Երևան, 16.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Զելենսկին կհանդիպի Էրդողանի հետ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին նոր թափ է հաղորդվո՞ւմ. «Փաստ» «Գարիկս միշտ ասում էր՝ իսկական տղեն պետք է Ղարաբաղում ծառայի». Գարիկ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Հադրութում, տուն «վերադարձել» պատերազմի ավարտից շաբաթներ անց. «Փաստ» Առողջապահական համակարգի բացվող ճաքերը. «Փաստ» «Օրենքն ավելի շատ տանելու է զինված ուժերի քանակական և որակական թուլացման, այս ամենը նման է համակարգված ապամոնտաժման գործընթացի». «Փաստ» Պատմությունը կարող է նաև վրեժ լուծել, երբ իրեն ծռմռում ես. «Փաստ» Իրանում գրանցված 0-ից 44 տոննա զանգված ունեցող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցները Հայաստանի ճանապարհներից օգտվելիս չեն վճարի ճանապարհային հարկ. նախագիծ. «Փաստ» Մինչ Փաշինյանը Մոսկվայում մասնակցում էր Հաղթանակի շքերթին, Երևանում նվաստացնում էին վետերաններին. «Փաստ» Իրերն իրենց անուններով պետք է կոչել. քպականների «քաջության» պատճառները. «Փաստ» ՆԳ նախարարի «այցեքարտը»՝ քաղաքական ամբիցիաների իրականացման համար. «Փաստ»


Ինչո՞ւ են դժգոհ բեռնափոխադրողները. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս բեռնափոխադրողները բողոքի ակցիա էին կազմակերպել: Ասում էին, թե փորձեր են արվում հայկական շուկան ազատել իրենցից՝ տեղ տալով օտարներին, որ շուկայում խոշորների մենաշնորհ է և այլն:

Մասնագետները, սակայն, կարծում են, որ իրականում խնդիրն առավել խորքային է: Մասնավորաբար, կան փորձագետներ, որոնք կարծում են, որ կոնկրետ Ռուսաստանից Հայաստան ապրանք բերելու խնդիր չկա, քանի որ Ռուսաստան ապրանք արտահանող որևէ մեկը այնտեղից դատարկ չի գալիս: Խնդիրն այստեղից բավարար քանակության արտահանման ապրանքի առկայությունն է: Այս դեպքում էլ նշվում է, որ շուկան բավականին մեծ է:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն իր հերթին կարծում է՝ ախտորոշում տալու համար միշտ պետք է խորը ուսումնասիրություն: «Մեր երկրում շատ դեպքերում պրոբլեմը լիարժեք ախտորոշելուց առաջ մտածում ենք բուժում նշանակելու մասին: Մինչդեռ, եթե պրոբլեմն ախտորոշված է սխալ, բուժումները ևս լինելու են սխալ: Բեռնափոխադրումների ոլորտը կանոնակարգված չէ, սա գլոբալ պրոբլեմ է: Անհրաժեշտ է կանոնակարգել: Կարգավորումները ճիշտ տալու համար հարկավոր են այլ հետազոտություններ ևս, որոնք, ցավոք, այս պահին առկա չեն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պիպոյանը:

Հատկապես առանձնացնում է ոլորտում առկա խնդիրներից մեկը՝ թուրքական «ֆուռերի» առկայությունը, որոնք թուրքական արտադրանքը Ռուսաստան արտահանելով` հետվերադարձին ՌԴ֊ից Հայաստան բեռներ են տեղափոխում:

«Թուրքական ֆուռերն այստեղ գործոն են: Հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված էմոցիոնալ ֆոնը միշտ եղել ու մնալու է բարձր: Ոչ մի հայկական ֆուռ այսօր Թուրքիա չի մտնում, մինչդեռ թուրքականները մտնում են Հայաստան: Բնական է, որ այստեղ առաջանալու է դժգոհություն: Իրենք շատ են, իրենց շուկան մեծ է, դրա հաշվին ծախսերն ավելի քիչ են: Ինչոր գործիքակազմեր պետք է կիրառել, որպեսզի հայկական ֆուռերը թուրքականների հետ լինեն մրցունակ: Առաջին հայացքից ամենահեշտ լուծումը կարող է լինել, որ թուրքական ֆուռը Հայաստան մտնելիս սահմանին ավելի շատ գումար վճարի, քան այսօր է վճարում: Որպեսզի հասկանա, որ Հայաստան մտնելը տնտեսապես այդքան ձեռնտու չէ, որքան առաջ էր, որպեսզի մերը նրա նկատմամբ ունենա համապատասխան առավելություն: Բայց կարո՞ղ ենք սա սահմանել միայն Թուրքիայի համար: Ոչ, չենք կարող»,-նշում է մեր զրուցակիցը: Ընդգծում է՝ ստացվում է, որ պրոբլեմը գլոբալ ձևակերպել ենք, բայց պետք է հատիկ առ հատիկ ախտորոշում տալ և յուրաքանչյուրի համար փորձել խորը լուծում գտնել, որպեսզի կատարած միջամտությունն արդյունավետ լինի: «Հակառակ պարագայում կախտորոշենք, որ ունենք պրոբլեմ, կտանք դրան թվացյալ լուծում, սակայն այն կշարունակի մնալ չլուծված»,-հավելում է նա:

Ըստ նրա, բեռնափոխադրողները կարող են բարձրացնել նաև այն հարցը, որ այսօր ցանկացած մեկը լոգիստիկ ծառայություն է մատուցում: «Սա կարող ենք որպես պրոբլեմ դիտարկել, բայց էկոնոմիկայի նախարարությունը կարող է ասել՝ վա՞տ է, որ շուկան ազատականացրել ենք: Վատ չէ, բայց առաջարկ-պահանջարկը լավ աշխատում է, եթե գործում է խաղի կանոններով: Եթե կանոններ սահմանված չեն, դա արդեն ոչ թե ազատ շուկա է դառնում, այլ վայրի: Կարող են խոշորների խնդիրը բարձրաձայնել: Ակնհայտ է, որ նա մի քիչ ավելի լավ է բիզնես անում, նա հո կրակը չի ընկել, որ փոքրը վատ է այդ բիզնեսն անում: Պետք են խոր ուսումնասիրություններ, ոչ թե անիմաստ մեղադրանքներ՝ խոշորը խեղդում է ու չի թողնում աշխատել: Եթե խոշորն ուրիշ արտոնություն չունի, չպետք է նրան նեղացնել, եթե ունի, ուրեմն պետք է հասկանալ, թե ինչ ենք անում, որ այդ արտոնությունները լինեն համաչափ բաշխված»,կարծիք է հայտնում ՀԿ նախագահը:

Խոշորներից հատկապես «Սպայկա» ընկերության անունն են շեշտում լրատվամիջոցները և տարբեր շրջանակներ: Մինչդեռ ոլորտի փորձագետները նշում են, որ այն, որպես գյուղատնտեսական հոլդինգ, արտահանում է բացառապես իր արտադրանքը: Պիպոյանն արձագանքում է. «Չեմ ուզում կոնկրետ մեկ ընկերության հարց մեկնաբանել, որովհետև կա խոր ուսումնասիրության կարիք: Այսօր խոսում էին ֆուռերից, խոսեցին շատ ֆուռեր ունեցող «Սպայկայից»: Վաղը, երբ լոգիստիկային անդրադառնան, կխոսեն այլ ընկերությունից: Առանց ուսումնասիրության ո՛չ պետք է լավ բան ասել, ո՛չ վատ: Առնվազն այս փուլում ո՛չ արդարացնելու, ո՛չ էլ մեղադրանք ներկայացնելու կարիք չկա»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Զրույցի ավարտին վերադառնում ենք սկզբում հնչեցրած մտքին՝ պետք են կանոնակարգումներ: «Իսկ մեր երկրում կանոնակարգման կարիք ունեն ոչ միայն գործադիրի գործողությունները, ոչ միայն ոլորտներում առկա պրոբլեմները, անգամ այդ ոլորտների դեմ պայքարող մարդկանց գործողությունները: Նույն մեր բարձրացրած հարցի օրինակով՝ այդ ծառայությունները մատուցող մարդիկ շատ լավ հասկանում են, թե ինչ տարբեր խնդիրներ ունեն, բայց մեկն ասում է՝ այնպես խոսենք, որ կառավարությունը չնեղանա, մյուսը՝ թող լավ էլ հասկանա, որ մեր խնդիրը պետք է լուծել, հաջորդն ասում է՝ առաջինը բարձրացնենք թուրքական ֆուռերի պրոբլեմը և այսպես շարունակ: Ու քանի որ իրենց գործողություններն էլ կանոնակարգված չեն, 30 հոգով 32 երգ են երգում»,-եզրափակում է Բաբկեն Պիպոյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom-ի աջակցությամբ տեղի ունեցավ Silicon Mountains 2025 Լոռի տեխնոլոգիական ֆորումը «Թանգարանների գիշեր» միջոցառման այս տարվա խորագիրն է «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում» Հնդկաստանը հայտնել է` ինչ է մտադիր անել. Պակիստանին դա դուր չի գա Փրկարարները կասկածելի հետք են նկատել գետում․նոր մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետացման դեպքից Երկրաշարժ է գրանցվել Ինչո՞ւ է հրաժարական տվել Վաղարշապատի քաղաքապետը Ռուսաստանը կոշտ է արձագանքելու ֆաշիզմի արդարացման փորձերին Փաշինյանի իշխանությունը սրում է հայ վրացական հարաբերությունները Պարգը «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում հանդես կգա 18-րդ համարի ներքո Fastex-ն ու AKNEYE-ը՝ Աֆրիկայում Լեւոն Քոչարյանի մանդատը դնելու հարց չի քննարկվել եւ չի քնարկվելու. խմբակցության ղեկավար 106 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում ընդունեց ստեղծել Երևանի պետական համալսարանը․ Մենուա Սողոմոնյանի շնորհավորական ուղերձը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը կընդունվի մայիսի 20-ին. Մերց ԶՊՄԿ-ն առաջինը Հայաստանում կներկայացնի կենսաբազմազանության կառավարման վերաբերյալ հաշվետվություն Եթե պետությունը ծառն է, ապա ուսուցիչն այդ ծառի արմատն է․ Մհեր Ավետիսյան Նիկոլը գիժ չի, նա հակահայ ագենտ է. քաղաքացի Այն մասին, թե ինչու է մեզ պետք առողջացնել Հայաստանի քաղաքական համակարգը. Ավետիք Չալաբյան Այսօր իշխանությունը կրթությունը փոխարինել է քարոզչությամբ, արժեքները՝ էժան պոպուլիզմով, իսկ երիտասարդներին մղում է հիասթափության ու արտագաղթի ճանապարհով․ Արմեն Հարությունյան Զելենսկին պատվիրակություն կուղարկի Ստամբուլ՝ ռուսական կողմի հետ բանակցելու. այն կգլխավորի Ուկրաինայի Պաշտպանության նախարար ՈւմերովըՄխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՌԴ-ում թռչնաբուծարանում հրդեհի հետևանքով 166,000 հավ է վшռվելԱրտաշավանցի տղամարդու տանն ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել (տեսանյութ)«Ինձ համար տղամարդը լսողն է, ոչ թե ենթարկվողը». Նազենի Հովհաննիսյան Զելենսկին կհանդիպի Էրդողանի հետ Ստամբուլում ավտոբուսն ամբողջովին այրվել է երթևեկության ժամանակ Այնպես է ստացվել, որ մայիս ամիսը մեր ժողովրդի պատմության մեջ ամրագրվել է որպես հաղթանակների ամիս․ Արտակ ԶաքարյանԹրամփը պատրաստ է մայիսի 16-ին մեկնել Ստամբուլ՝ մասնակցելու Ուկրաինայի հարցով բանակցություններին, եթե դրա անհրաժեշտությունը լինիԿսահմանվեն քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերըԵրևանում 2 անձ մթերային խանութից գողացել է վճարային տերմինալ և խոշոր չափի գումար«Թագուհու» կերպարը Հայաստանում՝ նյարդայնացրու և տիրիր«Վեստ Արմենիա»-ն հեռացվել է ՀՊԼ 2024/25 մրցաշրջանից և տուգանվել 2 մլն դրամով Կատարի վարչապետը մեկնաբանել է Թրամփին 400 մլն դոլար արժողությամբ շքեղ ինքնաթիռ «նվիրելու» շուրջ աղմուկըftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել «Զատիկ» արտ ֆեսթի ցուցահանդեսի բացումը Սերգեյ Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել Մհեր Ավետիսյանին Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակի միջոցառումների կազմակերպման գործում ավանդի համարԵթե չառերեսվենք իրականությանը, ոչ մի թիրախի չենք հասնի. Արմեն ՍտեփանյանԵլույթս Ֆաշիզմի դեմ տարած մեր հաղթանակի 80-ամյակի առթիվ ՀՀ ԱԺ հայտարարության քննարկմանը․ Հայկ Մամիջանյան«ՀայաՔվեն» մեծ նպաստ ունի ընդդիմադիր դաշտի առողջացման հարցում. Ռոման Դավթյան Աննա Դովլաթյանի ֆոտոշարքը դստեր հետ Բոլոր ուղղություններով մենք կորցրել ենք մեր գործընկերներին. Արմեն Մանվելյան ՌԴ պատվիրակությունն առավոտից Ստամբուլում սպասում է ուկրաինացի գործընկերներին. նրանք առայժմ չկան. Պեսկով Շնորհավորում եմ Ընտանիքի միջազգային օրը՝ արժևորելով այն միջավայրը, որտեղ ձևավորվում են մեր արմատները, արժեքները և մարդ լինելու էությունը. Նաիրի Սարգսյան «ՀայաՔվեն» միտված է առողջացնելու Հայաստանի քաղաքական համակարգը. Ավետիք Չալաբյան Բելլա Պապիկյանը հանդես կգա երևանյան բեմում Կոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են երկու վարկային համաձայնագիր՝ 8 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ ուղղված ՓՄՁ-ների և «կանաչ» նախագծերի աջակցությանը Կամ կապիտուլյանտները ՀՀ-ն դարձնելու են թուրքական վիլայեթ, կամ ընդդիմադիրները փոխում են իշխանությունը. Արտալ Զաքարյան Հիսուսի արձանի հզոր գաղափարը կներկայացնեմ Հռոմի պապին. Մարչելո Ձեպպի Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ Ձերբակալվածների շրջանում Շենգավիթի թաղապետարանի ներկայիս աշխատակից չկա. նշված աշխատակիցը ապրիլին ազատվել է. ԿոստանյանUkrenergo-ն հորդորել է օրվա ցերեկային ժամերին օգտագործել հզոր էլեկտրական սարքերը Համացանցում տարածվում ԶՊՄԿ-ում ազատ աշխատատեղերի մասին հայտարարություն, որը չի համապատասխանում իրականությանը