Երևան, 07.Դեկտեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ կարծիք ունեն սյունեցիները հանքարդյունաբերության մասին. «Փաստ» Պահեստազորի փոխգնդապետին քաղաքական նկատառումներով թույլ չեն տվել մտնել հոսպիտալ. «Փաստ» «Հեզբոլլահը» հայտարարել է Սիրիային աջակցելու մասին Արմավիրում հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք (տեսանյութ) «Նկարի տակի» սերունդը․ Վահե Հովհաննիսյան Թրամփի դիրքորոշումը, ինչպես նաև նրա կադրային որոշումները կարող են խնդիրներ ստեղծել Բաքվի համար. «Փաստ» Արևմուտքից եկած խամաճիկները, ըստ երևույթին, կասկածներ ունեին վերջերս պաշտոնանկ արված պաշտոնյաների վերաբերյալ․ «Հայաքվե» Նրա հետ, ի դեպ, ժողովուրդը դեռ հաշիվ է մաքրելու. «Փաստ» «Սիրում էր դիրքերում լինել, ազատությունն իրեն ձգում էր». Լևոն Մելքոնյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ» «Օտարերկրյա ներդրումները շատ քիչ են Հայաստանի անշարժ գույքի ոլորտում». «Փաստ»


«Այդ մարդու հետագա պաշտոնավարումը վտանգելու է մեր ազգային, պետական շահերի սպասարկումը». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալ յանի հետ քանիցս զրուցել ենք ադրբեջանա­-արցախյան հիմնախնդրի, Հայաստանի վարած քաղաքականության մասին: Նա մշտապես ընդգծել է՝ այն վտանգավոր է, հանգեցնելու է ավելի աղետալի հետևանքների, ինչը տեղի ունեցավ 2023 թ.-ին:

«Մշտապես խոսել եմ ադրբեջանա­-արցախյան հիմնախնդրի համատեքստում, այլ մասնագետներ խոսել են այլ հիմնախնդիրների համատեքստում: Բայց որևէ բան չի փոխվում: Մեր խոսքը որևէ ազդեցություն ունեցե՞լ է Նիկոլի վարած քաղաքականության վրա: Չի ունեցել: Հիմա խոսում է «Խաղաղության խաչմերուկի» մասին: Այդ մարդու ասածներն ինձ համար որևէ առումով արժեք չունեն: Ասել եմ մի բան և հիմա կրկնում եմ՝ այդ մարդու հետագա պաշտոնավարումը վտանգելու է մեր ազգային, պետական շահերի սպասարկումը և առավելապես նպաստելու է Հարավկովկասյան տարածաշրջանում թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի սպասարկմանը, ինչը որ տեղի է ունենում: Ուզում եք անունը դրեք «Խաղաղության խաչմերուկ», ուզում եք անունը դրեք «Խաղաղության շրջան», ինչ ուզում եք անունը դրեք:

Դրանից որևէ բան չի փոխվելու: Այդ մարդու խոսքերը մեկնաբանելն այլևս անշնորհակալ գործ է: Նա ընդգծված վարքագիծ ունի. մի բան է ասում, հետո ասում է՝ ես նման բան եմ ասե՞լ, կամ՝ այդպես չեմ ասել: Ուղղակի աղետ է, որ այդպիսի մարդը գտնվում է Հայաստանի Հանրապետության ղեկին: Արցախի հիմնախնդրի մասով այս մարդն ասում էր՝ ինչ ուզում ենք, դա էլ բանակցում ենք: Հիմա էլ նույն վիճակն է. ինչ ուզում, այդ էլ բանակցում է: Բայց հիշեցնեմ, որ 2018 թ.ին ասում էր՝ ժողովուրդ ջան, եթե Արցախի հարցով որևէ լուծում լինի, որը համարեմ ընդունելի, իրատեսական և այլն, կգամ Հանրապետության հրապարակ, կասեմ՝ այս է իրավիճակը, հիմա ո՞ր ճանապարհով ենք գնում: Կասեք այս ճանապարհով ենք գնում, կգնանք, կասեք, որ չենք գնում, չենք գնա: Բայց, ի հակառակ դրան, չունենալով Արցախի հայության, Արցախի ընտրված վարչակազմի կողմից լիազորություն, 2020 թ.-ի նոյեմբերի 9-ին ստորագրում է Արցախի Հանրապետության՝ սահմանադրորեն ամրագրված տարածքները թշնամուն հանձնելու մասին փաստաթուղթ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հասան-Ջալալյանը:

Ընդգծում է՝ եթե ունենար գործնական ռեսուրսներ իր ձեռքի տակ, միջոցներ կձեռնարկեր այդ մարդուն իշխանությունից հեռացնելու համար: «Բայց դեռևս չունեմ այդ միջոցները: Այս ձևով խոսք եմ ուղղում մարդկանց, որոնք սրտացավ են Հայաստանի Հանրապետության վաղվա օրվա նկատմամբ. որպեսզի, Աստված մի արասցե, Հայաստանի հետ տեղի չունենա այն, ինչ տեղի ունեցավ Արցախի Հանրապետության հետ, շուտափույթ, անհապաղ ձեռնարկել գործնական միջոցներ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար: Մեզ համար այսօր հրամայական է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը: Թշնամին մեր երկրի տարածքից օկուպացրել է, ըստ պաշտոնական տվյալների, 200 քառակուսի կիլոմետր տարածք: Այս մարդն ասում է՝ դա ռազմական ճանապարհով հետ բերելու նպատակ չունենք: Սա կարող է նշանակել, որ Իլհամին իմաց է տալիս՝ կարող ես էլի տարածք վերցնել, ռազմական ճանապարհով դա հետ չենք բերելու, փորձելու ենք խաղաղ ճանապարհով հետ բերել: Իսկ պատմությունը չի արձանագրել մեկ դեպք, երբ թուրքը կամ նրա կովկասյան տեսակը՝ ադրբեջանցի կոչվածը, հային մեկ միլիմետր հող խաղաղ ճանապարհով վերադարձնի:Պատմության մեջ նման դեպք չկա: Հերիք չէ՝ թշնամին զբաղեցրել է ռազմավարական բարձունքներ, դեռ մի բան էլ այդտեղից գերիշխող դիրք ունի մեր թիկունքում գտնվող բնակավայրերի, հաղորդակցության ուղիների, ճանապարհների նկատմամբ: Այս պարագայում «Խաղաղության խաչմերուկ» քննարկելը ժամանակավրեպ է: Նիկոլ Փաշինյանի իշխանությունն էքզիստենցիալ սպառնալիք է Հայաստանի Հանրապետությունում ապրող հայ ժողովրդի համար»,-նշում է մեր զրուցակիցը:

Մյուս կողմից՝ ունենք բառացիորեն «եռացող» տարածաշրջան: Իսրայելը (և ոչ միայն նա) ամեն կերպ ցանկանում է մեր հարավային հարևան Իրանին ներքաշել ռազմական գործողությունների մեջ: Քաղաքագետի կարծիքով, Ադրբեջանը չի համարձակվի հարվածներ հասցնել Իրանին: «Ռազմական ոլորտի մասնագետ չեմ, բայց, այնուամենայնիվ, իրանական բանակը տարբեր չափանիշներով գերազանցում է Ադրբեջանի բանակին: Այս իմաստով նա դժվար թե համարձակվի Իրանի նման երկրին հարվածներ հասցնել: Տեղի ունեցող իրադարձությունները կցանկանայի կապել ադրբեջանա­-արցախյան հակամարտության հետ: Չեմ կարող պնդել, որ Արցախն Ադրբեջանին տալը լրիվությամբ Արցախի և Հայաստանի քաղաքական ղեկավարության կամքով կամ համաձայնությամբ է եղել: Միջազգային ասպարեզում ստեղծվեց մի մթնոլորտ և այնպես արվեց, որ Ադրբեջանը կարողանա տիրել Արցախին, ընդ որում, կարծում եմ, որ Ադրբեջանի ղեկավարի համար սա ինչ-որ առումով երազի պես մի բան էր, որ նա Արցախի մասով հասավ այս արդյունքներին:

Բայց հիմնական խնդիրը փաստորեն այն էր, որ Իսրայելը կարողանա այդ տարածքները որպես հարթակ օգտագործել՝ այնտեղ իր ռազմական ներկայությունն ունենալու համար: Կա տեղեկություն, որ, օրինակ՝ Ջրականի հատվածում Իսրայելն ունի ռազմական ներկայություն: Իհարկե, նա հերքում է դա, Ադրբեջանը նույնպես ասում է, որ նման բան չկա: Հնարավոր է, որ սա ուղղված լինի հենց Իրանի դեմ: Չեմ կարծում, որ Ադրբեջանն ինքն իր նախաձեռնությամբ, իր սպառազինությամբ, զինուժով հարվածներ կհասցնի Իրանին: Այդ տարածքն ավելի շատ կարող է օգտագործել Իսրայելը՝ Իրանին հարվածներ հասցնելու նպատակով»,-հավելում է քաղաքագետը:

Հայաստանն իրադարձությունների կիզակետում է և հիմա, կարծես, ավելի շատ է զգում Արցախի՝ որպես թիկունքի ֆիզիկական բացակայությունը: «Արցախը Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևել յան սահմանների համար վահանի դեր է կատարել: Որպեսզի Հայաստանի հյուսիս-արևել յան սահմանները լինեին ամուր, պաշտպանված, պետք է թույլ չտային, որ այդ վահանը ճկվեր, իսկ հետո տապալվեր: Թույլ տրվեց, և վահանը ճկվեց ու տապալվեց: Հայաստանի հյուսիս-արևել յան սահմանները թշնամու համար մերկացել են: Այս իմաստով այդ սահմանները հիմա դարձել են առավել խոցելի: Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի հատվածներից թշնամին հեռու էր գտնվում մի քանի հարյուր կիլոմետր, հիմա այդ հեռավորությունը մի քանի մետրի է հասել: Թշնամին կանգնած է Հայաստանի Հանրապետության բնակավայրերից մի քանի մետր հեռավորության վրա: Հիմա ենք գնահատում, թե Արցախն ինչ արժեք է ունեցել: Հիմա ուզում եմ խոսքս ուղղել նաև այն ծնողներին, մարդկանց, որոնք տարիներ շարունակ, նաև Կենտրոնական զինվորական հավաքակայանի առջև միտինգներ էին անում, թե մեր երեխաներն ինչո՞ւ պետք է Արցախում ծառայեն:

Այ, սրա համար պետք է ծառայեին: Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզի բնակիչները կարողացել են 2530 տարի շարունակ իրենց տան դռներն առանց կողպելու գիշերը հանգիստ քնել: Բոլորս ենք հիշում, թե ինչպես նախորդ տարի թուրքը մտավ Սյունիք և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին սպանեց: 2018 թ.-ից առաջ՝ վերջին 25 տարվա ընթացքում նման դեպք եղե՞լ է: Հիմա բոլորս մեր կաշվի վրա զգում ենք, թե Արցախն ինչ դեր է կատարել: Արցախը առաջին հարվածը պատրաստ է եղել վերցնել իր վրա և թույլ չտալ, որ թշնամին հասնի Հայաստանի հյուսիս-արևել յան սահմանները: Վարչակազմի քաղաքականությունը կարելի է քննադատել, բայց այս պարագայում նաև խոսքս ուղղում եմ այն մարդկանց, որոնք հարց էին բարձրացնում, թե ինչու իրենց երեխաները պետք է Արցախում ծառայեն»,-եզրափակում է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ կարծիք ունեն սյունեցիները հանքարդյունաբերության մասին. «Փաստ»Պահեստազորի փոխգնդապետին քաղաքական նկատառումներով թույլ չեն տվել մտնել հոսպիտալ. «Փաստ»Հայաստանում հիմնվել է ոչ օլիմպիական մարզաձևերի միություն Ռոնալդոն նշել է այն ֆուտբոլիստի անունը, որն ապագայում մեծ աստղ կդառնա Կուրսկում իրավիճակը մոտ է հանգուցալուծմանը․ Պեսկով «Հեզբոլլահը» հայտարարել է Սիրիային աջակցելու մասին Արմավիրում հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք (տեսանյութ) Վրաստանի ՆԳՆ-ն խուզարկություն է կատարել պաշտպանության նախկին նախարարի տանը Անահիտ Սիմոնյանը դիմել է ոճափոխության Թափառող շան վրա կրակողը ներկայացել է ոստիկանություն (տեսանյութ) Խոսենք փաստերով. Ինչո՞ւ ապրել Հայաստանում և ինչպե՞ս ապրել վարչախմբին հեռացնելուց հետո Մասկը Թրամփի վերընտրվելու համար ծախսել է առնվազն 260 միլիոն դոլար. CNN Ժամանակավոր սահմանափակում կկիրառվի որոշ ապրանքների արտահանման նկատմամբ Վինիսիուսն ու Ալաբան վերսկսել են մարզումները «Ռեալի» ընդհանուր խմբում ԶՊՄԿ-ն ներկայացրեց իր կայուն զարգացման հերթական հաշվետվությունը Թիրախը, իհարկե, Դամասկոսն է. Էրդողանը՝ Սիրիայում իրավիճակի մասին ՌԴ-ում առգրավվել է 570 կգ կոկաին՝ նախատեսված ԵՄ տեղափոխման համար (տեսանյութ)Ռուսաստանի Դաշնությունը հույս ունի, որ Արևմուտքը լուրջ է վերաբերվել «Օրեշնիկի» ազդանշանին. Լավրով Ձեր այցը պատմական է. Հայաստանը ձեռքը մեկնել է ԱՄՆ-ին. Պենտագոնի ղեկավարը՝ Պապիկյանին ՖԻՖԱ-ն տրանսֆերային արգելք է դրել ռուսական մի շարք ակումբների վրա Երեւանը տոնում է Լեւոն Մալխասյանի 80-ամյա հոբելյանը Թուրքիայի նախկին ԱԳ նախարարը դարձել է ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար «Կոլեկտիվ»՝ տարօրինակ ու զվարճալի կերպարներով. Արման Մարությանը նոր սիթքոմ է նկարում Սա իրավունքների իրացման հարց է, ոչ թե ստամոքսի կամ փողի խնդիր. արցախցիների խնդիրը չի լուծվում Սա գավառական մտածողությամբ բռնապետություն է․ Հովհաննես Իշխանյան Գյումրի կտարվի Փրկչի Խաչափայտի մասունքը Այս անգամ մեր «բախտը բերեց». Թուրքիայի ախորժակին Սիրիայում հագուրդ տրվեց. Հրանտ Մելիք-Շահնազարյան Փաշինյանը Կանադայի վարչապետի հատուկ բանագնացի հետ հանդիպմանն ընդգծել վերջինիս դերը Հայաստան-Կանադա հարաբերությունների զարգացման գործում Շենգավիթում ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվել (տեսանյութ) Տավուշում ապօրինի ծառահատումների դեպքեր են բացահայտվել (տեսանյութ) Մարդիկ այստեղ չեն տեսնում ո՛չ արդարություն, ո՛չ խաղաղություն․ Մենուա Սողոմոնյան Քպականներն անշարժ գույքեր են գնում արտերկրում Փաշինյանին դուրս են գրել բոլորը Հեռացնել «ազգային» բառը հաստատություններից. իշխանության նոր հրահանգը ԱՄՆ-ի արևային արդյունաբերությունը ռեկորդային նպատակներ ունի ԲՐԻՔՍ-ում Հայաստանի համագործակցության հնարավորություններն ու առավելություններըAMIO Mobile․ 2024-ի լավագույն մոբայլ հավելվածը` ըստ Armenian Digital Awards-ի ԶՊՄԿ ընկերության ղեկավար կազմը՝ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի գլխավորությամբ մասնակցեց Հրանտ Դանիելյանի «Իմ սիրտը Կապանում է» նկարների ցուցահանդեսին Յուրի Նավոյան․ Հայաստանը և Սփյուռքը փոխհասկացողության փնտրտուքներում Երեկ մեր «ԱրԱր» հիմնադրամը հանդիսավորությամբ նշեց իր գործունեության 10-ամյակը. Ավետիք Չալաբյան Արտաշավան բնակավայրի մանկապարտեզը կօգտվի արևային էներգիայից՝ Ucom-ի և Արևորդի ՀԿ-ի ծրագրի շնորհիվ «ՀայաՔվեի» նպատակն այն է, որ Հայաստանը չվերածվի թուրքական գավառիՌոման Բերեզովսկին մեկնաբանել է Սպերցյանի հնարավոր տեղափոխությունը ՊՍԺ Անդադար տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին «Նկարի տակի» սերունդը․ Վահե Հովհաննիսյան Բոլոր երկրների հետ էլ պետք է նորմալ, փոխշահավետ հարաբերություններ ունենալ․ Մենուա Սողոմոնյան Մոլորվել է ԲՐԻԿՍ-ի և ՀԱՊԿ-ի արանքում․ Կարեն ՔոչարյանԱմերիաբանկը ճանաչվել է 2024թ. տարվա բանկը Հայաստանում The Banker ամսագրի կողմիցԳեղամ Նազարյանն իմ ամենամեծ ցավն է․ Բագրատ Սրբազան Հայաստանից որևէ փաստաթուղթ չի ստացվել ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ. Լավրովն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը