Երևան, 08.Նոյեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գերագույն հոգևոր խորհրդի անդամները մտահոգություն են հայտնել Հայաստանի անվտանգային և ներքաղաքական հիմնախնդիրների կապակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հասանելի է և պահանջում է խաղաղության պայմանագրի ստորագրում. Մակրոն Փաշինյանը Բուդապեշտում շփվել է Էրդողանի, Մակրոնի, Զելենսկու և այլ առաջնորդների հետ Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան․ նաև այլ վայրերի տվյալներ Ժամեր շարունակ ջուր չի լինի Ես այդ բեռը նախկինում ստանձնած եղել եմ. արդարադատության նորանշանակ նախարար ԱՊՀ-ում ամենաթանկ բենզինը Հայաստանում է Մեդվեդևը հայտնել է՝ ո՛ր միգրանտները պետք է լքեն Ռուսաստանը ՌԴ արտաքին հետախուզությունը՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի պլանների մասին Նոր անախորժություններ. Փաշինյանի ռեժիմն արդեն զոհաբերել է հազարավոր հայերի ճակատագրեր. «Փաստ»


Հայաստանի իշխանությունները դռներ են բացում Թուրքիայի առջև. «Փաստ»

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համաշխարհային մակարդակում մի քանի տասնամյակ գործող աշխարհակարգը սկսել է ճաքեր տալ, որի արդյունքում ուժերի նոր դասավորության փուլում ենք գտնվում։ Միջազգային մակարդակով փոփոխություններն ազդում են նաև տարածաշրջանային գործընթացների վրա։ Եվ պատահական չէ, որ Հարավային Կովկասը և հարակից տարածքներն ընդգրկող տարածաշրջանային ուժերը որոշել են փոխգործակցության հարթակ ձևավորել ռեգիոնին վերաբերող հարցերի կարգավորման և տնտեսական կապերի ամրապնդման նպատակով։ Հենց այս նպատակին է ծառայում «3+3» հարթակի գործունեությունը, որի շրջանակներում ընդգրկվում են տարածաշրջանային 3 խոշոր ծանրքաշայինները՝ Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան, և Հարավային Կովկասի 3 փոքր պետությունները՝ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը, չնայած վրացական կողմը շարունակում է բոյկոտել այս ձևաչափով հանդիպումները։
 
Իհարկե, կարևոր է, որ Հայաստանը դուրս չմնա տարածաշրջանային գործակցության որևէ հարթակից, սակայն խորքային դիտարկման առարկա է, թե ինչ նպատակի է ծառայեցվում «3+3»-ը։ Անկարան այս ձևաչափը փորձում է օգտագործել Հարավային Կովկասում գլխավոր արբիտրը դառնալու նպատակով, մանավանդ որ այս հարթակի ֆորմատի վերջին հանդիպումը Ստամբուլում էր։ Ու այս քաղաքական գիծն առաջ է մղվում հատկապես Արցախյան երկրորդ պատերազմից հետո, երբ տարածաշրջանում Թուրքիայի դիրքերն էապես ամրապնդվել են։ Պատահական չէ, որ նշված ձևաչափի ստեղծման հեղինակը հենց Թուրքիան է, և Էրդողանը մի քանի անգամ նույնիսկ բարձրաձայնել է սրա մասին։ Հատկանշական է, որ Թուրքիան տարիներ շարունակ անընդհատ փորձել է սողոսկել Հարավային Կովկաս, սակայն նրան այդպես էլ չի հաջողվել։
 
Դրանով էին պայմանավորված ժամանակին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հասցեին Թուրքիայից պարբերաբար հնչող քննադատությունները, թե՝ նկատի ունենալով, որ եթե Թուրքիան չի մասնակցում Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա այն իրեն չի կարող արդարացնել։ Բայց ներկայում իրավիճակը բոլորովին այլ է, ու Թուրքիայի առաջ անընդհատ նոր դռներ են բացվում, և որքան էլ տարօրինակ է, դրան նպաստում է հենց հայկական կողմը։ Հայաստանի իշխանությունները այնպիսի քայլեր են կատարում, որ Թուրքիան ներգրավվի որպես գլխավոր միջնորդ։ Հենց Փաշինյանն էր, որ Վրաստանի ու այլ գործընկերների միջոցով Էրդողանի հետ հանդիպում էր խնդրում, որպեսզի վերջինս օգտագործի իր ազդեցությունը հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար։ Ու այս համատեքստում Թուրքիան Ադրբեջանի միջոցով իր նախապայմաններն է առաջ քաշում Հայաստանի առաջ՝ նշելով, որ եթե Ադրբեջանի պահանջները կատարվեն, ու հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն, ապա ավտոմատ նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կկարգավորվեն։
 
Փաստացի, ՀՀ իշխանությունները ցանկացած քայլի դիմում են, որպեսզի սիրաշահեն թուրքական կողմին։ Նրանք մեր պատմության հետ կապված արժեհամակարգը և Հայոց ցեղասպանության հատուցման հարցը մի կողմ դնելու քաղաքականություն են վարում։ Նրանք նույնիսկ թույլ են տալիս, որ Թուրքիան գերակա դիրքեր ստանձնի։ Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի շրջանակներում տեղի ունեցավ նաև Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի առանձին հանդիպումը: Դրանով, կարծես թե, ընդգծվում էր թուրքական հարթակի կարևորությունը՝ չնայած որ հանդիպումը երկկողմ ֆորմատով էր։ Պատահական չէ, որ Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև մշտական խաղաղություն ապահովելու ջանքերին։
 
Ըստ էության, այն պայմաններում, երբ Թուրքիան միջնորդական դերակատարություն է ստանում հայ-ադրբեջանակամ հարաբերությունների կարգավորման համատեքստում, միանշանակ է, որ դրանից հայկական կողմը չի օգտվելու։ Լրիվ հակառակը: Բայց Հայաստանի ներկա իշխանություններին դա չի հետաքրքրում: Նրանց բացառապես մի բան է հետաքրքիր՝ ինչ անել ավելի երկար իշխանության ղեկին մնալու համար:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Ամփոփում ենք «Գիտության շաբաթը»․ տեղի է ունեցել Cerebrum Intellectus-ի դասընթաց Կարեն Անդրեասյանը, հավանաբար, Նիկոլ Փաշինյանի նկարից «խոնավություն է քաշել». Հայկ Մամիջանյան100 տարի անմոռուկ չէի կրել, սա նաև այդ մարդկանց «ինադու» եմ դրել՝ որպես արտաքին ապացույցի ձև. Արմեն Աշոտյան Կորեայի գիտնականները ներկայացրել են լուծում արևային վահանակների արդյունավետության բարձրացման համար Երկիրը սարքել են հումորի աշխարհ, ծաղրում են բոլորը, ամեն օր, ամենուրեք․ Մհեր ԱվետիսյանՍիրուշոն, Իվետա Մուկուչյանը, Սոնա Ռուբենյանն ու մյուս արտիստները Արա Մարտիրոսյանին նվիրված համերգի վերջին փորձերն են հրապարակել «Հայաստան-Իրան. համագործակցություն և հեռանկարներ» խորագրով աշխատաժողովի մասնակիցները՝ ԶՊՄԿ-ում ՀՀ քաղաքացին փորձել է Իրանից Հայաստան ներկրել առանց ակցիզային մակնշման ծխախոտների խմբաքանակUcom-ը և Արևորդի ՀԿ-ն հերթական արևային կայանը տեղադրել են Արենիում Ֆրանսիայի կառավարությունը պետք է բոյկոտի Ադրբեջանում COP29-ը և պահանջի անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին. ՀայաՔվե Գագիկ Ծառուկյանի մշտական մարզումները` 180 եւ 200 կիլոգրամներով. տեսանյութԱրտաշատի արագ սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել Հզոր անտիցիկլոնը Հայաստանում է. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Թրամփը վերադարձել է առավել մեծ լեգիտիմությամբ. բարդ ժամանակաշրջան է լինելու ամերիկացիների համար. Սուրեն Սարգսյան Բաքվից խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերն են գաղտնազերծել. Երևանն արձագանքում է Իշխանությունը գնում է ընտրությունների. Վահե ՀովհաննսիյանՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Վերանորոգման և տեխնիկական սպասարկման ծառայություններ՝ TRUCKS SERVICE-ում Դոլարն էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Ովքեր են պետքարտուղարի պաշտոնում Թրամփի թեկնածուները. Axios 1-1,5 մլն դոլար. Sotheby’s-ը կպչուն ժապավենով պատին ամրացված բանանով ինստալյացիան աճուրդի կհանի 34 բջջային հեռախոս և մեծ քանակությամբ այլ արգելված իրեր՝ «Սևան» ՔԿՀ բերված սառնարանի թաքստոցից Շառլ Միշելը կայցելի Ադրբեջան՝ մասնակցելու COP29-ին Բախվել են «Գազել»-ը և «BMW X5»-ը, երթուղայինում 15 ուղևոր է եղելՔՊ-ն պլան Բ չուներ Թրամփի ընտրվելու դեպքում, ԱՄՆ հանրապետականները բացասական են նրանց վերաբերվում Գերագույն հոգևոր խորհրդի անդամները մտահոգություն են հայտնել Հայաստանի անվտանգային և ներքաղաքական հիմնախնդիրների կապակցությամբ «Nissan»-ը հայտարարել է զանգվածային կրճատումների մասին ԱՄՆ-ում մոտ 40 կապիկ կարողացել է փախչել հետազոտական կենտրոնից Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հասանելի է և պահանջում է խաղաղության պայմանագրի ստորագրում. Մակրոն Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականների նախնական հայտը Լեո Մկրտչյանն ու Սոնա Եսայանը ներկայացրել են Մանկական Եվրատեսիլի «Cosmic friend» նոր թրենդը Այս իշխանությունը մարզաբնակ երեխաներին զրկում է հնարավորություններից. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանը Բուդապեշտում շփվել է Էրդողանի, Մակրոնի, Զելենսկու և այլ առաջնորդների հետ 4․401.021 դրամ՝ Հայաստանի մանուկներին․ հաջորդ շահառուն «Armenia Tree Project»-ն է Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան․ նաև այլ վայրերի տվյալներ ՔՊ-ն նիստ չի գումարելու Անդրանիկ Քոչարյանի հարցով Ժամեր շարունակ ջուր չի լինի Խաղաղության պայմանագիր կնքելու շանսերն ավելի են փոշիանում Նարիշկինն իր մեղքը փորձում է ուրիշների վրա փաթաթել COP-29-ի ֆոնին Բաքուն գերիներ ազատ կարձակի, բայց ոչ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը․ Սահակյան Փաշինյանն ու իր շրջապատը գոյաբանական խնդիր ունեն, գիտեն՝ մարդիկ իրենց չեն ներել. Մանվելյան Վերջնական համաձայնություն խաղաղության պայմանագրի բոլոր դրույթների մասին այս պահին չկա. ԱԳ փոխնախարար Բացառիկ նկարահանում. ինչպիսին է Նարեկ Նալբանդյանի «Eighty Eigty» Deluxe Hotel & SPA Ծաղկաձոր հյուրանոցային համալիրը հիմնանորոգումից հետո «Պարոնյանի երկար ու ձիգ բեմից հետո այս բեմը շատ փոքր էր թվում». Նարինե Ալեքսանյանը՝ ԱՄՆ-ում խաղալու, երկար լռության ու բարդ շրջանի մասին Գրավիչ պայմաններով վարկ Ձեր բիզնեսի համար Ես այդ բեռը նախկինում ստանձնած եղել եմ. արդարադատության նորանշանակ նախարար ԱՊՀ-ում ամենաթանկ բենզինը Հայաստանում է Չինաստանի ազգային օպերայի թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթն իմ կյանքի ամենաանմոռանալի ելույթներից մեկը կլինի. Մարի Հակոբյան Փոքրիկ գյուղակում ծնված ու հանրահռչակ դարձած... խմիչքը. «Փաստ»Մեդվեդևը հայտնել է՝ ո՛ր միգրանտները պետք է լքեն Ռուսաստանը