Երևան, 11.Հոկտեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երևանի 2806 ամյակին ընդառաջ Օղակաձև զբոսայգում տեղադրեցինք Քըրք Քըրքորյանի հուշակոթողը. Տիգրան Ավինյան Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելը լուրջ սադրանք կլինի. Լավրով ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ ինչ իրավիճակ է Լարսում ՌԴ-ում Յակ-130 ռազմական ինքնաթիռ է կորածնվել Մեր հարվածը կլինի մահացու և ճշգրիտ, Իրանը չի հասկանա՝ ինչ պատահեց իր հետ և ինչպես. Իսրայելի ՊՆ ղեկավար Հոկտեմբերին, նոյեմբերին և դեկտեմբերին մենք հնարավորություն ունենք ամեն ինչ տանել դեպի խաղաղություն. Զելենսկի ԼՂ-ից տեղահանվածներն իրենց մեքենաները կարող են գրանցել արտոնյալ կարգով Հայաստանի իշխանություններին միայն պետք է ստանալ արևմտյան տերերի հավանությունը. «Փաստ» Ինչի՞ կհանգեցնի Փաշինյանին տապալելու նոր փորձը. «Փաստ» «Պատերազմը վերջանալուց հետո Իվանս ուզում էր նշանվել». Իվան Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին Քարվաճառում. «Փաստ»


Հեծանիվ քշող իշխանությունները և Բաքվից եկող սպառնալից ազդակները. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին 4 տարվա ընթացքում Ադրբեջանն արդեն հասցրել է մի քանի անգամ ագրեսիա ձեռնարկել Հայաստանի ու Արցախի նկատմամբ, ինչն ուղեկցվեց պատերազմական հանցագործությունների իրականացմամբ ու ցեղասպանական գործողություններով։ Եթե մինչ այդ միջազգային հանրությունը ինչ-որ կերպ զսպում էր Ադրբեջանին, ապա 44-օյա պատերազմի ժամանակ ու դրանից հետո իր կրավորական կեցվածքով պայմաններ ստեղծեց ադրբեջանական հարձակումների համար։ Իսկ Բաքուն, իր հերթին օգտվելով այդ հանգամանքից, փորձում է նաև խաղարկել եվրոպական երկրներին էներգետիկ ռեսուրսների մատակարարման թեման և միջազգայնորեն պահպանել իր հեղինակությունը։

Պատահական չէ, որ համաձայնություն է կայացել հենց Բաքվում անցկացնել այնպիսի խոշոր միջոցառում, ինչպիսին նոյեմբերին սպասվող ՄԱԿ–ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովն է (COP 29)։ Այդ համաժողովին բազմաթիվ երկրներից մեծ պատվիրակություններ են մասնակցելու։ Փաստացի, կլիմայական համաժողովի անցկացմամբ` մթնոլորտը աղտոտող ածխաջրածինների մատակարարումից կախված Ադրբեջանը փորձելու է ցույց տալ, թե ինչքան «խաղաղասեր» է ու կլիմայի մասին մտահոգ։ Այս ամենին զուգահեռ նախանշաններ են երևում, որ Ադրբեջանը պատրաստվում է հերթական հարձակմանը։ Պատահական չէ, որ նույնիսկ ՀՀ ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ նշել էր, թե նոյեմբերին Բաքվում կայանալիք COP 29 գագաթաժողովից հետո Ադրբեջանը հնարավոր է՝ նոր ագրեսիա ձեռնարկի Հայաստանի նկատմամբ: Իսկ Բաքվի այսպիսի տրամադրվածությունը ակնհայտ է դառնում մի շարք նախադրյալներով։

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանում բռնապետական կարգեր են, մարդու իրավունքներն աջուձախ ոտնահարվում են, ճնշվում է ազատ խոսքը, իսկ ընդդիմությունը հետապնդումների է ենթարկվում։ Ալիևի վարչակարգն իր ցանկությամբ առատորեն ծախսում է նավթադոլարները, թանկարժեք սեփականություն է գնում արտասահմանում, միլիարդավոր դոլարների սպառազինություն է ձեռք բերում, կաշառում է տարբեր խավիարակեր պաշտոնյաների, իսկ ժողովրդին այդ ռեսուրսներից ուղղակի փշրանքներ են հասնում։ Փաստացի ադրբեջանական հասարակությունը չի օգտվում այն միջոցներից, որոնք կարող էին ներդրվել տնտեսության, կրթության կամ առողջապահության մեջ։ Ու բռնատիրական ռեժիմի ճնշումը մի օր կարող է ադրբեջանական հանրության ներսում պոռթկումի պատճառ դառնալ՝ հատկապես, եթե դրսից կայծը տրվի։ Ուստի, Ալիևը փորձում է հանրությանը կոնսոլիդացնել թշնամու կերպարի ուղղությամբ։

Պատահական չէ, որ նույնիսկ Արցախյան պատերազմից հետո հայատյացությունը նոր թափով է բորբոքվում։ Եթե հանկարծ Ադրբեջանը կարգավորի իր հարաբերությունները Հայաստանի հետ, ապա այդ թշնամանքի «կախարդական փայտիկը» կդադարի գործել, դրա համար էլ Ալիևը բանակցությունների իմիտացիա ստեղծելով հանդերձ ամեն ինչ անում է խաղաղության պայմանագիր կնքելուց հրաժարվելու համար։ Այն, որ Ադրբեջանը շահագրգռված չէ խաղաղության պայմանագրի կնքմամբ, ցույց է տալիս նաև այն իրողությունը, որ Բաքվի վարչակազմը կեղծ թեզեր է գեներացնում «Արևմտյան Ադրբեջանի» մասին՝ կոնկրետ տարածքային նկրտումներ ցուցաբերելով Հայաստանի նկատմամբ։ Թերևս Ալիևի վարչակազմը գիտակցում է, որ Արցախյան հիմնախնդիրը լուծված չէ, և մի օր պատասխան է տալու, այդ թվում՝ գործած պատերազմական հանցագործությունների համար, դրա համար էլ ձգտում է մի կողմից՝ կանխել հետագայում Արցախյան հիմնահարցի բարձրացումը, իսկ մյուս կողմից էլ՝ նոր կապիտուլ յացիա պարտադրել հայկական կողմին։

Այդ մասին են վկայում Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջները, թե Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը, կրճատի զինված ուժերի քանակը, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցք» տրամադրի, հրաժարվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից և այլն։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանը շարունակում է միլիարդավոր դոլարների սպառազինություն ձեռք բերել Իսրայելից, Թուրքիայից, Պակիստանից ու այլ երկրներից։ Եվ Ալիևը Հայաստանում «ռևանշիստների գլուխ բարձրացնելու» քողի ներքո արդարացնում է Ադրբեջանի զինվելը՝ միևնույն ժամանակ Հայաստանին մեղադրելով զինվելու մեջ: Փաստացի Ալիևը հող է նախապատրաստում որոշ ժամանակ անց ռազմական գործողությունների բռնկման համար, իսկ ՀՀ իշխանությունները շարունակում են թմրեցնել մեր հանրության զգոնությունը խաղաղության մասին թեզերով։ Դե, Փաշինյանն էլ իր համար հանգիստ Նյու Յորքում հեծանիվ է վարում և ՄԱԿ-ի ամբիոնից Ադրբեջանի ագրեսիվ պահվածքից խոսելու փոխարեն հայտարարում է, թե որպես թեորեմ առաջ է քաշում «Ապագա կա» կարգախոսը։ Տպավորություն է, որ նա ոչ թե Հայաստանն է ղեկավարում, այլ, ասենք՝ Շվեյցարիան, այնինչ իրականությունը դժնդակ է ու մարտահրավերներով լեցուն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանի 2806 ամյակին ընդառաջ Օղակաձև զբոսայգում տեղադրեցինք Քըրք Քըրքորյանի հուշակոթողը. Տիգրան ԱվինյանԵրևանում մեքենա է այրվել Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելը լուրջ սադրանք կլինի. Լավրով «Հավաքվելու ենք լեգենդար Արամ Ասատրյանի երգերի շուրջ՝ նշելու նրա 70-ամյակը, կսպասեմ բոլորիդ». Քրիստինե Պեպելյան Ատլանտյան օվկիանոսում հայտնաբերել են սառցարանից կառչած տղամարդուն, որին «Միլթոն» փոթորիկը քշել-տարել էր բաց օվկիանոս (տեսանյութ) Տեղեկացնում եմ, որ Վ․Բալասանյանի անունով այդ հողակտորի վերաբերյալ որևէ փաստաթղթային հիմք կամ դիմում Երևանի քաղաքապետարանում առկա չէ. Հայկ ԿոստանյանԱդրբեջանն օկուպացված Արցախում 28 ՀԷԿ կկառուցի Սուլթանատի ա նման էս իշխանությունը, մտել են իմ տարածք, 250 մլնի ներդրում են խափանում. ԱբրահամյանԵս Բարսելոնա չեմ եկել, որպեսզի փոխարինեմ Տեր Շտեգենին․ Շչեսնի 4․093․527 դրամ՝ «Մունք» տեխնոդպրոցին․ «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառուն «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն էՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ ինչ իրավիճակ է Լարսում Բացառիկ պայմաններով բժշկական գերժամանակակից սարքավորումներ՝ Ակբա Լիզինգի միջոցովԱրմավիրի, Տավուշի, Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրերում գազ չի լինի Բերման են ենթարկել իրենց գույքը պաշտպանող 4 քաղաքացու Բերետավորները մտնում են Արա Աբրահամյանին պատկանող տարածք Fastex-ի աջակցությամբ տեղի է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ավարտական միջոցառումը Բելառուս ընդդիմադրին կարող են փոխանցել Մինսկին Անդրանիկ Քոչարյանի գլխին սև ամպեր են կուտակվում Տասնամյակի վերջում վերականգնվող էներգիայի հզորությունները կաճեն գրեթե երեք անգամ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է Մեկնարկեց Արարատյան քաղաքական կրթության լաբորատորիայի երկրորդ դպրոցի դասընթացը. ՀայաՔվե Սյունիքյան սպորտը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի հոգածության ներքոՖասթ Բանկը մեկնարկում է դրամային, դոլարային և եվրոյով նոր պարտատոմսերի տեղաբաշխումըԱդրբեջանը բռնազավթված Ստեփանակերտում սկսել է բնակելի շենքերի զանգվածային քանդումը. ՀայաՔվե2018-ից ի վեր, երբ մենք դեմ էինք նիկոլին, այս «սուրբ» անձը կողմ էր ու փառավորված․ Մարգարիտ Եսայան Անհնար է առողջ, բարեկեցիկ և անվտանգ պետություն ու հասարակություն կառուցել, որտեղ իսպառ բացակայում են ամոթն ու պատասխանատվության զգացումը. Մհեր ԱվետիսյանԱրևմուտքն ասում է՝ մեր ներկայացուցիչն այստեղ Թուրքիան է․ Արմեն Մանվելյան Մետրոպոլիտ Տիխոնի հետ բավականին բովանդակալից և հետաքրքիր զրույց ունեցա. Մհեր Ավետիսյան ՌԴ-ում Յակ-130 ռազմական ինքնաթիռ է կորածնվել Թուրքիան դպրոցական ծրագրում «Կենտրոնական Ասիա»-ն փոխարինել է «Թուրքեստան» տերմինով Մեր հարվածը կլինի մահացու և ճշգրիտ, Իրանը չի հասկանա՝ ինչ պատահեց իր հետ և ինչպես. Իսրայելի ՊՆ ղեկավար «Անարդար է ձիաուժով հաշվարկել գույքահարկը, Էլեկտրամոբիլներ կան, որոնք էժան են, բայց 500 ձիաուժ ունեն», «Ձին ձի է էլի». քննարկում` կառավարությունում Սոնա Ղազարյանի և Աննա Գրիգորյանի բանավեճը՝ կանայք քաղաքականությունում թեմայով«Եթե նա չլիներ իմ կյանքում, գուցե ես չաճեի». Հասմիկ Կարապետյանը՝ իր և Հայկոյի բաժանման մասին Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան Քաղաքական հետապնդում Կյանքիս լավագույն հիշողություններից որոշները կապված են հանուն երկրիս խաղալու հետ. Յուրա Մովսիսյան Հոկտեմբերին, նոյեմբերին և դեկտեմբերին մենք հնարավորություն ունենք ամեն ինչ տանել դեպի խաղաղություն. Զելենսկի Դեղորայքի գներն ու որակը կարող է փոխվել. «Հայաստանը ես եմ»-ի առաջարկ-պահանջը՝ պետական մարմիններին«ԳԱԶել»-ն ընկել է ձորակը. կա 1 կյանքից զրկված, 8 վիրավոր ԼՂ-ից տեղահանվածներն իրենց մեքենաները կարող են գրանցել արտոնյալ կարգովԿարևոր. Արշակ Կարապետյանը համախմբման կոչ է անում Փաշինյանը չի ստորագրել ՍԴ ուղարկված ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանազատման կանոնակարգը. Թովմասյան Փաշինյանը գլխիվայր շուռ է տալիս մեր բարոյական արժեհամակարգը․ Մենուա ՍողոմոնյանՈ՞վ է հաջորդը պաշտոնանկությունների շքերթում Ի՞նչ են քննարկել Մոսկվայում Ադրբեջանի «փաստաբան» Զախարովան նեղվել է ՀՀ ԱԳՆ քայլից «Քաղպայմանագիրը» մնացել է առանց նախարարի թեկնածուի Team-ի ինովացիոն լուծումները Դիջիթեքում. տեսանյութԹուրքերը Հայաստանը չեն կառավարելու, մե՛նք դա թույլ չենք տա. Նաիրի Սարգսյան