Երևան, 21.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ըստ թուրքական մամուլի՝ Սիրիան կբաժանվի 5 անվտանգության գոտիների Ինչպե՞ս են հայկական ոչ պետական կազմակերպությունները գոյատևում առանց ԱՄՆ–ի փողերի. «Փաստ» Նոր խաղացողների համար բավականին դժվար կլինի մուտք գործել Եվրոպա. «Փաստ» «Բոլորի խորհրդատուն էր, բարի ու կամեցող». կրտսեր սերժանտ, տանկիստ Պարգև Սեդրակյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ» Զսպող գործոն. Հնդկաստանի տարածաշրջանային ներազդեցությունը. «Փաստ» Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին. «Փաստ» «Դոկտրինալ արտաքին հարաբերությունների բացակայությունը հանգեցնում է պետության՝ միջազգային հարաբերություններում միայնակության». «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին Տևական ժամանակ «տալու-առնելու» լիուբոլ առիթ. «Փաստ» Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում պետության և մասնավորի ջանքերով երեք սպորտային համալիր կկառուցվի. «Փաստ»


«Խրամատային վերարկու», որ ժամանակի հետ դարձավ խիստ նորաձև ու պահանջված. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թրենչկոտ թիկնոցն իր անունը ստացել է երկու անգլերեն բառերի համակցությունից՝ trench -խրամատ, coat - վերարկու: Մակինտոշն է համարվում թրենչկոտի նախատիպը, որը հայտնվել է 1823 թվականին։ Փորձարկումներ կատարելիս շոտլանդացի քիմիկոս Չարլզ Մակինտոշը պատահաբար սոսինձ է լցրել իր թևին, և երբ փորձել է մաքրել այն, տեսել է, որ այդ նյութը վանում է ջուրը: Նոր հայտնագործությունը հարստացրել է գիտնականին։ Մեկ տարի անց նա բացել է փոքրիկ գործարան, որը գտնվում էր Մանչեսթերում։ Գործարանն սկսել է արտադրել անջրանցիկ հատկություններով ռետինապատ գործվածք, որից սկսել են անձրևանոցներ կարել։

Գործվածքը մոխրագույն էր, անդուր և զզվելի հոտով։ Շոգ եղանակին դրանք դառնում էին տհաճորեն կպչուն, իսկ ցուրտ եղանակին՝ կոշտ, ինչպես փայտի կտոր։ Չնայած դրան, այդ անջրանցիկ անձրևանոցները բավականին պահանջված էին։ Դրանք հատկապես լավ էին գնում ձկնորսները, որսորդները և կառապանները։ Մի խոսքով, բոլոր նրանք, ովքեր ստիպված էին երկար ժամանակ մնալ անձրևի տակ։ 1880 թվականին տեղի է ունեցել իրադարձություն, որը նշանավորել է թրենչկոտների պատմության մեջ երկրորդ փուլը: Անգլիացի Թոմաս Բերբերրին անջրանցիկ նոր նյութ է հորինել՝ գաբարդինը։ Այդ գործվածքը չէր պահանջում ռետինե ներծծում։ Ներսից հարթ լինելով՝ նրա երևացող կողմն ուներ թելերի հատուկ միահյուսում։ Դրանք ձևավորում էին անկյունագծային սպիներ, և անձրևի կաթիլները, ընկնելով մակերևույթի վրա, ազատ գլորվում էին՝ չմտնելով մանրաթելերի միջև։

Նման նյութից պատրաստված ապրանքներն ավելի հարմարավետ էին, թեթև և շնչող։ Քսան տարի անց՝ 1901 թվականին, Թոմասը ներկայացրել է իր առաջին թիկնոցը։ Այն ուներ օձիք, փեղկեր, կարովի գրպաններ, էպոլետներ, D տառի տեսքով պղնձե ճարմանդներ, հետևից կար ճեղք, որը ամրացված էր կոճակով։ Մոդելը ստացել է Tielocken coat անվանումը։ Շնորհիվ երկու մարդկանց՝ օդաչու Կլոդ Գրեհեմ Ուայթի և ճանապարհորդ Ռոալդ Ամունդսենի, թրենչկոտը իրական փորձարկման է ենթարկվել 1910-1911 թվականներին: Մեկը մի քանի ժամ չվերթ է իրականացրել Լոնդոն-Մանչեսթեր երթուղով, մյուսն էլ գնացել ու հասել է Հարավային բևեռ։ Գաբարդինի գործվածքով թրենչկոտը օգտագործվել է ինչպես օդաչուի, այնպես էլ հետազոտողի ու նրա թիմի կողմից: Նրանք բոլորը դրական են գնահատել այդ հագուստը։ Հետո Առաջին համաշխարհային պատերազմն է անհավանական ժողովրդականություն բերել թրենչկոտին:

Բրիտանական կառավարությունն է հետևակայիններին «թայլոկեններ» հագցրել։ Ֆրանսիական խրամատներում գտնվելու ժամանակ զինվորները այդ անձրևանոցներին կոչում էին trenchcoat՝ «խրամատային վերարկու»: Ապա օդաչուներն ու նավաստիներն են սկսել հագնել այդ անջրանցիկ արտադրանքը: 1918 թվականին թրենչկոտ բաճկոնները հանվել են բանակից։ Մնացած մոդելները որոշել են կիրառել խաղաղ բնակչության շրջանում։ 1924 թվականին Burberry-ի ոճաբանները թրենչկոտի վրա աստառ են ավելացրել: Նոր դիզայնը բաղկացած էր կարմիր, սև, բեժ և սպիտակ շախմատաձև նախշից: Դա էլ դարձել է այդ ապրանքանիշի բնորոշ գիծը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, որտեղ ևս այն մասսայաբար օգտագործվել է:

1950-ականներին թրենչկոտը սկսել է վստահորեն նվաճել Հոլիվուդը։ Սկզբում այն կրում էին տղամարդ դերասանները, օրինակ՝ Համֆրի Բոգարտը «Կասաբլանկա» ֆիլմում, հետո՝ տիկնայք։ Առաջինը Մառլեն Դիտրիխն էր, որին հետևեցին մնացած դերասանուհիները։ Նման կերպ թրենչկոտը հայտնվեց կանանց զգեստապահարանում և մինչ հիմա էլ մնում է որպես հիմնական տարր: Այն նաև կարգավիճակի, սոցիալական բարձր դիրքի և էլեգանտության ցուցիչ է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանի իշխանությունն է հրահրել Լավրովի դեմ ակցիաները Եվրոպան ՀԿ-ներին անտեր չի թողնի Մակունցին հետ են կանչելու. դիտարկվում է երկու տարբերակ Բրիտանական առաջընթաց. տիեզերական արևային էներգիան դառնում է իրականություն Վարչախմբի նպատակն արցախցիներին դեմոտիվացնելն ու հեռացնելն է. Ավետիք Չալաբյան Ձեր ֆինանսական «տունը». Converse Mobile-ի անհատականացված փորձառությունը Տրանսպորտային միջոցը վարելու իրավունքը վերականգնվեց. Սոսե Չանդոյան Նոր գործակցություն՝ մեդիաոլորտում. «Կենտրոն» և «CTB» հեռուստաընկերությունները հուշագիր են ստորագրել Յունիբանկը մեկնարկում է «Դարձի՛ր միլիոնատեր» ակցիան ՌԴ ԱԳ նախարարի անդրադարձը Մայիսի 9-ին Հայաստանում անցկացված Անմահ գնդի ակցիային Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները. Վահե ՀովհաննիսյանՀԱՊՀ-ի Կապանի մասնաճյուղը հյուրընկալել էր ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանին և Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն ՍտեփանյանինՀայաստանը վտանգված է. 20 միլիոն դրամով բանակից ազատվելու փոխարեն՝ ավելի մեծ թվակազմ պետք է ունենանք. Ավետիք Չալաբյան Տեղի կունենա Բագրատ Սրբազանի գրքի շնորհանդեսը ՀայաՔվեի ու Քաղաքական և քաղաքացիական իրավունքի կոալիցիայի պատասխանը՝ ՄԻՊ-ին Նիկոլը ոչինչ էլ չի արել, միայն հողերն է հանձնել. քաղաքացիներ ԵԱՀԿ Մինսկի Խմբի լուծարումը կնշանակի համաձայնել Արցախի էթնիկ զտմանը. Մենուա Սողոմոնյան Հարկային բարձրացումները բերում են գնաճի, գնաճը աշխատավարձի նույն մակարդակի պահպանման պայմաններում բերում է աղքատացման․ Նաիրի Սարգսյան Չկալովկա գյուղում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր, սակայն իրավիճակը վերահսկվում է․ ՍԱՏՄԿոտայքում բախվել են «Nissan Pathfinder»-ը ու «Kia Optima»-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա տուժածԽամենեին կասկածում է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցություններն արդյունավետ կլինեն30-ամյա կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, անծանոթ տղամարդը սեռական բնույթի բռնի գործողություն է կատարել իր նկատմամբՖիդանը կմեկնի Մոսկվա. քննարկվելու է իրավիճակը Հարավային Կովկասում LG տարածաշրջանային դիլերների համաժողովԵՄ ԱԳ նախարարները հաստատել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը Աննա Դովլաթյանի ֆոտոշարքը Իտալիայից Ըստ թուրքական մամուլի՝ Սիրիան կբաժանվի 5 անվտանգության գոտիների Զինծառայությունից խուսափելու համար պատիժը 2-ից 5 տարվա փոխարեն կդառնա 3-ից 6 տարի. փոխնախարար (տեսանյութ)Նշանակալի իրադարձություն․ Առողջապահության ոլորտի առաջին ընկերությունը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայումԻսպանացի դարպասապահ Պեպե Ռեյնան հայտարարել է 42 տարեկանում կարիերան ավարտելու մասինՉինաստանը խնայողության խիստ կանոններ է սահմանել ​​պաշտոնյաների համար` արգելելով թանկարժեք սնունդ, ճոխ գործուղումներ ու շքեղ ծաղկային կոմպոզիցիաներԱպառիկի 0 տոկոս տոկոսադրույք Դոմուսում «Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են 32 բջջային հեռախոս և այլ արգելված իրերՔուվեյթում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրին Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը նախատեսվածից շուտ կտեղափոխվի «Ռեալ» Միայն աշխատանքով է հնարավոր Հայաստանի վերածնունդը. Հրայր Կամենդատյան Նիկոլը չի´ կարող հանրաքվեով սահմանադրություն փոխել. Արմեն Մանվելյան Ցնորամտություն է մեր պետության կադաստրի թղթից խոսելը. Դավիթ Սարգսյան Մեծ պատիվ է Ռուսաստանի Դաշնության Արտաքին Գործերի նախարարության անունից շնորհակալական խոսքեր ստանալը. Մհեր ԱվետիսյանՀարկը դա ծառայության վճար է, որը քաղաքացին տալիս է պետությանը. Նաիրի ՍարգսյանԿաննի կինոփառատոնի հայկական տաղավարում եռուզեռ է. ստորագրվում են պայմանագրեր Էլեկտրաէներգիա չկա, բայց տեսախցիկները գործում են. արևային էներգիայով աշխատող «Սերգեկի»–ներն են փորձարկվում Ժետիսուում Արևմտյան կառույցները փորձում են խափանել հայ-ռուսական կարգավորումը Ինչո՞ւ խողովակների 1 դյույմը հավասար չէ... 1 դյույմի. «Փաստ»ՀայաՔվեն ու ՔԻՀԿ-ը ներկայացնում են ՀՀ-ում մարդու իրավունքների վերաբերյալ ՄԱԿ դիտարկումը ՔՊ-ն ահաբեկումներով փորձում է ավտորիտար կառավարման անցնել Տրանապլանտ վիրաբույժ Հայկ Հարությունյանի շնորհիվ Օրգանների փոխպատվաստման ԵվրԱսիական-Իրանական կոնգրեսին առաջին անգամ ծածանվեց նաև Հայկական դրոշըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՄԱՅԻՍԻ). ՀԽՍՀ-ում առաջին անգամ անցկացվել են Գերագույն խորհրդի բազմակուսակցական ընտրություններ. «Փաստ»Արդարությունն այն մտածողության կերպարն է, որը խրախուսելու է մեր երիտասարդներին լավ սովորել՝ որակյալ կադրեր դառնալու համար․ Մհեր Ավետիսյան Պայմանական վթար՝ ԶՊՄԿ-ի պոչատար խողովակաշարում․ մարզային փրկարարական վարչությունը ուսումնական վարժանքներ է իրականացրել