Երևան, 11.Հոկտեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ ինչ իրավիճակ է Լարսում ՌԴ-ում Յակ-130 ռազմական ինքնաթիռ է կորածնվել Մեր հարվածը կլինի մահացու և ճշգրիտ, Իրանը չի հասկանա՝ ինչ պատահեց իր հետ և ինչպես. Իսրայելի ՊՆ ղեկավար Հոկտեմբերին, նոյեմբերին և դեկտեմբերին մենք հնարավորություն ունենք ամեն ինչ տանել դեպի խաղաղություն. Զելենսկի ԼՂ-ից տեղահանվածներն իրենց մեքենաները կարող են գրանցել արտոնյալ կարգով Հայաստանի իշխանություններին միայն պետք է ստանալ արևմտյան տերերի հավանությունը. «Փաստ» Ինչի՞ կհանգեցնի Փաշինյանին տապալելու նոր փորձը. «Փաստ» «Պատերազմը վերջանալուց հետո Իվանս ուզում էր նշանվել». Իվան Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին Քարվաճառում. «Փաստ» Գյուղական համայնքների անտեսված հեռանկարը. «Փաստ» Քննիչ հանձնաժողովների անիմաստ գործունեության հետին մոտիվները. «Փաստ»


Ինքնիշխանություն գոռալով... ինքնիշխանություն չես ապահովի. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռևս ընդդիմադիր աշխատած ժամանակ Փաշինյանը բոցաշունչ ելույթներով էր հանդես գալիս և փորձում էր իրեն ներկայացնել որպես Հայաստանի ինքնիշխանության պաշտպանության պայքարի մարտիկ։ Նույն պաթոսը նա շարունակում է նաև իշխանության գալուց հետո։ Նույնիսկ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու քայլը նա պայմանավորում է այն հանգամանքով, որ իր գլխավոր խնդիրն է համարում Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելը։ Այս ամենի հետ մեկտեղ նա միշտ փորձել է անկախության տոնն ինչ-որ առանձնահատուկ ատրիբուտներով յուրահատուկ դարձնել՝ Հայաստանի ինքնիշխան լինելու հանգամանքն ընդգծելու համար։

Օրինակ՝ 2021 թվականին իշխանությունների նախաձեռնությամբ մեծ գումարներ ծախսվեցին դրոններով շոու կազմակերպելու համար։ Ու, ընդհանրապես, այս ուղղությամբ իշխանությունների նախաձեռնություններն ավելի շատ ցուցադրական ու շոու նախատեսող քայլեր են, քան իրատեսական գործողություններ, որոնք կներկայացնեն Հայաստանի ինքնիշխանության իրական ամրապնդումը։ Այդ քայլերի շարքում էր նաև երգիչ Սնուփ Դոգի համերգը, որով պետք է ժողովրդին զբաղեցնեին ու հորդորեին, որ «ապագա կա՛, կա՛ ապագա»։ Փաշինյանն անգամ հայտարարում էր. «Մենք Սնուփ Դոգի համերգն անում ենք Հայաստան անվան համար, որ որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը չկա»։ Բայց Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո համերգը հետաձգվեց, ու դրանից հետո կազմակերպիչները հավաստիացնում էին, թե նախատեսված համերգն անպայման տեղի է ունենալու։

Խոսվում էր անգամ, որ այն կարող է տեղի ունենալ այս տարվա ամռանը՝ մասնավորապես օգոստոսին, իսկ երբ այն տեղի չունեցավ, արդեն լուրեր էին շրջանառվում, որ հենց անկախության օրը կարող է տեղի ունենալ համերգը։ Բայց սեպտեմբերի 21-ն էլ անցավ, իսկ համերգն այդպես էլ մնաց խոսակցությունների մակարդակի։ Ու կարծես թե իմաստ էլ չկա դրա հետ կապված մեծ սպասումներ ունենալ, այլ հարց է, որ այդ համերգը կազմակերպվելու էր հանրային միջոցներով. պետբյուջեից 6 մլն դոլար արդեն իսկ ծախսել են այդ ուղղությամբ։ Իշխանությունները հավաստիացնում էին, թե այդ ծախսերը կփոխհատուցվեն համերգին մասնակցելու համար հինգից վեց հազար զբոսաշրջիկների այցելության արդյունքում։ Սակայն ստացվեց այնպես, որ առանց այն էլ քիչ միջոցներ ունեցող երկրի բյուջեից ահռելի գումար ուղղակի ջուրը գցվեց։

Եթե խոսք լիներ կրթության կամ գիտության ուղղությամբ ներդրումներ կատարելու մասին, ապա իշխանություններն այնպիսի խրթին պայմաններ կդնեին, որ հանկարծ ավելի գումար չտրամադրեին, բայց երբ խոսքը բովանդակային առումով ոչինչ չտվող համերգի մասին է, որն իրենց համար պետք է PR ապահովի, ապա նրանք միանգամից շռայլ են դառնում։ Հիմա հանրային միջոցներից բացահայտ 6 մլն դոլար վատնել են։ Եթե դա լիներ «նախկինների» օրոք, պատկերացնում եք, չէ՞, թե ինչ աղմուկ կբարձրացներ նույն Նիկոլ Փաշինյանը՝ ամա՜ն, թալանեցին, ամա՜ն, հարկատուների վճարած միջոցներն ո՞վ պետք է վերադարձնի բյուջե, ամա՜ն... Բացի այդ, արդեն մեկ տարի անցել է, ու եթե այդ քանակությամբ գումարը որևէ ոլորտում ներդրվեր մեկ տարվա ընթացքում, ապա որոշակի խնդիրներ կարելի կլիներ լուծել։

Օրինակ՝ այսօր Հայաստանում մեծ թվով արցախցի բռնի տեղահանվածներ կան, որ սոցիալական ծանր վիճակում են, նրանց կարող էին օգնել։ Այս տարվա անկախության օրվա հետ կապված էլ աժիոտաժ էր ստեղծվել, թե Մակրոնն է Հայաստան այցելելու՝ մեր երկրի անկախությանն ու ինքնիշխանությանն աջակցելու։ Ու այս լուրերը թևեր էր տվել արևմտամետներին, բայց այցն այդպես էլ տեղի չունեցավ։ Ու, ընդհանրապես, լուրջ քայլեր չենք տեսնում Արևմուտքի կողմից Հայաստանի ինքնիշխանությանն աջակցելու հետ կապված։ Արևմուտքից Հայաստանին ցուցաբերելիք աջակցությունը գլխավորապես պայմանավորում են նրանով, որ Հայաստանը հակառուսական քայլեր ձեռնարկի, դուրս գա ՀԱՊԿ-ից, խզի կապերը Ռուսաստանի հետ և այլն։ Այսինքն՝ Արևմուտքում Հայաստանից ակնկալիքներ ունեն միայն իրենց շահերի համար, բայց ոչ Հայաստանի շահերի։ Եվ պարզ է, որ եթե հայկական կողմը արևմտյան շահերի համար հակառուսական քայլեր կատարի, ապա դա ենթադրելու է, որ Հայաստանն է տուժելու, իսկ դրանով Հայաստանի ինքնիշխանությունը չի ամրապնդվի։ Լրիվ հակառակը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Հավաքվելու ենք լեգենդար Արամ Ասատրյանի երգերի շուրջ՝ նշելու նրա 70-ամյակը, կսպասեմ բոլորիդ». Քրիստինե Պեպելյան Ատլանտյան օվկիանոսում հայտնաբերել են սառցարանից կառչած տղամարդուն, որին «Միլթոն» փոթորիկը քշել-տարել էր բաց օվկիանոս (տեսանյութ) Տեղեկացնում եմ, որ Վ․Բալասանյանի անունով այդ հողակտորի վերաբերյալ որևէ փաստաթղթային հիմք կամ դիմում Երևանի քաղաքապետարանում առկա չէ. Հայկ ԿոստանյանԱդրբեջանն օկուպացված Արցախում 28 ՀԷԿ կկառուցի Սուլթանատի ա նման էս իշխանությունը, մտել են իմ տարածք, 250 մլնի ներդրում են խափանում. ԱբրահամյանԵս Բարսելոնա չեմ եկել, որպեսզի փոխարինեմ Տեր Շտեգենին․ Շչեսնի 4․093․527 դրամ՝ «Մունք» տեխնոդպրոցին․ «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառուն «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն էՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ ինչ իրավիճակ է Լարսում Բացառիկ պայմաններով բժշկական գերժամանակակից սարքավորումներ՝ Ակբա Լիզինգի միջոցովԱրմավիրի, Տավուշի, Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրերում գազ չի լինի Բերման են ենթարկել իրենց գույքը պաշտպանող 4 քաղաքացու Բերետավորները մտնում են Արա Աբրահամյանին պատկանող տարածք Fastex-ի աջակցությամբ տեղի է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ավարտական միջոցառումը Բելառուս ընդդիմադրին կարող են փոխանցել Մինսկին Անդրանիկ Քոչարյանի գլխին սև ամպեր են կուտակվում Տասնամյակի վերջում վերականգնվող էներգիայի հզորությունները կաճեն գրեթե երեք անգամ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է Մեկնարկեց Արարատյան քաղաքական կրթության լաբորատորիայի երկրորդ դպրոցի դասընթացը. ՀայաՔվե Սյունիքյան սպորտը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի հոգածության ներքոՖասթ Բանկը մեկնարկում է դրամային, դոլարային և եվրոյով նոր պարտատոմսերի տեղաբաշխումըԱդրբեջանը բռնազավթված Ստեփանակերտում սկսել է բնակելի շենքերի զանգվածային քանդումը. ՀայաՔվե2018-ից ի վեր, երբ մենք դեմ էինք նիկոլին, այս «սուրբ» անձը կողմ էր ու փառավորված․ Մարգարիտ Եսայան Անհնար է առողջ, բարեկեցիկ և անվտանգ պետություն ու հասարակություն կառուցել, որտեղ իսպառ բացակայում են ամոթն ու պատասխանատվության զգացումը. Մհեր ԱվետիսյանԱրևմուտքն ասում է՝ մեր ներկայացուցիչն այստեղ Թուրքիան է․ Արմեն Մանվելյան Մետրոպոլիտ Տիխոնի հետ բավականին բովանդակալից և հետաքրքիր զրույց ունեցա. Մհեր Ավետիսյան ՌԴ-ում Յակ-130 ռազմական ինքնաթիռ է կորածնվել Թուրքիան դպրոցական ծրագրում «Կենտրոնական Ասիա»-ն փոխարինել է «Թուրքեստան» տերմինով Մեր հարվածը կլինի մահացու և ճշգրիտ, Իրանը չի հասկանա՝ ինչ պատահեց իր հետ և ինչպես. Իսրայելի ՊՆ ղեկավար «Անարդար է ձիաուժով հաշվարկել գույքահարկը, Էլեկտրամոբիլներ կան, որոնք էժան են, բայց 500 ձիաուժ ունեն», «Ձին ձի է էլի». քննարկում` կառավարությունում Սոնա Ղազարյանի և Աննա Գրիգորյանի բանավեճը՝ կանայք քաղաքականությունում թեմայով«Եթե նա չլիներ իմ կյանքում, գուցե ես չաճեի». Հասմիկ Կարապետյանը՝ իր և Հայկոյի բաժանման մասին Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան Քաղաքական հետապնդում Կյանքիս լավագույն հիշողություններից որոշները կապված են հանուն երկրիս խաղալու հետ. Յուրա Մովսիսյան Հոկտեմբերին, նոյեմբերին և դեկտեմբերին մենք հնարավորություն ունենք ամեն ինչ տանել դեպի խաղաղություն. Զելենսկի Դեղորայքի գներն ու որակը կարող է փոխվել. «Հայաստանը ես եմ»-ի առաջարկ-պահանջը՝ պետական մարմիններին«ԳԱԶել»-ն ընկել է ձորակը. կա 1 կյանքից զրկված, 8 վիրավոր ԼՂ-ից տեղահանվածներն իրենց մեքենաները կարող են գրանցել արտոնյալ կարգովԿարևոր. Արշակ Կարապետյանը համախմբման կոչ է անում Փաշինյանը չի ստորագրել ՍԴ ուղարկված ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանազատման կանոնակարգը. Թովմասյան Փաշինյանը գլխիվայր շուռ է տալիս մեր բարոյական արժեհամակարգը․ Մենուա ՍողոմոնյանՈ՞վ է հաջորդը պաշտոնանկությունների շքերթում Ի՞նչ են քննարկել Մոսկվայում Ադրբեջանի «փաստաբան» Զախարովան նեղվել է ՀՀ ԱԳՆ քայլից «Քաղպայմանագիրը» մնացել է առանց նախարարի թեկնածուի Team-ի ինովացիոն լուծումները Դիջիթեքում. տեսանյութԹուրքերը Հայաստանը չեն կառավարելու, մե՛նք դա թույլ չենք տա. Նաիրի Սարգսյան Երևանի քաղաքապետարանի 2024 թվականի ծրագրի շրջանակում հիմնանորոգվում և վերակառուցվում են մայրաքաղաքի կրթական հաստատություններըFastex-ը` WCIT 2024-ին․ ինչպես են Բիթքոյնը, DeFi հավելվածները և NFT-ն ձևավորում ֆինանսների ապագանԻ՞նչ լողաձևեր կան, ու զարգացման ի՞նչ ճանապարհ են անցել դրանք. «Փաստ»