Երևան, 18.Հուլիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դոլարն ու եվրոն թանկացել են Պետդեպի խոսնակը ոչ միանշանակ պատասխան է տվել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ դիրքորոշման վերաբերյալ Վթար է․ որոշ ժամանակ գազ չի լինի Փաշինյանը ոչ մի լիազորություն չուներ և հիմա էլ չունի Արցախը ճանաչելու Ադրբեջանի մաս. Ավետիք Չալաբյան Հայաստանի՝ Արևմուտքի հետ արտաքին կամ տնտեսական կապերի խորացում, իրականում, գոյություն չունի, իշխանության գործողությունները զուտ ՀՀ-ին ինտեգրում են Թուրքիային. Նաիրի Սարգսյան «Վեհափառ հայրապետի դեմ սկսված պայքարն իրականում Վեհի դեմ չէ. այն շատ արագ վերածվելու է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ քայքայիչ պայքարի». Արտակ Զաքարյան Ձևական խաղաղություն. Ադրբեջանը դառնում է Իրանի ու Ռուսաստանի վրա ճնշման գործիք. «Փաստ» Կհաջողվի՞ ապացուցել իր եզակիությունը. «Փաստ» Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ «Մեր երկար սպասված տղան էր Մհերս, շատ հարգանքով էր, պարտաճանաչ ու կարգապահ». կրտսեր սերժանտ Մհեր Քոչինյանն անմահացել է նոյեմբերի 9-ին Շուշիում. «Փաստ»


Պատասխանատվությունն իր սիրելի անձից՝ իրենից ուրիշի վրա գցելու նոր փորձ է անում. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

sevastopol.su-ն «Հայաստան ու նվաստացում. Ինչպես և ինչու է Փաշինյանը խաղաղության պայմանագիր խնդրում Բաքվից» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար Միրզոյանը և գործող ռեժիմի մյուս ակտիվ գործիչները շատ համառորեն պնդում են, որ Բաքվին առաջարկված կարճեցված խաղաղության պայմանագիրը խաղաղ կարգավորման ամբողջական հայեցակարգ է (չնայած իրենք էլ այն վերջնական չեն անվանում), և գործնականում աղաչում են Ադրբեջանին ստորագրել այն: Ադրբեջանը կա՛մ չի արձագանքում, կա՛մ կտրուկ արձագանքում է՝ ասելով, որ Երևանը պատրաստ չէ համաձայնագրին: Մերժման պատճառը Հայաստանի Սահմանադրությունը փոփոխելու պահանջն է։ Դա այնպիսի համազգային նվաստացում է, որ նույնիսկ Փաշինյանն է վախենում գնալ դրան: Բայց Իլհամ Ալիևը թքած ունի, նա բացահայտ արհամարհում է Փաշինյանին և ցանկանում է ծնկի բերել Հայաստանը։

Իր հերթին, Փաշինյանին խիստ անհրաժեշտ է նման փաստաթուղթ (ավելի ճիշտ՝ գոնե մի բան), քանի որ դա է պահանջում Հայաստանի ներսում լարված քաղաքական իրավիճակը, որը խրոնիկաբար հղի է հեղափոխությամբ։ Նման «միջանկյալ խաղաղության պայմանագիր», որն ընդհանրապես ոչինչ չի նշանակի, Փաշինյանին անհրաժեշտ է հասկանալի պատճառով, որպեսզի նա հենց հիմա գնա ժողովրդի մոտ և ասի, թե իրականում ինչի համար էր այն ամենը, ինչ տեղի ունեցավ՝ պարտություններ, Արցախի հանձնում, ազգային ինքնահարգանքի լիակատար կորուստ: Եվ նա ուզում է ասել, որ այդ ամենի գնով բերել է իր խոստացած խաղաղությունը։ Կարևոր չէ, որ իրականում նա միայն պատերազմ, վիշտ և ուրիշների խորշանքն է բերել։ Փաշինյանին դա միշտ էլ չի հետաքրքրել: Այժմ նա նոր փորձ է անում՝ պատասխանատվությունը իր սիրելի անձից՝ իրենից ուրիշի վրա գցել։ Եվ դա միայն իշխանության պահպանման համար, որից նա ամուր կառչած է։ Իսկ հետո հնարավոր է, որ նա արտահերթ ընտրություններ նշանակի։ Նույնպես նվաստացուցիչ, քանի որ Ադրբեջանը չի պատրաստվում սպասել մինչև 2026 թվականը, ո՞վ է Փաշինյանը, որ սպասեն նրան: Իսկ դրանից հետո հեռու չէ Ադրբեջանի կողմից պարտադրված Սահմանադրության փոփոխությունները։ Եվս մեկ նվաստացում Հայաստանի ու հայերի համար (որովհետև դա լինելու է հանրաքվեի միջոցով): Դրանց էությունը ոչ միայն Արցախից լիակատար հրաժարվելն է, որը պահանջում է Ադրբեջանը, այլ նաև այն, ինչ պահանջում է Թուրքիան։ Այսինքն, Ցեղասպանության հիշատակի, Արարատը վերադարձնելու ցանկության մերժում և, ընդհանրապես, այն ամենի մերժում, ինչը կազմում է հայի ինքնությունը և սկզբունքորեն մարդուն հայ է դարձնում:

Բաքուն և Անկարան, սեղմելով Փաշինյանին, ցանկանում են այդ ամենը ստանալ որքան հնարավոր է շուտ: Այդ իսկ պատճառով նրանց ոչ մի «ժամանակավոր պայմանավորվածություն» չի հետաքրքրում, նրանք ամեն ինչ ուզում են միանգամից՝ հաղթողի իրավունքով։ Այնպես որ, նրանք չեն պատրաստվում Փաշինյանին հնարավորություն տալ շարունակելու ժամանակ ձգել և առանց իրենց պահանջները կատարելու ոչինչ չեն ստորագրի։

Իսկ դա նշանակում է, որ նոր պատերազմի վտանգը կշարունակի կախված լինել Հայաստանի գլխին։ Հին ճշմարտության հստակ օրինակ՝ նա, ով պատերազմի և նվաստացման միջև ընտրում է նվաստացումը, կստանա և՛ նվաստացում, և՛ պատերազմ: Հայաստանն այժմ վճարում է իր ընտրության համար, և կշարունակի այդ գինը վճարել այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանն է իշխանության։ Ամենաքիչը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էջմիածնում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել էԲանակցությունների նոր փուլ հնարավոր է միայն այն դեպքում, երբ մյուս կողմը պատրաստ լինի արդար միջուկային համաձայնագրի. ԱրաղչիՋոնի Դեփը Լոնդոնում բացել է արվեստի նոր ցուցահանդես՝ նվիրված ընտանիքին և անցյալին Յամալը գրառում է կատարել «Բարսելոնայի» 10 համարի մարզաշապիկը ստանալուց հետո Չինաստանը բացահայտել և կասեցրել է երկրից հազվագյուտ մետաղների անօրինական արտահանումըՎարչախմբի նպատակը մարդկանց վախի ու սարսափի մեջ պահելն է. Արմեն ՄանվելյանԼեբեդևը բացառել է Հայաստանի դուրս գալը ԱՊՀ-ից Դոլարն ու եվրոն թանկացել են Հայկական ազգային փառատոնին կցուցադրվի ԱրարատԲանկի «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմաշարըՍպասվում է +38․․․+40 աստիճան տաքություն Սեր առաջին հայացքից. Միլենա Վարդանյանի և Էնդրյուի սիրո պատմությունը Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայի պաշտպանական կարիքներն ու նոր համագործակցությունը Ուսուցչի միջին աշխատավարձը ոստիկանի աշխատավարձի կեսն է. Ատոմ ՄխիթարյանԿուբայի կառավարությունը խաղադրույք է կատարում արևային պարկերի վրա Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Սյունիքի մարզում կրակոցները չեն դադարում․ մանրամասներ Հանքագործի և մետալուրգի տոնական միջոցառումների մեկնարկը տրվեց «Արամ Խաչատրյան» տրիոյի համերգով Հայաստանի զրոյական կետը. հիշողության զnhաբերումը խաղաղության պատրանքի համար. Արա Այվազյան Վրաստանի իշխանությունները չեն ցանկանում իրենց պետականությունն ու ժողովրդի անվտանգությունը փոխել վիզայի հետ․ Մհեր Ավետիսյան Պետդեպի խոսնակը ոչ միանշանակ պատասխան է տվել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ դիրքորոշման վերաբերյալ «ՀայաՔվեն» տարածքային գրասենյակ բացեց Արաբկիրում Apple Pay-ով օնլայն վճարումների ընդունումը հասանելի է Ամերիաբանկի vPOS հաճախորդների համար Իշխանությունը սաստկացնելու է բռնաճնշումներն արցախցիների դեմ ԵՄ-ն հինգ տարի անց դեռ փող է խոստանում, բայց չի տալիս Փաշինյանը զգուշացրել է ՔՊ կլաններին Իշխանությունը մտադիր է չգրանցել Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը AKNEYE-ը՝ Harmony VII-ին Վթար է․ որոշ ժամանակ գազ չի լինի Շոյգուն ասել է, որ եթե Եվրոպան շարժվի դեպի ՌԴ, այնտեղ կգնի իր գերեզմանըՖասթ Բանկի հովանավորությամբ իրականացվել է տվյալագիտության և կիբերանվտանգության ամառային դպրոցՓաշինյանը ոչ մի լիազորություն չուներ և հիմա էլ չունի Արցախը ճանաչելու Ադրբեջանի մաս. Ավետիք Չալաբյան Փաշինյանի արածները հակառակ են մեր պետությանը. քաղաքացի Բելգիայի Ներկայացուցիչների պալատը լիագումար նիստում Ադրբեջանին դատապարտող բանաձև է ընդունել Եվրոպան մեզ առաջարկում է ոչ միայն տնտեսական հնարավորություններ, այլև արմատապես փոխել մեր հասարակության բարոյական կողմնորոշումը․ Մհեր Ավետիսյան Փաշինյանը մեկնում է արձակուրդ ՌԴ-ն Ուկրաինայում «կամավորների կոալիցիայի» բազմազգ ուժերի ստեղծման գաղափարն ընկալում է որպես ներխուժման ծրագիր․ ԶախարովաՄեծ Բրիտանիայում ծնվել են երեխաներ, որոնք կրում են 3 ծնողի ԴՆԹ Բրյուսելը չպետք է նմանվի խորհրդային Մոսկվային. Կոբախիձեն՝ ԵՄ-ից ուղարկված նամակի մասինՌԴ-ի և Չինաստանի միջև ճոպանուղի կկառուցվի Չկա դրական աճ դեպի Իրան արտահանման ծավալների մեջՅամալը երկարաձգեց պայմանագիրը «Բարսելոնայի» հետ 66-ամյա գյումրեցու տնակի կտուրում մարիխուանա է հայտնաբերվել Կոտայքում «Ford Fusion»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ապա ծառին ու գլխիվայր շրջվել. կա տուժած«Լավ սովորիր, որ լավ ապրես». Փաշինյանը կառավարության նիստին այս կարգախոսով պաստառ էր բերել. այն կփակցվի դպրոցներումԾնունդով Վանաձորից հայ մոդելը Հռոմում մասնակցել է Dolce & Gabbana-ի շքեղ ցուցադրությանը (լուսանկարներ, տեսանյութ)Հունիսին գրանցվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտման 625 դեպք 1997 թվականից հետախուզվող կինը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Աշխարհահռչակ երաժիշտներն ու հայ երաժշտասերները՝ մեկ հարկի տակ. Ամերիաբանկը՝ Կապան Ֆեստի կողքին 4 ամուսնությունից հետո Ջենիֆեր Լոպեսը ակնարկել է, որ այլևս չի հավատում ամուսնությանը Պատերազմից 1 տարի առաջ, միջնորդ երկրներից ստացված փաստաթղթերի ու դրան հայկական կողմի պատասխանի թեման մնում է առեղծված. երեկվա ասուլիսն էլ բացառություն չէր. Աբրահամյան