Երևան, 16.Հունիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իսրայելին պետք է կանգնեցնել տարածաշրջանի անվտանգության համար․ Էրդողան ՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել ևս 1,200 զինծառայողի մարմին Նավթն ու գազը՝ որպես արտաքին քաղաքական գործիք. «Փաստ» Ինչպե՞ս է Հայաստանը հակազդելու. «Փաստ» Ժողովրդականություն չունեցող վարչապետի հարձակումը Եկեղեցու վրա մեծ հակազդեցության է հանդիպել. «Փաստ» «Չէի հավատում, որ իր հետ կարող է ինչ-որ բան պատահել, բայց գիտեի նաև, որ իր ընկերներին չէր կարող միայնակ թողնել». ենթասպա Վարդան Թադևոսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին. «Փաստ» «Փորձում են ոչնչացնել Եկեղեցին, բայց կբախվեն նրան ու կփշրվեն. սա Նիկոլի վերջն է, իր պարտությունը, օրհասը». «Փաստ» Ի՞նչ է կատարվում մեր շուրջը, և ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանությունները. «Փաստ» Ի՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները. «Փաստ» «Գալու է պահը, և մենք այսօրվա ղեկավարության հետ շատ կոշտ ենք լինելու». «Փաստ»


Քննիչ հանձնաժողովների անիմաստ գործունեության հետին մոտիվները. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում առնվազն վերջին վեց տարում օրինաչափություն է ձևավորվել, երբ ամենակարևորն ինչ-որ գործընթաց ցույց տալն է, այլ ոչ թե խնդիր լուծելը։ Այսինքն, ուղղակի ներկայացվում է ցանկալին իրականության փոխարեն։ Ու այդպես մարդիկ խաբվում են՝ տպավորություն ստանալով, թե երկրում իրավիճակ է փոխվում։ Արդյունքում շատ մարդիկ հավատում են, թե ժողովրդից «թալանվածը» հետ է վերադարձվում նույն ժողովրդին, սակայն այդ մարդկանց սոցիալական վիճակն այդպես էլ չի բարելավվում, ու եթե ինչ-որ գումարներ էլ առգրավվել են, ապա դրանք հասարակ մարդկանց չեն հասնում, մինչդեռ իշխանավորները շռայլորեն ծախսում են պետբյուջեի միջոցները։ Միևնույն ժամանակ, իշխանությունները փորձում են ցույց տալ, թե շատ լուրջ գործ են կատարում անվտանգության տեսանկյունից հետևություններ անելու առումով, բայց այդ քայլերը միայն իրենց քաղաքական նպատակներին են ծառայեցնում, իսկ իրենց կազմած զեկույցներն այդպես էլ արդյունք չեն տալիս, միայն դրա շոուի մասն է երևում, ուրիշ ոչինչ։

Ժամանակին Ապրիլ յան պատերազմի մասով Փաշինյանն ու իր թիմը մեծ աղմուկ էին բարձրացրել, թե հանգամանքների քննություն են իրականացնելու, իսկ հանձնաժողովի զեկույցը մի կողմից՝ մեծ բացահայտումների արդյունք է տալու, մյուս կողմից էլ՝ նպաստելու է երկրի անվտանգության ամրապնդմանը։ 2019 թ. մայիսից գործող Ապրիլ յան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով հրավիրվեցին տարբեր զինվորականներ, նախկին ղեկավար պաշտոնյաներ, այդ թվում՝ նախագահին, վարչապետին, արտգործնախարարին, ժամերով քննեցին՝ իբր փորձելով ցույց տալ, թե նախկինները բազմաթիվ թերություններ են ունեցել, իսկ իրենք նախկինների սխալները չեն կրկնելու։ Հանձնաժողովն ավարտեց իր աշխատանքն ու զեկույց ներկայացրեց, բայց այդ զեկույցը հանրությունն այդպես էլ չտեսավ, որովհետև մինչ օրս դրա բովանդակությունը գաղտնի է պահվում։

Չնայած իշխանականները խոստանում էին էական բացահայտումներ, բայց այդպես էլ ոչ մի բացահայտում չեղավ։ Ու անգամ Փաշինյանի կառավարությունում ռազմական ոլորտում բարձր պաշտոններ ստանձնած անձինք են խոստովանում, որ հանձնաժողովի գործունեությունը ընդամենը ժամանակի վատնում էր։ Բայց դա չխանգարեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո արդեն նոր քննիչ հանձնաժողով ձևավորեին՝ նույնիսկ այն պայմաններում, երբ ընդդիմությունը դրա աշխատանքներին չի մասնակցում։ Եվ պատահական չէ, որ շատ մասնագետներ, քաղաքական գործիքներ հայտարարում էին, որ ի սկզբանե պարզ էր, թե ինչ արդյունքներ էին արձանագրվելու դրա աշխատանքի արդյունքում. պարզապես չէր կարող նույն իշխանությունը, որը պարտության հիմնական պատասխանատուն ու մեղավորն է, հենց իր բացթողումներն ու թերացումները (սրանք՝ մեղմ ասած) բացահայտի։ Դա նման է նրան, որ չարաշահումներ թույլ տված պաշտոնյային հանձնարարվի բացահայտել իր չարաշահումները։

Պարզ է, որ այս հանձնաժողովի գործունեությունն ընդամենը ֆարս է, ու գործ ունենք մեղավորների նշանակման ու մեղքն իշխանությունների վրայից շեղելու գործընթացի հետ։ Այլ իրավիճակ կունենայինք, եթե լիովին անկախ հանձնաժողով աշխատեր, այն էլ՝ փորձագետների մակարդակով։ Մյուս կողմից էլ տպավորություն էր, որ 44օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեությունը ավելի շատ ժամանակ ձգելու փորձ է, որի արդյունքում հնարավոր կլինի հանրային դժգոհություններն ուղղորդել, միևնույն ժամանակ փրկել սեփական դեմքը։ Իրականում Հայաստանի անվտանգության մակարդակը մի քանի աստիճանով բարձրացնելու և պատերազմում պարտությունից հետևություններ անելու հարցում տարիներով խորհրդարանական հանձնաժողովի մակարդակով աշխատելու, պաշտոնյաներ հրավիրելու, թղթեր մաշելու ու կեղծ գործընթաց ցույց տալու կարիք չկա։ Ակնհայտ ու պարզ են այն քայլերը, որ Հայաստանը պետք է ձեռնարկի։

Բայց այսօրվա իշխանություններից որևէ բան սպասելն առնվազն միամտություն է, նրանք հետևողականորեն Հայաստանը տարել ու տանում են թուլացման ճանապարհով, զիջումների ճանապարհով: Նրանց միայն իրենց աթոռներն են հետաքրքրում, որքան հնարավոր է երկար իշխանության մնալը: Եվ, իհարկե, շոուները: Այնպես որ, ամենևին չի բացառվում, որ 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի եզրակացությունը, որն այս ամիս նախատեսվում է ներկայացնել խորհրդարանին, այնպես կազմած լինեն, որ առաջիկայում սպասվող խորհրդարանական ընտրություններում այն որոշակիորեն պրոիշխանական տրամադրությունների ձևավորմանը նպաստի։ Դե, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ պատրաստվում է ընտրությունների: Ամենօրյա ռեժիմով: Իսկ թե ինչ կլինի երկրի հետ, նա և իր քպականները պարզապես թքած ունեն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր գործառույթների շրջանակում գործադրում է առավելագույն ջանքեր՝ արտակարգ իրավիճակի հետևանքները հնարավորինս արագ վերացնելու համար Թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիվ մտադրությունները չեն անհետացել և Իրանի հնարավոր թուլացմանը կհետևի Հայաստանի վրա ճնշման ակտիվացումը. "Կամուրջ" քաղաքացիական նախաձեռնությունՊատրաստ ենք համաձայնագրի, որը կկանխի միջուկային զենքի ստեղծումը, բայց եթե համաձայնագրի նպատակն է զրկել Իրանին միջուկային իրավունքներից, պատրաստ չենք. ԱրաղչիԱրթիկ համայնքում ուժեղ պտտահողմ է տեղի ունեցել. վնասները՝ ֆոտոշարքով Թրամփը կնոջ հետ հետևել է ԱՄՆ բանակի 250-ամյակին նվիրված շքերթին (լուսանկարներ) ԱՄՆ-ում Թրամփի քաղաքականության դեմ ցույցի ժամանակ կրակոցներ են հնչել Մեկնարկել է ակումբային ԱԱ-ն․ «Ինտեր Մայամի»-ն ու «Ալ Ահլի»-ն չպարզեցին հաղթողին Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Ինժեներները զարմացրել են բոլորին. ահա, թե ինչից են նրանք պատրաստվում լուսնային բազայի համար արևային վահանակներ պատրաստելՀորոսկոպ. 2025 թվականի հունիս ամսվա տրամադրությունը՝ բոլոր նշանների համար Կրակոցներ՝ «Ուրարտու» ռեստորանի բակում, կա վիրավոր Փաշինյանն անհավատ է, դրա համար էլ գրոհում է մեր եկեղեցին. քաղաքացի Լափամանից չհեռանալու համար սրանք պատրաստ են ամեն տեսակի պիղծ քայլերի. Արմեն Մանվելյան Տարածաշրջանում իրավիճակն անասելի անհանգստացնող է եւ կարելի է աղետալի անվանել. «Հայաստան-Արցախ» ՀԵՄՎանաձորի շենքերից մեկի բակում մոր ու որդու մարմիններ են հայտնաբերել Իսրայելին պետք է կանգնեցնել տարածաշրջանի անվտանգության համար․ Էրդողան Դատապարտում ենք Իսրայելի ռազմական գործողությունները․ Լավրովը՝ Արաղչիին Թրամփը դեռևս նպատակադրված է Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծել բանակցությունների սեղանի շուրջ․ Պենտագոնի ղեկավարՆա պատմություն է կերտում և մեծ ազդեցություն ունի թիմի վրա. Սուարեսը՝ Յամալի մասինՁևավորվել է Արցախի իրավունքների պաշտպանության խորհրդի Մասիսի թիմըԱդրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրումը կարող է բացասաբար անդրադառնալ Ուկրաինայի վրա․ ԶելենսկիՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել ևս 1,200 զինծառայողի մարմին Իրանը հայտարարում է, որ խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ևս մեկ F-35 Ամերիկայի Սան Անտոնիո քաղաքում խոշոր ջրհեղեղ է տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը դեռևս չի չեղարկվել. Իրանի ԱԳՆ «Ժաննան շատ լավ է պատրաստում, հումորով է, չես հոգնում իրենից». Գարիկ Մարտիրոսյանը՝ կնոջ մասինՌուսական «Ռոսատոմ»-ը կղեկավարի կոնսորցիումը, որը կառուցելու է Ղազախստանի առաջին ատոմակայանըՀնդկաստանի Ահմադաբադում Air India-ի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-իՄխիթարյանն ու NFL-ի աստղը փոխանակվել են մարզաշապիկներով Հայաստանի հանքերի դեմ հայ բնապահպան ակտիվիստների հետ հավասար պայքարում է նաև Ադրբեջանը Իրաքի ԱԳ նախարարը դատապարտել է Իսրայելի hարձակումը Իրանի վրա Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից․ Տիգրան Աբրահամյան Հետամուտ ենք լինելու, որ Փաշինյանը պատժվի իր արարքների համար. Ավետիք ՉալաբյանԽաղաղություն ամեն գնով` նշանակում է զիջել ամեն ինչ. Մենուա ՍողոմոնյանԱշխարհի ամենափոքր սերիական մեքենան. ինչո՞ւ նորից առաջ եկավ մեծ հետաքրքրություն. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՀՈՒՆԻՍԻ). Ստորագրվել է Շենգենյան համաձայնագիրը, կայացել է քրիստոնեության պատմության մեջ առաջին Տիեզերաժողովը. «Փաստ»Մի sms էլ «Շիշ բռնողը» կստանա Ինչո՞ւ են Փաշինյանին հապշտապ Անկարա կանչել Փաշինյանը եվրաինտեգրումը պահում է որպես խաղաթուղթ՝ շանտաժ անելու համար Մերձավոր Արևելքին նոր արհավիրքներ են սպասվում. ի՞նչ է անում Հայաստանը Նավթն ու գազը՝ որպես արտաքին քաղաքական գործիք. «Փաստ»Ինչպե՞ս է Հայաստանը հակազդելու. «Փաստ»Ժողովրդականություն չունեցող վարչապետի հարձակումը Եկեղեցու վրա մեծ հակազդեցության է հանդիպել. «Փաստ»Եթե Երևանից ընդամենը 300 կմ հեռավորությամբ Թավրիզում ռումբեր են պայթում, մենք այս ամենից ևս անմասն չենք կարող մնալ․ Ավետիք Չալաբյան «Չէի հավատում, որ իր հետ կարող է ինչ-որ բան պատահել, բայց գիտեի նաև, որ իր ընկերներին չէր կարող միայնակ թողնել». ենթասպա Վարդան Թադևոսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին. «Փաստ»Հարձակումը եկեղեցու վրա նաև փորձ է կանխարգելելու հրապարակներում կատարվելիք գործողությունները. Բագրատ Սրբազան Չոր շրջաններում գյուղատնտեսական արևային վահանակները որոշակի առավելություններ ունեն«Փորձում են ոչնչացնել Եկեղեցին, բայց կբախվեն նրան ու կփշրվեն. սա Նիկոլի վերջն է, իր պարտությունը, օրհասը». «Փաստ»Ի՞նչ է կատարվում մեր շուրջը, և ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանությունները. «Փաստ»