերականգնման համար։ Սակայն զարմանալին այն է, որ հայկական կողմից որևէ արձագանք չկա միջազգային խաղացողների այս հայտարարություններին։ ՀՀ իշխանությունները չեն ցանկանում ընդունել իրենց ուղղված գնդակի փոխանցումը ու շարունակում են ընդգծել, թե երկկողմ ձևաչափով բանակցություններն արդյունավետ են։ Ավելին, նրանք պնդում են, թե անիրատեսական են համարում Արցախ վերադարձը: Խոսուն փաստ է, այնպես չէ՞...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արցախի հանձնման մեղավորների անուն-ազգանունները հստակ են․ Մենուա Սողոմոնյան ԵԱՏՄ օգուտները և ՀՀ իշխանությունների վարքը «Քաղպայմանագիրը» ուժայինների դեմ նոր «օպերացիաներ» է մշակում Հաճախորդը միշտ ուշադրության կենտրոնում է․ IDBank ՄԻԵԴ-ը մեր հայցը անմիջապես ընդունել է վարույթ, տեղեկացրել ենք «ուժային» գործողությունների մասին. տեսանյութ Կալանքը որպես խափանման միջոց ուղիղ չարաշահվում է և այն որևէ առնչություն չունի դրա օրենսդրական հիմքերի և նպատակների հետԲառացիորեն ձեռքով պատրաստվող խմիչք՝ շատ հարուստների համար. «Փաստ»Պահպանե՛նք Աստծուց պարգև ստացած մեր ինքնությունը. Մհեր ԱվետիսյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Շահագործման է հանձնվել աշխարհի ամենաերկար նավթամուղային համակարգը. «Փաստ»Սվերդլովսկի մարզում գործարկվել են առաջին խոշոր արևային էլեկտրակայանը՝ 126 ֆուտբոլային դաշտերի մակերեսով «Ռուսաստանը պարզապես օգտագործվում է, մինչդեռ Թուրքիան Հարավային Կովկասն արդեն տեսնում է որպես իր նահանգ». «Փաստ»Հայ–հնդկական մշակութային օրերը իրականացվել է «ԶՊՄԿ» ՓԲԸ Քաջարանի Մշակույթի պալատի և «Քաջարան կինոթատրոն»-ի նախաձեռնությամբ «Դոմուս» խանութ սրահում տեղի ունեցած հրդեհի օրը ՀԷՑ պատասխանատվության տիրույթում որևէ անջատում կամ լարման շեղում չի գրանցվելՊետք է համառ և տքնաջան աշխատել, որպեսզի մեր երկիրը երբեք չվերածվի մեկ կուսակցության դիկտատուրայի. Ավետիք Չալաբյան Մենք պետք է մտածենք նոր ճանապարհների և մյուս ենթակառուցվածքների մասին, սակայն ոչ ի հաշիվ մեր ազգային շահերի. Գագիկ Ծառուկյան Հեծանվորդի օրագիրը. ո՞ւմ են ուղղված Փաշինյանի լուսանկարները Մոսկվայից. «Փաստ»Արցախի լուծարման մասին հրամանագիրն առոչինչ է, չունի իրավաբանական ուժ, ստորագրվել է ժողովրդի բնաջնջման սպառնալիքի ներքո. ՀայաՔվե«Եթե չվերադարձա, մամայիս ու պապայիս կասեք, որ իրենց շատ եմ սիրում». Հակոբ Սողոյանը զոհվել է հոկտեմբերի 7-ին Ջրականում. «Փաստ»Հնարավո՞ր է, արդյոք, ակնկալել լուրջ բեկում. «Փաստ»Հայաստանի դեմ տեղեկատվական գրոհների բաց ճանապարհը. «Փաստ»«Այդ մարդու հետագա պաշտոնավարումը վտանգելու է մեր ազգային, պետական շահերի սպասարկումը». «Փաստ»Կգործարկվի ձերբակալված անձանց խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական արձանագրման պիլոտավորման ծրագիրը. նախագիծ. «Փաստ»Ոչ միայն իրավունք է, այլև պարտավորություն. «Փաստ»Բրնձողները.... «Փաստ»Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»Ի՞նչ հետևանք կունենա ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի հարցով ստորագրահավաքը. «Փաստ»48 համարի ավտոբուսը բախվել է շինության պատի, կան տուժածներ ԱՄՆ-ն հակահրթիռային պաշտպանության THAAD համակարգ և զորքեր կուղարկի Իսրայել Նոյեմբերի 1-ից տրանսպորտից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոցի առկայությունը կամQR կոդով վճարումը․ Հայկ ԿոստանյանԸստ Wildberries-ի ղեկավարի՝ ամուսինն է 37 մլն ռուբլի գողացողը (տեսանյութ)Ջասթին Բիբերը Շոն «Դիդդի» Քոմբսի սկանդալի պատճառով մեկուսացել է ընկերներից Էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի շրջանակում ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 317 հատՓեզեշքիանն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը Գազայում և Լիբանանում Ծանրամարտի գեղեցկությունը նրանում է, որ փառքի հասնելուց հետո բոլորին գեղեցիկ ձևով ցույց ես տալիս այն դժվարությունները, որոնց միջով անցել ես. ԽուրշուդյանՆերկայացվել է Ազնավուրի «Կյանքը Շառլի աչքերով» գրքի հայերեն տարբերակըՎրաստանում այսօր 2 երկրաշարժ է տեղի ունեցել «Համահայկական ճակատ» կուսակցության անդամները իրազեկման երթ են իրականացրելԵրևանում և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հայտնաբերվել է զինծառայող Աղասի Դալլաքյանի մարմինը՝ հրազենային վնասվածքով AI Conf 2024-ին Ակբան ներկայացրել է արհեստական բանականության ոլորտում իր ձեռքբերումներըվՍրանք են իրական փաստերը որ պետք է իմանալ. ՇարմազանովՆախագահ Սերժ Սարգսյանից իշխանությունը չզավթվելու պարագայում, այսօր Հայաստանը կլիներ տարածաշրջանային զարգացումների թիվ մեկ շահառուն և գլխավոր գործոնը, և ոչ թե մուրացիկի և ուրացողի խայտառակ վիճակում՝ ինչպիսին որ հիմա է․ Արտակ ԶաքարյանFastex-ը ՝ Future Economy Summit-ի հովանավոր․ լավագույն աշխատանքները կպարգևատրվեն FTN-ներով Հեծանվասպորտի Հայաստանի չեմպիոնները Վերականգնվող էներգիայի աղբյուրների բաժինը հասել է ռեկորդային 33 տոկոսի Ֆրանսիական գրականության շունչը Հայաստանում. Ֆրանկոֆեստ Եվրաքվեին պաշտոններ են խոստացել Պետրակովը խնդիրը չէր, հետևանքն էր. ՀՖՖ ղեկավարությունը պետք է պատժվի Վարչախումբը ժողովրդին պատրաստում է նոր պատերազմի