Երևան, 09.Հոկտեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դիմադրության ճանապարհը շարունակվելու է, Իսրայելին ասում ենք՝ մի՛ փորձեք մեր կամքը. Իրանի ԱԳ նախարար Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Կրթական և գիտական համակարգերը՝ անդունդի եզրին. «Փաստ» Ռուսաստանն ուշադիր հետևում է. «Փաստ» Դիվանագիտական կոռեկտությունը՝ որպես թուլություն. «Փաստ» «Արգիշտիիս երազանքն իրավաբան դառնալն էր». Արգիշտի Ստեփանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ» «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը» կվերադարձվի առողջապահության նախարարությանը. «Փաստ» Ի՞նչն է այդպես մնացել իշխանությունների կոկորդին. «Փաստ» Իրականում ի՞նչ են շնչում և արտաշնչում թշնամի երկրները մեր դեմ. «Փաստ» «Այս իշխանությունը Հայաստանի սուվերենությունը հասցրել է «պլինտուսից» ցածր մակարդակի, որևէ մեկը նրան լուրջ չի ընդունում». «Փաստ»


ԵՊՀ-ն, ՏԿԵՆ-ը եւ ԶՊՄԿ-ն երկրաբանության ոլորտում համատեղ ծրագրեր կիրականացնեն

Հասարակություն

Երեւանի պետական համալսարանը, Տարածքային եւ ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ) եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) եռակողմ հուշագիր են կնքել։

Փաստաթուղթը ստորագրել են ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը եւ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։ Կողմերը համաձայնել են միավորել ջանքերը երկրաբանության, հանքարդյունաբերության, հանքավայրերի շահագործման, լեռնամետալուրգիական, հիդրոերկրաբանության եւ այլ ոլորտներում՝ գիտահետազոտական աշխատանքներ, համատեղ ծրագրեր իրականացնելու համար: Հուշագրի ստորագրման արարողությունը կայացել է միջազգային երկօրյա Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի (Mining Armenia Forum) շրջանակում։

ԵՊՀ նշյալ ուղղությունների ուսանողները հնարավորություն կստանան ԶՊՄԿ-ում մասնակցել արտադրական պրակտիկաների, փորձնակության ծրագրերի, մաս կազմել ընկերության զարգացման ծրագրերի նախագծմանն ու փորձի փոխանակման այլ ձեւաչափերով միջոցառումներում ընդգրկմանը:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով` այս համագործակցությունը լավագույն օրինակն է, որ գիտությունը եւ արդյունաբերությունը պետք է քայլեն միասին՝ միմյանց ուժեղացնելու եւ շարունակական առաջընթաց գրանցելու համար.

«Համատեղ ուժերով մենք կկարողանանք մեր երկրի համար կարեւորագույն ոլորտներում միավորել մեր ներուժն ու ռեսուրսները՝ նպաստելով կրթական ծրագրերի արդիականացմանը, նորարարությունների ներդրմանն ու երկրի տնտեսության կայուն զարգացմանը։ Համագործակցությունը հնարավորություն կընձեռի նաեւ մեր ուսանողներին ու հետազոտողներին փորձարարական հարթակներում աշխատել եւ առաջատար մասնագետների հետ փորձի փոխանակում իրականացնել, ինչը էական նշանակություն կունենա գիտահետազոտական աշխատանքների արդյունքների կիրառման եւ արդիականացման հարցում»:
ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին, մասնավորապես, ընդգծել է, որ կրթությունը ընկերության սոցիալական ծրագրերի կարեւորագույն բաղադրիչն է։

«Գործնական գիտելիքների ձեռքբերումն ու ամրապնդումը, գիտահետազոտական աշխատանք կատարելը ժամանակակից եւ հագեցած լաբորատորիաներում նոր որակ է հաղորդում կրթությանը։ Նման համատեղ ծրագրերի միջոցով մենք ոչ միայն զարգացնում ենք երիտասարդ սերնդի մասնագիտական հմտություններն ու հետազոտական ներուժը, այլեւ՝ մեծացնում հետաքրքրությունը հանքարդյունաբերության մի շարք առանցքային մասնագիտությունների նկատմամբ։ Որպես պատասխանատու ընկերություն՝ մենք հասկանում ենք մասնավոր հատվածի եւ բուհերի համագործակցության կարեւորությունը եւ մշտապես մեր ուշադրության կենտրոնում ենք պահում այդ համագործակցությունը»,- ասել է Ռոման Խուդոլին։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն էլ պատրաստակամություն է հայտնել ապաhովել պրակտիկայի անցկացումը ՀՀ ՏԿԵ նախարարությունում եւ «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում եւ տրամադրել ՊՈԱԿ-ում առկա նյութերը՝ գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով։

«Բոլոր մասնագիտություններով աշխատուժի որակավորումը մեզ համար առաջնային կարեւորության հարցերից է, որից անմասն չեն մնում նաեւ երկրաբանության ու հանքագործության ոլորտները։ Այս մասնագիտությունների գծով թափուր մնացող տեղերը մեզ համար ազդակ են գործելու եւ լուծումներ փնտրելու։ Բանակցելով կողմերի հետ՝ մի քանի ուղղություններով համագործակցություններ ենք հաստատել եւ նպատակ ունենք նպաստել այս կարեւոր ոլորտներում ավելի մեծ թվով ուսանողների ներգրավվմանն ու հետագայում նրանց միջոցով զարգացման ապահովմանը»,-ընդգծել է նախարար Գնել Սանոսյանը։

Հուշագրով նախատեսված գործողություններն ուժի մեջ են մտնում ստորագրման պահից հինգ տարի ժամկետով։

Ֆասթ Բանկը WCIT 2024/DigiTec-ում և DigiTec-ում ներկայացրել է իր թվային նորարարությունները Fastex-ը մասնակցել է DigiTec-ին․ Web3 քննարկումներ նորարարության և օրենսդրական կարգավորումների վերաբերյալ Ապագա իրավաբաններն ու ֆինանսիստները ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Այս իշխանությունը, որտեղ գտնում է «ազգային» բառը, խորշում է, ինչպես թուրքը խոզի մսից. Ատոմ Մխիթարյան Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքի նախագիծը որևէ մեկի հետ չի քննարկվել․ Մենուա ՍողոմոնյանԲեյրութում սպանվել է «Հեզբոլլահի» շտաբի ղեկավարը Որոշ հասցեներում գազ չի լինելու Հարիսն ասել է, որ «ԱՄՆ-ի ամենամեծ հակառակորդն Իրանն է» Ըստ ՎԿ-ի՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը 9% էՓորձագետ Գևորգ Մելիքյանը Ղազախստանում մասնակցել է առաջին ԱԷԿ-ի հանրաքվեին«Շատ շուտով հասանելի կլինի մի պատմություն, որը ստեղծվել է ձեզ համար». Իվետա Մուկուչյան Տիգրան Ավինյանն աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյին պարգևատրել է քաղաքապետի ոսկե մեդալով Դիմադրության ճանապարհը շարունակվելու է, Իսրայելին ասում ենք՝ մի՛ փորձեք մեր կամքը. Իրանի ԱԳ նախարար Գնդակը կկարոտի քեզ, մենք` նույնպես. Մեսսին` Ինիեստային Իրավապահները մտել են Արմավիրի բանտ․ օրենքով գողերին, «զոն նայողներին», տարել են ԱԱԾ մեկուսարան (տեսանյութ)Ալեքսանդր Եսայանի հրավերով Հայաստանում է Ռոդրիգո Մեսին՝ քննարկելու IT և տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Այս իշխանությունն ամեն ինչին վերաբերվում է հեղափոխական մեթոդներով․ Ավետիք Չալաբյան ԵՊՀ-ն կազմաքանդում են․ աղետ են ստեղծելու, մարդկանց գործազուրկ դարձնեն․ Մենուա Սողոմոնյան Առաջին անգամ Հայաստանում մեկնարկեց Միջազգային CMC համաժողովը՝ կառավարման խորհրդատուների և գործարար համայնքի համար Հայաստանի ռազմական գնումները խիստ խոցելիություն են ապահովում մեր երկրի պաշտպանական համակարգի համար. Տիգրան Աբրահամյան Մայրաքաղաքում շարունակվում են կենսունակությունը կորցրած ծառերի հեռացման և նորերով փոխարինման աշխատանքներըՀայտնի են SIA Armenia 2024-ի եւ «Մի դրամի ուժի» համատեղ ծրագրի հաղթողների անունները ԹՈՓ- 5 առասպել արևային էներգիայի և մարտկոցների մասին, որոնց պետք է դադարել հավատալ Պետական կառավարման կոլապսը մեկ հրդեհի օրինակով Ադրբեջանը թքած ունի կանոնակարգի վրա Փաշինյանն ու ռուսական հարթակը. ի՞նչ սպասել Մոսկվայից Հերթական հակառուսական քայլը Ինչպես Արևմտյան պատը դարձավ Լացի պատ. «Փաստ»Սկսվել է Տիեզերական ժողովը. «Փաստ»Պետրոս Ղազարյանի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հետԿրթական և գիտական համակարգերը՝ անդունդի եզրին. «Փաստ»Երևանի 2806 ամյակի առթիվ ժամը 12։00-ից մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներՌուսաստանն ուշադիր հետևում է. «Փաստ»Իշխանությունը հերթական մահացու հարվածն է հասցնում գիտությանը և ոչ մեկի լսել չի ուզում. Չալաբյան Դիվանագիտական կոռեկտությունը՝ որպես թուլություն. «Փաստ»ԶՊՄԿ ՓԲ Ընկերությունը համարվում է Հայաստանի լավագույն գործատուներից մեկը«Արգիշտիիս երազանքն իրավաբան դառնալն էր». Արգիշտի Ստեփանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»«Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը» կվերադարձվի առողջապահության նախարարությանը. «Փաստ»Ի՞նչն է այդպես մնացել իշխանությունների կոկորդին. «Փաստ»Իրականում ի՞նչ են շնչում և արտաշնչում թշնամի երկրները մեր դեմ. «Փաստ»«Այս իշխանությունը Հայաստանի սուվերենությունը հասցրել է «պլինտուսից» ցածր մակարդակի, որևէ մեկը նրան լուրջ չի ընդունում». «Փաստ»Ազգային հպարտության տրիբունալի որոշումը` լակմուսի թուղթ. «Փաստ»Մարզպետը մտավախություն ունի, որ իրեն էլ են «հասնելու». «Փաստ»Ի՞նչ է փնտրում ՊԵԿ-ը «Տոյոտա Երևանում». «Փաստ»Է՞լ ովքեր են «հերթում». «Փաստ»Դոն Պիպոն Մոսկվայում ցուցահանդես է բացել. «Փաստ»Ռուսաստանաբնակ էլիտայի ներկայացուցիչների հետ կապված երկու արարողություն «Դվինում». «Փաստ»Գողության փորձ «Ջրվեժ անտառապարկի» տարածքից. 5 հոգով փորձել էին տանել 100 մետր մետաղյա խողովակ Ակնկալում եմ Երևանի և Մոսկվայի միջև շահերը հաշվի առնելու վրա հիմնված բազմաշերտ երկխոսության զարգացում. Փաշինյանը շնորհավորել է Պուտինին