Երևան, 07.Նոյեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ամերիկան կարող է նպաստել Ուկրաինայի խնդրի կարգավորմանը․ Պեսկով ՃՏՊ-ները նվազել են 9,8 տոկոսով Լիբանանից արձակված հրթիռն ընկել է Թել Ավիվի օդանավակայանի մոտ ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 603 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք Լիահույս եմ, որ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններում նոր հնարավորություններ կընձեռվեն, հատկապես՝ Հարավային Կովկասում տևական և կայուն խաղաղության հաստատման պարագայում. Փաշինյանը՝ Թրամփին 36 ժամ ջուր չի լինի Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 17 ավտովթար. 2 մարդ զրկվել է կյանքից, 23-ը՝ վիրավորվել ԵՄ-ի կողմից Հայաստանին 270 մլն եվրոյի աջակցության տրամադրման նախագիծը վերջնականացման փուլում է Երևանում 16-ամյա պատանին վիճաբանության ժամանակ դանակահարել էր 46-ամյա տղամարդուն. նա ձերբակալվել է Ռուսաստանը ոչ միայն պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցություններին, այլև վարել է դրանք. Պուտին


«Թնջուկը «Զանգեզուրի միջանցքի» շուրջ է, այստեղ երևում է խաղացողների հակադրությունը, բոլորը ցանկանում են ինչ-որ բան ստանալ». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ակնհայտ է Հայաստանի իշխանությունների շտապողականությունն օր առաջ «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու: Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն իշխանությունների այս գործելաոճը հետևյալի հետ է կապում. «Ադրբեջանն առաջ է քաշում Սահմանադրության փոփոխության հարցը՝ եթե չլինի Սահմանադրության փոփոխություն, պայմանագիրը չենք ստորագրի: Հայաստանն, ըստ երևույթին, հույս ունի, որ այժմ կարող է փորձել փոխել Ադրբեջանի այդ մոտեցումը՝ կապված նոյեմբերին կայանալիք COP29 միջոցառման հետ: Քանի դեռ այդ միջոցառումը չի եղել, փորձել արևմտյան գործընկերների հետ միասին համոզել Ադրբեջանին մի բան ստորագրել, որովհետև հետո ավելի դժվար կլինի: Կարծում եմ՝ այսօրվա շտապողականությունը դրանով է պայմանավորված: Հայկական կողմը կարծում է, որ ինչ-որ բան ստորագրելն ավելի դժվար կլինի այդ միջոցառումից հետո, դժվար կլինի նաև, քանի որ կարող է սկսվել Արցախյան ռազմաքաղաքական ղեկավարության հանդեպ դատավարությունը, Բաքուն ավելի կկոշտացնի իր դիրքորոշումը: Այդ պատճառով հիմա փորձում են ինչոր բան պոկել, որովհետև սրան գումարած՝ հետո կարող է բացվել միջանցքի հարցը: Մինչև նոյեմբեր ավելի շատ հավանականություն կա փաստաթուղթ ստորագրելու, քան դրանից հետո՝ կապված COP29 միջոցառման հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը:

Արդյունքում կողմերը, այս դեպքում՝ Հայաստանի իշխանությունները, միջազգային խաղացողները ցանկանում են ձեռքներին փաստաթուղթ ունենալ: «Այո, ուզում են՝ լինի ինչ-որ փաստաթուղթ, որը Հայաստանի իշխանությունները կկարողանան ներկայացնել ժողովրդին՝ որպես արդյունք: Արևմտյան գործընկերներն այդ նույն փաստաթուղթը ևս կկարողանան ներկայացնել, որովհետև իրենք էլ հասկանում են, որ իրենց միջնորդությունը ոչ մի լավ բան չի բերել Հայաստանին, բացի կորուստներից: Իրենք էլ են ցանկանում ձեռքներին մի խաղաթուղթ ունենալ, որ ասեն՝ տեսեք, Հայաստանն ու Ադրբեջանը վերջապես ինչ-որ բանի հանգել են, դրա համար պատժամիջոցներ չենք մտցնում, հակառակը՝ երկու կողմին էլ դրդում ենք շարունակել այդ ճանապարհը, որովհետև կա արդյունք: Եթե արդյունք չլինի, իրենց համար դա սարսափելի չէ, բայց ցանկանում են ինչոր բան ցույց տալ աշխարհին և Հայաստանի ժողովրդին: Ցանկանում են ինչ-որ բան անել, քանի որ մինչ այդ խոստումներ էին տալիս, Փաշինյանն այդ խոստումները վերարտադրում, Հայաստանում էր ասում՝ հարցերը կարող են կարգավորվել և այլն, բայց այդ բոլոր խոսակցությունները վերջացան Արցախի էթնիկ զտումով: Հիմա ուզում են «Խաղաղության պայմանագիրը» կյանքի կոչել: Բնականաբար, ամեն մի երկիր ցանկանում է իր դիրքերն ամրացնել:

Դիրքերն ամրացնելու մեխանիզմներից մեկն էլ իր դերակատարությունն ինչ-որ հարցերում ցույց տալն է: Սա իրենց համար առաջնահերթ չէ, ուղղակի քաղաքականության մի ուղղությունն է, որով ձեռքի հետ զբաղվում են»,-նշում է մեր զրուցակիցը: Ընդգծում է՝ այժմ ողջ ուշադրությունը սևեռված է «Զանգեզուրի միջանցքի» խնդրի վրա: «Հիմնական տեղաշարժն այդտեղ է, բոլորն ուզում են ինչ-որ բան ստանալ: Այդտեղ ավելի շատ է երևում Արևմուտքի, Ռուսաստանի, Իրանի և, առհասարակ, բոլոր խաղացողների հակադրությունը: Հայաստանի իշխանությունները փորձում են դրանից ինչ-որ բան ստանալ՝ ավելի բարձր գին պահանջել իրենց հետագա զիջման համար: Փորձում են դրա վրա խաղալ: Տեսնում ենք, թե վերջին մի քանի օրերին ինչ աժիոտաժ է այդ հարցում: Ավելի կոնկրետ օրինակներ բերենք:

Ռուսաստանի փոխվարչապետն է գալիս Փաշինյանի հետ բանակցելու, բավականին երկար՝ նաև Մհեր Գրիգորյանի հետ, դրանից առաջ ԱՄՆ պետքարտուղարը զանգում է Փաշինյանին՝ երևի էլի ճշտումներ անելու: Ռուսաստանի փոխվարչապետի այցից անմիջապես հետո գալիս է Ֆրանսիայի արտգործնախարարը, որն արդեն հրաժարական է տվել. 99 տոկոսով՝ այդ հարցերի մասին խոսելու: Բացահայտ հայտարարում է, որ, չնայած Ռուսաստանի սպառնալիքներին, թշնամությանը, Փարիզը մնում է Երևանի հետ: Եթե նման հայտարարություններ են արվում, նշանակում է, որ այդ մասին խոսվել է Երևանում: Օրինակ՝ իրեն ասել են, որ տեսեք, մեզ ճնշում են, թշնամություն են անում, նա էլ քայլ է անում՝ ի պաշտպանություն: Հետո Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն է մեկնում Իրան ու ասում, որ հարցեր չկան Ադրբեջանի կոմունիկացիաների հետ կապված:

Նիկոլ Փաշինյանն է մեկնում Վրաստան՝ այնտեղ ինչ-որ բան ներկայացնելու, գուցե աջակցություն ստանալու ինչ-որ հարցերում: Թնջուկն այստեղ է, կարծում եմ՝ շուտով ինչ-որ նորություններ կիմանանք: Փաշինյանի դիրքորոշման փոփոխությունները՝ ԲՐԻԿՍ-ին մասնակցելը, ԵԽ նախարարների հայտարարությանը չմիանալը, գուցե դրանով է պայմանավորված: Հոկտեմբերի առաջին օրերին նա մեկնելու է Մոսկվա, որտեղ ԱՊՀ երկրների ոչ ֆորմալ գագաթաժողովն է և Ռուսաստանի նախագահի տարեդարձը: Ինձ թվում է, որ դրանից հետո ինչ-որ հստակ նորություններ կիմանանք, առաջին հերթին դա կապված է կոմունիկացիաների հարցի հետ, թե, ի վերջո, այդ հարցն ինչ լուծում է ստանալու»,-հավելում է քաղաքական վերլուծաբանը: Զուգահեռ նաև Սրբազան պայքարը կարծես գործողությունների նոր փուլ է մտնում: Բագրատ Սրբազանը հանդիպումներ է ունենում քաղաքական նախկին և ներկա գործիչների, տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ:

«Այո, շարժ կա, բայց այն պայմանավորված է նրանով, թե ինչ մարտահրավերներ են Հայաստանի առջև կանգնած: Այսօրվա դրությամբ, երբ վիճակը մի քիչ խաղաղ է, ընդդիմությունն էլ մարդկանց փողոց դուրս չի բերի, բայց բոլորն էլ հասկանում են, որ ինչ-որ հարցեր են կուտակվել, որոնք պահանջում են լուծումներ: Դա կապված է միջանցքի, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարության, «Խաղաղության պայմանագրի» հետ: Եթե այս հարցերից մեկում լինեն զարգացումներ, որոնք ձեռնտու չեն Հայաստանին, իսկ, ամենայն հավանականությամբ, նման բան կլինի, ներքաղաքական պայքարը նորից կսրվի: Իսկ մինչև այդ կատարվում են ուժերի վերադասավորումներ, մոբիլիզացիա: Ընդդիմադիր քաղաքական գործիչները ևս հետևում են, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում տարածաշրջանում, որովհետև ոչ ոք չի ուզում վնաս տալ:

Վատն այն է, որ հայտնվել ենք մի վիճակում, երբ սպասում ենք, թե ինչ կլինի, բայց մյուս կողմից՝ ուրիշ անելիք էլ առանձնապես չկա: Պետք է սպասել, թե աշխարհի ուժեղներն ինչ են որոշում, որ, ըստ այդմ, բոլորը կողմնորոշվեն, թե ինչ են անելու: Կարծում եմ՝ Փաշինյանն էլ չի բացառում ոչ մի տարբերակ, նույնիսկ արտահերթ ընտրությունների անցկացումը՝ կապված զարգացումների հետ: Եթե շատ բացասական զարգացումներ լինեն, դա կլինի նրա միակ հնարավորությունը մարդկանց շեղելու: Բաքվում սպասվող դատավարությունը ևս կարող է լինել ինչ-որ խայծ, որ կրակ բորբոքվի: Նոր թեզ է մտցվում, որն, ինձ թվում է, իշխանական վերնախավից է գալիս: Փորձում են ամեն կերպ վարկաբեկել Արցախի ղեկավարներին: Կարծես հիմա ուրիշ թեմա չկա, մնում է խոսել այն մասին, թե որքանով էին «կոռումպացված» Արցախի նախկին իշխանությունները, որոնք հիմա Ադրբեջանի բանտում են: Էլ ուրիշ հարց չի մնացել, դա են քննարկում: Ով ում ինչ վաճառեց, որքանով գնեց և այլն: Ինչի՞ համար է դա արվում: Ըստ իս, նրա համար, որ այդ դատավարությանը մեծ արձագանք չլինի, մի բան էլ ասեն՝ «դե, հասնում էր»»,-կարծիք է հայտնում մեր զրուցակիցը:

Սրան զուգահեռ հասարակության լայն շերտերի մոտ գրեթե յուրաքանչյուր ոլորտի հետ կապված դժգոհություն կա: Կարո՞ղ է սա ևս հասարակական բողոքի ուժգնացման պատճառ դառնալ: «Հայաստանի կորուստներն ակնհայտ են, մեծ թվով մարդիկ մտածում են, որ դրա մեղավորը ներկայիս իշխանությունն է՝ հանձին Նիկոլ Փաշինյանի: Այս կարծիքը ոչ մի տեղ չի կորել, չի անհետացել: Այլ հարց է, թե ինչպե՞ս է դժգոհությունը մոբիլիզացվելու, արդյունք կտա՞, թե՞ ոչ, որովհետև այս իշխանությունը երբեք ոչ մի սխալ չի գիտակցի և երբեք հրաժարական չի տա, քանի որ հասկանում է հետևանքները: Սա կարող է մի օր նոր «պայթյունի» սկիզբ հանդիսանալ: Ցավալին այն է, որ դրա ճրագը կարող է լինել արտաքին ինչ-որ նոր մարտահրավեր Հայաստանի գլխին»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամերիկան կարող է նպաստել Ուկրաինայի խնդրի կարգավորմանը․ Պեսկով Ցանկանում ենք՝ Ադրբեջանի «պատմական նվաճումները» ամրապնդվեն խաղաղության պայմանագրի ստորագրման միջոցով. Էրդողան Ով էլ ընտրվի Նահանգների նախագահ, մենք պետք է կարողանանք ձևավորել այնպիսի քաղաքական էլիտա, որը կարող է հստակ հաշվել Հայաստանի պետական շահն ու պաշտպանել այն․ Մհեր ԱվետիսյանՃՏՊ-ները նվազել են 9,8 տոկոսով «Միսս Ռուսաստան 2015»-ը ձերբակալվել է թանկարժեք զարդերի մաքսանենգության կասկածանքովՉինաստանը հայտարարել է, որ կաշխատի ԱՄՆ-ի կառավարության հետ՝ փոխադարձ հարգանքի հիման վրա Լիբանանից արձակված հրթիռն ընկել է Թել Ավիվի օդանավակայանի մոտ ՖԻՖԱ-ի նախագահը շնորհավորել է Թրամփին Եթե վարչապետն ու այլ պաշտոնյաներ հայկական արտադրանքը ժամանակ առ ժամանակ ծաղրեն չեն էլ կարող դիվերսիֆիկացնել․ Նաիրի Սարգսյան «Բախտի տերը» ֆիլմի նկարահանման հրապարակում Snoop Dogg-ի նմանակն է. Sharm Holding-ը լուսանկարներ է հրապարակել ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 603 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք Վանում հայտնաբերվել է ուրարտական ապշեցուցիչ ​​արձան Լիահույս եմ, որ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններում նոր հնարավորություններ կընձեռվեն, հատկապես՝ Հարավային Կովկասում տևական և կայուն խաղաղության հաստատման պարագայում. Փաշինյանը՝ ԹրամփինՄադրիդի «Ռեալ»-ը կրկնել է ակումբային հազվագյուտ հակառեկորդ. նման բան չէր եղել արդեն 15 տարի Փաշինյանը լավ գիտի՝ իշխանությունը կորցնելուց հետո հետն ինչ է կատարվելու․ Նաիրի ՍարգսյանՌԴ-ում բերման է ենթարկվել ՀՀ քաղաքացի, որն ըստ իրավապահների՝ Ուկրաինայի ԶՈւ կողմից մասնակցել է պատերազմին Երկրաշարժ՝ ԹուրքիայումԱդրբեջանի հորինած պահանջների զավեշտալի օրինակները ծայրահեղության են հասել․ «Գեղարդ» հիմնադրամ Դարձիր թվային կամ լռիր հավերժ․ Սերգեյ Առաքելյան «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը ներկայացրել է ՀՀ պետական կառույցներից ստացած 3-րդ առաջարկ-պահանջի պատասխանըԱրևային էներգիայի ոլորտում գլոբալ ներդրումները կարող են հասնել 500 մլրդ դոլարի «‎Խաղաղության պայմանագրում» Արցախ չկա․ Մենուա ՍողոմոնյանԱշխարհին նոր փոփոխություններ է սպասվում. Թրամփի հաղթանակը խառնեց բոլորի խաղաքարտերը 36 ժամ ջուր չի լինի Գուրգեն Արսենյանը Մոսկվայում կապեր է հաստատում Հայ-վրացական նոր սկանդալ է հասունանում՝ Արևմուտքի քավորությամբ ՀԷՑ-ը վերազինման ու վերակառուցման 6,3 մլրդ դրամի ծրագիր է իրականացնում«Դոմուս»-ը կբացի նոր մասնաճյուղ Ընտրությունների նախնական արդյունքները․ ընտրատեղամասերն արդեն փակված են «Իհա՜րկե անկանխիկ». կրուիզներ և նվերներ ԱրարատԲանկ MC քարտապաններին Գյումրու մի դպրոցից 11-ամյա երեխան գլխուղեղային վնաuվածքով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնին փոխանցեցին սպասված նվերըՀայաշատ Կալիֆոռնիայում հաղթում է Հարրիսը Ամիօ բանկում արդեն հասանելի են կանադական դոլարով (CAD) անկանխիկ գործարքները Ո՞ր հասցեներում ջուր չի լինի․ մանրամասներ «Մանչեսթեր Սիթի»-ն 2018 թվականի ապրիլից ի վեր առաջին անգամ պարտվել է երեք խաղում անընդմեջ Brent նավթի գինը ICE-ում փոքր-ինչ նվազում է ԱՄՆ նախագահական ընտրությունների ֆոնին Հայաստանյան իշխանության անհամարժեք և տրամաբանություն չունեցող զիջումները նոր ճանապարհ են բացել ադրբեջանական ամբիցիաների և փառասիրության համար. Աբրահամյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Լարսը փակ է բեռնատարների համար Առաջին ալիքի «Հատուկ գործ»-ի թիմը՝ ԶՊՄԿ-ում Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Բարդերի» ակումբի բարեգործական երեկոն Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Ցուրտ օդային հոսանքները Հայստանում են. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 17 ավտովթար. 2 մարդ զրկվել է կյանքից, 23-ը՝ վիրավորվել Մբապեն պետք է գոլեր խփի, քանի որ նրան բերել են Մադրիդի «Ռեալ» միայն գոլեր խփելու համար. Բենզեմա Թուրքիայում բողոքի ցույցեր են. 60 մարդ է ձերբակալվել ԵՄ-ի կողմից Հայաստանին 270 մլն եվրոյի աջակցության տրամադրման նախագիծը վերջնականացման փուլում է Էրդողանը Ղրղզստանի նախագահին մեքենա է նվիրել և նրանից որպես նվեր ձի ստացել Հայտնի էկոակտիվիստ Գրետա Թունբերգը հրաժարվել է մեկնել Բաքու՝ COP-29-ին, Արցախում էթնիկ զտումների պատճառովԱղոթք` հանուն ապօրինաբար պահվող հայ պատանդների ազատ արձակման