Երևան, 17.Հուլիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ձևական խաղաղություն. Ադրբեջանը դառնում է Իրանի ու Ռուսաստանի վրա ճնշման գործիք. «Փաստ» Կհաջողվի՞ ապացուցել իր եզակիությունը. «Փաստ» Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ «Մեր երկար սպասված տղան էր Մհերս, շատ հարգանքով էր, պարտաճանաչ ու կարգապահ». կրտսեր սերժանտ Մհեր Քոչինյանն անմահացել է նոյեմբերի 9-ին Շուշիում. «Փաստ» Արևմտյան «փիառի» փուչիկը. «Փաստ» Սյունիքով անցնելիք ճանապարհի թնջուկն ու սարդոստայնը. «Փաստ» 90-ականների սկզբին այդ ամենը հասկանալի էր, իսկ հիմա՞.... «Փաստ» «Օրվա իշխանություններն, իրենց նեղ խմբային քաղաքական շահից դրդված, մտել են աշխարհաքաղաքական խաղերի մեջ». «Փաստ» Ուզում է ջնջել այն ամենն, ինչ որևէ կերպ կապված է Արցախի հետ. «Փաստ» Ամառային զորակոչի անցկացման ժամկետը այս տարի էլ կերկարաձգվի 15 օրով. ո՞րն է պատճառը. «Փաստ»


Ամենավտանգավորը ոչ թե Նյու-Յորքի իրադարձություններն էին, այլ՝ երևանյան դատարկությունը. Վահե Հովհաննիսյան

Քաղաքական

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ 

ՄԱԿ-ից տպավորությունը տխուր էր.  անիմաստ մի Հայաստան, որը հայտարարելով՝ ես հանձնվել եմ, չկամ, պարզում է սպիտակ դրոշ, որի վրա բոլորը թքած ունեն։ Չի ձևակերպում որևէ քաղաքական հարցադրում, ցույց չի տալիս իր հետ կատարվածի հանդեպ որևէ ընդվզում. աշխարհն ընդամենը արձանագրում է, որ տվյալ պետությունն ասելիք չունի։

Փոխարենը՝ քաղաքական հայտարարություն արվեց Էրդողանի հետ հանդիպման ժամանակ և հետո։ Հայաստանը հաստատակամ-սողացող քայլերով գնում է դեպի թուրքական ազդեցության գոտի։ Ընդ որում, այստեղից էլ դեռ դրական պատասխան չկա։
 
Ամենավատը սակայն սա չէ
 
Եթե Հայաստանում կա սոցիալական շերտ, որը նրան  կարող է ասել «Մեծարգո», ապա նա էլ ունի բարոյական իրավունք՝ գտնելու իր «մեծարգոյին»։ Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի  Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը։ Արդյոք դա այդպե՞ս է։

Եվ ինչո՞վ է սրան հակազդում մնացյալ Հայաստանը։ Հանրային մոլորվածություն,  սպառված ու որևէ լուրջ բանի անունակ քաղաքական վերնախավ։

Նյու-Յորքում հրապարակայնացվեց շատ վտանգավոր սցենար։ Ինչպե՞ս է դրան հակազդում հայաստանյան քաղաքական-հանրային վերնախավը։ Ոչնչով։ Հետևաբար, ամենավտանգավորը ոչ թե Նյու-Յորքի իրադարձություններն էին, այլ՝ Երևանյան դատարկությունը։

Սրա մասին ընդունված չէ խոսել, որովհետև շատերը դա անձնապես իրենց են վերագրում կամ շատերն ինտեգրված են այս կամ այն ձևաչափում ու հայավարի լռում են։ Բայց պրոբլեմը հենց սրա մեջ է, իսկ նժարին մեր պետությունն է։

Գործող վերնախավը, որը պետք է լիներ հակակշիռ՝ «մեծարգո» ասող շերտին, նույնիսկ չի կարողանում լայն հասարակությանը պարզ ներկայացնել,  թե ի´նչ է սպասվում Հայաստանին և բոլորիս։ Սա պետք է անել ոչ թե ոտանավորի կամ հայհոյանքի ձևով, այլ՝ ռացիոնալ սցենարների, և լուծումներն էլ, դեմն առնելն էլ պետք է լինեն հստակ ծրագրերի տեսքով։ Միայն այդ կերպ կարթնանա հասարակությունը։ Հաջորդ քայլով պետք է հասնել այն բանին, որ պետական համակարգը, նույնիսկ՝ ՔՊ-ի մի զգալի մասը, նույնիսկ՝ այսօրվա «մեծարգոների» համայնքի մի մասը հասկանա, թե ո´ւր է տանում ընթացքը, ի վերջո նրանց մի զգալի մասը չի ուզում Հայաստանը տեսնել մեծ գաղթի և պատմական թրքացման մեջ։

Իսկ եթե այսպես շարունակվի, մենք դա մեր աչքերով տեսնելու ենք, ինչպես տեսանք Արցախի գաղթը։
 
Հայաստանում առաջիկա քաղաքական պրոցեսները պետք է լուծեն երկու խնդիր.
 
1.     Ունենալ հստակ բովանդակություն՝ նյույորքյան թեզերին հակադիր հստակ թեզեր

2.     Գնալ հանրային երկխոսության։ Ստեղծել միջավայր, որտեղ Հայաստանի թրքացման-վերացման կողմնակիցները կդառնան խիստ սահմանափակ մի շրջանակ։

3.     Հայաստանի շուրջ մթնոլորտն էապես փոխվել է, իրավիճակը պահանջում է հայկական իդեաների ու տեսլականների էական խմբագրում։
Նոր Հայկական օրակարգը կարող է ձևակերպել միայն նոր վերնախավը, ինչն էլ կստեղծի նոր մթնոլորտ Հայաստանում։
 
Այսօրվա ձևաչափերով սա անել հնարավոր չէ։ Եվ ցանկացած ոք, ով սա հասկանալով շարունակում է լռել իր կոմֆորտում, ինքն իր չափով նպաստում է վատագույն սցենարներին։ Հայաստանյան դատարկությունը պետք է փոխել զարգացման նոր ծրագրերով։ Չանենք սա՝ չենք անելու՝ ոչինչ։

Վաղվանից հատվածաբար տպագրելու եմ իմ և Վարդան Օսկանյանի զրույցը, որտեղ լրիվ նոր տեսանկյուններից փորձել ենք քննարկել իրավիճակը և մեր անելիքը։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՀՈՒԼԻՍԻ). Եվրոպայում առաջին լեռնային երկաթուղին, առաջին օդորակիչը, Ռուսաստանի վերջին ցարի գնդակահարումը. «Փաստ»Փաշինյանը ցուցադրեց իր վախերը Սամվել Կարապետյանից Ամերիկյան առաջարկը միակն քննարկվող տարբերակն է Փաշինյանի անտրամաբանական քայլերն ու ՌԴ արձագանքը Ձևական խաղաղություն. Ադրբեջանը դառնում է Իրանի ու Ռուսաստանի վրա ճնշման գործիք. «Փաստ»Փաշինյանի հերթական նվերը Ալիևին Երևանում կայացել է Ortak x B.F.T.H. Arena մրցանակաբաշխությունը Կհաջողվի՞ ապացուցել իր եզակիությունը. «Փաստ»ՌԴ-ՀՀ տնտեսական հարաբերությունների անհավասարակշռությունը և պաշտոնական անսկզբունքայնությունը․ Հրայր ԿամենդատյանԱրարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Փաշինյանի ամենամեծ հաղթանակներից մեկն այն է, որ ինչ դուրս տա, բոլորս սկսում ենք ամեն ցնդաբանություն ցիտել, մեկնաբանել, քննարկել․ Աննա Կոստանյան «Մեր երկար սպասված տղան էր Մհերս, շատ հարգանքով էր, պարտաճանաչ ու կարգապահ». կրտսեր սերժանտ Մհեր Քոչինյանն անմահացել է նոյեմբերի 9-ին Շուշիում. «Փաստ»Զանգվածային հարձակում ՌԴ-ի վրա․ ինչ է կատարվել գիշերը Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվեց «ՀայաՔվե»-ի թվով 10-րդ գրասենյակը․ Ավետիք Չալաբյան Եկեղեցու նկատմամբ իշխանության նման վերաբերմունքն անընդունելի և աններելի է. քաղաքացի Արևմտյան «փիառի» փուչիկը. «Փաստ»Սյունիքով անցնելիք ճանապարհի թնջուկն ու սարդոստայնը. «Փաստ»90-ականների սկզբին այդ ամենը հասկանալի էր, իսկ հիմա՞.... «Փաստ»«Օրվա իշխանություններն, իրենց նեղ խմբային քաղաքական շահից դրդված, մտել են աշխարհաքաղաքական խաղերի մեջ». «Փաստ»Ուզում է ջնջել այն ամենն, ինչ որևէ կերպ կապված է Արցախի հետ. «Փաստ»Ամառային զորակոչի անցկացման ժամկետը այս տարի էլ կերկարաձգվի 15 օրով. ո՞րն է պատճառը. «Փաստ»Կքննարկվի՞, արդյոք, 8 ամսական երեխայի մոր խափանման միջոցի փոփոխության հարցն այսօրվա դատական նիստում. «Փաստ»Երբ արդարադատությունն ու իրավապահ համակարգը վերածվում են քաղաքական գործիքի. «Փաստ»Ռազմավարական նոր նախագիծ Գեղարքունիքում. ի՞նչ հզորությունների մասին է խոսքը. «Փաստ»Ինչո՞ւ է հակառակորդը շարունակում պահել սահմանային լարվածությունը. «Փաստ»«Երրորդ ուժը» Հայաստանում. կա՞, արդյոք, այլընտրանք. «Փաստ»«Գոռ» սգո սրահի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կարող է նախաստորագրվել, «մենյու»-ի մեջ նման գաղափար կա. վարչապետՄադրիդի «Ռեալ»-ն անսպասելի առաջարկով դիմել է ՖԻՖԱ-ին Բայդենն ի վիճակի չէր ավարտել այս պատերшզմը, վստահ եմ՝ Թրամփը կկարողանա դա անել. ԶելենսկիFerrari-ն խորհրդավոր հաճախորդի համար ստեղծել է եզակի հիպերմեքենա՝ այն կոչելով պատվիրատուի պատվինԿրեմլը կոչ է անում բոլոր կողմերին ճնշում գործադրել Ուկրաինայի վրա, որպեսզի ՌԴ-ի հետ նոր բանակցությունների փուլ տեղի ունենա. ՊեսկովԹրամփը Մերցին առաջարկել է Ուկրաինայի համար 2-ի փոխարեն 5 Patriot զենիթահրթիռային համակարգ գնել. The Wall Street JournalԵկեք ես գնահատական չտամ Ռուսաստանի գործողություններին, մտածելակերպին, դանդաղկոտությանը, անհեռատեսությանը և այլն. Նաիրի Սարգսյան«Ձեզ համար երգելն ամեն անգամ մեծ հուզմունք է». Լիլիթ Հովհաննիսյան Ջուդ Բելինգհեմը վիրահատության է ենթարկվել․ հայտնի են ապաքինման ժամկետները Վախենում եմ ասել, թե այսպես շարունակվելու դեպքում, 10 տարի հետո Հայաստանն ի՞նչ կարգավիճակում է լինելու. Զաքարյան Արագածոտնում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 38-ամյա դատապարտյալ է ինքնասպան եղել Դասական երաժշտության կամուրջ` Կապանից դեպի աշխարհ. Կապան Ֆեստ 2025-ը կայացավ Ավստրիական Ալպերում 10 շաբաթական երեխան ողջ է մնացել մոտ 50 մետր բարձրությունից ընկնելուց հետոԴոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են Իրանի ժողովուրդը երբեք աշխարհի առջև որպես թույլ կողմ չի ներկայանա. Խամենեի Էդքան միամի՞տ եք. Նիկոլը Հայաստանի կառավարումն արդեն արտապատվիրակել է Թուրքիային. Էդուարդ Շարմազանով Փաշինյանը Հայաստանը դարձրել է բռնապետություն. Մենուա Սողոմոնյան Հայ սահմանապահները կտեղակայվեն Ադրբեջանը և Նախիջևանը կապող ճանապարհին․ Փաշինյան «Ռեալը» հրաժեշտ է տալիս Լուկաս Վասկեսին Ամենայն հայոց կաթողիկոսն օծյալ է, ոչ ոք չի կարող նրան հեռացնել. Արմեն Մանվելյան «ՀայաՔվեի» Ստեփանավանի գրասենյակը 8-12 տարեկան երեխաների համար կազմակերպել է անվճար ամառային դպրոց Այս վարչախումբը բերել է թե տեխնիկական, թե կառավարչական բազմապիսի խնդիրներ. Հրայր Կամենդատյան