Երևան, 05.Նոյեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հետընտրական դասեր՝ մոլդովական ու վրացական «սուսով». «Փաստ» Հակասությունների, դիմադրությունների և «համագործակցության» տարածաշրջանային լաբիրինթոսը. «Փաստ» ԱՄՆ նախագահական ընտրությունների գլոբալ ազդեցությունը. «Փաստ» «Քաղաքական առումով կապիտուլյանտական դիրքորոշում ունեն, իրենց համար չկա արժեք, որը չի կարելի հանձնել հանուն իշխանության». «Փաստ» Զբոսաշրջիկների հոսքի նվազման իրական պատճառներն առավել խորքային են. «Փաստ» Պատգամավորները չեն միջամտել. «Փաստ» Հայ պատանի թավջութակահարի տպավորիչ ելույթը Չինաստանի ազգային օպերային թատրոնում. «Փաստ» Ներթիմային նոր զարգացումներ. «Փաստ» Մենք քաղաքական «տանիք» փնտրելու կարիք չունենք. «Սպայկայի» տնօրենը մեկնաբանել է տարածվող լուրերը. «Փաստ» Անգերազանցելի ցինիզմ. «Փաստ»


Կրթական և գիտական համակարգերը՝ անդունդի եզրին. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում կրթության և գիտության ոլորտները բարդ ու դժվարին փուլում են հայտնվել, ինչը պայմանավորված է իշխանությունների վարած քաղաքականությամբ, որն ավելի շատ միտված է իրավիճակը խճճելուն, նոր խնդիրներ ստեղծելուն, քան առկա խնդիրներին լուծումներ տալուն։ Օրինակ՝ ԿԳՍՄ-ից անընդհատ ուսուցիչների համար լրացուցիչ խնդիրներ ու անիմաստ աշխատանք են ստեղծում, փոխանակ ուշադրություն դարձնեն կրթական բովանդակային հարցերի վրա։ Միայն ինչ-որ անբովանդակ ու մեծ ջանքեր խլող պահանջներ են առաջ քաշում, իբր նրանց ծանրաբեռնվածությունը քիչ էր։ Դրա համար էլ որոշ ուսուցիչներ դիմումներ են գրում՝ նախընտրելով հեռանալ համակարգից այն պարագայում, երբ միայն Երևանի ավելի քան 40 դպրոցում ուսուցչի 130-ից ավելի թափուր հաստիք կա։

Սա վկայում է այն մասին, որ հանրակրթության ոլորտը դարձել է, մեղմ ասած, ոչ հրապուրիչ, հատկապես որ ուսուցիչների աշխատավարձն այդպես էլ չի ավելացվում։ Եթե աշխատավարձի ինչ-որ բարձրացում էլ կա, դա հիմնականում պայմանավորում են ատեստավորմամբ, որն այնպես են կազմակերպում, որ հատուկենտ մարդիկ կարողանան հաղթահարել նախատեսված շեմը։ Մյուս կողմից էլ՝ ատեստավորման գործընթացն ընդամենը մեխանիկական գիտելիքների ստուգում է, որը կապ չունի դասավանդման գործընթացի, գիտելիքի մատուցման ու աշակերտների գրանցած արդյունքների հետ։ Ու, ընդհանրապես, երբ կրթության ոլորտին առնչվող որևէ նախաձեռնություն է իրականացվում իշխանությունների կողմից, ապա մասնագիտական հանրույթի հետ քննարկում չեն անցկացնում, չեն դիտարկվում դրա բացասական կողմերն ու հնարավոր ռիսկերը, քանի որ ԿԳՄՍՆ-ում և կառավարությունում նստածները վստահ են, որ իրենք ամենագետեն ու որևէ մասնագիտական, փորձագիտական կարծիքի կարիք չունեն։

Պատահական չէ, որ ոլորտի բազմաթիվ մասնագետներ պնդում են, թե օրվա իշխանությունները վարպետացել են ոչ թե կառուցման ու ստեղծման, այլ քանդելու հարցում։ Ժամանակին մեծ դիմադրության պատճառով չկարողացան Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանն ու Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը միավորել Մանկավարժական համալսարանի հետ, հիմա արդեն նախաձեռնություն են առաջ քաշել, որ 4000-ից ավելի ուսանողներ չունեցող բուհերը պիտի փակվեն։ Այսպես շարունակվելու դեպքում, երբ երիտասարդների շրջանում շարունակաբար նվազում է բարձրագույն կրթության նկատմամբ հետաքրքրությունը, առաջիկայում կարող ենք ունենալ ընդամենը մի քանի բուհ։ Որքան էլ ցավալի է, բայց քայքայելու գործընթաց է սկսված նաև գիտության ոլորտում։

Իշխանությունները չեն ցանկանում հրաժարվել իրենց կողմից առաջ քաշված նոր չափորոշիչներից, որոնց համաձայն, գիտահետազոտական ինստիտուտները պետք է ցրվեն համալսարանների վրա, իսկ մասնագիտացված գիտական ինստիտուտները դադարեն գոյություն ունենալուց։ Միևնույն ժամանակ, այնպիսի իրավիճակ են ստեղծում, որ գիտության ոլորտում ընդգրկված մասնագետներից շատերն էլ թողնեն, հեռանան։ Ու պարզ է՝ երբ գիտության ոլորտում մնան հատուկենտ մարդիկ, ապա իշխանությունները կարող են ցույց տալ, թե աշխատավարձ են բարձրացրել։ Գիտաշխատողներին ներկայացված նոր պահանջների մեջ նշվում է «դրսի» բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում հոդվածների հրապարակումը, ինչն ամենակարևոր դերակատարությունն է ունենալու ատեստավորման գործընթացում։ Իսկ արդեն բարձր դիրքերի հասած ու տասնամյակների փորձ կուտակած գիտնականները, ովքեր չեն համապատասխանի այդ պահանջին, նույնիսկ պաշտոնի իջեցում չեն կարող ունենալ ու դառնալ կրտսեր գիտաշխատող, պետք է թողնեն համակարգն ու հեռանան։

Ճիշտ է՝ պետք է նաև ընդունել, որ գիտնականների մեջ կան նաև այնպիսիք, ովքեր տասնամյակներ շարունակ լուրջ արդյունք չեն ստեղծել, նույն թեմայի շուրջ տարիներով հրապարակումներ են ունեցել՝ հետ ընկնելով ժամանակակից տեմպից, սակայն օգտվել են իրենց կարգավիճակից։ Որոշներն էլ փորձել են սեփականացնել իրենց հետազոտության ոլորտը՝ թույլ չտալով, որ երիտասարդ մասնագետներ մտնեն այդ դաշտ կամ առաջխաղացում արձանագրեն։ Իհարկե, այսպիսի մարդկանց մնալու հարցը կարելի է դիտարկել, բայց, միևնույն ժամանակ, հարկավոր է նկատի ունենալ, որ գիտական համակարգում աշխատում են նաև այնպիսի մարդիկ, որոնք մեծ փորձ են ձեռք բերել, կրթել ուսանողների ու արդյունքներ ապահովել՝ թեկուզ հայկական տիրույթում։

Ու այստեղ խնդիրը հատկապես լուրջ է հայագիտության պարագայում, երբ պետք է նաև երկրի ներսում հայագիտության ճյուղերի զարգացումն ապահովել, հասնել նրան, որ հայկական ամսագրերը բարձր վարկանիշ ձեռք բերեն։ Հայերենով նյութը օգտակար կարող է լինել նաև ուսանողներին կրթելու մասով։ Այլապես շեշտը դնելով արտասահմանյան ամսագրերում օտարալեզու հոդվածների վրա՝ տեղական դաշտի ու հայերենի նկատմամբ հետաքրքրությունը նվազելու է։ Բացի դրանից, գիտական ոլորտում ներգրավված ու հատկապես բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք կան, որոնք, աշխատանք չկատարելով հանդերձ, ուղղակի կարող են ուրիշների միջոցով իրենց անունները գրել տալ արտերկրյա ամսագրերում տպագրված հոդվածներում՝ ներկայացնելով որպես համատեղ հրապարակում։

Ու այդպես ոչ մի ներդրում չկատարելով՝ նրանք կմնան աշխատելու գիտության ոլորտում, իսկ մեկ այլ հետազոտող, որը թեկուզ հայկական ամսագրերում բարձրարժեք նյութեր է տպագրել, կարող է դուրս մնալ համակարգից։ Մյուս կողմից էլ՝ պետք է ուշադրություն դարձնել գիտական աշխատանքների արժեքի վրա, թե դրանցում ինչ նորույթ կա, ինչ օգտակարություն է ապահովվում։ Օրինակ՝ կարող է լինել մեկ աշխատանք, որը նոր մոտեցումներ վեր հանելով ու բացահայտումներ կատարով՝ իրենից ավելի մեծ արժեք է ներկայացնում, քան հարյուրավոր գիտական հոդվածներ, որոնք գրեթե ոչինչ չեն տալիս ու հիմնականում քանակ են ապահովում։ Այսինքն, այստեղ հարցն այն է, որ պետք է ուշադրություն դարձնել ավելի շատ աշխատանքի որակին ու քայլեր ձեռնարկել դրանք հանրայնացնելու ուղղությամբ։ Այլապես ստացվում է, որ միայն քանակ ապահովող ու բովանդակային արժեք չներկայացնող գիտաշխատողները կարող են դաշտում առավելություն ձեռք բերել, ինչի արդյունքում կունենանք գիտական համահարթեցում։

Բացի այդ, պետությունը պետք է նաև նախաձեռնողականություն ցույց տա որոշ թեմաների հետազոտության որոշման առումով, որոնք ստրատեգիական նշանակություն ունեն երկրի առաջընթացի տեսանկյունից, այլ ոչ թե դաշտը թողնի ինքնահոսի, որ օտարերկրյա կասկածելի հիմնադրամներ գան ու հետազոտողներին դրամաշնորհներ առաջարկեն իրենց համար պետքական թեմաներով։ Ու, ընդհանրապես, անհրաժեշտ է մշտական դարձնել գիտության ոլորտում ներդրումներ կատարելը, քանի որ հնարավոր չէ առանց սերմեր ցանելու ու ժամանակի ընթացքում դրանք ջրելու արդյունքներ գրանցել։ Երբ ներդրում չի կատարվում, բայց ավելացվում են տարատեսակ պահանջները, դրա արդյունքում էլ երիտասարդների համար գիտության ոլորտն ուղղակի դառնում է ոչ գրավիչ, իսկ ուղեղների արտահոսքն՝ անխուսափելի։ Այնինչ, մեր երկրի հիմնական ռեսուրսը մարդկային կապիտալն ու մասնագիտական որակներն են, իսկ երբ դրանց վրա ուշադրություն չի դարձվում, անընդհատ նույն կոտրված տաշտակի առաջ ենք կանգնում։ Նույնիսկ տպավորություն է ստեղծվում, թե ինչ-որ թշնամական ծրագիր է իրականացվում, որի նպատակը Հայաստանը թուլացնելն ու անդեմ դարձնելն է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետընտրական դասեր՝ մոլդովական ու վրացական «սուսով». «Փաստ»Հակասությունների, դիմադրությունների և «համագործակցության» տարածաշրջանային լաբիրինթոսը. «Փաստ»ԱՄՆ նախագահական ընտրությունների գլոբալ ազդեցությունը. «Փաստ»«Քաղաքական առումով կապիտուլյանտական դիրքորոշում ունեն, իրենց համար չկա արժեք, որը չի կարելի հանձնել հանուն իշխանության». «Փաստ»Զբոսաշրջիկների հոսքի նվազման իրական պատճառներն առավել խորքային են. «Փաստ»Պատգամավորները չեն միջամտել. «Փաստ»Հայ պատանի թավջութակահարի տպավորիչ ելույթը Չինաստանի ազգային օպերային թատրոնում. «Փաստ»Ներթիմային նոր զարգացումներ. «Փաստ»Մենք քաղաքական «տանիք» փնտրելու կարիք չունենք. «Սպայկայի» տնօրենը մեկնաբանել է տարածվող լուրերը. «Փաստ»Անգերազանցելի ցինիզմ. «Փաստ»Առաջարկի ընդունումը կարող է կանխել մեր հայրենակիցների հավելյալ աղքատացումը․ «Հայաստանը ես եմ»-ի՝ պահանջը «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միության խաղային լիգայի շրջանակներում կազմակերպված ֆուտզալի առաջնությունում հաղթած թիմն Արցախից էրԱրարատԲանկը նախաձեռնեց պանելային քննարկում՝ ԱԲ-ի և առաջնորդության թեմայովԼավ հիշում եք, որ «հեղափոխության» առաջին ամիսներին, երբ մարդկանց մոտ էյֆորիկ վիճակները շատ բարձր էր, խոստանում էին ամեն գնով հասնել բուհերի ապաքաղաքական վիճակի Լրատվամիջոցը հերքել է «Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի» վերնագրով հոդվածը. բնակելի թաղամասը ընդերքի խնդիր չունի«Երաժշտություն հանուն ապագայի» hիմնադրամի թավջութակահար Մարի Հակոբյանի ելույթով Չինաստանում մեկնարկեց Խաչատրյանի անվան պատանեկան միջազգային մրցույթը Զախարյանն այս մրցաշրջանում առաջին անգամ կխաղա «Ռեալ Սոսյեդադի» կազմում «Ներկայացման ժամանակ կանացի հագուստով դուրս եկա բեմ, հայրս տեսավ, նյարդայնացավ, կեսից դուրս եկավ». Անդրանիկ Հարությունյան Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ Փեզեշքիանը Բաքվում կմասնակցի COP29-ին Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են «Toyota Land Cruiser»-ը և «Գազել»-ը, վերջինը կողաշրջվել է Ռուսները հայտնել են պատերազմում «դադարի» մասին. ի՞նչ է հայտնիԼիբանանի հայ համայնքը Գագիկ Ծառուկյանի ուշադրության առանցքում«Հայ պարարվեստի լեգենդների տոհմածառը». յոթանասունից ավելի պարային խմբեր մեկ բեմում Անհաբեր սպասում ենք համատեղ աշխատանքին. Փաշինյանը շնորհավորել է Մոլդովայի նախագահին Ucom-ի աշխատակիցները մասնակցել են Վայոց Ձորում անտառի վերականգման աշխատանքին Զուրաբիշվիլին կիսվել է հրապարակմամբ, որում Լոռու մարզը ներկայացվում է «պատմական Վրաստան» Ցեղասպանության ճանաչումը մեզ համար անվտանգային նշանակություն ունի. Արմեն Մանվելյան Կենսունակությունը կորցրած ծառերի փոխարեն՝ առավել արժեքավոր և երկարակյաց ծառերՄոսկվայում գեներալ է ձերբակալվել. ո՞վ էԿան տուժածներ և զոհ Առաջին արևային էլեկտրակայանը տիեզերքում կգործարկվի 2030 թվականին Մոլդովական խորամանկություն. ինչպես հաղթել ընտրություններում՝ սփյուռքի շնորհիվ Վիճաբանություն՝ Մեղրաշենում. 28-ամյա երիտասարդը մահացել է Անդրանիկ Քոչարյանի հարցը կքննարկեն այս շաբաթ Փաշինյանը հանձնարարել է կոմպրոմատներ հավաքել Այսօր Վրաստանում 2 երկրաշարժ է տեղի ունեցել Fast Shift-ը միացել է Իդրամի բաց QR ենթակառուցվածքին 19-ամյա Թաթուլ Ղ․-ն, 27-ամյա Մկրտիչ Ե.-ն, 50-ամյա Գոհար Խ.-ն և 77-ամյա Ռաֆիկ Ն․-ն մահացել են Մենք կրկին կլինենք անհաղթահարելի․ ԾառուկյանՈւշիի ոլորաններում բախվել են «Range Rover»-ն ու «ՎԱԶ 2107»-ը, կան 1 զոh ու 1 վիրավnրԻսրայելը սահմանափակում է մարդասիրական օգնության առաքումը Գազա24 ժամ ջուր չի լինի Հայ ժողովրդի ճակատագիրը հանձնված է արտաքին ուժերի տնօրինմանը, որն իրացվելու է ըստ այդ երկրների նախասիրությունների և առաջնահերթությունների. Աբրահամյան Կարևորելով գիտության դերն ու որակյալ կրթությունը` ԶՊՄԿ-ն համագործակցության հուշագիր է ստորագրել Մայր բուհի հետ Պլանային անջատումներ՝ 10։00-ից Ձյուն, օդի ջերմաստիճանի նվազում․ եղանակն՝ առաջիկայում Հայաստանում ձյուն է տեղացել․ վարորդներին հորդորում են երթևեկել ձմեռային անվադողերով Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ավտովթար՝ Կոտայքի մարզում