Երևան, 10.Հուլիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Համայն աշխարհին ցույց տվեց, որ Հայաստանում ներդրում կատարելու դեպքում, ցանկացած պահի, կառավարության ղեկավարի ցուցումով, կարող են ունեզրկվել. Նաիրի Սարգսյան Արդյունաբերական ոլորտի խնդիրների խորքային արմատները. «Փաստ» Նպատակն է Հայաստանն ամբողջությամբ ենթարկել արևմտյան ինստիտուտներին և զրկել պետությունը անկախության մնացորդներից. «Փաստ» Մեզ ստիպում են սաբոտաժ անել Հայաստանի դեմ. Աննա Կոստանյան Ի՞նչ դեր է ուզում ստանձնել ԱՄՆ-ն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում». «Փաստ» «Մա՛մ, կարծես երկիրն ու երկինքն այստեղ իրար միանան, չես պատկերացնում, թե ինչ տեսակի երկիր է Արցախը». գնդացրորդ Խաչատուր Միքայելյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին. «Փաստ» «Մարդ, որը հայկական Արցախը տվեց թշնամուն ու դա «մարսեց», ընդունակ է ամեն ինչի». «Փաստ» Կառավարման փողոցային մակարդակն ու պետական ինստիտուտների լեգիտիմության կորուստը. «Փաստ» «Կապկպված են նույն շղթայով». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերից վար «փչացնում» իր թիմին. «Փաստ» Առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածը հաշվարկել որպես հանրային ծառայության ստաժ. «Փաստ»


«Այս գործողությունները կարող են նաև շանտաժային տրամաբանություն ունենալ Արևմուտքի հետ հարաբերություններում». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին ամիսներին Հայաստանի իշխանություններն ինտենսիվորեն հայտարարում են, որ դիվերսիֆիկացնում են մեր երկրի արտաքին քաղաքականությունը: Հատկապես 44-օրյա պատերազմից հետո սկսեցին առանձնակի ուժգնությամբ շահարկել այն միտքը, որ մեկ կենտրոնից կախվածությունը, նկատի ունենալով Ռուսաստանը, ճիշտ չէ: Ավելի հաճախ բավականին կտրուկ էին Ռուսաստանի դեմ արված հայտարարությունները, ընդհուպ նրան ուղղված մեղադրանքները տարբեր հարցերում: Սակայն օրերս ականատես եղանք իշխանությունների տրամադրությունների փոփոխության: Մասնավորաբար՝ հայտարարեցին, որ վարչապետի մակարդակով Հայաստանը մասնակցելու է ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին: Հաջորդիվ հայտնի դարձավ, որ Հայաստանը հրաժարվել է ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարության ստորագրումից, որը վերաբերում է ՌԴ նախագահի և այլ պաշտոնյաների ձերբակալությանը: Ինչո՞վ են պայմանավորված Հայաստանի իշխանությունների տրամադրության նման տատանումները:

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Աննա Կարապետյանը նշում է՝ այնպես չէ, որ վեկտորի այս տատանումները նորություն են գործող իշխանության համար: «Պարբերաբար առնչվում ենք այդ երևույթին, երբ ռադիկալ հակառուսականությունից հետո նկատվում են ընդգծված ժեստեր դեպի Ռուսաստան: Բացի դա, նույն հակառուսականության գծի մեջ հաճախ ավելի շատ բախվում ենք ագրեսիվ հռետորաբանության, բայց ոչ այդ հռետորաբանությունից բխող ինչ-որ հստակ գործողությունների և այլն: Իրականում սա այս իշխանության կողմից սովորական դարձած պրակտիկա է, երբ նույն հարցերի վերաբերյալ տրվում են խոստումներ թե՛ Արևմուտքում, թե՛ Ռուսաստանում՝ ունենալով ընդամենը մեկ հիմնական նպատակ, այն է՝ սեփական իշխանության պահպանումը: Ելնելով արտաքին ազդակներից՝ իշխանությունը շատ հեշտությամբ, առանց որևէ բարդույթներ ունենալու իր հռետորաբանությունն է փոխում, գործողություններ կամ ռևերանսներ է անում այս կամ այն ուղղությամբ՝ ընդամենը տրվելով այդ պահի միտումներին: Եթե փորձենք հասկանալ, թե ինչու են հենց այսօր նկատվում այդ դրական ռևերանսները դեպի Ռուսաստանի Դաշնություն, կարելի է մի քանի հիմնական գործոն առանձնացնել:

Առաջին՝ կարծես կարող է տպավորություն լինել, որ Արևմուտքն այնքան էլ մեծ պատրաստակամություն չունի այս ուղղությամբ ինչ-որ իրական ջանքեր գործադրելու և, օրինակ՝ Թուրքիայի հետ ինչ-որ խնդիրներ ունենալու, հակասությունների մեջ մտնելու և այլն: Եվ հետևաբար՝ Արևմուտքից չեն ստանում այնքան աջակցություն, ինչքան որ ակնկալում են ստանալ: Երկրորդ՝ բոլորը շատ լավ հասկանում են, որ ինչքան մոտենա Միացյալ Նահանգներում նախընտրական շրջանը, այնքան ավելի օրակարգում հետ է մղվելու տարածաշրջանը, Հայաստանը և այս իշխանությունն՝ առավել ևս: Բավական է ընդամենը հիշել, թե 2020 թ. պատերազմի ժամանակ, երբ ԱՄՆում ընտրություններ էին, Թրամփը որքանո՞վ էր տեղյակ, թե ընդհանրապես ինչ է տեղի ունենում մեր տարածաշրջանում: Ակնհայտ է, որ այս անգամ ևս բացառություն չի լինելու, և Արևմուտքի ներգրավումը, աջակցությունը պակասելու է: Փոխարենն ակնհայտ է Ռուսաստանի ցանկությունը և նպատակն ակտիվացնել իր ջանքերը և առնվազն չզիջել սեփական դիրքերը:

Հետևաբար, այս փուլում այս իշխանությունն իրավիճակը գնահատել է այնպես, որ իշխանությունը պահպանելու համար պետք է որոշակի քայլեր ձեռնարկել, ինչը ցույց է տալիս, որ իրականում այդ քայլերն էլ միայն հռետորաբանության մեջ չեն, այլ գործողությունների, որոնցից մեկը ԵԽ նախարարների կոմիտեի այդ հայտարարությանը չմիանալն էր այն պարագայում, երբ ակնհայտ է, որ Արևմուտքը հստակ ուներ ակնկալիք, որ Հայաստանը պետք է այդ հայտարարությանը միանա»,նշում է մեր զրուցակիցը: Իսկ ի՞նչ հետևանքներ են ունենում իշխանության այս քայլերը մեր երկրի համար: «Առաջ են գալիս հեղինակային շատ լուրջ խնդիրներ, որովհետև եթե պահի իրավիճակից ելնելով անընդհատ փոփոխում ես քո քաղաքականությունը, բոլորի համար դառնում ես անհասկանալի, անկանխատեսելի: Պատահական չէ, որ արդեն երկար ժամանակ է, ինչ փորձագիտական շրջանակները պնդում են, որ այս քաղաքականությունը հանգեցնում է նրան, որ Հայաստանը կորցնում է իր սուբյեկտայնությունը գործընթացներում, և պարզապես ամեն կողմը փորձում է օգտագործել Հայաստանի իշխանություններին իր շահերից ելնելով»,-հավելում է նա: ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին մասնակցելը կամ ԵԽ նախարարների հայտարարությանը չմիանալը կարո՞ղ է այնպիսի հետևանքների հանգեցնել, ինչպես, օրինակ՝ ֆինանսական միջոցների չտրամադրումը և այլն:

«Չեմ կարծում, որ սրանք Հայաստանի կողմից արված այնպիսի ռադիկալ, կոշտ քայլեր են, որպեսզի Արևմուտքը շատ սուր արձագանքի: Կարող են լինել դիվանագիտական աղբյուրներով որոշակի արձագանքներ, որոնք տեսանելի լինեն կամ չլինեն հանրության համար: Գուցե իշխանությունն ունի Արևմուտքի արձագանքի որոշակի ակնկալիք, այսինքն՝ այս գործողությունները կարող են նաև շանտաժային տրամաբանություն ունենալ Արևմուտքի հետ հարաբերություններում: Սա ևս բացառված չէ: Բայց, ամեն դեպքում, այնպիսի դրսևորումներ, ինչպիսիք Վրաստանի պարագայում ենք այժմ տեսնում, Հայաստանի պարագայում չենք տեսնի»,-եզրափակում է Աննա Կարապետյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իտալական խոհանոցի անբաժան բաղադրիչներից մեկը՝ պարչետտա. «Փաստ»Համայն աշխարհին ցույց տվեց, որ Հայաստանում ներդրում կատարելու դեպքում, ցանկացած պահի, կառավարության ղեկավարի ցուցումով, կարող են ունեզրկվել. Նաիրի Սարգսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ՀՈՒԼԻՍԻ). Առաջին անգամ սուլիչ է օգտագործվել ֆուտբոլային խաղի ժամանակ. «Փաստ»Արդյունաբերական ոլորտի խնդիրների խորքային արմատները. «Փաստ»Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարում է բաց աճուրդ «դասական» փուլերով Նպատակն է Հայաստանն ամբողջությամբ ենթարկել արևմտյան ինստիտուտներին և զրկել պետությունը անկախության մնացորդներից. «Փաստ»Մեզ ստիպում են սաբոտաժ անել Հայաստանի դեմ. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ է սպասում Նիկոլ Փաշինյանին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա անձնապես գրոհելու դեպքում․ Ավետիք Չալաբյան Ի՞նչ դեր է ուզում ստանձնել ԱՄՆ-ն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում». «Փաստ»Մեզ պետք են կիրթ, բանիմաց, երիտասարդ քաղաքական գործիչներ. քաղաքացի Պաշտպանված էկոհամակարգ՝ բարձր տեխնոլոգիաների շնորհիվ. FPWC-ն և Ucom-ը միավորում են ուժերը Թրքահաճո վարչախումբը բոլոր ուղղություններով հուսահատ քայլեր է ձեռնարկում, փորձելով հնարավորն ու անհնարինն անել՝ փրկելու սեփական խորտակվող նավը. Ա. Չալաբյան«Մա՛մ, կարծես երկիրն ու երկինքն այստեղ իրար միանան, չես պատկերացնում, թե ինչ տեսակի երկիր է Արցախը». գնդացրորդ Խաչատուր Միքայելյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին. «Փաստ»«Գիշերվա կեսին զանգերից, նամակներից փոթորկվեցի՝ արշավ են նախաձեռնելու Մայր Աթոռի դեմ».Հայր Ասողիկ «Մարդ, որը հայկական Արցախը տվեց թշնամուն ու դա «մարսեց», ընդունակ է ամեն ինչի». «Փաստ»Կառավարման փողոցային մակարդակն ու պետական ինստիտուտների լեգիտիմության կորուստը. «Փաստ»«Կապկպված են նույն շղթայով». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերից վար «փչացնում» իր թիմին. «Փաստ»Առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածը հաշվարկել որպես հանրային ծառայության ստաժ. «Փաստ»Ինչո՞ւ է այսօր Հայաստանում «ավելի մեծ պատիվ» ճաղերից այն կողմ լինելը. «Փաստ»Պետությունը կրկին հարվածում է բիզնեսին. թիրախում այս անգամ կառուցապատողներն են. «Փաստ»300 000 ադրբեջանցու «վերադարձի» օրակարգը և Օվերտոնի պատուհանը. Հայաստանը հերթական զիջման ճանապարհին է. «Փաստ»Փաշինյանը հանձնարարել է ուժեղացնել ճնշումները. «Փաստ»Ինչպե՞ս են քաղաքական ուժերը դիրքավորվում հակաեկեղեցական այս արշավի շրջանակներում. «Փաստ»«Լիոնը» կպահպանի իր տեղը Լիգա 1-ում. պաշտոնական Զախարովան՝ Ադրբեջանում ձերբակալված ռուս լրագրողների մասին Կվարացխելիա․ Մբապեն լավագույնն է աշխարհում, «Ռեալը» նրա հետ առավել վտանգավոր էՆոր ընդիմություն է հարկավոր․ Մհեր Ավետիսյան«Ֆեստիվառի» շրջանակում այս տարի ելույթ կունենան Ձախ Հարութն ու Սարո Թովմասյանը Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը մոտ են համաձայնության հասնելուն. Նեթանյահու Հունգարիան դեմ է արտահայտվել ԵՄ-ի 2028-2034թթ. բյուջեից Ուկրաինային 100 մլրդ եվրո հատկացմանըԶելենսկին հանդիպել է Հռոմի պապի հետ Թուրքիան Հարավային Ասիայում խաղաղության և կայունության կողմնակից է. Ֆիդան Անօդաչու սարքի միջոցով «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածք ներնետվել է բջջային հեռախոսՀուլիսի 10-ին Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում կունենա Ալիևի հետ Տեխնոլոգիական համայնքը՝ Վանաձորում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Tech Week 2025-ըԱպօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ (տեսանյութ) Մարինկա Խաչատրյանի ֆոտոշարքը հանգստից «Ֆեստիվառի» շրջանակում տեղի կունենա Ձախ Հարութի մենահամերգն ու Սարո Թովմասյանի համերգը՝ Karen Sevak Band-ի ուղեկցությամբ Իտալիայի ԱԳ նախարարն իրեն «ամենաանհաջող» նախարարն է անվանել Հաշվի առնելով Կարապետյանի հարաբերությունները Սերժ Սարգսյանի հետ` հնարավորություն կա. Աբրահամյան Ոսկե Ծիրան 2025-ի շրջանակներում կցուցադրվի «Անորա»-ն. Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ կկազմակերպվի ֆիլմի քննարկում Ջրհեղեղից մեկ տարի անց Ալավերդիում նույն վիճակն է. Ռոման Դավթյան Փորձառու օպերատոր Մհեր Հովսեփյանը հաջողությամբ շահագործում է հզոր հանքային CAT 60/40 ապարաբարձիչը Վերականգնվող աղբյուրները 2024 թվականին արտադրել են ԵՄ-ի էլեկտրաէներգիայի կեսը Ամեն ինչ անելու ենք, որ Փաշինյանը դատվի իր արարքների համար. Արամ Պետրոսյան Չփորձե´ք գրոհել եկեղեցու վրա, դուք դրա իրավունքը չունեք. Ավետիք Չալաբյան Քննչական կոմիտեն՝ ՊՆ զորավարժադաշտի պայթյունի մասին․ մանրամասներ «ՀայաՔվե» միավորումը տարածքային գրասենյակ բացեց Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքումՉի կարող Նիկոլ Փաշինյանը 2026-ին լինել` 3 միլիոն հայ չլինի. Նաիրի Սարգսյան Երիտասարդները Հանուն Զարգացման Հիմնադրամի փոխտնօրեններն ընդդիմադիր հայացքների պատճառով ազատվել են աշխատանքից