Երևան, 11.Հոկտեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ ինչ իրավիճակ է Լարսում ՌԴ-ում Յակ-130 ռազմական ինքնաթիռ է կորածնվել Մեր հարվածը կլինի մահացու և ճշգրիտ, Իրանը չի հասկանա՝ ինչ պատահեց իր հետ և ինչպես. Իսրայելի ՊՆ ղեկավար Հոկտեմբերին, նոյեմբերին և դեկտեմբերին մենք հնարավորություն ունենք ամեն ինչ տանել դեպի խաղաղություն. Զելենսկի ԼՂ-ից տեղահանվածներն իրենց մեքենաները կարող են գրանցել արտոնյալ կարգով Հայաստանի իշխանություններին միայն պետք է ստանալ արևմտյան տերերի հավանությունը. «Փաստ» Ինչի՞ կհանգեցնի Փաշինյանին տապալելու նոր փորձը. «Փաստ» «Պատերազմը վերջանալուց հետո Իվանս ուզում էր նշանվել». Իվան Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին Քարվաճառում. «Փաստ» Գյուղական համայնքների անտեսված հեռանկարը. «Փաստ» Քննիչ հանձնաժողովների անիմաստ գործունեության հետին մոտիվները. «Փաստ»


Թուրքական ազդեցության գալարները. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նյու Յորքում «Թուրքական տանը» Էրդողանի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն ակտիվորեն քննարկվեց հայաստանյան տարբեր շրջանակներում։ Ու հետաքրքական է, որ ավելի շատ քննարկման տիրույթում էին որոշակի դետալային հարցեր, թե ով ինչ նվիրեց, ինչու էր Փաշինյանն Էրդողանի գրքի ֆոնին ժպտում և այլն։ Բայց մի շարք կարևոր հանգամանքներ, որոնք առավել ընդգրկուն նշանակություն ունեն, հիմնականում աչքաթող արվեցին։ Օրինակ՝ կարևոր արձանագրում էր ՄԱԿ-ում Թուրքիայի նախագահի ելույթը, որտեղ ասվում էր, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանն իրենց հարաբերությունները կարգավորեն, ապա հայ-թուրքական հարաբերություններում ևս առաջընթաց կարձանագրվի։

Փաստացի, Ադրբեջանի միջոցով Թուրքիան նորից նախապայման է դնում Հայաստանի առաջ, որ եթե Ադրբեջանի պահանջները Հայաստանը կատարի, ապա իրենք էլ քայլ կկատարեն սահմանը բացելու ուղղությամբ։ Այսինքն՝ առանձին հայ-թուրքական ձևաչափով հանդիպումներից որևէ ակնկալիք ունենալ պետք չէ։ Ավելին՝ ուշադիր դիտելու դեպքում կնկատենք, որ Թուրքիան է հենց Ադրբեջանի միջոցով որոշ պահանջներ առաջ մղում։ Անկարայից արվող հայտարարություններից երևում է, որ իրենք անընդհատ շեշտում են, թե օգնել են Ադրբեջանին՝ հաղթանակ տանել Արցախյան պատերազմում, ուստի Ադրբեջանն էլ իր հերթին պարտավոր է փոխհատուցել այդ աջակցության համար։ Կարելի է դիտարկել, որ Թուրքիայի դրդմամբ առաջ մղվող պահանջներից մեկը վերաբերում է ՀՀ Սահմանադրությունը փոխելուն։

Պարզ է, որ խաղաղության պայմանագրի կնքման հարցում ՀՀ Սահմանադրությունը խոչընդոտ լինել չի կարող, քանի որ միջազգային պայմանագրերը, որպես կանոն, ավելի բարձր իրավական ուժ ունեն, քան ներքին օրենսդրությունը։ Սակայն իրականում խնդիրն ինչ-որ առումով այլ հարթության վրա է։ ՀՀ Սահմանադրության մեջ հղում է կատարվում Անկախության հռչակագրին, որտեղ ոչ միայն Արցախի մասին է նշված, այլև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին, որը նաև փոխհատուցման հարցի բարձրացում է նախատեսում։ Արցախի հարցով Փաշինյանը նշել ու մի քանի անգամ էլ վերահաստատել է, որ Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս, բայց Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն առաջ մղելուց հրաժարվելու մասով կոնկրետ ոչինչ չի նշվել, սակայն ժամանակի ընթացքում իշխանությունները ցույց են տվել, որ հակված են դրական ժեստեր կատարելու թուրքական կողմի ուղղությամբ։ Ու թուրքական կողմն էլ գոհ է այդ ամենից։

Բայց քանի որ Հայոց ցեղասպանության հարցը շատ զգայական է, ու ժողովուրդը միանգամից կընդդիմանա, ապա թեմաները քիչ-քիչ, դոզա առ դոզա են հանրությանը մատուցում, ինչի հանգուցալուծումն էլ պետք է լինի Հայոց ցեղասպանության ճանաչումից ու փոխհատուցումից հրաժարվելու քաղաքականության առաջխաղացումը, ինչը նախապայման է եղել նաև 2009 թվականին հայ-թուրքական արձանագրությունների կնքումից հետո։ Հետաքրքրական է, որ եթե մի ժամանակ թուրքական կողմը Ադրբեջանին ավելի շատ դրդում էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցն անընդհատ բարձրացնելու, ապա ներկայում այս հարցում թուրքական կողմը որոշակիորեն պասիվացել է։ Պատճառն այն է, որ Նախիջևանը Թուրքիային կապող երկաթգիծը դեռ պատրաստ չէ ու պիտի սարքվի մի քանի տարվա ընթացքում։

Դրա համար էլ տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլ քադիր Ուրալօղլուն նշել էր, թե Թուրքիան ակնկալում է իրականացնել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման նախագիծը մինչև 2029 թվականը։ Թուրքիան, ըստ էության, շահագրգռված չէ, որ իրենց նախատեսած միջանցքը շուտ բացվի, քանի որ այդ դեպքում այդ ուղին կարող են այլ ուժեր վերահսկել, իսկ թուրքական կողմը հետ կմնա դրա վրա ազդեցությունը տարածելու հարցում։ Այնինչ, իրենք նախատեսում են, որ պետք է վերահսկեն այն ու ճանապարհ բացեն պանթուրքական ծրագրերի իրականացման համար։ Ըստ էության, դրանով է պայմանավորված, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցն ավելի առաջ է եկել, իսկ ճանապարհների բացման հարցը՝ հետ մղվել։ Ավելին՝ կողմերը նույնիսկ համաձայնեցրել են, որ ճանապարհների ապաշրջափակման թեման թողնեն ապագայում քննարկելու։

Բայց մյուս կողմից էլ՝ պետք է նկատել, որ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև որոշակի հակասություններ կան։ Ադրբեջանում դժգոհ են, որ Թուրքիան լիովին սեփականացնում է իրենց հաղթանակը, փորձում է տիրանալ իրենց երկրին ու այն դարձնել թուրքական կցորդ։ Հակասություններ կան Իսրայելի հետ կապված, քանի որ Թուրքիան Գազայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր հակաիսրայելական դիրքորոշում է որդեգրել, իսկ Ադրբեջանը սերտորեն համագործակցում է Իսրայելի հետ։ Այս ամենով հանդերձ, մի իրողություն ևս հստակ է. Թուրքիան փորձելու է Հայաստանում նույնպես իր ազդեցությունը տարածել, այն դարձնել իր ցանկությունից կախված երկիր ու ժամանակի ընթացքում անգամ պահանջել, որ փակվի Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազան։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ատլանտյան օվկիանոսում հայտնաբերել են սառցարանից կառչած տղամարդուն, որին «Միլթոն» փոթորիկը քշել-տարել էր բաց օվկիանոս (տեսանյութ) Տեղեկացնում եմ, որ Վ․Բալասանյանի անունով այդ հողակտորի վերաբերյալ որևէ փաստաթղթային հիմք կամ դիմում Երևանի քաղաքապետարանում առկա չէ. Հայկ ԿոստանյանԱդրբեջանն օկուպացված Արցախում 28 ՀԷԿ կկառուցի Սուլթանատի ա նման էս իշխանությունը, մտել են իմ տարածք, 250 մլնի ներդրում են խափանում. ԱբրահամյանԵս Բարսելոնա չեմ եկել, որպեսզի փոխարինեմ Տեր Շտեգենին․ Շչեսնի 4․093․527 դրամ՝ «Մունք» տեխնոդպրոցին․ «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառուն «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն էՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ ինչ իրավիճակ է Լարսում Բացառիկ պայմաններով բժշկական գերժամանակակից սարքավորումներ՝ Ակբա Լիզինգի միջոցովԱրմավիրի, Տավուշի, Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրերում գազ չի լինի Բերման են ենթարկել իրենց գույքը պաշտպանող 4 քաղաքացու Բերետավորները մտնում են Արա Աբրահամյանին պատկանող տարածք Fastex-ի աջակցությամբ տեղի է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ավարտական միջոցառումը Բելառուս ընդդիմադրին կարող են փոխանցել Մինսկին Անդրանիկ Քոչարյանի գլխին սև ամպեր են կուտակվում Տասնամյակի վերջում վերականգնվող էներգիայի հզորությունները կաճեն գրեթե երեք անգամ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է Մեկնարկեց Արարատյան քաղաքական կրթության լաբորատորիայի երկրորդ դպրոցի դասընթացը. ՀայաՔվե Սյունիքյան սպորտը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի հոգածության ներքոՖասթ Բանկը մեկնարկում է դրամային, դոլարային և եվրոյով նոր պարտատոմսերի տեղաբաշխումըԱդրբեջանը բռնազավթված Ստեփանակերտում սկսել է բնակելի շենքերի զանգվածային քանդումը. ՀայաՔվե2018-ից ի վեր, երբ մենք դեմ էինք նիկոլին, այս «սուրբ» անձը կողմ էր ու փառավորված․ Մարգարիտ Եսայան Անհնար է առողջ, բարեկեցիկ և անվտանգ պետություն ու հասարակություն կառուցել, որտեղ իսպառ բացակայում են ամոթն ու պատասխանատվության զգացումը. Մհեր ԱվետիսյանԱրևմուտքն ասում է՝ մեր ներկայացուցիչն այստեղ Թուրքիան է․ Արմեն Մանվելյան Մետրոպոլիտ Տիխոնի հետ բավականին բովանդակալից և հետաքրքիր զրույց ունեցա. Մհեր Ավետիսյան ՌԴ-ում Յակ-130 ռազմական ինքնաթիռ է կորածնվել Թուրքիան դպրոցական ծրագրում «Կենտրոնական Ասիա»-ն փոխարինել է «Թուրքեստան» տերմինով Մեր հարվածը կլինի մահացու և ճշգրիտ, Իրանը չի հասկանա՝ ինչ պատահեց իր հետ և ինչպես. Իսրայելի ՊՆ ղեկավար «Անարդար է ձիաուժով հաշվարկել գույքահարկը, Էլեկտրամոբիլներ կան, որոնք էժան են, բայց 500 ձիաուժ ունեն», «Ձին ձի է էլի». քննարկում` կառավարությունում Սոնա Ղազարյանի և Աննա Գրիգորյանի բանավեճը՝ կանայք քաղաքականությունում թեմայով«Եթե նա չլիներ իմ կյանքում, գուցե ես չաճեի». Հասմիկ Կարապետյանը՝ իր և Հայկոյի բաժանման մասին Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան Քաղաքական հետապնդում Կյանքիս լավագույն հիշողություններից որոշները կապված են հանուն երկրիս խաղալու հետ. Յուրա Մովսիսյան Հոկտեմբերին, նոյեմբերին և դեկտեմբերին մենք հնարավորություն ունենք ամեն ինչ տանել դեպի խաղաղություն. Զելենսկի Դեղորայքի գներն ու որակը կարող է փոխվել. «Հայաստանը ես եմ»-ի առաջարկ-պահանջը՝ պետական մարմիններին«ԳԱԶել»-ն ընկել է ձորակը. կա 1 կյանքից զրկված, 8 վիրավոր ԼՂ-ից տեղահանվածներն իրենց մեքենաները կարող են գրանցել արտոնյալ կարգովԿարևոր. Արշակ Կարապետյանը համախմբման կոչ է անում Փաշինյանը չի ստորագրել ՍԴ ուղարկված ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանազատման կանոնակարգը. Թովմասյան Փաշինյանը գլխիվայր շուռ է տալիս մեր բարոյական արժեհամակարգը․ Մենուա ՍողոմոնյանՈ՞վ է հաջորդը պաշտոնանկությունների շքերթում Ի՞նչ են քննարկել Մոսկվայում Ադրբեջանի «փաստաբան» Զախարովան նեղվել է ՀՀ ԱԳՆ քայլից «Քաղպայմանագիրը» մնացել է առանց նախարարի թեկնածուի Team-ի ինովացիոն լուծումները Դիջիթեքում. տեսանյութԹուրքերը Հայաստանը չեն կառավարելու, մե՛նք դա թույլ չենք տա. Նաիրի Սարգսյան Երևանի քաղաքապետարանի 2024 թվականի ծրագրի շրջանակում հիմնանորոգվում և վերակառուցվում են մայրաքաղաքի կրթական հաստատություններըFastex-ը` WCIT 2024-ին․ ինչպես են Բիթքոյնը, DeFi հավելվածները և NFT-ն ձևավորում ֆինանսների ապագանԻ՞նչ լողաձևեր կան, ու զարգացման ի՞նչ ճանապարհ են անցել դրանք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Անտանտը և ԱՄՆ-ը հայտարարել են ԽՍՀՄ-ի նկատմամբ տնտեսական շրջափակում սկսելու մասին. «Փաստ»