Երևան, 11.Հոկտեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելը լուրջ սադրանք կլինի. Լավրով ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ ինչ իրավիճակ է Լարսում ՌԴ-ում Յակ-130 ռազմական ինքնաթիռ է կորածնվել Մեր հարվածը կլինի մահացու և ճշգրիտ, Իրանը չի հասկանա՝ ինչ պատահեց իր հետ և ինչպես. Իսրայելի ՊՆ ղեկավար Հոկտեմբերին, նոյեմբերին և դեկտեմբերին մենք հնարավորություն ունենք ամեն ինչ տանել դեպի խաղաղություն. Զելենսկի ԼՂ-ից տեղահանվածներն իրենց մեքենաները կարող են գրանցել արտոնյալ կարգով Հայաստանի իշխանություններին միայն պետք է ստանալ արևմտյան տերերի հավանությունը. «Փաստ» Ինչի՞ կհանգեցնի Փաշինյանին տապալելու նոր փորձը. «Փաստ» «Պատերազմը վերջանալուց հետո Իվանս ուզում էր նշանվել». Իվան Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին Քարվաճառում. «Փաստ» Գյուղական համայնքների անտեսված հեռանկարը. «Փաստ»


Տարածքների հանձնման արդյունքում մոտեցող «դամոկլյան սուրը». «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անցած մեկ տարվա իրադարձությունները եկան ապացուցելու փաստացի այն, ինչ մինչ այդ էլ հասկանալի էր ուղեղ և տրամաբանություն ունեցող ցանկացած մեկի, այն է՝ առանց Արցախի Հայաստանը դառնում է մեծապես թույլ և խոցելի։ Այնինչ, ժամանակին որոշակի շրջանակների, այդ թվում՝ այսօրվա իշխանությունների կողմից այնպիսի թեզեր էին գեներացվում, թե՝ Արցախը հանձնենք, հանգիստ ապրենք։ Չնայած, հիմա էլ այդպես մտածող մարդիկ կան։ Ցավոք, կան: Արցախի կորստից հետո մեր երկրի շուրջ փոխվել է տարածաշրջանային ստատուս քվոն, և ներկայում Հայաստանի վրա հարձակման մեծ վտանգ է կախված, որը կարող է նաև անդառնալի հետևանքներ ունենալ։ Տարածքների հանձնման արդյունքում այսօր ոչ միայն բազմաթիվ բնակավայրեր դարձել են սահմանամերձ, այլև Հայաստանի ինքնիշխան տարածքներից բավականին հատվածներ գտնվում են ադրբեջանական օկուպացիայի ներքո։

Եթե նախկինում Հայաստանի բազմաթիվ բնակավայրերի բնակչությունը հանգիստ ապրում էր, քանի որ յուրաքանչյուրը գիտեր՝ հակառակորդը հարյուրավոր կիլոմետրեր հեռու է գտնվում, Արցախյան երկրորդ պատերազմից հետո լիովին նոր իրավիճակ է ստեղծվել։ Սահմանամերձ բնակավայրերում բնական կյանքը խաթարված է։ Դա են վկայում Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղում Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խմբի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքները։ Արձանագրենք՝ սրանք միայն մեկ բնակավայրում իրականացված հետազոտություններ են, բայց ինքնին լուրջ եզրակացությունների տեղիք են տալիս: Ի մասնավորի՝ մեկ բնակավայրի օրինակով արձանագրվում է ադրբեջանական զինված ուժերի գործողությունների արդյունքում բնակիչների բնականոն կյանքի խաթարումը։

Օրինակ՝ լուրջ խնդիր է դարձել խմելու ջրի հարցը, քանի որ խմելու ջրի ակունքները մնացել են Ադրբեջանի կողմից Հայաստանից օկուպացված տարածքներում։ Մյուս կողմից էլ՝ էականորեն տուժել է գյուղատնտեսությունը, քանի որ բնակիչները զրկվել են արոտավայրերից. թշնամին զբաղեցրել է այդ տարածքները, նաև տարածքի ականապատումն է նոր վտանգներ ստեղծել։ Ադրբեջանի զինված ուժերը մեծ թափով ծառահատումներ են իրականացրել ու խախտել էկոհամակարգը՝ խարխլելով ապրելու համար բնական միջավայրը։ Մարդիկ զրկված են նաև Ներքին Հանդի Սբ. Հռիփսիմե եկեղեցի ու գերեզմանատուն այցելելու հնարավորությունից, քանի որ դրանք նույնպես ադրբեջանական օկուպացիայի ներքո են։

Եթե միայն մի բնակավայրում այսքան սպառնալիքներ են ի հայտ եկել սահմանամերձ հատվածում ապրող բնակիչների համար, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ վտանգների առաջ է սահմանամերձ մյուս հատվածների բնակչությունը։ Պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր բնակավայր ունի իր յուրահատկությունը, և կան սահմանամերձ համայնքներ, որոնք առավել խոցելի են։ Բայց կան նաև առավել գլոբալ հարցեր, որոնց համար նույնիսկ բացահայտումներ անելու կարիք չկա։ Պարզ է, որ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կարող են ներխուժումների զոհ դառնալ։ Ու եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ադրբեջանցի զինվորականները անասուններ են գողացել, գերիներ են վերցրել, սպառնացել են և այլն։

Դեռ չենք խոսում հոգեբանական ճնշումների մասին: Այսպիսի գործելակերպը նրանք կարող են շարունակել հատկապես այն դեպքում, երբ վստահ են, որ կազմակերպված դիմադրության չեն հանդիպելու, և ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը հակված չէ լուրջ դիմադրություն կազմակերպելու հարցում։ Մյուս կողմից էլ՝ սահմանամերձ բնակավայրերին սպառնում է դատարկվելու հեռանկարը, բնակիչները հակված են տեղափոխվել այլ վայրեր։ Մարդիկ ցանկություն չունեն սահմանամերձ բնակավայրերում ներդրումներ կատարել, իսկ պետությունն էլ իր կողմից նախաձեռնողականություն չի ցուցաբերում այս հարցում։ Այնինչ, փոխանակ իշխանությունները տարբեր ծրագրեր կյանքի կոչեն սահմանամերձ շրջաններում մարդկանց կյանքը թեթևացնելու և ենթակառուցվածքներ ստեղծելու տեսանկյունից, միլիոններով ծառայողական մեքենաներ են գնում ու այլ շռայլ ծախսեր իրականացնում։

Իսկ սահմանամերձ համայնքների դատարկումը կարող է աղետ դառնալ Հայաստանի համար, որը շատերը դեռևս չեն գիտակցում։ Հակառակորդը նաև մի շարք ռազմավարական առավելություններ է ձեռք բերել, որ կարող է ուղղակի անհնար դարձնել մարդկանց կենսագործունեությունը Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում։ Նախ՝ ադրբեջանական զինված ուժերը կարևոր նշանակություն ունեցող բարձունքներ են զբաղեցնում, որի արդյունքում էլ իրենց կողմից անմիջական դիտարկման ներքո են սահմանամերձ բնակավայրերի ու ընդհանրապես Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող ճանապարհներ, կոմունիկացիոն ուղիներ ու ենթակառուցվածքներ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելը լուրջ սադրանք կլինի. Լավրով «Հավաքվելու ենք լեգենդար Արամ Ասատրյանի երգերի շուրջ՝ նշելու նրա 70-ամյակը, կսպասեմ բոլորիդ». Քրիստինե Պեպելյան Ատլանտյան օվկիանոսում հայտնաբերել են սառցարանից կառչած տղամարդուն, որին «Միլթոն» փոթորիկը քշել-տարել էր բաց օվկիանոս (տեսանյութ) Տեղեկացնում եմ, որ Վ․Բալասանյանի անունով այդ հողակտորի վերաբերյալ որևէ փաստաթղթային հիմք կամ դիմում Երևանի քաղաքապետարանում առկա չէ. Հայկ ԿոստանյանԱդրբեջանն օկուպացված Արցախում 28 ՀԷԿ կկառուցի Սուլթանատի ա նման էս իշխանությունը, մտել են իմ տարածք, 250 մլնի ներդրում են խափանում. ԱբրահամյանԵս Բարսելոնա չեմ եկել, որպեսզի փոխարինեմ Տեր Շտեգենին․ Շչեսնի 4․093․527 դրամ՝ «Մունք» տեխնոդպրոցին․ «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառուն «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն էՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ ինչ իրավիճակ է Լարսում Բացառիկ պայմաններով բժշկական գերժամանակակից սարքավորումներ՝ Ակբա Լիզինգի միջոցովԱրմավիրի, Տավուշի, Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրերում գազ չի լինի Բերման են ենթարկել իրենց գույքը պաշտպանող 4 քաղաքացու Բերետավորները մտնում են Արա Աբրահամյանին պատկանող տարածք Fastex-ի աջակցությամբ տեղի է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ավարտական միջոցառումը Բելառուս ընդդիմադրին կարող են փոխանցել Մինսկին Անդրանիկ Քոչարյանի գլխին սև ամպեր են կուտակվում Տասնամյակի վերջում վերականգնվող էներգիայի հզորությունները կաճեն գրեթե երեք անգամ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է Մեկնարկեց Արարատյան քաղաքական կրթության լաբորատորիայի երկրորդ դպրոցի դասընթացը. ՀայաՔվե Սյունիքյան սպորտը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի հոգածության ներքոՖասթ Բանկը մեկնարկում է դրամային, դոլարային և եվրոյով նոր պարտատոմսերի տեղաբաշխումըԱդրբեջանը բռնազավթված Ստեփանակերտում սկսել է բնակելի շենքերի զանգվածային քանդումը. ՀայաՔվե2018-ից ի վեր, երբ մենք դեմ էինք նիկոլին, այս «սուրբ» անձը կողմ էր ու փառավորված․ Մարգարիտ Եսայան Անհնար է առողջ, բարեկեցիկ և անվտանգ պետություն ու հասարակություն կառուցել, որտեղ իսպառ բացակայում են ամոթն ու պատասխանատվության զգացումը. Մհեր ԱվետիսյանԱրևմուտքն ասում է՝ մեր ներկայացուցիչն այստեղ Թուրքիան է․ Արմեն Մանվելյան Մետրոպոլիտ Տիխոնի հետ բավականին բովանդակալից և հետաքրքիր զրույց ունեցա. Մհեր Ավետիսյան ՌԴ-ում Յակ-130 ռազմական ինքնաթիռ է կորածնվել Թուրքիան դպրոցական ծրագրում «Կենտրոնական Ասիա»-ն փոխարինել է «Թուրքեստան» տերմինով Մեր հարվածը կլինի մահացու և ճշգրիտ, Իրանը չի հասկանա՝ ինչ պատահեց իր հետ և ինչպես. Իսրայելի ՊՆ ղեկավար «Անարդար է ձիաուժով հաշվարկել գույքահարկը, Էլեկտրամոբիլներ կան, որոնք էժան են, բայց 500 ձիաուժ ունեն», «Ձին ձի է էլի». քննարկում` կառավարությունում Սոնա Ղազարյանի և Աննա Գրիգորյանի բանավեճը՝ կանայք քաղաքականությունում թեմայով«Եթե նա չլիներ իմ կյանքում, գուցե ես չաճեի». Հասմիկ Կարապետյանը՝ իր և Հայկոյի բաժանման մասին Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան Քաղաքական հետապնդում Կյանքիս լավագույն հիշողություններից որոշները կապված են հանուն երկրիս խաղալու հետ. Յուրա Մովսիսյան Հոկտեմբերին, նոյեմբերին և դեկտեմբերին մենք հնարավորություն ունենք ամեն ինչ տանել դեպի խաղաղություն. Զելենսկի Դեղորայքի գներն ու որակը կարող է փոխվել. «Հայաստանը ես եմ»-ի առաջարկ-պահանջը՝ պետական մարմիններին«ԳԱԶել»-ն ընկել է ձորակը. կա 1 կյանքից զրկված, 8 վիրավոր ԼՂ-ից տեղահանվածներն իրենց մեքենաները կարող են գրանցել արտոնյալ կարգովԿարևոր. Արշակ Կարապետյանը համախմբման կոչ է անում Փաշինյանը չի ստորագրել ՍԴ ուղարկված ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանազատման կանոնակարգը. Թովմասյան Փաշինյանը գլխիվայր շուռ է տալիս մեր բարոյական արժեհամակարգը․ Մենուա ՍողոմոնյանՈ՞վ է հաջորդը պաշտոնանկությունների շքերթում Ի՞նչ են քննարկել Մոսկվայում Ադրբեջանի «փաստաբան» Զախարովան նեղվել է ՀՀ ԱԳՆ քայլից «Քաղպայմանագիրը» մնացել է առանց նախարարի թեկնածուի Team-ի ինովացիոն լուծումները Դիջիթեքում. տեսանյութԹուրքերը Հայաստանը չեն կառավարելու, մե՛նք դա թույլ չենք տա. Նաիրի Սարգսյան Երևանի քաղաքապետարանի 2024 թվականի ծրագրի շրջանակում հիմնանորոգվում և վերակառուցվում են մայրաքաղաքի կրթական հաստատություններըFastex-ը` WCIT 2024-ին․ ինչպես են Բիթքոյնը, DeFi հավելվածները և NFT-ն ձևավորում ֆինանսների ապագան