Երևան, 14.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բազմամարդ հանրահավաքով ի՞նչ «մեսիջ» տվեց «Ուժեղ Հայաստանը» Նիկոլ Փաշինյանին. «Փաստ» Ով էր Փաշինյանին գրկախառնված կինը Դավիթ Մինասյանի ազատության աղոթք Սուրբ Աննա եկեղեցու բակում. Հրայր Կամենդատյան Սուրբ Աննա եկեղեցու մոտ լուռ ակցիա է՝ ի պաշտպանություն 18-ամյա Դավիթ Մինասյանի. «ՀայաՔվե» Փոփոխության քամին․ Նարեկ Կարապետյանի տեսանյութը՝ Կասկադից Նանոծածկույթով արևային վահանակը էլեկտրաէներգիա է արտադրում ցանկացած եղանակի դեպքում Ինչպես են «խեղդող կետերը» որոշում համաշխարհային տնտեսության ճակատագիրը. «Փաստ» Ի՞նչ վտանգներ են սպառնում Հայաստանին Փաշինյանի պատճառով. «Փաստ» «Դավիթիս պատգամներն ու թոռնիկներս են ապրեցնում». պահեստազորային Դավիթ Խլղաթյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երկու ամիս անց. «Փաստ» Առաջարկվում է ներդնել բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման գործուն մեխանիզմ. «Փաստ»


Գյուղական համայնքների անտեսված հեռանկարը. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անվտանգության խնդիրն այսօր մեր պետականության համար ուղղակի գոյաբանական նշանակություն է ձեռք բերել։ Ու երկրի պաշտպանության թեման գլխավորապես փոխկապակցվում է արտաքին միջավայրի կամ ռազմական ոլորտի հետ, բայց հաճախ այդպես էլ ուշադրություն չի դարձվում այլ ուղղությունների վրա, որոնք պետության հզորության և անվտանգության համար պակաս կարևոր չեն։ Օրինակ՝ այս տեսանկյունից առանցքային է մարդկանց՝ հողի վրա բնակվելը։ Տարածքը պաշտպանված է լինում դրա վրա ապրող մարդկանցով։ Բնական է, որ Արցախի ճակատագիրն այլ կերպ կարող էր դասավորվել, եթե այն մի քանի անգամ շատ բնակչություն ունենար։ Պատահական չէ, որ Ալիևը ագրեսիա սկսելուց առաջ բազմիցս է հայտարարել, թե Հայաստանի բնակչությունը դատարկվում է, մարդիկ արտագաղթում են, ու դա հեշտացնում է իրենց գործը։

Ավելին՝ նա ընդգծում էր, որ այդպիսի իրավիճակ ստեղծվել է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանի մեկուսացման ու տարածաշրջանային նախագծերից դուրս թողնելու արդյունքում։ Ընդ որում, Հայաստանի համար էական խնդիր է ոչ միայն ընդհանուր բնակչության թվի նվազումը, այլև այն, որ ժամանակի ընթացքում սահմանամերձ ու գյուղական բնակավայրերն ուղղակի դատարկվում են և մարդկանց համար բնակության առումով դառնում ոչ նախընտրելի։ Իսկ որպեսզի այդ համայնքներում մարդիկ բնակվեն, ու այդ բնակավայրերը զարգանան, պետք է անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն կենսագործունեության և զարգացման համար, այլ ոչ թե տեղի ունենա երկրի բնակչության բևեռացված տեղաբաշխում։ Պարզ է, որ բնակչության գերկենտրոնացումը ոչ թե երկրի համար խնդիրներ է լուծում, այլ խնդիրներ է ստեղծում։

Փաստացի, այսօր Հայաստանի բնակչության մեկ երրորդը բնակվում է Երևանում կամ հարակից տարածքներում։ Այսպիսի իրավիճակը պետության համար խոցելիություն է ստեղծում՝ ռեսուրսների բաշխման տեսանկյունից։ Նախ՝ կարևոր է ոչ միայն մարզերի զարգացումը, այլև հատկապես գյուղական համայնքների բարգավաճումը, բայց որպեսզի գյուղերում ապրող մարդկանց թիվն ավելանա, առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել գյուղատնտեսությանը, քանի որ գյուղերը կապված են օգտագործվող հողերի հետ։ Սակայն այս ուղղությամբ չկա տնտեսական շահագրգռվածություն, միայն դատարկ հայտարարություններ են արվում, և վերջ։ Օրինակ՝ Փաշինյանը հայտարարում է, թե գյուղական համայնքներում պետք է ժամանակակից միջավայր ստեղծել, բայց գործնական քայլերի առումով, բացի մի քանի փողոցների կիսատ-պռատ ասֆալտապատումից, ոչինչ չի ձեռնարկվում։

Գյուղատնտեսության զարգացման տեսանկյունից նույնիսկ ջրի կառավարման հարցն իշխանություններն ի վիճակի չեն լուծել։ Նրանցից ավելին էլ ի՞նչ կարելի է պահանջել։ Անցյալ տարի էլ Փաշինյանը խոստովանեց, որ «այսօր ՀՀ–ում ջուրը չի կառավարվում, ջուրն ուղղակի հոսում է»։ Այնինչ, վերջինս 2018 թվականին հայտարարում էր. «Կաթիլային ոռոգումը պետք է դառնա համատարած երևույթ, ինչը հնարավորություն կտա ջրի ահռելի խնայողություններ անել»: Թերևս հինգ տարվա հեռավորությունից կարելի է տեսնել, որ գյուղատնտեսությամբ զբաղվողների մեծամասնությունը ոչ միայն չի անցել կաթիլային ոռոգման, այլև շատերն ուղղակի թողել են գյուղատնտեսական գործունեությունը։ Գյուղացին չի զգում, որ պետությունը կանգնած է իր մեջքին։ Եվ պատահական չէ, որ մասնագետները բարձրացնում են այն հարցը, թե ինչո՞ւ մինչև հիմա Հայաստանն ի վիճակի չէ լուծել իր պարենային անվտանգության խնդիրը, որ մատակարարվող հացահատիկի 90 տոկոսը գալիս է Ռուսաստանից։ Գյուղական համայնքների զարգացման տեսանկյունից գյուղատնտեսությանը զարկ տալու հետ մեկտեղ կարևոր է բնակֆոնդի ստեղծման հարցը, մինչև հիմա գյուղերում չեն գործարկվել մատչելի պայմաններով բնակարանաշինության ծրագրեր։ Առանց նոր բնակարաններ կառուցելու անհնար է լուծել գյուղերում բնակչության ավելացման խնդիրը։ Չկան նաև համապատասխան ենթակառուցվածքներ՝ սկսած կոյուղուց և որակյալ ճանապարհներից, վերջացրած մշակութային և կրթական կենտրոններով։

Ցուցադրականություն ապահովելու համար ճանապարհներ են վերանորոգվում, սակայն մի քանի ամիս հետո դրանք արդեն քարուքանդ են լինում՝ հատկապես երբ մի փոքր ուժեղ անձրևներ են գալիս։ Միևնույն ժամանակ, իշխանությունների կողմից շռայլ խոստումների պակաս չի եղել։ Օրինակ՝ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, որ գյուղերը պետք է ունենան կոյուղի, գյուղական տներում պետք է լինի բաղնիք, ցնցուղ, տաք ջուր, և գյուղի տների դրսի զուգարանի կուլտուրան պետք է դուրս գա մեր մշակույթից: Անգամ ավելորդ է խոսել դեպի գյուղական համայնքներ նոր կուլտուրա ներմուծելու մասին, երբ գյուղական բնակչությունն այդպես էլ աղքատ մնում է, ու գյուղացիներից շատերն էլ, այլ ճար չունենալով, ոչ միայն Հյաստանի այլ մասեր են տեղափոխվում, այլև մեկընդմիշտ բռնում են արտագաղթի ճանապարհը: Ցավալին այն է, որ տարբեր անիմաստ միջոցառումների, մրցույթների, համերգների ու գնումների համար իշխանությունները առանց խնայելու միլիոններով գումարներ կարող են ծախսել, բայց երբ խոսքը գյուղերի զարգացման մասին է, ապա խոստումներից բացի տակը ոչինչ չի մնում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բազմամարդ հանրահավաքով ի՞նչ «մեսիջ» տվեց «Ուժեղ Հայաստանը» Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»Ժողովուրդը հոգնել է ութ տարի նույն իշխանության ներքո ապրելուց․ Ավետիք Չալաբյան Արևմուտք թե՞ Ռուսաստան. Հայաստանի ճակատագրական ընտրության պահը. Մհեր ԱվետիսյանԲարձր գնահատական՝ որպես հայրենասեր քաղաքացիների միասնական արժևորում․ Մհեր ԱվետիսյանԱվելին, քան օնլայն գնումներ․ ինչպե՞ս են մարքեթփլեյսները փոխում մեր կյանքըՏոլորսում տոն է. գյուղի դպրոցում «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց է բացվելԱնձն իր քվեն տալով ՔՊ-ի հակասահմանադրական կետ պարունակող հակաեկեղեցական ծրագրին՝ ակամա մեղք է գործում և իրեն դուրս դնում Առաքելական մեր սուրբ Եկեղեցուց (տեսանյութ) «Այս մարդիկ խորապես թքած ունեն մեր երկրի թե՛ սպորտի, թե՛ միջազգային հեղինակության վրա». Արման ԱբովյանԶՊՄԿ ն բարձրացնում է արտադրողականությունը տարեկան մինչև 30 մլն տոննաՀունգարական ընդդիմության հաղթանակն ու ՀՀ ընդդիմության վիճակը․ Էդմոն ՄարուքյանՕրբանի պարտության դասը Հայաստանի համար Եկեղեցին անցնո՞ւմ է հակահարձակման Իշխանությունը մտահոգ է TRIPP-ի ճակատագրով Մեծ Բրիտանիան սահմանում է արևային էներգիայի նոր ռեկորդներ Իշխանությունը ամեն գնով փորձում է սահմանափակել ազատ ընտրությունները․ Արեգ Սավգուլյան«Արցախից խոսելը հանգեցնելու է պատերազմի» թեզը Ադրբեջանից ներմուծված վախի գործիք է․ Աննա ԿոստանյանՖասթ Բանկի հովանավորությամբ տեղի է ունեցել «Zatik Art Fest»-ըԵրբ մարզերը դատարկվում են, իսկ Երևանը պայթում է․ սխալ կառավարման իրական գինը. Էդմոն ՄարուքյանՅունիբանկը ստացել է հաճախորդների պաշտպանության միջազգային հավաստագիր Ռոմա´, եթե մի դիրք հետ ես տվել թուրքերին, գեներալի խոսք եմ տալիս քեզ` իմ կաբինետում քեզ գնդակահարելու եմ. Արշակ Կարապետյան Forbes-ի տվյալներով Սամվել Կարապետյանի կարողությունը 1 տարվա ընթացքում աճել է 900 մլն դոլարով Այսօր ես ընտրել եմ «Ուժեղ Հայաստան», քանի որ այն առաջնորդում է հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը. Արկադի ԹամազյանՀայաստանում քաղաքական իշխանության փոփոխության հանրային պահանջը շոշափելի է դառնում. Տիգրան ԴումիկյանՀրաչյա Ռոստոմյան. Ոչինչ չի կարող խաթարել հայ մարզաշխարհի միասնականությունը, որով մենք միշտ աչքի ենք ընկել«Ջերմուկի» պատմությունը` Վլադիկավկազում. ՌԴ ՔԿ-ն վերաբացել է գործը Իրանի ծովային շրջափակnւմ սկսելու ԱՄՆ որոշումն անoրինական է և ծովաhենություն. Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբի ներկայացուցիչ ՀՀ տարածքը փոքրացել է այս իշխանության օրոք․ ծաղրում են մարդկանց․ Ավետիք ՔերոբյանԶՊՄԿ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում, իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներԱղին բնակավայրի տարածքում վթարից տուժածների վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր․ ԱՆ Մինչ Բաքվից համատարած ադրբեջանական են հռչակում ՀՀ-ի տարբեր բնակավայրերը, մշակույթը, ՀՀ թուլամորթ իշխանությունը լռում է ու դրանով ճանապարհ բացում ադրբեջանական nճրագnրծությանը․ Աբրահամյան Հայաստանը ընկալվում է որպես ակտիվ և հուսալի գործընկեր միջազգային սպորտային հարթակում. Գագիկ ԾառուկյանԱպրում եմ հանուն Հայաստանի և Արցախի վերադարձի․ Արմեն ՄանվելյանՆրանք խոստացան, բայց դրժեցին խոստումը, մենք չենք գնալու զիջումների ճանապարհով. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Իրանի և Արցախի ծառերը. ընտրություն՝ հանուն ռիսկերի բացառման. Վահե Հովհաննիսյան Միասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել. Սամվել Կարապետյան Խաբեբայի ձախողումը մետրոյում. Հրայր ԿամենդատյանԿրթությունը բարձր արժեքից վերածում են առևտրի գործիքի. Մենուա ՍողոմոնյանԻնչ ենք բերում գյուղատնտեսության մեջ. Հրայր ԿամենդատյանԵրեկ «ՀայաՔվե»-ի երիտասարդական թևը կազմակերպված բողոքի գործողություն իրականացրեց՝ ի պաշտպանություն Դավիթ Մինասյանի. Ավետիք ՉալաբյանԱզատության հրապարակից հնչեցված ուղերձը․ «Ուժեղ Հայաստանը» հավաքեց տասնյակ հազարավորների և ներկայացրեց փոփոխության օրակարգը Իմ կիրակիները և կիրակնօրյա պատգամը.Արշակ ԿարապետյանՀոգևորի և ուժի համադրությունն է ձևավորում այն մարդուն, ով պատրաստ է ծառայել իր պետությանը, պաշտպանել հայրենիքը և արժանապատվորեն կրել իր պատասխանատվությունը․ Արշակ ԿարապետյանԱհա, թե ինչ տեսք է ունենալու հաղթանակը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ ՈՒժեղ ՀայաստանՓոփոխության երթը75,000 ընտրող՝ 1,000,000 քաղաք․ ով է իրականում որոշում Երևանի ճակատագիրը. Էդմոն ՄարուքյանԵրեկ մենք ուժ էինք, հավատ էինք, միասնություն էինք. շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ այնտեղ լինելու, այդ էներգիան ստեղծելու ու կիսելու համար. Նարեկ ԿարապետյանԽաղաղ օվկիանոսի հատակին գտել են «ճանապարհ դեղին աղյուսից» ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից Իրանում ավելի քան 2000 երեխա է տուժել, 26 բուժաշխատող է զոհվելԱչաջուրի դպրոցից 17–ամյա աշակերտը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մեծ Բրիտանիան պատրաստվում է պատերազմի