Երևան, 15.Հոկտեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Ռուսաստանը պարզապես օգտագործվում է, մինչդեռ Թուրքիան Հարավային Կովկասն արդեն տեսնում է որպես իր նահանգ». «Փաստ» Հեծանվորդի օրագիրը. ո՞ւմ են ուղղված Փաշինյանի լուսանկարները Մոսկվայից. «Փաստ» «Եթե չվերադարձա, մամայիս ու պապայիս կասեք, որ իրենց շատ եմ սիրում». Հակոբ Սողոյանը զոհվել է հոկտեմբերի 7-ին Ջրականում. «Փաստ» Հնարավո՞ր է, արդյոք, ակնկալել լուրջ բեկում. «Փաստ» Հայաստանի դեմ տեղեկատվական գրոհների բաց ճանապարհը. «Փաստ» «Այդ մարդու հետագա պաշտոնավարումը վտանգելու է մեր ազգային, պետական շահերի սպասարկումը». «Փաստ» Կգործարկվի ձերբակալված անձանց խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական արձանագրման պիլոտավորման ծրագիրը. նախագիծ. «Փաստ» Ոչ միայն իրավունք է, այլև պարտավորություն. «Փաստ» Բրնձողները.... «Փաստ» Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»


Ուզում ես կործանել մեկի ապագան, ջնջի՛ր նրա անցյալն ու պատմությունը. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի ցինիզմն ու փարիսեցիությունն անսահման են, անվերջ: Ու նա երեկ դա վերստին ապացուցեց՝ հերթական «փիլիսոփայական» մտավարժանքգրառմամբ: Արդեն առիթ ունեցել ենք ոչ մեկ անգամ նկատելու, որ Փաշինյանն ու նրա թիմակիցները ջանքեր չեն խնայում, որպեսզի իրենց «քլնգեն», այսպես ասած, «մանր թեմաներով», ինչը հնարավորություն կտա, որ հանրաին դաշտում իրենց անունները չհոլովվեն պաշտոնավարման աղետային հետևանքների հետ կապված: Նաև այդ պատճառով է, որ թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա հրահանգով՝ իր թիմակիցները անում են նման հայտարարություններ, գրառումներ:

Հետաքրքիր այլ բան երևի չգտնելով՝ Փաշինյանը երեկ մինչմիջօրե արված մի գրառմամբ վերստին մեջտեղ էր բերել «իրական Հայաստանի» ու «պատմական Հայաստանի» մտացածին, արհեստական ու հիմնովին կեղծ «երկընտրանքը»: Թե բա. «Հայեցակարգային երկընտրանքը, որ այսօր քննարկվում է մեր երկրում, հետևյալն է. ինչի՞ համար է Հայաստանի Հանրապետությունը՝ ֆորպոստ, հենման կետ, տարածքով ավելի մեծ պետություն ունենալու համա՞ր (Պատմական Հայաստանի հայեցակարգ), թե՞ մեխանիզմ՝ իր միջազգայնորեն ճանաչված տարածքում սեփական քաղաքացիների բարեկեցությունը ապահովելու համար (Իրական Հայաստանի հայեցակարգ), այն ընկալմամբ, որ բարեկեցության անբաժանելի տարրերն են լավ ապրուստը, ազատությունը, արդարությունը, անվտանգությունը»:

Չկա իրականության մեջ նման երկընտրանք: Մի պահ պատկերացրեք, որ մեր պապերը, երկիր ներխուժած թշնամիներին դիմագրավելու և նրանց դեմ կռվելու փոխարեն, առաջնորդվեին նիկոլփաշինյանական «մտահայեցումներով»: Օրինակ՝ ասեին՝ բա մեզ պե՞տք է «պատմական երկիրը», եկեք իրական երկրով ապրենք, ուտենք, խմենք, քեֆ անենք, հեչ էլ, թե թշնամին չի գրավի մեր երկիրը, չի մորթի մեր զավակներին, չի բռնաբարի մեր կանանց, չի տիրանա մեր հողուջրին: Կարևորը՝ այս պահին փորներս կուշտ լինի, տակներս՝ չոր, տեղներս՝ տաք, լինենք լավ ապրուստի մեջ: Սա՛ է փաշինյանի «փիլիսոփայությունը»: Փաշինյանը իր գրառման մեջ խոսում է... անվտանգությունից: Չէ, դուք միայն պատկերացրեք. Արցախն ուրացածը, Արցախը թշնամու հոշոտմանը հանձնածը, Արցախի հայությանն անօգնական թողած, միտումնավոր ցեղասանության մատնած, Հայաստանի Հանրապետության հարյուրավոր քառակուսի կիլոմետրերը թշնամուն հանձնած ու հանձնել շարունակող, երկիրը անվտանգային խոցող սպառնալիքների տակ դրած կառավարիչը կամ կառ...ավերիչը խոսում է... անվտանգությունից:

Հայաստանը թշվառության մատնած, բյուջեի մսխումն ու արտագաղթը ահռելի չափերի հասցրած, անբաններին շարունակ պարգևավճարող Փաշինյանը խոսում է «լավ ապրելուց»: Հա, քպականներն ու իր մերձավոր շրջապատը, ինչպես ժողովուրդը կասեր, «մոր փորն են ընկել», ուտումխմում, գիրանում, պարգևավճարվում, ճոխառանձնատնատվում են, իսկ ժողովո՞ւրդը: Հատկապես իրենց կուրորեն պաշտողները հիմնական կերակրվում են «հեսա, հեսա սաղից եղած-չեղածը կխլեն, քյասիբներիս կբաժանե՜ն...» լ յումպենային կտերով, փաշինյանական քարոզչամեքենայից հորդացող «բարեկեցությամբ» ու, ընդհանրապես... «կտերով»: Հա, ու ըստ Փաշինյանի, ժողովուրդն, իբր ընտրել է «իրական Հայաստանը», այսինքն՝ «կեր-խմիր-միայն փորդ կուշտ լինի, երկրի հերն էլ անիծած» կենսաբանական գրգռիզմը: Իսկ, այ, երկրի բոլոր նախկին ղեկավարները դա չեն հասկացել: Դա միայն ինքը՝ մեծն Փաշինյանն է հասկացել, ու. «Հենց սրա համար է, որ պետք է ներողություն խնդրենք մեր ժողովրդից, ու ես խնդրում եմ իմ բաժին ներողությունը»: Թե ով ինչի համար պիտի ժողովրդից ներողություն խնդրի, թողնենք բոլոր ղեկավարներից յուրաքանչյուրին:

Երևի ամեն մեկը մի պատճառ կունենա դրա համար: Ասենք՝ առաջինը այն բանի ամար, որ «ազգակործան պատուհասին» քաղաքական պապայություն է արել: Երկրորդն ու երրորդը՝ երևի այն բանի համար, որ հակապետական ու հակաարցախյան մաղձաբջիջը դեռ խանձարուրում չեն չեզոքացրել... Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, թող խնդրի իր ներողությունը, բայց ներող պիտի լինի: Ու խոսքը այդ կեղծ երկընտրանքին չի վերաբերում: Սա էլ է համարյա նույն «օպերայից»՝ անիմաստ բանի համար ներողություն խնդրել, որ գլոբալի համար մեղավոր չլինես... Իսկ ի՞նչը ներել. «Արցախը Հայաստան է, և վերջ» գոռգոռալով՝ Արցախը աղետի մատնե՞լը: Ի՞նչը ներել. ավելի քան 5000 լուսավոր մեր զինվորներին ու սպաներին մահվան մատնե՞լը: Ի՞նչը ներել. Հայրենիքը ծվատե՞լը: Ի՞նչը ներել. ներազգային թշնամանք ու ատելություն սերմանե՞լը: Ի՞նչը ներել. Արցախն ուրանա՞լը ու այն թշնամուն հանձնե՞լը: Ինչ վերաբերում է «իրական Հայաստան», «պատմական Հայաստան», կրկնենք՝ շինծու, մտացածին և կեղծ «երկընտրանքին», ապա դա էլ պատահական չէ:

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ուղղակիորեն ոչ միայն երազում են, այլ հենց ծրագրված իրականացնում են երկրի ու հասարակության մանկուրտացման գործընթաց: Այդ նպատակներն են հետապնդում նրանց ներդրած «կրթական ծրագրերը», խառնիխուռն «դասագրքերը», հրապարակային հայտարարությունները, Արարատը ժխտելն ու Արագածը նրան հակադրելը, շարունակ 29800 քկմ-ից (լավագույն դեպքում) խոսելը: Ո՞ր մեկն ասես: Այդ ծրագրի շրջանակում են ազգայինն ու ավանդականը ծաղրելը, Հայ առաքելական եկեղեցու դեմ իրենց ձեռքի տակ եղած պետական լծակներով պատերազմելը, ազգային ուժերին ու գործիչներին հետապնդելը, երկիրը զզվելի ու խեղկատակային բռնապետության վերածելը: Իզուր չէ ասված. ուզում ես կործանել մեկի ապագան, ջնջի՛ր նրա անցյալն ու պատմությունը:

Ի դեպ, «լավ ապրելու» և մյուս պատրանքների մասին: Փաշինյանը, շարունակ «իրական Հայաստանի» մասին խոսելով, այս 6 և քիչ ավելի տարվա ընթացքում բանն այնտեղ է հասցրել, որ մեր ազգի «պատմական» թշնամին, որի առանցքային նպա տակ ն ե րից մե կը մեր ազգ ի բնաջնջումն է ու մեր պետականության վերացումը, ոչ միայն հայաթափեց հազարամյակներով հայկական Արցախը, այլև արդեն աչքը Սյունիքին է տնկել, Տավուշին, Վայոց ձորին: Ավելին, Փաշինյանի «քաղաքականությունը» բերել է նրան, որ թշնամին կրծոտելով զավթում ու զավթում է Հայաստանի տարածքները և մղվում է ավելին գրավելու: Իսկ Փաշինյանն էլ «խաղաղության», «իրական Հայաստանի» մասին «զրիցներով» շարունակում է տալ և տալ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

4-րդ ftNFT ֆիջիթալ սփեյսը Ground Zero-ի հետ համագործակցությամբ` Աբովյան 3 հասցեում Արցախի հանձնման մեղավորների անուն-ազգանունները հստակ են․ Մենուա Սողոմոնյան ԵԱՏՄ օգուտները և ՀՀ իշխանությունների վարքը «Քաղպայմանագիրը» ուժայինների դեմ նոր «օպերացիաներ» է մշակում Հաճախորդը միշտ ուշադրության կենտրոնում է․ IDBank ՄԻԵԴ-ը մեր հայցը անմիջապես ընդունել է վարույթ, տեղեկացրել ենք «ուժային» գործողությունների մասին. տեսանյութ Կալանքը որպես խափանման միջոց ուղիղ չարաշահվում է և այն որևէ առնչություն չունի դրա օրենսդրական հիմքերի և նպատակների հետԲառացիորեն ձեռքով պատրաստվող խմիչք՝ շատ հարուստների համար. «Փաստ»Պահպանե՛նք Աստծուց պարգև ստացած մեր ինքնությունը. Մհեր ԱվետիսյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Շահագործման է հանձնվել աշխարհի ամենաերկար նավթամուղային համակարգը. «Փաստ»Սվերդլովսկի մարզում գործարկվել են առաջին խոշոր արևային էլեկտրակայանը՝ 126 ֆուտբոլային դաշտերի մակերեսով «Ռուսաստանը պարզապես օգտագործվում է, մինչդեռ Թուրքիան Հարավային Կովկասն արդեն տեսնում է որպես իր նահանգ». «Փաստ»Հայ–հնդկական մշակութային օրերը իրականացվել է «ԶՊՄԿ» ՓԲԸ Քաջարանի Մշակույթի պալատի և «Քաջարան կինոթատրոն»-ի նախաձեռնությամբ «Դոմուս» խանութ սրահում տեղի ունեցած հրդեհի օրը ՀԷՑ պատասխանատվության տիրույթում որևէ անջատում կամ լարման շեղում չի գրանցվելՊետք է համառ և տքնաջան աշխատել, որպեսզի մեր երկիրը երբեք չվերածվի մեկ կուսակցության դիկտատուրայի. Ավետիք Չալաբյան Մենք պետք է մտածենք նոր ճանապարհների և մյուս ենթակառուցվածքների մասին, սակայն ոչ ի հաշիվ մեր ազգային շահերի. Գագիկ Ծառուկյան Հեծանվորդի օրագիրը. ո՞ւմ են ուղղված Փաշինյանի լուսանկարները Մոսկվայից. «Փաստ»Արցախի լուծարման մասին հրամանագիրն առոչինչ է, չունի իրավաբանական ուժ, ստորագրվել է ժողովրդի բնաջնջման սպառնալիքի ներքո. ՀայաՔվե«Եթե չվերադարձա, մամայիս ու պապայիս կասեք, որ իրենց շատ եմ սիրում». Հակոբ Սողոյանը զոհվել է հոկտեմբերի 7-ին Ջրականում. «Փաստ»Հնարավո՞ր է, արդյոք, ակնկալել լուրջ բեկում. «Փաստ»Հայաստանի դեմ տեղեկատվական գրոհների բաց ճանապարհը. «Փաստ»«Այդ մարդու հետագա պաշտոնավարումը վտանգելու է մեր ազգային, պետական շահերի սպասարկումը». «Փաստ»Կգործարկվի ձերբակալված անձանց խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական արձանագրման պիլոտավորման ծրագիրը. նախագիծ. «Փաստ»Ոչ միայն իրավունք է, այլև պարտավորություն. «Փաստ»Բրնձողները.... «Փաստ»Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»Ի՞նչ հետևանք կունենա ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի հարցով ստորագրահավաքը. «Փաստ»48 համարի ավտոբուսը բախվել է շինության պատի, կան տուժածներ ԱՄՆ-ն հակահրթիռային պաշտպանության THAAD համակարգ և զորքեր կուղարկի Իսրայել Նոյեմբերի 1-ից տրանսպորտից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոցի առկայությունը կամQR կոդով վճարումը․ Հայկ ԿոստանյանԸստ Wildberries-ի ղեկավարի՝ ամուսինն է 37 մլն ռուբլի գողացողը (տեսանյութ)Ջասթին Բիբերը Շոն «Դիդդի» Քոմբսի սկանդալի պատճառով մեկուսացել է ընկերներից Էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի շրջանակում ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 317 հատՓեզեշքիանն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը Գազայում և Լիբանանում Ծանրամարտի գեղեցկությունը նրանում է, որ փառքի հասնելուց հետո բոլորին գեղեցիկ ձևով ցույց ես տալիս այն դժվարությունները, որոնց միջով անցել ես. ԽուրշուդյանՆերկայացվել է Ազնավուրի «Կյանքը Շառլի աչքերով» գրքի հայերեն տարբերակըՎրաստանում այսօր 2 երկրաշարժ է տեղի ունեցել «Համահայկական ճակատ» կուսակցության անդամները իրազեկման երթ են իրականացրելԵրևանում և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հայտնաբերվել է զինծառայող Աղասի Դալլաքյանի մարմինը՝ հրազենային վնասվածքով AI Conf 2024-ին Ակբան ներկայացրել է արհեստական բանականության ոլորտում իր ձեռքբերումներըվՍրանք են իրական փաստերը որ պետք է իմանալ. ՇարմազանովՆախագահ Սերժ Սարգսյանից իշխանությունը չզավթվելու պարագայում, այսօր Հայաստանը կլիներ տարածաշրջանային զարգացումների թիվ մեկ շահառուն և գլխավոր գործոնը, և ոչ թե մուրացիկի և ուրացողի խայտառակ վիճակում՝ ինչպիսին որ հիմա է․ Արտակ ԶաքարյանFastex-ը ՝ Future Economy Summit-ի հովանավոր․ լավագույն աշխատանքները կպարգևատրվեն FTN-ներով Հեծանվասպորտի Հայաստանի չեմպիոնները Վերականգնվող էներգիայի աղբյուրների բաժինը հասել է ռեկորդային 33 տոկոսի Ֆրանսիական գրականության շունչը Հայաստանում. Ֆրանկոֆեստ Եվրաքվեին պաշտոններ են խոստացել Պետրակովը խնդիրը չէր, հետևանքն էր. ՀՖՖ ղեկավարությունը պետք է պատժվի