Երևան, 21.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ըստ թուրքական մամուլի՝ Սիրիան կբաժանվի 5 անվտանգության գոտիների Ինչպե՞ս են հայկական ոչ պետական կազմակերպությունները գոյատևում առանց ԱՄՆ–ի փողերի. «Փաստ» Նոր խաղացողների համար բավականին դժվար կլինի մուտք գործել Եվրոպա. «Փաստ» «Բոլորի խորհրդատուն էր, բարի ու կամեցող». կրտսեր սերժանտ, տանկիստ Պարգև Սեդրակյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ» Զսպող գործոն. Հնդկաստանի տարածաշրջանային ներազդեցությունը. «Փաստ» Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին. «Փաստ» «Դոկտրինալ արտաքին հարաբերությունների բացակայությունը հանգեցնում է պետության՝ միջազգային հարաբերություններում միայնակության». «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին Տևական ժամանակ «տալու-առնելու» լիուբոլ առիթ. «Փաստ» Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում պետության և մասնավորի ջանքերով երեք սպորտային համալիր կկառուցվի. «Փաստ»


Ռուսաստանն ուշադիր հետևում է. «Փաստ»

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է.

russiancouncil.ru-ն «Ռուսաստանը հետևում է հայկական արժանապատվության էվոլ յուցիային» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում առկա իրավիճակը ամենահամոզիչ ապացույցն է այն բանի, որ ներկայում բոլորովին անկիրառելի են պետությունների կենսունակության բազմաթիվ հիմնական չափանիշներ։ Արդեն մի քանի տարի է, ինչ հայոց պետականությունն ապրում է իրադարձություններ ու գործընթացներ, որոնք ավանդաբար կընկալվեին որպես ազգային աղետի նախանշաններ։ Դա 30 տարի առաջ ջախջախված պատմական թշնամուց պարտությունն է, հայ բնակչության արտահոսքը սեփական քաղաքակրթության կենտրոնից, հակամարտությունը ամենամոտ դաշնակցի հետ և քաղաքական ապագայի լիակատար անորոշությունը։

Դժվար է պատկերացնել, թե ինչ կարող է ավելի վատ լինել այն ամենից հետո, ինչի միջով անցել է Հայաստանը վերջին վեց տարվա ընթացքում: Սակայն մենք տեսնում ենք, որ հասարակությունը և պետությունը կարող են գոյություն ունենալ և նույնիսկ զարգանալ բացարձակապես զարմանալի պայմաններում։ Ավելին, տնտեսական կյանքը հանրապետությունում չի դադարում, նրա մայրաքաղաքի փողոցները լցված են պճնված մարդկանցով, և ոչ մի աղետ չի զգացվում։ Ռուսաստանի համար այն ամենը, ինչ տեղի է ունենում այնտեղ, հետաքրքրություն է ներկայացնում երկու պատճառով: Նախ՝ ինչո՞վ է պայմանավորված այն ամենը, ինչ հիմա կատարվում է մեր հայ ընկերների հետ։ Երկրորդ՝ ի՞նչ օբյեկտիվ սպառնալիքներ և մտահոգություններ կարող է դա առաջացնել հենց Ռուսաստանի համար։

Առաջինը մեզ հետաքրքիր է, քանի որ նախկին ԽՍՀՄ տարածքում հաջողության կամ ձախողման յուրաքանչյուր պատմություն նյութ է, որը պետք է իմանալ և հասկանալ ապագա ռուսական քաղաքականության համար: Երկրորդը կարևոր է կարճաժամկետ հեռանկարում, քանի որ միանգամայն պարզ է, որ Արևմուտքը կփորձի օգտվել Ռուսաստանին վնասելու ցանկացած հնարավորությունից։ Նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետություններից 1991 թվականին իր հանկարծակի անկախությունից ամենաուրախը Հայաստանն էր: Դա ինքնիշխանության դասական ընկալումն է, որտեղ առաջին տեղում սեփական շահերն ու արժեքները պաշտպանելու կարողությունն է: Դա թույլ տվեց ժողովրդին վստահորեն նայել ապագային, հպարտ զգալ իրեն, իսկ Ռուսաստանին՝ վստահ լինել իր դաշնակցի հանդեպ: Սակայն հաջորդ քառորդ դարի ընթացքում հանրապետությունում կուտակվեցին լուրջ խնդիրներ, որոնց լուծումը համակարգված կերպով կանխվում էր համընդհանուր ինքնագոհության զգացումով։

Դրա ֆոնին էլ քաղաքական վերնախավը չզբաղվեց լուրջ զինված ուժեր ստեղծելու գործով ու չլուծեց շարքային քաղաքացիների հրատապ խնդիրները։ Արդյունքները եղան 2018 թվականի ներքաղաքական փոփոխությունը և 2020 թվականի Ղարաբաղյան երկրորդ պատերազմը՝ Հայաստանի համար ողբերգական ելքով։ 2023 թվականի սեպտեմբերին Ղարաբաղի ողջ հայ բնակչության արտագաղթը 2020 թվականի պարտության և դրանից հետո Հարավային Կովկասում քաղաքականության զարգացման հետևանքն էր։ Բաքուն գնալով ավելի էր համոզվում վաղեմի խնդիրը ուժով լուծելու իր ունակության մեջ, մինչդեռ Երևանը փորձում էր բարդ դիվանագիտական խաղեր խաղալ: Այժմ մենք դրամայի նոր փուլում ենք, երբ կասկածի տակ է դրվել Հայաստանի վերահսկողությունը սեփական ազգային տարածքի մի մասի վրա։

Միաժամանակ հանրապետության տնտեսական վիճակը նկատելիորեն բարելավվել է առաջին հերթին Եվրասիական միության ընդհանուր շուկայում մասնակցության և Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների համատեքստում երկրի միջնորդական դերի միջոցով։ Եվ դա այն հիմնական պատճառն է, որ արտաքին քաղաքական պարտությունները չեն ազդում իշխող խմբի՝ Հայաստանում իշխանությունը ամուր պահելու կարողության վրա։ Ավելին, հասարակությունը Նիկոլ Փաշինյանի իշխանությանն այլընտրանք չի տեսնում՝ բոլոր հին էլիտաներն իրենց վարկաբեկել են։ Այսպիսով, այժմ Հայաստանում գերիշխող տրամադրությունն այն է, որ ինչ տեղի է ունենում, պետք է հեզորեն ընդունել։ Եվ դա՝ առանց իրադարձությունների ընթացքը շրջելու նկատելի ցանկության, որն արտաքինից ամենից շատ նման է դեպի անդունդ աստիճանական սահքի։

Ռուսաստանում նման վերաբերմունքը անբնական է թվում և որոշակի անհանգստություն է առաջացնում, բայց Երևանում այդ մտահոգությունը շփոթում են հանրապետությանը թելադրելու ցանկության հետ։ Ռուսաստանի անկեղծությունը բախվում է ինքնիշխանության և արժանապատվության անհասկացողության հետ։ Միգուցե պետք է հրաժարվե՞լ ընկալել հայկական իրականությունը՝ հիմնվելով ինքնիշխան պետության սովորական պատկերացումների վրա։ Ի վերջո, ժամանակակից աշխարհը բավականին դաժան է նույնիսկ խոշոր պետությունների հանդեպ։ Եվ փաստ չէ, որ ներկա պայմաններում իրենց շահերն ու արժեքները պաշտպանելու ունակությունը բնորոշ է բոլորին: Էլ ի՞նչ խոսենք փոքրիկ Հայաստանի մասին։

Շատ հավանական է, որ իր բնակչության կարիքները բավարարելու օպտիմալ միջոցը տարածաշրջանային հարևաններից մեկին միանալն է՝ առանց անկախության հատուկ հավակնությունների: Եվ Աստված այդ ինքնիշխանության հետ՝ դրա մասին մեր ավանդական ընկալմամբ: Սակայն նույնիսկ դա երաշխիք չէ, որ Հայաստանի համար երկար սպասված խաղաղությունն ապահովվելու է։ Մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ը ապշեցուցիչ հեշտությամբ զոհաբերում է ամբողջ ազգեր՝ Ռուսաստանին կամ Չինաստանին վնասելու, ինչպես նաև իր մակաբույծ գոյությունը շարունակելու համար։ Եվ այս օրերին կարելի է նկատել նաև, որ Իրանի կամ արաբական երկրների քաղաքականության խճճվածության հետևանքով Իսրայելն է գնալով ավելի հաստատակամ դառնում, և զոհ կարող են դառնալ ամբողջ փոքր պետություններ։

2023 թվականի սեպտեմբերին ողջ Արևմուտքը մեծ անտարբերությամբ նայում էր Ղարաբաղից հայերի արտաքսմանը։ Հազիվ թե որևէ հիմք կա մտածելու, որ այդ ժողովրդի համար նոր ողբերգությունն ազդի Վաշինգտոնի կամ Փարիզի վրա։ Ռուսաստանը, իհարկե, չի կարող չճանաչել Հայաստանի ժողովրդի ընտրությունը, նույնիսկ եթե այն լիովին չի համապատասխանում ինքնիշխան պետության մասին իր պատկերացումներին։ Բայց դժվար թե Ռուսաստանը կարողանա պահպանել զսպվածության նույն աստիճանը, եթե նման ընտրության հետևանքները ուղղակիորեն վնասեն իր շահերին և քաղաքացիների անվտանգությանը։ Ուստի, գործնական առումով Ռուսաստանի համար կարևոր է ուշադիր հետևել, թե ինչ է կատարվում և կանխել այն իրավիճակը, երբ ուղղակի վնաս կհասցվի հայ հասարակությանը և կլինի մեր միջև ավանդաբար գոյություն ունեցող կապերի խզում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռոնալդինյոն Վրաստանում խոսել է Յամալի, Վինիսիուսի և Անչելոտիի մասին ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ պաշտպանությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Լավրով Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի հարևանության քաղաքականության մեջ. Իրանի պաշտպանության և ԶՈւ-երի աջակցման նախարար ANIF-ն ավելի մեծ չափով հարկ է մուծել, քան գումար ստացել պետությունից. տարածվող կեղծիքների մասին Փաշինյանի իշխանությունն է հրահրել Լավրովի դեմ ակցիաները Եվրոպան ՀԿ-ներին անտեր չի թողնի Մակունցին հետ են կանչելու. դիտարկվում է երկու տարբերակ Բրիտանական առաջընթաց. տիեզերական արևային էներգիան դառնում է իրականություն Վարչախմբի նպատակն արցախցիներին դեմոտիվացնելն ու հեռացնելն է. Ավետիք Չալաբյան Ձեր ֆինանսական «տունը». Converse Mobile-ի անհատականացված փորձառությունը Տրանսպորտային միջոցը վարելու իրավունքը վերականգնվեց. Սոսե Չանդոյան Նոր գործակցություն՝ մեդիաոլորտում. «Կենտրոն» և «CTB» հեռուստաընկերությունները հուշագիր են ստորագրել Յունիբանկը մեկնարկում է «Դարձի՛ր միլիոնատեր» ակցիան ՌԴ ԱԳ նախարարի անդրադարձը Մայիսի 9-ին Հայաստանում անցկացված Անմահ գնդի ակցիային Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները. Վահե ՀովհաննիսյանՀԱՊՀ-ի Կապանի մասնաճյուղը հյուրընկալել էր ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանին և Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն ՍտեփանյանինՀայաստանը վտանգված է. 20 միլիոն դրամով բանակից ազատվելու փոխարեն՝ ավելի մեծ թվակազմ պետք է ունենանք. Ավետիք Չալաբյան Տեղի կունենա Բագրատ Սրբազանի գրքի շնորհանդեսը ՀայաՔվեի ու Քաղաքական և քաղաքացիական իրավունքի կոալիցիայի պատասխանը՝ ՄԻՊ-ին Նիկոլը ոչինչ էլ չի արել, միայն հողերն է հանձնել. քաղաքացիներ ԵԱՀԿ Մինսկի Խմբի լուծարումը կնշանակի համաձայնել Արցախի էթնիկ զտմանը. Մենուա Սողոմոնյան Հարկային բարձրացումները բերում են գնաճի, գնաճը աշխատավարձի նույն մակարդակի պահպանման պայմաններում բերում է աղքատացման․ Նաիրի Սարգսյան Չկալովկա գյուղում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր, սակայն իրավիճակը վերահսկվում է․ ՍԱՏՄԿոտայքում բախվել են «Nissan Pathfinder»-ը ու «Kia Optima»-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա տուժածԽամենեին կասկածում է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցություններն արդյունավետ կլինեն30-ամյա կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, անծանոթ տղամարդը սեռական բնույթի բռնի գործողություն է կատարել իր նկատմամբՖիդանը կմեկնի Մոսկվա. քննարկվելու է իրավիճակը Հարավային Կովկասում LG տարածաշրջանային դիլերների համաժողովԵՄ ԱԳ նախարարները հաստատել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը Աննա Դովլաթյանի ֆոտոշարքը Իտալիայից Ըստ թուրքական մամուլի՝ Սիրիան կբաժանվի 5 անվտանգության գոտիների Զինծառայությունից խուսափելու համար պատիժը 2-ից 5 տարվա փոխարեն կդառնա 3-ից 6 տարի. փոխնախարար (տեսանյութ)Նշանակալի իրադարձություն․ Առողջապահության ոլորտի առաջին ընկերությունը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայումԻսպանացի դարպասապահ Պեպե Ռեյնան հայտարարել է 42 տարեկանում կարիերան ավարտելու մասինՉինաստանը խնայողության խիստ կանոններ է սահմանել ​​պաշտոնյաների համար` արգելելով թանկարժեք սնունդ, ճոխ գործուղումներ ու շքեղ ծաղկային կոմպոզիցիաներԱպառիկի 0 տոկոս տոկոսադրույք Դոմուսում «Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են 32 բջջային հեռախոս և այլ արգելված իրերՔուվեյթում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրին Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը նախատեսվածից շուտ կտեղափոխվի «Ռեալ» Միայն աշխատանքով է հնարավոր Հայաստանի վերածնունդը. Հրայր Կամենդատյան Նիկոլը չի´ կարող հանրաքվեով սահմանադրություն փոխել. Արմեն Մանվելյան Ցնորամտություն է մեր պետության կադաստրի թղթից խոսելը. Դավիթ Սարգսյան Մեծ պատիվ է Ռուսաստանի Դաշնության Արտաքին Գործերի նախարարության անունից շնորհակալական խոսքեր ստանալը. Մհեր ԱվետիսյանՀարկը դա ծառայության վճար է, որը քաղաքացին տալիս է պետությանը. Նաիրի ՍարգսյանԿաննի կինոփառատոնի հայկական տաղավարում եռուզեռ է. ստորագրվում են պայմանագրեր Էլեկտրաէներգիա չկա, բայց տեսախցիկները գործում են. արևային էներգիայով աշխատող «Սերգեկի»–ներն են փորձարկվում Ժետիսուում Արևմտյան կառույցները փորձում են խափանել հայ-ռուսական կարգավորումը Ինչո՞ւ խողովակների 1 դյույմը հավասար չէ... 1 դյույմի. «Փաստ»ՀայաՔվեն ու ՔԻՀԿ-ը ներկայացնում են ՀՀ-ում մարդու իրավունքների վերաբերյալ ՄԱԿ դիտարկումը ՔՊ-ն ահաբեկումներով փորձում է ավտորիտար կառավարման անցնել