Երևան, 23.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Էրդողանն ասել է, որ մտադիր չէ կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում Պարտադիր զինծառայության անցնելու սահմանային նոր տարիք կսահմանվի Ո՛չ ներկա փուլում, ո՛չ էլ կանխատեսելի ապագայում առաջընթացի համար էական նախադրյալներ չկան. «Փաստ» ԵՄ-ն կրկին կողմերին մղում է առանց կոնկրետ որոշումների համաձայնությունների. «Փաստ» «Աննկարագրելի լավն էր իմ տղան, և նա ամեն տեղից պակասեց»․ Հայկ Խաչատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայի դիրքում. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Իսկ գուցե ամենամեծ անարդարությունն այլ տեղ է պետք փնտրել. «Փաստ» Կրթությունը ոչ թե պիտի «մոդայիկ» լինի, այլ.... «Փաստ» «Բոլոր ոլորտներում արժեք կամ եկամուտ ձևավորող բոլոր բաղադրիչների վրա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը թողել է բացասական ազդեցություն՝ նպաստելով աղքատության ավելացմանը». «Փաստ» Ե՞րբ պետք է անհատ ձեռնարկատերերը, նոտարները, ինքնազբաղված անձինք հարկային մարմին ներկայացնեն տարեկան անձնավորված հաշվարկները. «Փաստ»


Աշխարհաքաղաքական ցնցումների վեկտորները. «Փաստ»

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միջազգային հարթակում ներկայում աշխարհակարգի փոփոխության, այն է՝ բազմաբևեռ աշխարհակարգի անցման գործընթացն աչքի է ընկնում հակամարտությունների սրացմամբ, ինչը մեծացնում է տարածաշրջանային պատերազմների բռնկման հավանականությունը։ Որոշ փորձագետներ նույնիսկ չեն բացառում Երրորդ համաշխարհային պատերազմի հավանականությունը, քանի որ ինչ-որ պահի տեղային կամ լոկալ բնույթ ունեցող պատերազմները կարող են շատ արագ ընդլայնել իրենց աշխարհագրական սահմաններն՝ ընդգրկելով բազմաթիվ արտատարածաշրջանային ուժերի։ Օրինակ՝ Իսրայելապաղեստինյան հակամարտությունը արդեն իսկ ծավալվելու միտումներ է դրսևորում։ Իսրայելը գործողություններ է սկսել Լիբանանի հարավում Հզբոլլահի դեմ՝ ռմբակոծելով այդ խմբավորման առաջնորդներին։

Ռմբակոծությունների զոհ գնացին նաև իրանյան բարձրաստիճան զինվորականներ, որոնք, ըստ երևույթին, կոորդինացնում էին խմբավորման գործողությունները։ Բայց քանի որ ինչպես ՀԱՄԱՍ-ը, այնպես էլ Հզբոլլահը սերտորեն կապված են Իրանի հետ, ապա այս խմբավորումների ղեկավարության ոչնչացումը առաջ է բերում Իրանի հակազդեցությունը։ Եվ ի պատասխան Իսրայելի գործողությունների՝ Իրանը մի քանի հարյուր բալիստիկ հրթիռներ ուղղարկեց Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելն էլ իր հերթին է խոստացել հուժկու հակահարված հասցնել Իրանին։ Պարզ է, որ հակահարվածները միայն Իրանով չեն սահմանափակվի և ընդգրկելու են նաև այնպիսի երկրներ, ինչպիսիք են Լիբանանը, Սիրիան, Իրաքը, Եմենը, որտեղ գործում են Իրանի աջակցությունը վայելող շիա խմբավորումները։

Իրանն էլ իր հերթին փորձելու է ժամանակ շահել իր ազդեցության տակ գտնվող պրոքսի ուժերը վերակազմավորելու համար, որպեսզի դրանց միջոցով առավել ակտիվ գործողություններ սկսի։ Ինչոր մի պահի այս հակամարտությունը կարող է ընդգրկել նաև ԱՄՆ-ին, որը Թել Ավիվի ամենամեծ աջակիցն է ու սպառազինություններ է մատակարարում Իսրայելին։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Անկարան աջակցություն է հայտնում Իրանի կողմից Իսրայելի հրթիռակոծությանը։ Անկարան փորձում է իրեն դիրքավորել որպես առաջատար երկիր իսլամական աշխարհի իրավունքների պաշտպանության հարցում, որպեսզի չհեղինակազրկվի մահմեդականություն դավանողների շրջանում։

Բայց Թուրքիայում անհանգստություն կա, որ հակամարտության ընդլայնումը ինչ-որ մի պահի կարող է ընդգրկել նաև իր տարածքը։ Պատահական չէ, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, թե Իսրայելը, «ավետյաց երկրի» գաղափարով տարված, Պաղեստինից և Լիբանանից հետո կարող է իր հայացքը ուղղել դեպի թուրքական հողերը։ Մյուս կողմից էլ՝ Իրանի դեմ գործողությունները կարող են ձեռնտու լինել Անկարային՝ ստեղծելով նպաստավոր պայմաններ պանթուրքական ծրագրերի կյանքի կոչման համար։ Գաղտնիք չէ, որ տարածաշրջանում միայն Իրանն է, որ միշտ կոշտ է արձագանքել Անկարայի ու Բաքվի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու ձգտումներին՝ հայտարարելով, թե իրենց համար անթույլատրելի է միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությունը։ Իսկ երբ Իրանը պատերազմի մեջ ընկղմվի, ապա հնարավոր կլինի թուլացնել Թեհրանի հակազդեցությունն այս ուղղությամբ։ Ավելին՝ հենց Ադրբեջանը կարող է դառնալ այն հենահարթակը, որտեղից Իսրայելը կարող է հարվածներ հասցնել Իրանին։

Պատահական չէ, որ բռնազավթված Արցախի տարածքում Ադրբեջանը երեք օդանավակայան է կառուցել։ Ադրբեջանը ներկայում մեծ քանակությամբ սպառազինություններ է ձեռք բերում, այդ թվում՝ իսրայելական նորագույն սպառազինություններ։ Բայց Հարավային Կովկասում առկա պայթյունավտանգ իրավիճակը ավելի մեծ ընդգրկվածություն ունի։ Պակիստանը սկսել է կործանիչներ մատակարարել Ադրբեջանին, իսկ Հնդկաստանն էլ իր հերթին դարձել է Հայաստանին ամենաշատ զենք մատակարարող երկիրը։ Այսինքն, Հնդկաստան-Պակիստան հակասությունները դրսևորվում են նաև Հարավային Կովկասում։ Եվ Հնդկաստանը սպառազինություններ մատակարարելու միջոցով մի կողմից՝ զարկ է տալիս տեղական ռազմարդյունաբերության զարգացմանը, իսկ մյուս կողմից էլ՝ Հայաստանի միջոցով կանխում է Հարավային Կովկասում Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռյակի դիրքերի ուժեղացումը, որը հետագայում սպառնալիք է ստեղծելու նաև իր համար։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այս երկրի տարածաշրջանային դերակատարության ժամանակավոր նվազում է նկատվում՝ կապված նրա հետ, որ Մոսկվայի ուշադրությունը գերազանցապես ուկրաինական ճակատի վրա է կենտրոնացած։ Ճիշտ է՝ Ուկրաինայի արևել յան մասում ռուսական ուժերը ժամանակ առ ժամանակ առաջընթաց են արձանագրում, բայց պատերազմի ելքը, մեծ հաշվով, կանխատեսելի չէ, քանի որ արևմտյան երկրները շարունակում են մեծ աջակցություն տրամադրել Ուկրաինային։ Ուստի, Ռուսաստանը պատրաստվում է երկարատև պատերազմի և ավելացնում է իր ռազմական բյուջեն 25 տոկոսով, ինչի արդյունքում նվազում են սոցիալական ոլորտին ուղղվող ծախսերը։ Ռուսական տնտեսության շարժիչ ուժն էլ դարձել է ռազմարդյունաբերությունը։ Պատահական չէ, որ Ռուսաստանը, պատժամիջոցների ծանրությունը կրելով հանդերձ, անցյալ տարի սպասվածից ավելի բարձր տնտեսական աճ ունեցավ՝ 3,6 %՝ տնտեսության արագացմամբ առաջ անցնելով նույնիսկ Մեծ յոթնյակի բոլոր պետություններին։

Ավելին, 3 %-ը գերազանցող աճ է կանխատեսվում նաև այս տարի, բայց երկարաժամկետ կտրվածքով տնտեսագետները չեն բացառում նաև ռեցեսիայի հավանականությունը՝ հատկապես այն պարագայում, երբ պատերազմը ավարտվի, ու ռազմարդյունաբերությունը դադարի կատարել այն դերակատարությունը, ինչ հիմա է կատարում։ Արևմուտքը փորձում է հյուծել Ռուսաստանին, իսկ մյուս կողմից էլ՝ զսպել Չինաստանի հզորացումը։ Եվ դա է պատճառը, որ հակաարևմտյան հողի վրա Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններում բավական ջերմացում է նկատվում։ Արևմուտքի ճնշումների տակ է նաև Իրանը, որը խորացնում է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ չնայած որոշ հարցերում առկա հակասություններին։ Ընդ որում, այս համագործակցությունն արտահայտվում է ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական հողի վրա։

Նույնիսկ դիտարկվում է Իրանի՝ ԵԱՏՄ անդամակցության հեռանկարը։ Թեհրանի ներգրավվածությունը ԵԱՏՄ-ի հետ համագործակցության մեջ ընդլայնում է նաև Հայաստանի համար տնտեսական փոխգործակցության հնարավորությունները։ Որոշ փորձագետներ անգամ չեն բացառում տարածաշրջանում ռուս-իրանական տանդեմի ձևավորման հավանականությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ասել եմ իմ հարազատներին, որ երազում եմ կարիերաս ավարտել «Բարսելոնա»-ում. ՌաֆինյաՎաղարշապատում հայտնաբերվել են կանեփի խնամված բույսեր ու մարիխուանա (տեսանյութ)Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ. Վրաստանի նախագահԶուգընկերոջ սպանության մեջ մեղադրվող անձը կալանավորվել է Եթե Իսրայելը հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին, Թեհրանը հարվածին մեղսակից կհամարի ԱՄՆ-ին և իրավական պատասխանատվություն կկրի դրա համար. ԱրաղչիԹանկագին երիտասարդներ, հիշեք՝ ապագան պատկանում է նրանց, ովքեր հավատում են իրենց երազանքներին․ Մհեր ԱվետիսյանՌԴ ՀՕՊ համակարգերը խոցել են ուկրաինական 112 անօդաչու Նաիրի Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին՝ Վերջին զանգի կապակցությամբՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ ԱԳ նախարարի անդրադարձը Մայիսի 9-ին Հայաստանում անցկացված Անմահ գնդի ակցիային Քաղաքացիներիս քերելով են բյուջե լցնում «Հրապարակ». Չմտածեք, թե գրպանում պատրաստի թեկնածուներ ունենք,  հեսա հանելու ենք՝ կոզրի տուզի պես չախենքԹշնամին և գերեզմանը պիտի ստանան իրենց պատիժը. Հրայր ԿամենդատյանՈւԵՖԱ-ն ներողություն է խնդրել «Տոտենհեմ»-ից․ ինչ է պատահել Շուրջ 20 ժամ ջուր չի լինի Այսօր Ալեքսանդր Արզումանյանի Վերջին զանգն է Խաղաղության համաձայնագիրը չպե´տք է կապիտուլյացիա լինի. Մենուա Սողոմոնյան Ընդդիմությունն ԱԺ-ում պետք է ճգնաժամ առաջացնի. Ավետիք Քերոբյան Բառեր չկան՝ նկարագրելու ձեր աշխատանքի կարևորությունն ու ձեր առաքելության իմաստը հայ ժողովրդի ինքնության պահպանման և հարատևման գործում․ Մհեր Ավետիսյանի ուղերձն ուսուցիչներին Նոր մրցույթի հաղթող ճանաչվելուց հետո կհայտարարվի շինարարության մրցույթ, որից հետո էլ հիմնանորոգման աշխատանքները կմեկնարկեն. Հայկ ԿոստանյանԲանակում ծառայելն օրենքով դառնում է «զապադլո» ՔՊ-ն պատրաստվում է վարչության ընտրություններին. թեժ է լինելու Կամ բոլոր երկարատև հետшպնդվածներս ենք «մեծ հերոս», կամ ոչ մեկը. սա է պահանջում բանականությունն ու բարոյականությունը. Արմեն Աշոտյան Չպատրաստվել նախորդ ընտրություններին. Վահե Հովհաննիսյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Հրազդանում, Երևանի Հույսի ավան թաղամասում Ալիևին արձագանքում են ԱԳՆ խոսնակի մակարդակով ԶՊՄԿ-ն գրավիչ գործատու է․ Կապանի Պոլիտեխնիկի մասնաճյուղում հանքարդյունաբերության մասին քննարկում էր Թրամփի նախագիծը հարված է հասցրել արևային էներգիային Fastex-ի հաշվեկշիռն արդեն հասանելի է Fast Shift-ում Փաշինյանն այս յոթ տարում որևէ խոստում չի կատարել. Լևոն Արշակյան «Հրապարակ». Ասում են` իբր էս ի՞նչ հարց եք տալիս, կա՞ մարդ, որ վստահում է Նիկոլ Փաշինյանին Սամվել Բաբայան, քո «արկեր չտվեց, գնա Վազգենին զանգիր» հեքիաթը արժե այնքան, որքան քո այս հերթական ինքնագովազդի փորձը․ Միքայել Գրիգորյան Հայոց Ցեղասպանության թանգարանում ներկա գտնվեցինք ավստրացի լրագրող Բիրգիտ Կոֆլեր-Բեթշարթի հեղինակած «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» գրքի շնորհանդեսին. Չալաբյան ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության կենտրոնակայանի մոտ կրակոցներ են հնչելՎաղը ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնելու է ուժեղացված ծառայությունՌուսաստանն իր ներկայիս տեսքով սպառնալիք է բոլորիս համար. Մերց Էրդողանն ասել է, որ մտադիր չէ կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում Ոսկեհատ գյուղում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել Իրեն «եվրոպական ժառանգության մաս» համարող Ադրբեջանը Ստեփանակերտում գտնվող Շառլ Ազնավուրի կիսանդրին ևս nչնչացրել է (լուսանկար)110,000 դոլար. Bitcoin-ի գինը գերազանցել է պատմական առավելագույնը Պարտադիր զինծառայության անցնելու սահմանային նոր տարիք կսահմանվի«Այսօր դուրս կգրվի հիվանդանոցից». Սուպեր Սաքոյի պրոդյուսերը մանրամասներ է պատմելԲանակում 1 ամիս ծառայության դիմաց վճարել 24 մլն դրամ, 4 ամսվա դիմաց՝ 18 մլն դրամ. նախագիծը կքննարկվի ԱԺ առաջիկա նիստում (տեսանյութ)Իրան-ԱՄՆ բանակցությունների 5-րդ փուլը տեղի կունենա մայիսի 23-ին Հռոմում Ի տարբերություն Եվրոպայի՝ ԱՄՆ-ին մեծ ու անկանխատեսելի պատերազմներ պետք չեն․ Արտակ ԶաքարյանՖլիկը երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ. պաշտոնական ՊԷԿ-ի հոսանքազրկման մասին ՀԷՑ-ը նախապես ծանուցել էրՄոսկվայում Փաշինյանը չկարողացավ առանձին հանդիպել Պուտինի հետ. Արմեն ՄանվելյանBahamut-ը Consensus 2025-ի ընթացքում հաքաթոն է իրականացրելՈրևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան Եկեք միասին մեր հնարավորություններն ուղղորդենք մատաղ սերնդի կրթման և դաստիարակման գործին․ Մհեր Ավետիսյանի կոչը