Երևան, 13.Նոյեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրումը կախված է Հայաստանից. Բայրամով Հնդկաստանը Հայաստան է ուղարկել «Աքաշ» ԶՀՀ-ի առաջին մարտկոցը. The New Indian Express Հաագայի դատարանը ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռը կհրապարակի այսօր Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 բեռնատար Հայտնի է Իսպանիայի 2023/24թթ․ առաջնության լավագույն ֆուտբոլիստը Գրետա Թունբերգը պատրաստվում է գալ Հայաստան՝ ակտիվիստների հետ գործողություններ պլանավորելու «Պետք չէ զբաղվել ինքնախաբեությամբ, Արևմուտքի միջնորդությամբ խաղաղություն չի լինի». «Փաստ» Ամեն ինչ միշտ ոչ ժամանակին ու ոչ տեղին է արվում. «Փաստ» «Մենք այդքան բան արեցինք, որ այդ հողը տա՞ն». Ռադիկ Թաթոսյանն անցել է 44-օրյա պատերազմով և անմահացել ծառայությունը շարունակելիս. «Փաստ» Ավիացիոն ոլորտի տխուր վիճակը. «Փաստ»


Բրնձողները.... «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայերենում այդպիսի մի բառ կա՝ «բրնձել»: Դասական առումով այն նշանակում է՝ որևէ բան լավ չանել, չկարողանալ կամ ուղղակիորեն՝ վատ անել որևէ բան: Ժամանակակից խոսակցական հայերենում «բրնձելը», սովորաբար, գործածվում է այլ իմաստով: Երբ որևէ մեկը անիմաստ, անբովանդակ խոսում է, ստերի շարք է շարանում, պարզապես դատարկախոսում է, ահա այդ ամենը հակիրճ բնորոշելու համար ասում են՝ «բրնձել»: Այնպիսի կայուն տպավորություն է, որ իրենց պաշտոնական պարտականությունները դասական առումով «բրնձելուց» զատ, Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչները մրցակցության մեջ են, թե նրանցից որ մեկը ավելի սաստիկ «կբրնձի», բայց արդեն նաև՝ խոսակցականի առումով:

Այլևայլ կարկառուն քպականները միգուցե սրտնեղեն, բայց հոգ չէ, իրենք էլ հաստատ գիտեն, որ Նիկոլ Փաշինյանը այդ առումով մրցակցությունից դուրս է: Եվ անցած շաբաթավերջի նրա ելույթները դրա անմիջական վկայությունն են, ինչպես ասվում է՝ միանշանակ ու աներկբա: Նախ՝ Փաշինյանը ելույթ ունեցավ իր իսկ հորինած «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում, որտեղ մասնավորաբար հայտարարեց, թե բանակն ամենևին էլ առաջնային դեր չունի երկրի անվտանգության ապահովման գործում: Մինչև այդ էլ Քննչական կոմիտեում ելույթ էր ունեցել ու հայտարարել, թե... (բռնվեք) Հայաստանում այլևս «գործ կարելու» երևույթը չկա: Այս հայտարարությունը կարող է մրցել նույն հեղինակի՝ «կոռուպցիան հաղթահարված է» և նմանօրինակ այլ պնդումների հետ, որոնք իրականության հետ ոչ մի աղերս չունեն:

Հետո էլ տեղեկություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանը «Որտեղ հաց, այնտեղ կաց. Հայաստանի Հանրապետության սոցիալ-հոգեբանությունը» խորագրով բանախոսություն է ունեցել ՔՊ ժողովրդավարության դպրոցում: Այս պաշտոնական տեղեկություննախադասության մեջ հրաշափայլ ու զմայլագեղ է գրեթե ցանկացած բառակապակցություն: Նախ՝ «որտեղ հաց, այնտեղ կաց»-ը Նիկոլ Փաշինյանը բարձրացրել է պետական, պաշտոնական գաղափարախոսության աստիճանի, ինչն արդեն ողբերգություն է կամ ողբերգության նախերգանք: Երկրորդ՝ պարզվում է, որ բացարձակ բռնատիրական ու անձնիշխանական ՔՊ-Փաշինյանի կազմակերպությունը «ժողովրդավարության դպրոց» ունի:

Կարելի է միգուցե մեջբերումներ անել Փաշինյանի այդ «բանախոսությունից», օրինակ՝ քրտնելու վերաբերյալ, բայց դա չենք անի՝ խնայելով ընթերցողների առողջությունն ու հարգելով մեր կրթությունն ու դաստիարակությունը: Առհասարակ, Փաշինյանի ու նրա իշխանությունը ներկայացնող այլևայլ «նիկոլփաշինյանների» այդօրինակ «բրնձումների» առնչությամբ առիթ ունեցել ենք նկատելու, որ նման «ուշագրավ» հայտարարությունները, որպես կանոն, արվում են հենց ուշադրություն ու լրահոս գրավելու նպատակով: Դրանք արվում են ոչ թե վերլուծելու, քննադատելու, այլ ուղղակիորեն հենց լրահոս գրավելու, դրանց շուրջ քննարկումներ ծավալելու, թեկուզ ծաղրելու գնով միայն դրանց մասին խոսելու և առանցքային հարցերից ու հարցադրումներից հնարավորինս շեղելու նպատակով: Ի դեպ, հացի մասին:

Զարմանալի է, բայց Փաշինյանն իր բանախոսությունը չէր համաձայնեցրել իր իսկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի նորաթեզի (ողորմի Օրուելին) հետ, որը վերջինս հնչեցրեց նույն «խաչմերուկային» համաժողովում: Հանգստյան օրերին շատերը սոցցանցերում հնարավորինս ծաղրեցին այդ «թեզը», բայց խնդիրը շատ ավելի վտանգավոր է, քան կարող է թվալ: Արմեն Գրիգորյանի ասածը, եթե հակիրճ վերապատմենք, այն է, որ եթե հաց (ցորեն) չլինի, ապա բրինձ կուտենք: Ո՞րն է հարցը: Հարցն այն է, որ Հայաստանը ցորենի առումով այլևս ինքնաբավ չէ: Երբ Արցախն այս իշխանությունները դեռ չէին հանձնել թշնամուն, Հայաստանը «ձգում» էր ցորենային ինքնաբավության, թեպետ էլի ներկրում էր նշված ռազմավարական հացահատիկը: Իսկ ցորեն Հայաստանը ներկրում է գերազանցապես Ռուսաստանից:

Ու քանի որ Թուրքիայի հետ բարեկամանալու «գիծը բռնած» Արմեն Գրիգորյանն ու Նիկոլ Փաշինյանը բանը տանում են հայ-ռուսական հարաբերությունների խզման, նշանակում է, որ ցորենից էլ պիտի հրաժարվել: Գտել են հանճարեղ լուծում՝ ցորենը կփոխարինեն բրնձով: Իհարկե, լռում են այն մասին, որ բրինձը Հայաստանն ընդհանրապես ամբողջովին է ներմուծում: Գուցե ֆուտբոլային խաղադաշտերո՞ւմ է փաշինյանական իշխանությունը բրինձ աճեցնելու (միևնույնն է, ֆուտբոլում արդյունքներ չկան), բայց ավելի շուտ, բնականաբար, ներմուծելու են: Որտեղի՞ց: Գուցե Պակիստանի՞ց: Չէ՞ որ այս իշխանության «պապաները» չեն թողնի, որ Իրանից կամ Չինաստանից բրինձ ներկրեն: Իսկ Պակիստանը, որ մշտապես ՀՀ-ի հանդեպ թշնամական է դիրքավորվել, իսկն է: Հա, և Արմեն Գրիգորյանը՝ Փաշինյանի «անվտանգության խորհրդի քարտուղարը», հայտարարում է նաև. «Հարձակման դեպքում ՀՀ-ն ամեն ինչ անելու է, որ պաշտպանվի. կարողություն ենք ձեռք բերում՝ կազմակերպելու պաշտպանությունը»: Այստեղ կարևոր է, թե ով է նման հայտարարություն անում: Իսկ դա անում է ներկայացուցիչը մի իշխանության, որ ձեռքի տակ ունեցել է բացարձակապես բոլոր կարողությունները (դաշնակիցներ, արտաքին-քաղաքական կապեր, մասնագիտական մարդկային ներուժ, սպառազինություն, կարողունակ բանակ, նոր ռազմատեխնիկայի ձեռքբերման՝ նախորդից եկած պայմանավորվածություններ, նպաստավոր ռազմատեխնիկական դիրքավորում և այլն), բայց տանուլ է տվել պատերազմում, Արցախը մատնել է աղետի ու կորստյան, հազարամյակների պատմության ընթացքում առաջին անգամ հայկական այս բնօրրանը հայաթափության է հասցրել, ՀՀ բուն տարածքից ահռելի կտորներ է զիջել ցեղասպանական ոճրագործ թշնամուն:

Ու հիմա, կներեք, քանի՞ գրոշ արժեն Արմեն Գրիգորյանի ու, առավել ևս, Նիկոլ Փաշինյանի նմանօրինակ հայտարարությունները: Այդ ինչպե՞ս է լինում, առհասարակ, որ «հարձակման դեպքում պաշտպանվելու», կարողություններ ձեռք բերելու մասին պնդում է ներկայացուցիչը նույն իշխանության, որի ղեկավարը որտեղ նստում է, հենց միայն այն մասին է խոսում, որ ՀՀ ղեկավարությունը ոչ մի դեպքում ռազմական ճանապարհով չի փորձում և չի փորձելու ազատագրել թշնամու կողմից զավթված իր ինքնիշխան տարածքները: Այլ բան էլ է հետաքրքիր: Շատերն են նկատել, որ ինչքան շատ է Նիկոլ Փաշինյանը խոսում խաղաղությունից, խաղաղության խաչմերուկից ու խաղաղության պայմանագրից, այնքան ավելի հաճախ է նրա իսկ ԱԳ նախարարությունը ակնարկում հնարավոր պատերազմի, ադրբեջանական ռազմական ագրեսիայի հնարավորության մասին: Շատերին թվում է, թե այստեղ հակասություն կա: Չկա:

Պարզապես հիշեք, որ երբ Կիրանցի, Ոսկեպարի մերձակա հայկական տարածքները այս իշխանությունները պատրաստվում էին հանձնել թշնամուն, Նիկոլ Փաշինյանը մեկնել է այնտեղ ու Հայաստանի քաղաքացիներին ահաբեկել, թե՝ պետք է հանձնել, հակառակ դեպքում պատերազմ կսկսվի: Հաջորդ շաբաթ: Հիշեցի՞ք: Իսկ հիմա պարզապես դերաբաշխում է արվել: Փաշինյանը խոսում է խաչմերուկից, միջանցքից և այլն, իսկ նրա ԱԳ նախարարը բացեիբաց ակնարկում է պատերազմի մասին: Երբ համադրում ես, նույն սպառնալիքն է. եկեք միջանցքը հանձնենք թշնամուն, թե չէ պատերազմ կսկսվի: Ահա և՝ փաշինյանական իշխանության ամենայն «բրնձելացավի» արմատը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի խորհրդարանի խոսնակի հետ Ազնավուրին կրկնօրինակել է Խորեն Լևոնյանը. «Մսյո Ազնավուր» ֆիլմը կհայտնվի հայաստանյան կինովարձույթում Մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրումը կախված է Հայաստանից. Բայրամով Չինաստանում մեքենայի՝ ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի Ճամբարակում բախվել են բեռնատարն ու «Mercedes»-ը Կրիպտոարժույթների շուկայական կապիտալիզացիան պատմության մեջ առաջին անգամ հասել է 3 տրիլիոն դոլարի 3,5կգ թմրամիջոցի մաքսանենգություն և ապօրինի իրացում․ կան կալանավորվածներ (տեսանյութ) Բեյոնսեն «Գրեմմի»-ի անվանակարգերում առաջադրման թվի ռեկորդ է սահմանել Հնդկաստանը Հայաստան է ուղարկել «Աքաշ» ԶՀՀ-ի առաջին մարտկոցը. The New Indian Express Կրթական ուղևորություն Դուբայ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի բացառիկ առաջարկըՀայտնի է Իսպանիայի 2023/24թթ․ առաջնության լավագույն ֆուտբոլիստը «Այս գեղեցիկ տղամարդը 50 տարեկան է». Բրեդ Փիթը շնորհավորել է Դի Կապրիոյի ծննդյան տարեդարձը Էվոկաբանկը առաջինը բանկերից միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքինՀաագայի դատարանը ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռը կհրապարակի այսօր ԱրարատԲանկում RIA փոխանցումներ դեպի Ուկրաինա՝ 25% զեղչովԹիկնիզյանը նշել է, թե արդյոք պատրաստ է ստանձնել ընտրանու առաջնորդի դերը Մխիթարյանից հետո «Լուսաբացին մայրս ամեն օր կանչում էր եղբորս անունը». Իրինա Այվազյանը պատմել է եղբոր հետ կապն ընդհատվելու 70 օրվա մասին Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 բեռնատար Վարչախումբը ոտնահարում է ժողովրդավարությունը համայնքներում․ Մենուա ՍողոմոնյանԱյսօր հայ անվանի դերասան Հրաչյա Ներսիսյանի ծննդյան օրն է Պեկինը հույս ունի, որ հայ-չինական հարաբերությունները նոր նվաճումների կհասնեն. ՀՀ-ում Չինաստանի դեսպան Հայտնի է Իսպանիայի 2023/24թթ․ առաջնության լավագույն ֆուտբոլիստը Գրետա Թունբերգը պատրաստվում է գալ Հայաստան՝ ակտիվիստների հետ գործողություններ պլանավորելուՍկսիր նեդրումային ուղիդ Ամիօ բանկի հետ Նշված շրջաններում ձյուն է սպասվում «Եվրասիա» ԻՀԿ-ն դարձավ առաջին միջազգային թիմը Բելառուսում կայացած փայտահատության մրցաշարումՀնդկաստանը Հայաստան է ուղարկել «Աքաշ» ԶՀՀ-ի առաջին մարտկոցը. The New Indian Express Նոր ռեկորդ. բիթքոինի գինը հասել է 89,000 դոլարի Ո՞վ է Պիլատեսը, և ինչո՞ւ է նրա անունը կրող մարմնամարզությունն այդքան հայտնի ամբողջ աշխարհում. «Փաստ»Երբ հասկացաք, որ սենյակում նստածն է հերոսը, ոչ թե սահմանին կանգնած զինվորը. Խամոյանը՝ Հովհաննիսյանին Թոշակները չեն բարձրանալու. Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Աշխարհում առաջին անզգայացումը քլորոֆորմով. «Փաստ»ArCa Pay համակարգը հասանելի է Converse Mobile-ում Շատ շուտով Ուկրաինայում պատերազմը կավարտվի. Կոբախիձե Լավ լուծում է, բայց կա մեկ խնդիր. Գիտնականները տանիքների վրա արևային մարտկոցների անսովոր ազդեցություն են հայտնաբերել «Պետք չէ զբաղվել ինքնախաբեությամբ, Արևմուտքի միջնորդությամբ խաղաղություն չի լինի». «Փաստ»«Հայրիկի գեղեցկուհին»․ ինչպիսին է այսօր Գարիկ Մարտիրոսյանի 20-ամյա դուստրը՝ Ժասմինը (լուսանկարներ) Ակբա բանկը տեղաբաշխում է 10,50 % տարեկան եկամտաբերությամբ դրամային պարտատոմսեր Փաշինյանի ռուսական ռևերանսները Փաշինյանի Հայաստանում մարդ ծեծող ոստիկանին չեն պատժում Քննիչ հանձնաժողովի զեկույցը՝ հաղթաթուղթ Անդրանիկ Քոչարյանի ձեռքին Ամեն ինչ միշտ ոչ ժամանակին ու ոչ տեղին է արվում. «Փաստ»Բաքվի գագաթնաժողովը ձախողման եզրին. ի՞նչ ռիսկեր կան Միայն այս տարվա առաջին 9 ամիսներին ԶՊՄԿ-ն իրականացրել է գրեթե 58 միլիարդ դրամի ապրանքների և ծառայությունների գնումԵթե չեն կարողանում ապահովել պետության ամենաառաջնահերթ գործառույթը՝ անվտանգությունը, թողնում ու հեռանում են. ՀայաՔվեԻնչ է կատարվել ժամեր առաջ. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել «Մենք այդքան բան արեցինք, որ այդ հողը տա՞ն». Ռադիկ Թաթոսյանն անցել է 44-օրյա պատերազմով և անմահացել ծառայությունը շարունակելիս. «Փաստ»Ավիացիոն ոլորտի տխուր վիճակը. «Փաստ»Ֆասթ Բանկի հովանավորությամբ վերանորոգվել են Հ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի ենթակառուցվածքերը«2025 թ. պետական բյուջեն անիրատեսական է. մյուս տարի մոտ 800 միլիարդ լրացուցիչ պարտք ենք վերցնելու». «Փաստ»