Երևան, 18.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Թրամփի վարչակազմը մեղմացրել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները․ Էրդողան Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ Ռուսական մասնաբաժինը հայկական զենքի շուկայում վաղ թե ուշ կվերականգնվի՞. «Փաստ» Փաշինյանի՝ իշխանությունը պահպանելու հիմնական քաղաքական ռեսուրսը առճակատումն է. «Փաստ» «Շարունակում եմ սպասել Վահեիս, դա է ինձ ապրեցնում». Վահե Թորոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 24-ին, «տուն վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ» Շինարարության և անշարժ գույքի ոլորտների բազմաշերտ խնդիրների համայնապատկերը. «Փաստ» Տեսարաններ և... ուրիշ ոչինչ. «Փաստ» «Հատուցման, պատասխանատվության, իշխանությունը կորցնելու վախը նրանց նյարդային է դարձնում, կորցնում են ներքին և արտաքին հենարանները». «Փաստ» Տարածաշրջանում իր տեսակի մեջ միակ թանգարանը հրավիրում է ժամանակի միջով ճամփորդելու. «Փաստ» Քաղաքացուն տրված տարկետման իրավունքը կհամարվի դադարեցված առանց կառավարության որոշման. նախագիծ. «Փաստ»


Ունիվերսալ սանրվածք, որն ունի երկրպագուների հսկայական բանակ արդեն հարյուր տարուց ավելի. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ցավոք, կան տղամարդիկ, որոնք սովոր չեն պատշաճ ուշադրություն դարձնել իրենց արտաքինին, այդ թվում՝ մազերի վիճակին։ Մաքուր մազեր, և վերջ: Բայց լավ սանրվածքը լրացնում է ոչ միայն գեղեցիկ տիկնանց կերպարը: Յուրաքանչյուր իրեն հարգող տղամարդ նույնպես չի կարող յոլա գնալ առանց ոճային սանրվածքի։ Իսկ եթե դրա համար ժամանակ կամ ցանկություն չկա, ապա կարելի է ընտրել սանրվածք, որը կլուծի միանգամից մի քանի խնդիր։ Այն կլինի ժամանակակից, մոդայիկ և, միևնույն ժամանակ, չի պահանջի հատուկ խնամք և ջանքեր։ Բոքս սանրվածքը հենց այդպիսին է: Այն դասական պահպանողական սանրվածք է՝ կարճ կտրած մազեր, կոկիկ քունքային և գլխի հետին մասեր: Այն իր կրողի կերպարին հաղորդում է գրավչություն, առնականություն և բրուտալություն:

Ընդգծում է հաջողակ մարդու էլեգանտ ոճը, որը վստահ է իր և իր կարողությունների վրա։ Իսկ ինչպե՞ս է առաջացել բոքս սանրվածքը: Դա թվագրվում է անցյալ դարով։ Սկզբում բոքս սանրվածք կրում էին միայն համանուն սպորտի՝ բռնցքամարտի պրոֆեսիոնալներն ու սիրահարները: Այդ փաստը կարելի է բացատրել նրանով, որ այդ սանրվածքով նախատեսված մազերի երկարությունը 3-4 սմից ոչ ավելի է, ինչը շատ հարմար է բռնցքամարտիկի համար՝ ինտենսիվ մարզումների և մենամարտերի ժամանակ, մազերը չեն շեղում մարտից և չեն փակում աչքերը։ Հետագայում ուրիշներն էլ են գնահատել նման սանրվածքի հարմարավետությունը։ Սանրվածքը գրավել է միլիոնավոր տղամարդկանց ամբողջ աշխարհով մեկ: Այժմ տղամարդիկ հաջողությամբ համադրում են այն թե՛ գործնական տեսքի, թե՛ առօրյա ոճի հետ։ Հայտնի մարդկանց շրջանում ևս կան բոքս սանրվածքի սիրահարներ։

Օրինակ՝ ամերիկացի դերասան Բրեդ Փիթը, անգլիացի ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմը, իռլանդացի կինոդերասան Քոլին Ֆարելին, ամերիկացի երգիչ Ջասթին Թիմբերլեյքը, դերասան Ուենթվորթ Միլլերը և շատ այլ աստղեր։ Ըստ երևույթին, տղամարդկանց բոքս սանրվածքը երբեք դուրս չի գա նորաձևությունից: Այդ ունիվերսալ սանրվածքն ունի իր երկրպագուների հսկայական բանակն արդեն հարյուր տարուց էլ ավելի: Որպես կանոն, այն ընտրում են պահպանողականները, ովքեր ամեն ինչում նախընտրում են հակիրճությունն ու զսպվածությունը։ Այն միշտ մազերը դարձնում է կոկիկ և խնամված: Սանրվածքը ոճավորում կամ այլ խնամք չի պահանջում անգամ լվանալուց հետո: Սանրվածքում գլխի գագաթային հատվածում մազերը ավելի երկար են լինում, որի շնորհիվ սանրվածքը վիզուալ առումով դեմքը ավելի կլոր չի դարձնում։ Սանրվածքը հնարավորինս բացահայտում է իր տիրոջ դեմքը՝ ուշադրությունը կենտրոնացնելով աչքերի և շուրթերի դիմագծերի վրա։

Բացի դա, մարդիկ կարող են ինքնուրույն ստանալ այդ սանրվածքը տանը, եթե ունեն վարսահարդարման գործիք օգտագործելու հիմնական հմտություններ: Ցանկացած տարիքի տղամարդ կարող է իրեն թույլ տալ այս ոճը՝ մեկ տարեկան երեխայից մինչև ալեհեր պապիկ: Ավելորդ մանրամասների բացակայությունը և մազերի կարճությունը տղամարդու արտաքին տեսքին հաղորդում են շքեղություն, փայլ և յուրահատկություն։ Իսկ ո՞վ պետք է խուսափի բոքս սանրվածքից: Սանրվածքի ստորին հատվածը ընտրելիս պետք է զգույշ լինել, քանի որ ինչքան կարճ լինեն գլխի հետևի մազերը, այնքան ավելի հստակ կերևան գլխի սպիները, բշտիկները և անհարթությունները, եթե դրանք առկա են։ Այս սանրվածքից պետք է խուսափեն նաև շատ գեր մարդիկ, քանի որ կարճ մազերը «կոտրում» են կազմվածքը, նրանք, ըստ էության, ավելի գեր են երևում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրաքը 40 մլն դոլար կհատկացնի Գազայի և Լիբանանի վերականգնման համար Բացառիկ տեսանյութ՝ սպանության վայրից. իրավապահները մտել են Կաթնաջուր գյուղի դաշտԱնչելոտին գնահատել է «Բարսելոնայի» չեմպիոնությունը Լա Լիգայում Թրամփի վարչակազմը մեղմացրել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները․ Էրդողան «Պաշտոնապես պատրաստ եմ ամռանը». Վաչե Թովմասյանի ֆոտոշարքը Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում բոլոր կառուցողական առաջարկներն արել է Ռուսաստանը․ ԶախարովաԿարևոր է Անգլիայի գավաթը նվաճելը․ մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթենք եզրափակչում․ ՀոլանդՀրդեհ Վանաձոր քաղաքումՎեհափառը մեկնել է Բելառուս․ նա կհանդիսապետի Բելառուսում կառուցված առաջին հայկական եկեղեցու օծման արարողությունըՄինսկում ներկայացվել են Գ. Ծառուկյանի նախաձեռնած ծրագրերը՝ Մեծ Հաղթանակի 80-ամյակին ընդառաջ Լոռու մարզում 29-ամյա երիտասարդի են կյանքից զրկելՀայկ Եսայանը շնորհավորում է Հեռահաղորդակցության օրվա առթիվ և հայտարարում 5G ցանցի գործարկման մասինԶելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ Ոչ լռություն, ոչ մոռացում․ գերիների վերադարձը՝ համահայկական պահանջ Երևանում «BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել էՏիգրան Ավետիսյանի «Հասկենի» ալբոմի շնորհանդեսը` «ՀայաՔվեի» աջակցությամբՊահանջում ենք պատասխանատվության կանչել հայկական ազգային ինքնությունը վիրավորողներին. «ՀայաՔվե»Ռուսաստանում մեկնարկել է երկրում առաջին ճկուն արևային մոդուլների արտադրությունը «ԱԺ-ում եղած խուլիգանությունը վկայում է չարիքի իշխանության վախերի մասին»․ Բագրատ Սրբազան Ինչո՞ւ է ահաբեկվել գործող իշխանությունը Մարուքյանի առաջադրումից Այսրոպեական հաճույքի համար Փաշինյանը վարկանիշի լուրջ կորուստ է գրանցելու Ադրբեջանը նոր պահանջ է առաջ քաշում Հայաստանին Ձախողված այց Տիրանա. Եվրոառաջնորդների արհամարհական վերաբերմունքը Փաշինյանին Մայիսի 15-ին Երևանում տեղի ունեցավ «Կայուն զարգացում. կամուրջ՝ Բրազիլիայում անցկացվող COP 30-ի և Հայաստանում անցկացվող COP 17-ի միջև» համաժողովը, որին մասնակցում էր նաև ԶՊՄԿ-ն Հանձնվել չկա՛, հիասթափվել չկա՛, կոտրվել չկա՛․ Մհեր Ավետիսյան Նախաձեռնող հայ տնտեսվարողն արտագաղթում է. Հրայր ԿամենդատյանՏեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման խորհրդի հերթական նիստըՈւժի նկատմամբ խորամանկության հաղթանա՞կ, թե՞ խաբեություն ու նենգություն. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՄԱՅԻՍԻ)․ Բազմահազարանոց ցույցեր՝ Ստեփանակերտում և Երևանում. «Փաստ»Կորցրած տարածքներ ու փողաբեր ասֆալտ` սա´ է Նիկոլը. քաղաքացիՌուսական մասնաբաժինը հայկական զենքի շուկայում վաղ թե ուշ կվերականգնվի՞. «Փաստ»Կարող է զարթնենք, տեսնենք՝ Փաշինյանը փախել է, անկանխատեսելի զարգացումներ են ընթանում մեր շուրջԻնչ հետևանքների կարող է բերել փողով զինվորական ծառայությունից ազատվելու ՔՊ-ական գաղափարը. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի՝ իշխանությունը պահպանելու հիմնական քաղաքական ռեսուրսը առճակատումն է. «Փաստ»ՈւՂԻՂ. Մաքրենք մեր կյանքի մոլախոտը. Բագրատ Սրբազանի վերջին ուղիղ եթերը «Շարունակում եմ սպասել Վահեիս, դա է ինձ ապրեցնում». Վահե Թորոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 24-ին, «տուն վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»Շինարարության և անշարժ գույքի ոլորտների բազմաշերտ խնդիրների համայնապատկերը. «Փաստ»Տեսարաններ և... ուրիշ ոչինչ. «Փաստ»«Հատուցման, պատասխանատվության, իշխանությունը կորցնելու վախը նրանց նյարդային է դարձնում, կորցնում են ներքին և արտաքին հենարանները». «Փաստ»Տարածաշրջանում իր տեսակի մեջ միակ թանգարանը հրավիրում է ժամանակի միջով ճամփորդելու. «Փաստ»Քաղաքացուն տրված տարկետման իրավունքը կհամարվի դադարեցված առանց կառավարության որոշման. նախագիծ. «Փաստ»«Ելակով», «անթալան» կորուստներ՝ առանց Եռատոնի, առանց ընդհանրապես տոնի.... «Փաստ»Նիկոլ Փաշինյանը վտանգում է կորցնել նաև իր՝ առանց այդ էլ ցածր վարկանիշի հիմնական «սեգմենտը». «Փաստ»Էդմոն Մարուքյանն արդեն դիմում է գրել. «Փաստ»Աշխարհի ավելի քան 120 երկրում երթեր են անցկացվել. շարժման գլխավոր համակարգողը հայ է. «Փաստ»Դժգոհություններ կահույքի արտադրության և ներմուծման ոլորտում. ինչո՞ւ են տուժում օրինական դաշտում գործողները. «Փաստ»Ֆրանսիան աջակցում է Բաքվի և Երևանի ջանքերին՝ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում. ՄակրոնԵրևանում 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով նախնական տվյալներով տուժել է 8 քաղաքացի. Առողջապահության նախարարությունԱլեքսիս Օհանյանը 20 միլիոն ֆունտով բաժնետոմս է գնել Չելսիի կանանց թիմումՌուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են գերիների փոխանակում իրականացնել՝ 1,000-ը 1,000-ի դիմաց բանաձևով