Երևան, 12.Հոկտեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ո՞ր լուրջ ներդրողը կցանկանա ներդրում անել «ռեյդերական» միջավայրում. «Փաստ» Հանրապետության տարածքում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացը կհամապատասխանեցվի միջազգայնորեն ընդունված չափանիշներին. նախագիծ. «Փաստ» Ամեն ինչ ուզում են «քպացնել». «Փաստ» Իշխանությունները նորից նույն փոցխի վրա են կանգնում. «Փաստ» Արևմտյան «ժողովրդավարության» ստվերը. իսկ Հայաստանում ո՞ւմ են արգելելու ընտրվել. «Փաստ» Գերմանիան Իսրայելին զենք է մատակարարել և կշարունակի մատակարարել. Շոլց Երևանի 2806 ամյակին ընդառաջ Օղակաձև զբոսայգում տեղադրեցինք Քըրք Քըրքորյանի հուշակոթողը. Տիգրան Ավինյան Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելը լուրջ սադրանք կլինի. Լավրով ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ ինչ իրավիճակ է Լարսում ՌԴ-ում Յակ-130 ռազմական ինքնաթիռ է կորածնվել


Իսկ ո՞վ հասցրեց նրան, որ Հայաստանն այլոց համար «մանրադրամ» է դարձել. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նորություն չէ, որ փոքր պետությունները, ուզեն թե չուզեն, իրենց քաղաքականությունը կառուցելիս պետք է հաշվի առնեն գլոբալ և տարածաշրջանային ներազդեցություն ունեցող կենտրոնների դիրքորոշումն ու շահերը։ Ու կարևոր է այն հարցը, թե որքանով հնարավոր կլինի ստանալ այդ ուժային կենտրոնների հավանությունը։ Անգամ հաշվի է առնվում միջազգային արենայում մեծ ազդեցություն ունեցող պետությունների ներքաղաքական իրադրությունը։

Բայց զարմանալին այն է, որ Հայաստանի այս պահի ղեկավարը փաստացի անտեսում է միջազգային ուժային կենտրոնների հնարավոր ներգրավվածության նշանակությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Ընդ որում, երբ խոսքը միջազգային երաշխավորի ինստիտուտի մասին է, ապա Փաշինյանն ընդգծում է, թե մեզ երաշխավոր պետք չէ, և բոլոր այն երկրների համար, որոնք կարող են երաշխավոր լինել, Հայաստանն ընդամենը մանրադրամ է։ Այն, որ Հայաստանը հրաժարվում է ռուսական միջնորդությամբ բանակցություններից, դա պարզ է։ Փաշինյանի իշխանությունը տևական ժամանակ Ռուսաստանին մերժելու դիրքորոշում է որդեգրել։

Այդ դեպքում ինչո՞ւ է հրաժարվում Արևմուտքի միջնորդությունից, որին ՀՀ ղեկավարությունը փորձում է ամեն կերպ սիրաշահել ու ցույց տալ, թե Հայաստանը թեքվում է դեպի Արևմուտք։ Միգուցե Փաշինյանը տողատակով փորձում է հասկացնել, թե Արևմուտքի հետ ևս չպետք է հույսեր կապե՞լ, քանի որ արևմտյան երկրներն ուղղակի իրեն «գցել են» ու միայնակ են թողել տեղի ունեցող գործընթացներում։ Այդ դեպքում ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն իր հույսը դնում է... ադրբեջանական երաշխիքների վրա, ինչն, ինչպես բազմիցս ենք համոզվել, ոչ մի տեղ չտանող ճանապարհ է։ Պատկերավոր ասած՝ Ադրբեջանի կողմից տրվող երաշխիքներն ավելի շատ չերաշխավորելու մասին կարող են լինել։

Մյուս կողմից էլ՝ այս հարցում Փաշինյանը միմյանց հակասող մոտեցումներով է հանդես գալիս։ Ժամանակին խորհրդարանի ամբիոնից նա հայտարարում էր, թե «միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովենք Հայաստանի ու Արցախի շուրջ»։ Արդյունքում Փաշինյանը ոչ թե իջեցրել է Արցախի հարցում Հայաստանի նշաձողը, այլև ընդհանրապես հողին է հավասարեցրել այն։ Բա ո՞ւր է միջազգային հանրության այդ կոնսոլիդացիան Հայաստանի ու Արցախի շուրջ։ Ու հիմա արդեն նա հակասում է իր նախկին հայտարարությանը՝ նշելով, թե միջազգային հանրության և միջնորդների հետ հույսեր կապելը մոլորություն է։

Մյուս կողմից էլ՝ եթե միջնորդներ ու երաշխավորներ պետք չեն, ինչո՞ւ էր ինքն անձամբ մասնակցում Մինսկի խմբի համանախագահության կազմակերպած հանդիպումներին։ Արցախյան պատերազմի ավարտից հետո էլ 15 կետանոց ճանապարհային քարտեզ էր ներկայացնում, որտեղ առաջին հերթին խոսում էր Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունների վերսկսման մասին։

Իրականում հենց Ադրբեջանին պետք չեն ո՛չ երաշխավորներ, ո՛չ էլ միջնորդներ, քանի որ առանց միջնորդների, ուղիղ շփման տարբերակով Հայաստանի վրա ավելի շատ ճնշում կգործադրի, հայկական առաջարկները կջնջի ու իր մոտեցումներն առաջ կմղի։ Դրա համար էլ Ալիևի կողմից հնչում է Մինսկի խումբը լուծարելու և թոշակի ուղարկելու պահանջը։ Իսկ եթե միջնորդներ կամ երաշխավորներ լինեն, ապա այդ միջնորդները կփորձեն բալանսավորել ու զսպել ադրբեջանական սանձարձակությունը։ Ճիշտ է՝ այնպես չէ, որ եթե միջնորդներ կամ միջազգային երաշխավորներ եղան, Ադրբեջանը դադարեցնելու է իր ագրեսիվ գործողությունները։ Այնուամենայնիվ, պետք է նկատի ունենալ, որ աշխարհաքաղաքական կենտրոնները կարող են զսպել Ադրբեջանին ու իր տեղը ցույց տալ։ Ժամանակ կար, երբ Բաքվից խոստովանում էին, թե արտաքին ուժերը, իրավիճակով պայմանավորված, չեն թողնում իրենց ռազմական գործողություններ սկսել։ Անգամ Ալիևը խորստովանում էր, որ փակ դռների հետևում իրեն ճնշում են, որ ճանաչի Արցախի անկախությունը։ Բայց, ինչպես տեսանք, 2020 թվականին իրավիճակը փոխվեց, ու Ադրբեջանին թույլ տվեցին հարձակում գործել։ Այս խնդիրը կախված է նաև այն հանգամանքից, թե Հայաստանն ինչպես է աշխատում արտաքին ուժերի հետ, ինչ քայլեր է ձեռնարկում, որ իր շահերը համադրվեն խոշոր խաղացողների շահերի հետ։

Ճիշտ է ՝ Հայաստանը փոքր ներուժ ունեցող պետություն է, սակայն փորձը ցույց է տալիս, որ արտաքին արենայում տևական ժամանակ մեր երկրի շահերի հետ ինչ-որ չափով հաշվի են նստել, իսկ Փաշինյանի օրոք Հայաստանն արդեն, իր իսկ խոսքերով ասած, «մանրադրամ» է դարձել, միջազգային հարաբերությունների սուբյեկտից վերածվել է օբյեկտի։ Հայաստանին վերաբերող հարցերում անգամ Հայաստանի կարծիքը հաշվի չեն առնում։ Իսկ ո՞վ հասցրեց այդ ամենին: Այ, եթե Փաշինյանը մեկ-մեկ նայի հայելու մեջ, գուցե գտնի այդ հարցի պատասխանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ո՞ր լուրջ ներդրողը կցանկանա ներդրում անել «ռեյդերական» միջավայրում. «Փաստ»Հանրապետության տարածքում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացը կհամապատասխանեցվի միջազգայնորեն ընդունված չափանիշներին. նախագիծ. «Փաստ»Ամեն ինչ ուզում են «քպացնել». «Փաստ»Իշխանությունները նորից նույն փոցխի վրա են կանգնում. «Փաստ»Արևմտյան «ժողովրդավարության» ստվերը. իսկ Հայաստանում ո՞ւմ են արգելելու ընտրվել. «Փաստ»«Միլթոն» փոթորիկն ԱՄՆ-ում 14 մարդու կյшնք է խլել Գերմանիան Իսրայելին զենք է մատակարարել և կշարունակի մատակարարել. Շոլց Երևանի 2806 ամյակին ընդառաջ Օղակաձև զբոսայգում տեղադրեցինք Քըրք Քըրքորյանի հուշակոթողը. Տիգրան ԱվինյանԵրևանում մեքենա է այրվել Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելը լուրջ սադրանք կլինի. Լավրով «Հավաքվելու ենք լեգենդար Արամ Ասատրյանի երգերի շուրջ՝ նշելու նրա 70-ամյակը, կսպասեմ բոլորիդ». Քրիստինե Պեպելյան Ատլանտյան օվկիանոսում հայտնաբերել են սառցարանից կառչած տղամարդուն, որին «Միլթոն» փոթորիկը քշել-տարել էր բաց օվկիանոս (տեսանյութ) Տեղեկացնում եմ, որ Վ․Բալասանյանի անունով այդ հողակտորի վերաբերյալ որևէ փաստաթղթային հիմք կամ դիմում Երևանի քաղաքապետարանում առկա չէ. Հայկ ԿոստանյանԱդրբեջանն օկուպացված Արցախում 28 ՀԷԿ կկառուցի Սուլթանատի ա նման էս իշխանությունը, մտել են իմ տարածք, 250 մլնի ներդրում են խափանում. ԱբրահամյանԵս Բարսելոնա չեմ եկել, որպեսզի փոխարինեմ Տեր Շտեգենին․ Շչեսնի 4․093․527 դրամ՝ «Մունք» տեխնոդպրոցին․ «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառուն «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն էՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ ինչ իրավիճակ է Լարսում Բացառիկ պայմաններով բժշկական գերժամանակակից սարքավորումներ՝ Ակբա Լիզինգի միջոցովԱրմավիրի, Տավուշի, Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրերում գազ չի լինի Բերման են ենթարկել իրենց գույքը պաշտպանող 4 քաղաքացու Բերետավորները մտնում են Արա Աբրահամյանին պատկանող տարածք Fastex-ի աջակցությամբ տեղի է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ավարտական միջոցառումը Բելառուս ընդդիմադրին կարող են փոխանցել Մինսկին Անդրանիկ Քոչարյանի գլխին սև ամպեր են կուտակվում Տասնամյակի վերջում վերականգնվող էներգիայի հզորությունները կաճեն գրեթե երեք անգամ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է Մեկնարկեց Արարատյան քաղաքական կրթության լաբորատորիայի երկրորդ դպրոցի դասընթացը. ՀայաՔվե Սյունիքյան սպորտը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի հոգածության ներքոՖասթ Բանկը մեկնարկում է դրամային, դոլարային և եվրոյով նոր պարտատոմսերի տեղաբաշխումըԱդրբեջանը բռնազավթված Ստեփանակերտում սկսել է բնակելի շենքերի զանգվածային քանդումը. ՀայաՔվե2018-ից ի վեր, երբ մենք դեմ էինք նիկոլին, այս «սուրբ» անձը կողմ էր ու փառավորված․ Մարգարիտ Եսայան Անհնար է առողջ, բարեկեցիկ և անվտանգ պետություն ու հասարակություն կառուցել, որտեղ իսպառ բացակայում են ամոթն ու պատասխանատվության զգացումը. Մհեր ԱվետիսյանԱրևմուտքն ասում է՝ մեր ներկայացուցիչն այստեղ Թուրքիան է․ Արմեն Մանվելյան Մետրոպոլիտ Տիխոնի հետ բավականին բովանդակալից և հետաքրքիր զրույց ունեցա. Մհեր Ավետիսյան ՌԴ-ում Յակ-130 ռազմական ինքնաթիռ է կորածնվել Թուրքիան դպրոցական ծրագրում «Կենտրոնական Ասիա»-ն փոխարինել է «Թուրքեստան» տերմինով Մեր հարվածը կլինի մահացու և ճշգրիտ, Իրանը չի հասկանա՝ ինչ պատահեց իր հետ և ինչպես. Իսրայելի ՊՆ ղեկավար «Անարդար է ձիաուժով հաշվարկել գույքահարկը, Էլեկտրամոբիլներ կան, որոնք էժան են, բայց 500 ձիաուժ ունեն», «Ձին ձի է էլի». քննարկում` կառավարությունում Սոնա Ղազարյանի և Աննա Գրիգորյանի բանավեճը՝ կանայք քաղաքականությունում թեմայով«Եթե նա չլիներ իմ կյանքում, գուցե ես չաճեի». Հասմիկ Կարապետյանը՝ իր և Հայկոյի բաժանման մասին Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան Քաղաքական հետապնդում Կյանքիս լավագույն հիշողություններից որոշները կապված են հանուն երկրիս խաղալու հետ. Յուրա Մովսիսյան Հոկտեմբերին, նոյեմբերին և դեկտեմբերին մենք հնարավորություն ունենք ամեն ինչ տանել դեպի խաղաղություն. Զելենսկի Դեղորայքի գներն ու որակը կարող է փոխվել. «Հայաստանը ես եմ»-ի առաջարկ-պահանջը՝ պետական մարմիններին«ԳԱԶել»-ն ընկել է ձորակը. կա 1 կյանքից զրկված, 8 վիրավոր ԼՂ-ից տեղահանվածներն իրենց մեքենաները կարող են գրանցել արտոնյալ կարգովԿարևոր. Արշակ Կարապետյանը համախմբման կոչ է անում Փաշինյանը չի ստորագրել ՍԴ ուղարկված ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանազատման կանոնակարգը. Թովմասյան