Երևան, 12.Հոկտեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Ցավոք, ամեն ինչ խեղաթյուրել են այս վեց տարվա մեջ. պետք է ձևավորել իշխանություն, որը պարտված չէ». «Փաստ» Ո՞ր լուրջ ներդրողը կցանկանա ներդրում անել «ռեյդերական» միջավայրում. «Փաստ» Հանրապետության տարածքում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացը կհամապատասխանեցվի միջազգայնորեն ընդունված չափանիշներին. նախագիծ. «Փաստ» Ամեն ինչ ուզում են «քպացնել». «Փաստ» Իշխանությունները նորից նույն փոցխի վրա են կանգնում. «Փաստ» Արևմտյան «ժողովրդավարության» ստվերը. իսկ Հայաստանում ո՞ւմ են արգելելու ընտրվել. «Փաստ» Գերմանիան Իսրայելին զենք է մատակարարել և կշարունակի մատակարարել. Շոլց Երևանի 2806 ամյակին ընդառաջ Օղակաձև զբոսայգում տեղադրեցինք Քըրք Քըրքորյանի հուշակոթողը. Տիգրան Ավինյան Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելը լուրջ սադրանք կլինի. Լավրով ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ ինչ իրավիճակ է Լարսում


«Մե՛րս, չնեղվես, չվախենաս, շատ հեռու եմ, երրորդ գիծ եմ». Գորիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Հադրութում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ, ճարպիկ երեխա էր: Ընկերասեր էր, անգամ հարևանները հաճախ էին ասում՝ ուզում ենք, որ մեր երեխաները Գորիսի հետ շփվեն: Հինգ տարեկանից սպորտի է հաճախել, տարբեր մարզաձևերով զբաղվել: Ուժեղ տղա էր Գորիսս, բազմաթիվ մեդալներ ու պատվոգրեր ունի: Դպրոցում լավ էր սովորում: Պատմություն առարկան էր սիրում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է պապիկի անունը կրող Գորիսի մայրիկը՝ տիկին Նազիկը:

Դպրոցից հետո Գորիսն ուսումը շարունակել է Սևանի պետական քոլեջում, այն կիսատ է թողել և մեկնել պարտադիր զինվորական ծառայության: «Կարող էր քոլեջն ավարտել, նոր մեկնել ծառայության, բայց զինկոմիսարիատ էր գնացել, ասել, որ ցանկանում է ընկերների հետ բանակ գնալ: Շտապում էր այդ հարցում՝ անպայման պետք է ծառայեմ բանակում: Զրույցների ժամանակ ասում էր՝ մա՛մ, իմ թղթերով, որ բանակից գամ, կարող եմ ընդունվել Ֆիզկուլտ ինստիտուտ: Ուզում էր կրթությունը շարունակել, որպեսզի հետագայում երեխաներին կրթի, անգամ սեփական մարզադպրոց բացելու մասին էր խոսում: Մեր շրջապատում բոլոր երեխաներին հավաքում էր, «ստիպում», որ պարապեն: Գորիսը սպորտով էր ապրում ու իր բոլոր նպատակներն էլ դրա հետ էին կապված»: Գորիսը Հայկական բանակ է զորակոչվել 2019 թ. հուլիսի 8-ին: Սկզբում ծառայել է Էջմիածնում, հմտացել սակրավորի մասնագիտացման մեջ, այնուհետև տեղափոխվել է Արցախ՝ Ասկերան: Գորիսը հսկում էր Ակնայի (Աղդամ) դիրքերը: Նա հետախույզ էր:

«Գորիսս սիրով է ծառայել: Էջմիածնից շնորհակալական նամակ եմ ստացել՝ իր լավ ծառայության, վարքի մասին գնահատանքով: Ծնողին դրանից ավելի ոչինչ պետք չէր, կարևորը՝ իմանար, որ իր որդու մոտ ամեն ինչ կարգին է: Ասկերանում ծառայելու ժամանակ «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշան ու պատվոգիր է ստացել: Լավ է ծառայել իմ տղան: Երբեք ինձ նեղություն չի տվել, որևէ բան կամ գումար չի խնդրել, չնայած իմ հանգստության համար միշտ էլ իրեն ինչ-որ բան ուղարկել եմ: Միշտ ասում էր՝ մե՛րս, թոշակ եմ ստանում, ինձ գումար պետք չի»:

2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: «Դեկտեմբերին տասն օրով արձակուրդ էր եկել, այդ ժամանակ արդեն Ղարաբաղում էր ծառայում: Իմ ծննդյան օրն ինձ հետ է դիմավորել: Այդ տասն օրվա մեջ այնքան ենք իրար գրկած նկարվել: Կարծես կանխազգացում ունենար, որ վերջին անգամ ենք իրար հետ:

Համավարակի ժամանակ իրենք հինգ ամիս դիրքերում են եղել, պատեր շարել, բայց ինձ ոչինչ չի ասել: Դա արդեն վերադարձողներն են պատմում: Սեպտեմբերի 25ին՝ քրոջ տղայի ծննդյան օրն էր զանգահարել ու ասել, որ այդքան ժամանակ դիրքերում են եղել: Բնական է, որ շատ բան հստակ չէր խոսում հեռախոսով, բայց ասաց՝ Դավիթիս ծնունդին գալու եմ մեր դիրքեր: Իրեն անընդհատ ասում էի՝ գոնե մեկ անգամ գամ Ղարաբաղ, բայց թույլ չէր տալիս, որ ինձ համար նեղություն չլինի: Սեպտեմբերի կեսերին ասաց՝ դու մի արի, մա՛մ, բայց իմ հագուստն ուղարկի: Շորերի հետ միասին իրեն ամեն ինչ ուղարկեցի»:

Սեպտեմբերի 27-ին Գորիսի քույրիկի ծննդյան օր է: «Գորիսս անընդհատ զանգել էր, բայց աղջիկս զանգը չէր նկատել: Ես էլ աշխատավայր հասա ու իմացա, որ պատերազմ է սկսվել: Նույն երեկոյան, ի վերջո, Գորիսս կարողանում է քույրիկի հետ զրուցել, շնորհավորել՝ Մա՛ր, մորս լավ կնայեք: Աղջիկս ասաց այդ զրույցի մասին, հետո նեղսրտեց՝ մա՛մ, իզուր քեզ պատմեցի: Գորիսիս հետ խոսելիս ցույց չտվեցի, որ տեղյակ եմ իր և քրոջ զրույցից, ու թե ինչ է ասել նրան»:

Գորիսի զանգերը մարտի դաշտից մշտական են եղել: «Ամեն օր զանգում էր, եթե ստացվում էր, անգամ օրվա մեջ երկու անգամ: Երկուսիս համար էլ կարևորն իրար ձայնը լսելն էր: «Մե՛րս, չնեղվես, չվախենաս, շատ հեռու եմ, երրորդ գիծ եմ»: Բայց իրենք Ակնայի դիրքերում են եղել, կոնկրետ գործողություններ են կատարել: Շատ հետո ենք իր կատարածի մասին իմացել ու արդեն ոչ իրենից: Մեր վերջին զրույցը հոկտեմբերի 11-ին էր: Հոկտեմբերի 12-ին էլ չզանգեց, նույն գիշերն իմ տղային բերեցին»:

Գորիսը զոհվել է հոկտեմբերի 12-ին: «Ասկերանից տեղափոխվել էր Հադրութ, մեզ ասացին, որ իրենց ամբողջ խումբը սեփական ստորագրությամբ տեղափոխվել է այնտեղ: Ես դրա մասին ոչինչ չգիտեի: Իրենց խումբը գիշերը կոնկրետ գործողություններ է կատարել, վերջացրել առաջադրանքը: Ասում են, որ տղաները նստելիս են եղել «ուրալները», մի մասն արդեն մեքենայի մեջ է եղել, մյուսները՝ դրսում, երբ ԱԹՍ-ն հարվածել է: Բոլորը զոհվել են: Ես գոնե կարողացա տեսնել իմ տղային, չգիտեմ, թե ով է այն բարի մարդը, որը նրան դուրս է բերել, որ Գորիսս հենց նույն օրը տուն է հասել: Հիմա դա էլ է սփոփանք դարձել»:

Տիկին Նազիկն իր մեջ ուժ է գտել պատմելու որդու մասին նաև գրքերի միջոցով: Հեղինակել է «Մոր զրույցը հերոս որդու հետ» գիրքը: Շուտով նաև երկրորդ գիրքը լույս կտեսնի: Ասում է՝ այս ընթացքում փորձել է վերհիշել որդու հետ կապված ամեն մանրուք և թղթին հանձնել: Նրա խոսքով, այդ գիրքը պետք է շատերի տանը լինի, որ նրանք հնարավորություն ունենան ճանաչել Գորիսին:

Գորիսը երկու քրոջ կրտսեր եղբայրն է: «Վեց թոռ ունեմ, ինձ ասում են՝ սփոփվիր թոռներով, բայց ամեն մեկն իր տեղն ունի: Թող իմ աղջիկներն ու թոռներն առողջ լինեն, երջանիկ, այո՛, իրենք իմ ուժն են, բայց ոչ ոք Գորիսիս բացը չի լրացնի: Տղա թոռներիս մեջ Գորիսիս նմանությունն եմ տեսնում: Դավիթս, օրինակ՝ քեռու նման ճարպիկ է:

Հիմա ապրում եմ Գորիսիս ապրեցնելու համար: Իր ծննդյան օրը գնում եմ դպրոց ու բոլոր աշակերտներին քաղցրավենիք բաժանում: Որքան ապրեմ, դա անելու եմ: Իմ աղջիկների համար եմ փորձում ուժեղ լինել: Եթե իմ ցանկությամբ լիներ, չէի ուզենա ապրել, բայց Աստված որքան կյանք է տվել, պետք է ապրեմ»:

Հ. Գ. - Գորիս Հովսեփյանը (Վարագյան) Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Գեղարքունիքի մարզի Ցամաքաբերդի գերեզմանատանը: Դպրոցում, որտեղ սովորել է Գորիսը, նրա անունով ռազմագիտության դասարանն է անվանակոչվել: Գորիսի համագյուղացիները սեփական ջանքերով ու միջոցներով արծվի տեսքով հուշարձան են կառուցել նրա հիշատակին: Ամեն տարի կազմակերպվում է նաև Գորիս Հովսեփյանի հուշամրցաշար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ցավոք, ամեն ինչ խեղաթյուրել են այս վեց տարվա մեջ. պետք է ձևավորել իշխանություն, որը պարտված չէ». «Փաստ»Ո՞ր լուրջ ներդրողը կցանկանա ներդրում անել «ռեյդերական» միջավայրում. «Փաստ»Հանրապետության տարածքում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացը կհամապատասխանեցվի միջազգայնորեն ընդունված չափանիշներին. նախագիծ. «Փաստ»Ամեն ինչ ուզում են «քպացնել». «Փաստ»Իշխանությունները նորից նույն փոցխի վրա են կանգնում. «Փաստ»Արևմտյան «ժողովրդավարության» ստվերը. իսկ Հայաստանում ո՞ւմ են արգելելու ընտրվել. «Փաստ»«Միլթոն» փոթորիկն ԱՄՆ-ում 14 մարդու կյшնք է խլել Գերմանիան Իսրայելին զենք է մատակարարել և կշարունակի մատակարարել. Շոլց Երևանի 2806 ամյակին ընդառաջ Օղակաձև զբոսայգում տեղադրեցինք Քըրք Քըրքորյանի հուշակոթողը. Տիգրան ԱվինյանԵրևանում մեքենա է այրվել Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելը լուրջ սադրանք կլինի. Լավրով «Հավաքվելու ենք լեգենդար Արամ Ասատրյանի երգերի շուրջ՝ նշելու նրա 70-ամյակը, կսպասեմ բոլորիդ». Քրիստինե Պեպելյան Ատլանտյան օվկիանոսում հայտնաբերել են սառցարանից կառչած տղամարդուն, որին «Միլթոն» փոթորիկը քշել-տարել էր բաց օվկիանոս (տեսանյութ) Տեղեկացնում եմ, որ Վ․Բալասանյանի անունով այդ հողակտորի վերաբերյալ որևէ փաստաթղթային հիմք կամ դիմում Երևանի քաղաքապետարանում առկա չէ. Հայկ ԿոստանյանԱդրբեջանն օկուպացված Արցախում 28 ՀԷԿ կկառուցի Սուլթանատի ա նման էս իշխանությունը, մտել են իմ տարածք, 250 մլնի ներդրում են խափանում. ԱբրահամյանԵս Բարսելոնա չեմ եկել, որպեսզի փոխարինեմ Տեր Շտեգենին․ Շչեսնի 4․093․527 դրամ՝ «Մունք» տեխնոդպրոցին․ «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառուն «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն էՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ ինչ իրավիճակ է Լարսում Բացառիկ պայմաններով բժշկական գերժամանակակից սարքավորումներ՝ Ակբա Լիզինգի միջոցովԱրմավիրի, Տավուշի, Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրերում գազ չի լինի Բերման են ենթարկել իրենց գույքը պաշտպանող 4 քաղաքացու Բերետավորները մտնում են Արա Աբրահամյանին պատկանող տարածք Fastex-ի աջակցությամբ տեղի է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ավարտական միջոցառումը Բելառուս ընդդիմադրին կարող են փոխանցել Մինսկին Անդրանիկ Քոչարյանի գլխին սև ամպեր են կուտակվում Տասնամյակի վերջում վերականգնվող էներգիայի հզորությունները կաճեն գրեթե երեք անգամ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է Մեկնարկեց Արարատյան քաղաքական կրթության լաբորատորիայի երկրորդ դպրոցի դասընթացը. ՀայաՔվե Սյունիքյան սպորտը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի հոգածության ներքոՖասթ Բանկը մեկնարկում է դրամային, դոլարային և եվրոյով նոր պարտատոմսերի տեղաբաշխումըԱդրբեջանը բռնազավթված Ստեփանակերտում սկսել է բնակելի շենքերի զանգվածային քանդումը. ՀայաՔվե2018-ից ի վեր, երբ մենք դեմ էինք նիկոլին, այս «սուրբ» անձը կողմ էր ու փառավորված․ Մարգարիտ Եսայան Անհնար է առողջ, բարեկեցիկ և անվտանգ պետություն ու հասարակություն կառուցել, որտեղ իսպառ բացակայում են ամոթն ու պատասխանատվության զգացումը. Մհեր ԱվետիսյանԱրևմուտքն ասում է՝ մեր ներկայացուցիչն այստեղ Թուրքիան է․ Արմեն Մանվելյան Մետրոպոլիտ Տիխոնի հետ բավականին բովանդակալից և հետաքրքիր զրույց ունեցա. Մհեր Ավետիսյան ՌԴ-ում Յակ-130 ռազմական ինքնաթիռ է կորածնվել Թուրքիան դպրոցական ծրագրում «Կենտրոնական Ասիա»-ն փոխարինել է «Թուրքեստան» տերմինով Մեր հարվածը կլինի մահացու և ճշգրիտ, Իրանը չի հասկանա՝ ինչ պատահեց իր հետ և ինչպես. Իսրայելի ՊՆ ղեկավար «Անարդար է ձիաուժով հաշվարկել գույքահարկը, Էլեկտրամոբիլներ կան, որոնք էժան են, բայց 500 ձիաուժ ունեն», «Ձին ձի է էլի». քննարկում` կառավարությունում Սոնա Ղազարյանի և Աննա Գրիգորյանի բանավեճը՝ կանայք քաղաքականությունում թեմայով«Եթե նա չլիներ իմ կյանքում, գուցե ես չաճեի». Հասմիկ Կարապետյանը՝ իր և Հայկոյի բաժանման մասին Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան Քաղաքական հետապնդում Կյանքիս լավագույն հիշողություններից որոշները կապված են հանուն երկրիս խաղալու հետ. Յուրա Մովսիսյան Հոկտեմբերին, նոյեմբերին և դեկտեմբերին մենք հնարավորություն ունենք ամեն ինչ տանել դեպի խաղաղություն. Զելենսկի Դեղորայքի գներն ու որակը կարող է փոխվել. «Հայաստանը ես եմ»-ի առաջարկ-պահանջը՝ պետական մարմիններին«ԳԱԶել»-ն ընկել է ձորակը. կա 1 կյանքից զրկված, 8 վիրավոր ԼՂ-ից տեղահանվածներն իրենց մեքենաները կարող են գրանցել արտոնյալ կարգովԿարևոր. Արշակ Կարապետյանը համախմբման կոչ է անում