Երևան, 13.Հուլիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իսրայելը տիեզերք է արձակել իր առաջին կապի արբանյակը Մայրն այրել է տունն ու վնասել իր անչափահաս 2 երեխաներին Կյանքի որակը բարելավելու ճանապարհը սկսվում է մշակույթից. երաժշտական տոն Կապանում Սիրիայի նախագահը պաշտոնական այց կկատարի Ադրբեջան Իշխանությունների կողմից ՀԱԵ վրա գործադրվող ճնշումը ողբերգություն է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի համար. ի՞նչ դեր ունի այստեղ ԱՄՆ-ն. «Փաստ» Ինչի՞ մեջ են ներքաշում Հայաստանին. «Փաստ» «Ալիկն ինձ համար ամեն ինչ էր՝ հայր ու եղբայր, որդի և ընկեր». Ալեքսանդր Ֆարմանյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Կաղնուտ գյուղի տարածքում. «Փաստ» Պատրանքներ չարժե ունենալ. «Փաստ» «Փաշինյանը հայտնվել է աքցանի մեջ, մի կողմից՝ հայ ժողովուրդն է իր ակնկալիքներով, մյուս կողմից՝ Ալիևը և նրան աջակցող Էրդողանն իրենց ակնկալիքներով. նա մանևրի տեղ չունի». «Փաստ» Օտարվող գույքի սեփականատիրոջ համար կսահմանվի խրախուսական գործիքակազմ. նախագիծ. «Փաստ»


«Ցավոք, ամեն ինչ խեղաթյուրել են այս վեց տարվա մեջ. պետք է ձևավորել իշխանություն, որը պարտված չէ». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Չկա արտաքին քաղաքականություն»: Այսպես է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանն արձագանքում մեր այն հարցին, թե ինչպիսին է Հայաստանի գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը: «Երեսուն տարվա ընթացքում տարբեր ժամանակահատվածներում Հայաստանն անդամակցել է տարբեր կառույցների, հիմա էլ դրանց շրջանակներում այցեր են իրականացնում, մասնակցում հանդիպումների ու քննարկումների, իրենց պատկերացմամբ, փորձում ինչ-որ բան անել: Մնացածը, կարծես թե, որոշվել է Նյու Յորքում, երբ գնացել են Թուրքիայի տարածք և ստացել հրահանգները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:

Նրա խոսքով, օտարների աչքում Հայաստանն այլևս որպես պետություն կամ սուբյեկտ չի ընկալվում: «Երբ ԱՄՆ պետքարտուղարին հարցրել են, թե ի՞նչ են միջազգային հարաբերությունները, նա արձագանքել է՝ դա կարծես երեկոյան ընթրիք լինի, կա՛մ դու սեղանի վրա ճաշատեսակ ես, կա՛մ էլ սեղանի շուրջ նստած մասնակից: Հայաստանը սեղանի վրայի ճաշատեսակ է: Այսօրվա դրությամբ խնդիրը Հայաստանը չէ, Հայաստանում մնացած ընդամենը մեկ հետաքրքրության կետ կա՝ ո՞վ է վերահսկելու, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»: Դա միակ հարցն է, որը քննարկվում է: Ադրբեջանը դրա պատճառով որևէ թուղթ չի ստորագրում, Թուրքիային և Իրանին միայն այդ հարցն է հետաքրքրում: Ռուսական կողմը ևս, կարծես, դրա մասին է անընդհատ ակնարկում: Քննարկման խնդիրն այն չէ՝ միջանցքը կլինի՞, թե՞ ոչ, միջազգային խաղացողներն ունեն այդ կոնսենսուսը, որ դա տեղի է ունենալու: Հայաստանն էլ դա լավ գիտի, դրա համար էլ խոսում է «Խաղաղության խաչմերուկի» մասին: Գիտեն, որ միջանցքը գործարկվելու է: Ամբողջ հարցն այն է, թե ո՞վ է վերահսկելու այդ միջանցքը: Հիմա վերահսկման պայքար է: Հայաստանին չեն հարցնելու՝ այսպես կանե՞ս, թե՞ այնպես: Իրար մեջ ում ատամը ոնց կտրեց, այդպես էլ անելու են: Որպեսզի քեզանից ինչ-որ բան ներկայացնես, պետք է ատամ ցույց տաս: Իսկ մենք ո՞ւմ ենք ատամ ցույց տալիս: Կա՞ երկիր, որին կարողանում ենք ատամ ցույց տալ: Ոչ: Եթե ատամ ցույց չես տալիս, չկա դիմադրողականության խնդիր, չկա նաև հարաբերությունների կարգավորման խնդիր: Ի՞նչը քեզ հետ քննարկեն, քեզ կարող են միայն իրազեկել: Ինչպես Էրդողանը ասաց, որ մեկ տարի առաջ իրազեկել էին սեպտեմբերյան դեպքերի մասին»,- նշում է մեր զրուցակիցը:

Իսկ ի՞նչ վտանգներ կունենա այդ միջանցքի հնարավոր գործարկումը:Շատ է խոսվում Իրանի և Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու և Հայաստանի՝ ժողովրդի լեզվով ասած՝ «ոտնատակ» հայտնվելու մասին: «Սյունիք չենք ունենալու, դրանից ավելի մեծ վտա՞նգ: Եթե Վրաստանում ընտրություններից հետո, ինչպես վրացի փորձագետներն են կանխատեսում, լինեն խժդժություններ, հետընտրական գործընթացներ, մարդիկ կան՝ նույնիսկ քաղաքացիական պատերազմի վտանգների մասին են խոսում, եթե Իսրայելի ու Իրանի հարաբերությունները հանգեն ռազմական գործողությունների, «ոտնատակ» չենք ընկնելո՞ւ»,-արձագանքում է Պողոսյանը:

Իսկ Հայաստանի իշխանությունները որքանո՞վ են սթափ ու ադեկվատ արձագանքում բոլոր այն իրադարձություններին, որոնք տեղի են ունենում մեր տարածաշրջանում: Իրանի՝ հնարավոր պատերազմին ներգրավվելու հնարավորության մասին ահազանգը լրահոսում առաջիններից է: «Իրենք ադեկվատության խնդիր չունեն: Ասում են՝ եկեք թուղթ ստորագրենք, չնայած վստահ ենք, որ այդ թուղթը ոչինչ չի նշանակում, որովհետև Ադրբեջանի իշխանությունը հաջորդ օրը կարող է հարձակվել: Ադրբեջանն այլևս չգիտի, թե ինչպես ասի, որ չի ստորագրելու որևէ փաստաթուղթ: Վերջին հայտարարությամբ էլ ասել են, որ կիսատ մշակված որևէ փաստաթուղթ անընդունելի է իրենց ստորագրության համար: Այս պարագայում որևէ երկիր որևէ սպասում չունի Հայաստանից:

Յուրաքանչյուրն ունի իր խնդիրը, որը փորձում է լուծել: Իրանը պե՞տք է սպասեր առաջարկների ու լուծումների: Նա առճակատվում էր և ասում՝ սահմանների փոփոխությունը մեզ համար կարմիր գիծ է: Այդ հայտարարությունները պետք է հայկական կողմից հնչեին: Իրանն էլ ասեր՝ այո, ողջունում ենք Հայաստանի այդ դիրքորոշումը: Իրանը չի էլ սպասում, թե հայկական կողմն ինչ կասի, նա առաջինն է իր դիրքորոշումը հայտնում: Կամ՝ շատերն ուրախացել են, թե ինչ լավ է, որ միայն մեր սահմանապահներն են վերահսկելու հայ-իրանական սահմանի խնդիրները և այլն: Ամեն օր հաղորդագրություններ են ստացվում, որ Ռուսաստանը նոր գյուղեր է ազատագրում Կուրսկում էլ, այլ հատվածներում էլ, բոլորը հասկանում են՝ իրենց մոտ առաջընթաց է: Եվրոպայից հնչում են հայտարարություններ, որ պետք է Ռուսաստանի հետ գտնել համագործակցության ուղիներ և այլն: Որևէ մեկը չի ընկալում, որ Ռուսաստանին հնարավոր է լինելու մինչև վերջ ջախջախել:

Ռուսաստանն ամեն ինչ անում է իր շահի համար, այսօր ասում է՝ չես ուզում իմ սահմանապահները կանգնեն քո սահմաններին, դուրս կբերեմ, չես ուզում Զվարթնոցում լինեն, չեն լինի: Դա նշանակում է, որ նա մշակում է կամ ունի գաղափար, թե ինչպես է իր շահերն առաջ տանելու: Դա չի նշանակում, որ Ռուսաստանն իր շահերից հետ է կանգնել և պատրաստ է կորուստների գնալ: Իրեն որևէ պարագայում պարտված չի զգում, հաղթածի նման է: Իսկ մենք հասկանո՞ւմ ենք, թե Ռուսաստանը ինչ սցենարներ է մշակել, գուցե այդ պարագայում ավելի շատ կորուստներ ունենանք կամ առերեսվենք բարդ իրավիճակների հետ: Գնացին, սուրճ խմեցին, ծիծաղեցին, Ռուսաստանն էլ ասաց՝ ուզում ես, սահմանապահներին կհանեմ: Միջազգային հարաբերություններում այդպես չի լինում: Սա պետք է դիտարկենք հաշվարկելու, հասկանալու, սցենարային պլանավորում անելու համար:

«Ի՞նչ անել իշխանությունը մեկ օր ավելի պահելու համար» նպատակի իմաստով շատ ադեկվատ քաղաքականութուն են վարում: Բայց այսօր իշխանությո՞ւն, թե՞ Հայաստան պահելու ու վերականգնելու խնդիր ունենք: Ուստի, ցանկացածս մեր առջև դրված նպատակներից է սկսում գնահատել տեղի ունեցող գործընթացները»,-ասում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը:

Նպատակը սեփական իշխանությունը երկարաձգելն ու ընկած վարկանիշը վերականգնելն է, գուցե դրան են ուղղվա՞ծ նաև դատախազության՝ մեկը մյուսի հետևից դատարաններ ներկայացվող հայցերն ապօրինի գույքի բռնագանձման նպատակով: «Գործեր սկսել դեռ չի նշանակում դրանք ավարտել: Խոսում ենք, որ ժողովրդավար երկիր ենք: Ժողովրդավարության արժեքների համակարգի մեջ կա անմեղության կանխավարկածը: Հույս ունենանք, որ իրավապահ մարմիններն ամեն ինչ ազնիվ կքննեն, դրանից հետո դատական մարմիններն արդար վճիռներ կկայացնեն: Սրանք հույսեր են: Եթե մարդիկ սխալներ, ապօրինություններ են թույլ տվել, կանխամտածված գողություններ են կատարել, թող պատժվեն, ո՞վ կարող է դրան դեմ լինել: Բայց պետք է հասկանալ մեկ պարզ բան՝ ո՞րն է այս ամենի իրական նպատակը: Մանիպուլյատի՞վ է այս ամենը, թե՞ իրականություն:

Ցավոք, ամեն ինչ խեղաթյուրել են այս վեց տարվա մեջ: Եթե այս ամենի մեջ մանիպուլ յացիաների դաշտ է դրված, ինչի՞ վրա հիմնվեմ, որ այս անգամ բոլոր գործերն ազնիվ են քննվելու, այս անգամ դրանք ազնիվ նպատակի համար են, առավել ևս, որ բոլորը մեկտեղվեցին նույն ժամանակահատվածում: Կհետևենք դատական գործընթացներին, կտեսնենք, թե ինչ կլինի: Ամեն մարդ ինքն է դիտարկում, թե ինչպիսին է դատավորի, մեղադրողի, պաշտպանի վարքագիծը: Եթե դատավորը քնի դատական նիստի ժամանակ, ուշադիր չլինի, հարգալից չխոսի, կարգ ու կանոնը չպահի, մարդկանց մոտ վերաբերմունք է ձևավորվելու, և կապ չունի, թե այդ մարդը որ կողմում է: Նույն կերպ Սրբազան շարժման ժամանակ ազնվության մասին քարոզները, ելույթներն ազդում են մարդկանց վրա, որքան էլ փորձեին մանիպուլացնել դա: Երբ մարդը մնում է ինքն իր հետ մենակ, շատ հարցերի տրանսֆորմացիա է տեղի ունենում:

Գուցե մեզ պետք է այս ժամանակահատվածը, որ գիտակցենք, վերափոխվենք, դուրս գանք բարոյահոգեբանական ճգնաժամից, որով հիմա անցնում ենք: Սա ամենացավալի երևույթն է ցանկացած պետության համար: Պետք է պարտված վիճակից դուրս գանք, իսկ դրա համար պետք է ձևավորել իշխանություն, որը պարտված չէ: Ցանկացած պարտված իշխանություն բերելու է նոր պարտություններ, դա մեզ անընդհատ պահպանելու է պարտվածի հոգեվիճակում: Պարտված իշխանությունը պետք է ինքնակամ հեռանա»,-եզրափակում է Թևան Պողոսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հրդեհ Անկարայի 26-հարկանի բնակելի շենքում. զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ նորածին Իսրայելը տիեզերք է արձակել իր առաջին կապի արբանյակը Լավրովը շնորհակալություն է հայտնել Կիմ Չեն Ընին Կուրսկի մարզի ազատագրման գործում ցուցաբերած օգնության համարԳիտնականները գտել են արևային մարտկոցները շրջակա միջավայրի համար անվտանգ դարձնելու միջոց Մայրն այրել է տունն ու վնասել իր անչափահաս 2 երեխաներինՈւկրաինան հետախուզում է հայտարարել Կիրիենկոյի նկատմամբ Ավտովթար Արագածոտնի մարզում. բժիշկներին չի հաջողվել 3 վիրավորներից 20-ամյա և 21-ամյա տղաների կյանքը փրկելՀորոսկոպ. հուլիս ամսվա հիմնական աստղագիտական իրադարձությունները Մեսսին դուբլ է ձևակերպել MLS-ի հինգերորդ անընդմեջ խաղում Ադրբեջանի վարչապետն ու Ուկրաինայի էներգետիկայի նախարարը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերՀայտնի է, թե երբ «Սանտիագո Բեռնաբեուում» կանցկացվի Աշխարհի առաջնության եզրափակիչը«Տարածաշրջանը վերածվելու է պատերազմի դաշտի». Արշակ Կարապետյան Կյանքի որակը բարելավելու ճանապարհը սկսվում է մշակույթից. երաժշտական տոն Կապանում Պուտինը ԱՄՆ-ին և Իրանին հայտնել է «զրոյական» ուրանի հարստացմամբ միջուկային գործարքին իր աջակցության մասին. AxiosԹրամփը հայտարարել է ԵՄ-ից և Մեքսիկայից ներմուծման 39% մաքսատուրքերի մասին Ռուսաստանի Վոլոգդայի մարզում կրոնական երթի ժամանակ փլուզվել է գետի վրայով անցնող կամուրջը, կան զոհերԱրմավիրում բախվել են «Jeep Compass»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ վերջինի վարորդը տեղափոխվել է հիվանդանոցԹեհրանի համագործակցությունն ԱԷՄԳ-հետ չի դադարեցվել, բայց կշարունակվի նոր ձևաչափով․ ԱրաղչիՈւկրաինայում կոչ են արել չեղարկել «անուղեղ» Վերկա Սերդուչկայի ելույթները՝ ռուսերենով երգերի պատճառովՎրшերթ՝ Ճամբարակում․ 81-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց Սիրիան փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետՍիրիայի նախագահը պաշտոնական այց կկատարի Ադրբեջան ԱՄՆ Պետդեպարտամենտն աշխատանքից ազատել է ավելի քան 1,300 մարդու «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողըՇչեսնին անդրադարձել է Յամալի և Նեյմարի համեմատություններին Չմկրտված ու երբևէ չհաղորդված անձինք հավաքվել ու Աստվածաշնչից են խոսում. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի դեմքը. տմարդի արդարադատություն ՔՊ-ն ժողով է անում. Արայիկ Հարությունյանը ցուցակ է պատրաստել շեֆի համար Փաշինյանը վերաբացում է ընդդիմադիրների դեմ հին գործերը Եկեղեցու համախմբվածությունը խուճապի է մատնել Փաշինյանին «Իրական Հայաստանը» թուրք-բոլշևիկյան ծրագիր է. Ավետիք ՔերոբյանԱյնպիսի վիճակում ենք, որ անգամ միլիարդատերերն են պայքարի մեջ. Հովհաննես ԻշխանյանԱռաջընթաց արեգակնային էներգիայի ոլորտում. Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ռուս գիտնականները կատարելագործել են պերովսկիտային մարտկոցները Ինչո՞ւ ամենամեծ հաջողության պահին շուկայից դուրս եկավ բջջային կապի իրական հեղափոխություն կերտած ընկերությունը. «Փաստ»ԶՊՄԿ-ն ներկայացնում է հանքավայրում շահագործվող հորատման մեքենաներից մեկը՝ Atlas Copco SMARTROCՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՀՈՒԼԻՍԻ). Խոշոր ջրհեղեղ Եվրոպայում, Նեպտուն մոլորակի «առաջին» պտույտը Արեգակի շուրջ. «Փաստ»Այն մասին, թե որտեղից են կառավարվում Փաշինյանը և Փաշազադեն, և ինչ նպատակի են նրանք ծառայում. Ա. Չալաբյան«Որոշումը պատրաստ է, կարող են ստանալ». դատարանը արձագանքում է Փոստանջյանին Իշխանությունների կողմից ՀԱԵ վրա գործադրվող ճնշումը ողբերգություն է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի համար. ի՞նչ դեր ունի այստեղ ԱՄՆ-ն. «Փաստ»Ինչի՞ մեջ են ներքաշում Հայաստանին. «Փաստ»«Ալիկն ինձ համար ամեն ինչ էր՝ հայր ու եղբայր, որդի և ընկեր». Ալեքսանդր Ֆարմանյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Կաղնուտ գյուղի տարածքում. «Փաստ»Պատրանքներ չարժե ունենալ. «Փաստ»«Փաշինյանը հայտնվել է աքցանի մեջ, մի կողմից՝ հայ ժողովուրդն է իր ակնկալիքներով, մյուս կողմից՝ Ալիևը և նրան աջակցող Էրդողանն իրենց ակնկալիքներով. նա մանևրի տեղ չունի». «Փաստ»Օտարվող գույքի սեփականատիրոջ համար կսահմանվի խրախուսական գործիքակազմ. նախագիծ. «Փաստ»Ինչպես էլ «փաթեթավորեն», էությունը չի փոխվում. «Փաստ»Փաշինյանը հանձնում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ հարվածելով ՌԴ-ին ու Իրանին. «Փաստ»Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ»Մոտ 90 տոկոսը դեռևս հայտարարագիր չի լրացրել. ի՞նչ սպասել մնացած 3,5 ամսում. «Փաստ»Փաշինյանին շատ է անհանգստացնում նոր ուժերի համախմբման հեռանկարը. «Փաստ»Ի՞նչ է սպասվում սեպտեմբերի 1-ից երևանյան երթևեկության հետ կապված. «Փաստ»