Երևան, 20.Հուլիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստան և Ադրբեջան. մենք այնտեղ հրաշք ենք գործել. Թրամփ Հայաստանում ձևավորվում է դաշինք՝ ընդդեմ Փաշինյանի. «Փաստ» Ոչ մի բացառիկ նշանակություն. ինչո՞ւ էր, ի վերջո, «կանչվել» Բրյուսել. «Փաստ» «Ամենադաժանն այն է, որ ծնողը գիշերը գլուխը դնում է բարձին ու երազում քնի մեջ իր բալին տեսնելու մասին». ավագ գնդացրորդ Աշոտ Խաչատրյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Մատաղիսում. «Փաստ» Ինչո՞ւ են կարևոր արաբական աշխարհի ուղղությամբ շեշտադրումները. «Փաստ» Արցախն ուրանալու և հանձնելու ինքնախոստովանությունը. «Փաստ» «Չկա «Խաղաղության խաչմերուկ», կա ընդամենը մեկ խնդիր՝ ո՞վ է վերահսկելու Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը». «Փաստ» Կարևորը՝ մնա իշխանության, իսկ թե ինչ կլինի Հայաստանի հետ, նրան չի էլ հետաքրքրում. «Փաստ» Բնակիչներին նվիրատվությամբ կտրամադրվեն իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները. նախագիծ. «Փաստ» Երբ մի գրագետ, մի խելոք, մի կազմակերպված խոսքն արդեն «արտառոց» է. «Փաստ»


Ինչպիսի՞ պատմություն ունի սալօջախ–վառարանը. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խոհանոցում հիմնական ու ամենակարևոր պարագան, երևի թե, վառարանն է, հիմա՝ սալօջախը։ Այն անցել է էվոլ յուցիայի երկար ճանապարհ, մինչև մեզ ծանոթ ձևին հասնելը: Կրակը ժամանակին դարձել է մարդկության սոցիալական էվոլ յուցիայի կարևոր պահ: Հին ժամանակներից մարդիկ կրակի օգնությամբ համեղ ուտելիքներ են պատրաստել, տաքացել, պաշտպանվել գիշատիչ կենդանիներից։ Ժամանակի ընթացքում վառարանների կարիք է առաջացել, քանի որ բաց կրակն ունի բազմաթիվ թերություններ և անարդյունավետ է։ Առաջին վառարանները պատրաստվել են խոր փոսերի տեսքով, որոնց ներքևում կրակ է վառվել, իսկ վերևում դրվել են կաթսաներ կամ խորովել կենդանու միս։ Ավելի ուշ ջերմության ավելի լավ փոխանցման համար հողե վառարանները պատել են կավե շաղախով և շարել քարով։

Վառարանի ամբողջ մուրն ու ծուխը մնացել է տանը, ուստի ածխածնի օքսիդից մահացության բարձր ցուցանիշ է եղել։ Ծխնելույզները հայտնվել են շատ ավելի ուշ՝ միայն XII դարում։ Վերածննդի դարաշրջանում տեղի է ունեցել գործառույթների տարանջատում. հյուրասենյակում տաքանալու համար բուխարի են սարքել, իսկ վառարանը, այսինքն՝ փաստացի արդեն սալօջախը տեղափոխել են խոհանոց։ Սկզբից վերջինիս մակերեսը ծածկվել է սրբատաշ քարերով, ապա՝ մետաղյա թիթեղներով։ 1742 թվականին հայտնվել է փոքր մետաղական վառարանը։ Դրա ստեղծողը եղել է ամերիկացի քաղաքական գործիչ և գյուտարար Բենջամին Ֆրանկլինը։ Նման վառարանը ծառայում էր միայն տարածքը տաքացնելու համար, իսկ ավելի մեծածավալ վառարանները դեռ օգտագործվում էին սնունդ պատրաստելու համար։

1800 թվականին Բենջամին Թոմփսոնը ստեղծել է առաջին չուգունե վառարանը։ Այն ջեռուցվում էր ածուխով։ Հաջորդը եղել է «Ռեյնջմաստեր» վառարանը, որը միայն մի փոքր ավելի մեծ էր, քան ժամանակակից վառարաններն են: Այդ գյուտի համար Ուիլ յամ Ֆլավելը Լոնդոնի միջազգային ցուցահանդեսում ստացել է տասնհինգ մեդալ: «Ռեյնջմաստերի» տարբերակիչ առանձնահատկություններն էին միաժամանակ պատրաստելու մի քանի ռեժիմները և վառելիքի խնայողության առկայությունը: 20-րդ դարի սկզբին վառարաններն արդեն պատրաստվում էին պողպատից՝ ծածկված էմալով, և ունեին չորս այրիչ։ Առաջին գազօջախը ստեղծվել է 1825 թվականին բանվոր Ջեյմս Շարփի կողմից։ Նա դա հորինել էր կնոջ աշխատանքը հեշտացնելու համար, ուստի առաջին օրինակը տեղադրել էր իր տանը։

Գազօջախների շահագործման ժամանակ հաճախ են նկատվել դժբախտ պատահարներ՝ գազի հետ ոչ ճիշտ վարվելու պատճառով։ Ուստի, գազօջախների մասսայական արտադրությունը սկսվել է միայն 1836 թվականին, սակայն բնական գազի բարձր գնի պատճառով դրանք այնքան էլ տարածված չէին Եվրոպայում։ Իրավացիորեն դրանք կարողացան գնահատել միայն Միացյալ Նահանգների բնակիչները, որոնք չունեին այդ բնական ռեսուրսի պակասը։ Ամերիկայում տասը տարվա ընթացքում արտադրվել է ավելի քան տասնչորս միլիոն գազօջախ։ Հետագայում Կանադայում 1883 թվականին ստեղծվել է էլեկտրական վառարանը, որը համարվում է ներկայիս վառարանների նախատիպը։ Դրա զանգվածային արտադրությունը սկսվել է 25 տարի անց Էմիլ Ռոտենաուի կողմից: Սովորական այրիչների փոխարեն օգտագործվել են մետաղական թիթեղներ, որոնք դրվել են վառարանի ոտքերի վրա։

Դրանք կերակուր պատրաստելու ժամանակ ծառայել են որպես հենարան։ Այդ սարքը ավելի քան կես ժամ տաքացվում էր հոսանքով և էժան չէր, չնայած դրան, այն գնել ցանկացողներին վերջ չկար։ 1945 թվականին ամերիկացի ֆիզիկոս Պերսի Սփենսերն էլ հայտնագործել է միկրոալիքային վառարանը։ Առաջին սարքերը տեղադրվել են բանակային ճաշարաններում։ Միկրոալիքային վառարանները մեծ ու ծանր էին։ Ճապոնացի գիտնականները դրանք կատարելագործել են՝ ավելացնելով պտտվող ափսե և ինտեգրված կառավարման համակարգ։ Ներկայում մեր նախնիների ջանքերի շնորհիվ յուրաքանչյուր տնային տնտեսուհի խոհանոցում ունի անփոխարինելի օգնական՝ վառարան–սալօջախ, որը ներդաշնակ է խոհանոցի մեջ և կատարում է իր հիմնական գործառույթը, այն է՝ սնունդ պատրաստելը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ալիևը իր ցինիկ պահվածքի դիմաց Հայաստանից միշտ երկու մեսիջ պետք է հստակ ստանա. Մհեր ԱվետիսյանՄինաս Ավետիսյան. Մեկ արվեստագետ՝ աշխարհի ողջ ձանձրույթի դեմ «Նյուքասլ Յունայթեդը» 150 միլիոն ֆունտ ստերլինգ է պահանջում Ալեքսանդր Իսակի համար Ալիևը հայտարարել է Իրանի հետ հարաբերությունների «շատ բարձր» մակարդակի մասին և պատմել «Արաքս» միջանցքի մասինՍաուդյան Արաբիայում կյանքից հեռացել է «քնած արքայազնը», որը 20 տարի անցկացրել է կոմայի մեջԵրևանում Infinity-ն պայթել է ընթացքի ժամանակ. նախաձեռնվել է քրեական վարույթ «սպանության փորձ» հատկանիշներով ՌԴ ՀՕՊ համակարգերը խոցել են 93 ԱԹՍ Կոտայքում ոչ սթափ վիճակում գտնվող 35-ամյա վարորդը «Tesla»-ով բախվել է կայանված «Mercedes»-ին, ապա գազատար խողովակինՕմսկի նավթավերամշակման գործարանում գործարկվել է արևային էլեկտրակայանԶախարովան հայտնի հիփ-հոփ կատարողի հետ երգ է ձայնագրել Հայաստան և Սամվել Կարապետյան. պայքար ազատության համար, պայքար մահվան դեմ. Արտյոմ Խաչատրյան Երբեք մի համաձայնվեք օկուպացիային․ Ալիևի խորհուրդը Ուկրաինային Լոռու Սարատովկա գյուղում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ծառերի ու թփերի մեջՁերբակալվել է ավտոմեքենաներից գողություններ արած երիտասարդ Հունգարիան չի հաստատի ԵՄ բյուջեն, որը կազմվել է Ուկրաինայի շահերից ելնելով․ Օրբան ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղերձը Հանքագործի և մետալուրգի տոնի կապակցությամբFitch Ratings-ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «BB-» մակարդակում՝ պահպանելով «կայուն» հեռանկարըԻրանում ավտոբուսի վթարի հետևանքով կա 21 զոհ, 34 վիրավոր Ադրբեջանի և Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են ռազմավարական գործընկերության հարցերՀայաստան է տեղափոխվել սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող․ խափանման միջոցը՝ կալանքԹրամփը դատի է տվել Wall Street Journal թերթին Լոռիում 14-ամյա պատանին գյուղի սրճարանի մոտ վեճի ընթացքում դանակահարել է 25-ամյա երիտասարդինՊրեմիերա. Սոֆի Մխեյան-«Տամ սեր» Մակրոնը հայտնել է «Ռուսաստանի վրա ճնշnւմը մեծացնելու» իր մտադրության մասին Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է ավելի քան 300 անօդաչու թռչող սարք և 30 հրթիռ. ԶելենսկիԿուրտուան երկարաձգեց պայմանագիրը «Ռեալի» հետ Ավտոբուսում խուլիգանություն կատարած անձը ձերբակալվել է Հայաստան և Ադրբեջան. մենք այնտեղ հրաշք ենք գործել. Թրամփ Նիկոլն ինչ հայտարարել է, հակառակն է արել. Մենուա ՍողոմոնյանԲելգիայի խորհրդարանի պատգամավոր Էլեն Սամինը լիագումար նիստի ժամանակ հանդես է եկել կարևոր ու համարձակ ելույթով՝ անդրադառնալով Արցախի հարցին և ԵՄ–Ադրբեջան հարաբերություններին. ՀայաՔվեՆիկոլն իրավասություն չունի Արցախը ճանաչելու Ադրբեջանի կազմում. Ավետիք ՉալաբյանՑանկացած մարդ պետք է հասկանա իր տեղն ու դերը. Մհեր ԱվետիսյանՀանքագործի և մետալուրգի օրվա տոնական միջոցառումները` ֆոտոշարքովԱյս շաբաթ գործարկված մեր թվով 10-րդ գրասենյակի՝ Արաբկիրի կառույցի բացման ոգևորիչ կադրերը. Չալաբյան«ՀայաՔվեն» տարածքային գրասենյակ բացեց Արմավիր քաղաքումԱլիևը հրաժարվում է «խաղաղության պայմանագրի» ստորագրումից. Դավիթ ՍարգսյանՍամբել Բաբայանի «թարս աճած խիյարը» Իշխանության վախի հերթական դրսևորումը ԱՄՆ հայտը կարող է Կովկասում սառը պատերազմ հրահրել Փաշինյանի ստերը. խաբում է ու չի կարմրում Հիշողություններ արթնացնող ու մի ամբողջ ժամանակաշրջան խորհրդանշող ավտոբուս, որ այդպես էլ մնաց որպես... հիշողություն. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՀՈՒԼԻՍԻ). Պապի անսխալության դոգման, լեզվի առաջին հաջողված փոխպատվաստումը, 800 տարվա օկուպացիան. «Փաստ»ԶՊՄԿ-ն և մայր բուհը 33 ճամբարականի ծանոթացրել են երկրաբանի մասնագիտության նրբություններինԲալթյան երկրների ամենամեծ արևային էլեկտրակայանը գտնվում է Էստոնիայում, և այժմ այն աջակցում է ցանցի կայունությանը Հայաստանում ձևավորվում է դաշինք՝ ընդդեմ Փաշինյանի. «Փաստ»Նիկոլը պառակտում է մեր երկիրը, հային հանում է հայի դեմ. քաղաքացիԸնդդիմությունը պիտի «վարագույրը հետ քաշի» ու սկսի ճանաչել հանրությանը. «Թարմ ուղեղով»Ոչ մի բացառիկ նշանակություն. ինչո՞ւ էր, ի վերջո, «կանչվել» Բրյուսել. «Փաստ»«Ամենադաժանն այն է, որ ծնողը գիշերը գլուխը դնում է բարձին ու երազում քնի մեջ իր բալին տեսնելու մասին». ավագ գնդացրորդ Աշոտ Խաչատրյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Մատաղիսում. «Փաստ»Ինչո՞ւ են կարևոր արաբական աշխարհի ուղղությամբ շեշտադրումները. «Փաստ»